23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն մոտ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհայտարարի իր` քաղաքականություն վերադառնալու մասին: Ըստ մեր աղբյուրի, նա այդ հարտարարությունը պատրաստվում է կատարել Արցախից, ուր նա մեկնել էր մասնակցելու ԼՂՀ անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումներին:
Արցախի Հանրապետութեան հռչակման 20-ամեակի նշումը ներազգային առումով ճիշդ է, որ միաժամանակ թէ՛ զգացական եւ թէ՛ բանական հարթութիւններու վրայ խորհուրդներ կը պարփակէ, պատգամներ կը փոխանցէ եւ մանաւանդ յառաջիկայ գործունէութեան նախանիշեր կը թելադրէ` Արցախի պետականութեան ամրակայման, բնակեցման, զարգացման եւ մանաւանդ անկախութեան միջազգային ճանաչման հրամայականներուն նկատառումներով:
Յոբելեանը հերթական առիթ է լոյսին բերելու նաեւ բանակցային գործընթացի պարզած ներկայ պատկերը: Նախքան այդ, սակայն, հարկ է մտաբերել, որ որեւէ հակամարտութեան լուծման համար տարուող բանակցութիւններուն ընթացքին կամ մինչեւ առաջադրուած լուծումի համաձայնութիւնը շատ կարեւոր է բանակցող կողմերուն ցուցաբերած պահուածքը: Այստեղ ակներեւ է ազրպէյճանական կողմի դրսեւորած ամէնէն մեղմ ըսելաձեւով` ապակառուցողականութիւնը: Ռազմատենչ յայտարարութիւնները, հրադադարի անվերջանալի խախտումները եւ պայմանական մօտեցումները կ՛ընդգծեն ազրպէյճանական ժխտական վարքագիծը:
Կարելի է արձանագրել, որ Արցախի Հանրապետութեան հռչակման քսանամեայ այս ժամանակահատուածը յատկանշուեցաւ գոյավիճակի (սթաթիւս քոյի) պահպանումով: Դրական տեղաշարժի նախադրեալներ, բեկումնային պահերու նախօրեակներ, լուծման վերջին կարելիութիւններ եւ նման եզրաբանութիւններ յաճախակի օգտագործուեցան բանակցային իւրաքանչիւր հանգրուանի սեմին` առաւելաբար հանրային կարծիքին վրայ ազդելու մտադրութեամբ: Մատրիտեան հին կամ նորացուած սկզբունքները եւս բանակցային սեղանին վրայ գտնուելով իրենց շուրջ չյաջողեցան գոյացնել համաձայնութիւն: Յստակ էր, որ մերժողական դիրքերէ որեւէ զիջում չկատարելու ազրպէյճանական դիրքորոշումը հիմնական արգելակող պատճառ էր ենթադրեալ համաձայնութեան գոյառման: Փոխզիջումով ձեւաւորուելիք համաձայնութիւնը Ազրպէյճանի համար հայկական կողմէն սպասելի միակողմանի զիջումներով կայանալիք լուծում էր:
Արցախի Հանրապետութեան նախագահի երէկուան յայտարարութիւնը յստակ նախանիշ էր, որ Ստեփանակերտը իբրեւ բանակցային կողմ ուղղակի պիտի բանակցի Պաքուին հետ: Առանց ինքնորոշուած Արցախի իրողական ներկայացուցիչներու մասնակցութեան եւ համաձայնութեան, որեւէ լուծում կարելի չէ պատկերացնել արցախեան հիմնախնդիրին: Թէեւ` բանակցային ընդհանուր գործընթացին Ստեփանակերտը մասնակցած է եւ կը շարունակէ մասնակցիլ: Միջնորդական առաքելութիւն ստանձնած խմբակին համանախագահները իրենց Երեւան-Պաքու կամ Պաքու-Երեւան ուղեւորութիւններուն ընթացքին դժուար թէ շրջանցեն Ստեփանակերտը: Որեւէ ձեւաչափով` ըլլա՛յ միջնախագահական, ըլլա՛յ միջնախարարական, տեղի ունենալիք հանդիպումներէն առաջ Մինսքի խմբակի համանախագահները տեսակցած են Արցախի նախագահին եւ արտաքին գործոց նախարարին հետ: Այս մէկը գրեթէ օրինաչափ երեւոյթի վերածուած է եւ համազօր նկատուած Արցախի իշխանութիւններուն բանակցային գործընթացին ներառումին: Անուղղակի այս եղանակն է հիմա, որ նախագահ Սահակեան կ՛առաջադրէ վերածել ուղիղ բանակցութիւններու ձեւաչափին:
Ուղիղ բանակցութիւններու ձեւաչափը կը ճշդուի անպայման: Պաքուէն կ՛ակնկալուի քաղաքական կամքի ցուցաբերում` ընդունելու համար պատմական, քաղաքական, իրաւական եւ բարոյական բոլոր պայմանները ամբողջացուցած, ժողովրդավար հիմունքներով հանրաքուէ կազմակերպած, ինքնորոշուած եւ պետականութիւն կերտած Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչներուն հետ բանակցային սեղանի շուրջ նստիլը: Ուղիղ բանակցութիւններն են, որոնք կրնան լուծման ճամբուն առաջնորդել արցախեան հիմնահարցը: Իսկ ուղիղ բանակցութիւնները անկախ Արցախի ճանաչումի համազօր քայլ է, որ անխուսափելիօրէն պարտին առնել Պաքուի ղեկավարները:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Մայրաքաղաքի արտաքին տեսքով մտահոգված քաղաքապետարանի չինովնիկներին զարմանալիորեն չի հետաքրքրում, որ «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ, ավելին` ավտոկանգառի դիմաց` մայթերը փակել են ձմերուկի կույտերը: Դրանց շուրջ թափթփված է զանազան ծածկոցներ ու հնամաշ առարկաներ, որոնք, տհաճ են, եթե ոչ հակահիգենիկ: Քանի որ ձմերուկ վաճառողները մնում են մինչև կեսգիշեր,այստեղ մի ամբողջ «տնտեսություն» են ստեղծել: Եթե պայքար է փողոցային առևտրի դեմ, ուրեմն բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունք է պետք:
Սակայն զարմանալի է, որ քաղաքապետարանը չի տեսնում, կամ չտեսնելու է տալիս փողոցային առևտրի այս տեսակը.տեսնես ո՞ւմ է պատկանում ձմերուկի բիզնեսը, որ հայտնվել է այսպիսի արտոնյալ վիճակում, Երևանի կենտրոնի մայթերը անպատիժ ու անարգել վերածելով արևելյան շուկայի:
Աշխարհի ամենաթանկ փողոցների վարկանիշային ցուցակում առաջին տեղը այս էլ 10 տարի է զբաղեցնում է Նյու-Յորքի Հինգերորդ ավենյուն:
Cushman & Wakefield Անշարժ գույքի շուկայի գնահատման հարցերով մասնագիտացած ընկերության կողմից անցկացված վերջին հետազոտության տվյալներով, քառակուսի կիլոմետրի վարձակալման գինը այնտեղ հասել է 16,7 հազար եվրոյի:
Երկրորդ տեղում Հոնկոնգում գտնվող Կոզուեյ բեյ փողոցն է (14.426 հազար եվրո):
Եվրոպայում վարձակալման արժեքով առաջին տեղը զբաղեցնում է Փարիզի կենտրոնական փողոցը`Շանզ-Էլիզեն: Վարձակալման գինը հասել է 7.36 հազար եվրոյի:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ երկամսյա կալանքի որոշում կայացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի նկատմամբ:
Դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Տիգրան Թամամյանի միջնորդությունը:
Օհանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին, գործը վարում է ՀՔԾ հատուկ կարեւոր գործերով քննիչ Տիգրան Թամամյանը:
Հիշեցնենք, որ ՃՈ նախկին պետի դեմ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
Նրանից օրեր առաջ ձերբակալվել էր 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանը, որը յուրացրել էր ճանապարհային ոստիկանության կարիքների համար ստացած 277 հազար լիտր բենզինի մեծ մասը` 156 հազար լիտրը` 57 միլիոն դրամի վնաս հասցնելով պետությանը:
Սակայն Կարախանյանին գրավի դիմաց ազատ էին արձակել, իսկ հաջորդ օրը ձերբակալել էին Մարգար Օհանյանին: Լրատվամիջոցների փոխանցմամբ, նրա դեմ ցուցմունք են տվել նախ Կարախանյանը, ապա Երեւանի ՃՈ նախկին եւ ներկա պետեր Արսեն Արշակյանն ու Արսեն Մարդոյանը:
Այն բանից հետո, երբ The New York Times թերթում հայտնվեց ՄԱԿ–ի «Ազատության տորմիղի» հետ կապված զեկույցը, որն այսօր հրապարակվելու է, պաշտոնական Անկարան հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ թուրք–իսրայելական հարաբերությունների հետագա ճակատագրի մասին:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Իսրայելի հետ հաջորդ շաբաթվանից սկսած առկախվելու են բոլոր ռազմական պայմանագրերը, դիվանագիտական հարաբերությունները դեսպանի մակարդակից իջեցվելու են ժամանակավոր հավատարմատարի մակարդակին, երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները մինչև հաջորդ չորեքշաբթի վերադառնալու են իրենց պետություններ։
Բացի այդ, Դավութօղլուն հայտարարել է նաև, որ Անկարան չի ճանաչում Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը և անելու է հնարավորը՝ «Ազատության տորմիղի» միջադեպը Արդարադատության միջազգային դատարանում քննելու համար։
Հիշեցնենք, որ 2010թ. մայիսի 31-ին «Ազատության տորմիղի» ուղևորների և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ սպանվել էին 9 թուրքեր, Անկարան Թել Ավիվին ներկայացրեց չորս պահանջ, որոնց չիրագործման դեպքում Թուրքիան սպառնաց վերանայել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ:
Անկարան պահանջնել էր. Իսրայելը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Թուրքիայից, պետք է վճարի փոխհատուցում, պետք է ստեղծվի միջադեպի ուսումնասիրման միջազգային հանձնաժողով և պետք է վերադարձնի Իսրայելում պահվող նավերը։
Հատուկ քննչական ծառայությունը ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ մեղադրանքով քիչ հետո կմտնի դատարան. Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դռնփակ նիստում կորոշվի Օհանյանի խափանման միջոցը:
Մարգար Օհանյանի նկատմամբ խափանման միջոց կընտրվի կալանքը: Կկիրառվի գրավ ինչպես Կարախանյանի դեպքում կպարզվի քիչ հետո:
Հիշեցնենք, Օհանյանը ձերբակալվել էր ճանապարհային ոստիկանությանը հատկացված վառելիքի խոշոր չափի յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, ինչից հետո ոստիկանապետի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Մարգար Օհանյանին առաջադրված քրեական գործով` առայժմ միայն յուրացված բենզինի գործով ցուցմունք են տվել Հայաստանի Ճանապարհային ոստիկանության Երևանի գումարտակի նախկին հրամանատարը` Արսեն Արշակյանը և Երևանի գումարտակի ներկա հրամանատարը` Արսեն Մարդոյանը:
Հայաստանի կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել դպրոցների տնօրենների ընտրության կարգում. Տեղեկացնում է ԿԳ նախարարաությունը:
Մասնավորապես, սահմանվել է, որ խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ, տրամադրում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը: Այդ տեղեկատվությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Սահմանվել է, որ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաեւ azdarar.am կայքում՝ ՀՀ կառավարության N 174-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Տնօրենների հավակնորդների մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում:
Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում կատարված մյուս փոփոխությունը (28-րդ կետ) հետեւյալն է. երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն:
Կրկնակի քվեարկությամբ եւս տնօրեն չընտրվելու դեպքում, հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության եւ տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:
Նախարարությունը, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, հավակնորդներից որեւէ մեկին, մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում եւ 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնում առաջարկություն` աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցի ընտանիքների երեխաներին թույլ է տրվել հաճախել հայկական դպրոցներ: Ավետաբերը Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանն է:
Նա նշել է, որ թույլտվությունն առայժմ բանավոր է, եւ որ թերթը տեղեկությունն ստացել է Պոլսո Հայոց պատրիարքարանի աղբյուրներից։ Հայկական 15 վարժարանները համակարգվում է Պոլսո պատրիարքարանի կողմից:
Տարիներ առաջ, երբ Թուրքիայում առևտրող զբաղվելը դարձավ մեր հայրենակիցներ համար եկամտի հաստատուն աղբյուր, գոյացավ այսպես կոչված նորեկների համայնք, որոնց Թուրքիայի հնաբնակները մեղմ ասած չէին ընդունում:
Այդ տեղի հայ համայնքն էր տարիներ շարունակ դեմ, որ Հայաստանից գնացած հայ ծնողների երեխաները հաճախեն տեղի հայկական վարժարաններ: Պատրվակը` արևմտահայերենի ու արևելահայերենի լեզվական տարբերությունններն էին և մի շարք խնդիրներ, որոնց մասին բարձրաձայն չէր խոսվում:
Անկախությունից հետո, Թուրքիայի հաշվարկով մոտ 70 հազար հայ է ապրում երկրում: Այս ամբողջ տարիներին այնտեղ բնակվող հայ մանուկները զրկված են եղել կրթություն ստանալու հնարավորությունից: Կիսանկուղային ինչ որ անլեգալ հաստատություններում նրանց ինչ որ մարդիկ տառեր են սովորեցրել, և ընդամենը:
«Իսկապես երեխաների կրթություն ստանալու տեսակետից սա շատ կարևոր քայլ է։ Ինչ խոսք, առաջիկայում մարտահրավերներ կան. կա այստեղի և այնտեղի երեխաների համատեղության խնդիրը՝ այս երեխաները արևելահայերեն են խոսում, իսկ դպրոցներում արևմտահայերենով է ուսուցումը։ Մի խնդիր էլ կա՝ Թուրքիայի հայկական դպրոցները ունեն իրենց դասավանդման ծրագիրը, այս երեխաները դրան ևս պիտի հարմարվեն, պետք է թուրքերենով դասավանդվող առարկաներին կարողանան մասնակցել, իսկ դրա համար հարկավոր է լեզուն այդ ուղղությամբ զարգացնել։ Այսպիսի հեռանկարային հանգամանքներ կան, որ պետք է իրենց պատասխանները գտնեն»,- ասել է Գոչունյանը:
Թե ինչն է պատճառը, որ նման որոշում է կայացվել, այս պահին չի պարզաբանվում, սակայն, փաստ է, որ հայկական վարժարանների աշակերտների թիվը գնալով նվազում է, չնայած ի պատիվ հայ համայնքի պետք է նշել, որ այստեղ հայերը հիմնականում հաճախում են հայկական վարժարաններ:
Թույլատրել հայ մանուկներին սովորել հայկական վարժարաներում նշանակում է. նախ`փաստել, որ տարիներ շարունակ այդ երկրում ապրող մարդիկ մշտապես հաստատվելու հարց են լուծում: Երկրորդ, որ ի վերջո տեղի համայնքը ընդունել է նորեկների գոյության փաստը`այսինքն սառույցը հալվել է: Երրորդ`Վարժարանները աշակերտի խնդիր ունեն, քանի որ Պոլսից հնաբանակ հայերի արտագաղթը դեպի զարգացած երկրներ մեծ է:Եվ վերջին` պատրիարքարանը փոխել է իր դիրքորոշումը և թույլատրել յուրայիններին խառնվել «օտարների» հետ:
Փոքր ինչ ծանոթ լինելով, ներքին խնդիրներին, նշենք որ այս քայլով շատ լուրջ հարց է լուծվում:
Գոչունյանը տեղեկացրել է, որ թույլտվությունը վերաբերելու է արդեն իսկ 2011-2012 ուսումնական տարվան: Թուրքիայում դասերը դպրոցներում սկսվում են սեպտեմբերի երկրորդ կեսին.«Հայկական որոշ վարժարաններում երեխաների գրանցումներ արդեն իսկ արվել են»: Ըստ նրա Թուրքիայում ապօրինի բնակվող հայ երեխաներ կոնկրետ թիվը հայտնի չէ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և ԼՂՀ հռչակման 20-ամյա հոբելյանին մասնակցելու նպատակով Հայաստանից, արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.