23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Ծանրքաշի աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Ջո Լուիսը մի անգամ զգուշացրել էր իր արագաշարժ հակառակորդին. «Կարող ես վազել, սակայն չես կարող թաքնվել»: Միևնույն նախազգուշացումն այժմ վերաբերում է Թուրքիայի կառավարությանն ու նրա երկու խոշոր բանկերին:
Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ երեք ամերիկահայեր ԱՄՆ-ի դաշնային դատարան հայց ներկայացրեցին ընդդեմ Թուրքիայի Հանրապետության, Կենտրոնական և «Ziraat» բանկերին` պահանջելով միլիոնավոր դոլարի փոխհատուցում, Թուրքիայի կառավարությունն անտեսեց իր դեմ արված մեղադրանքները` հայտարարելով, որ որպես գերիշխան պետություն, օտար դատարաններ լիազորություն չունեն իր դեմ դատ բացելու:
Ամերիկահայ հայցվորները պահանջում էին 64 միլիոն դոլարի չափով փոխհատուցում Հայոց ցեղասպանության հետևանքով Ադանայում իրենց կալվածների բռնագրավման համար: Հայցվորները նաև ևս մի քանի միլիոն դոլար էին պահանջում վարձավճարի և հաշվեգրված տոկոսավճարի համար, որը ԱՄՆ-ի կառավարությունը վճարել է Թուրքիային վերջին 60 տարիների ընթացքում հայկական հողերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող «Ինչիրլիկ» օդային բազան օգտագործելու համար:
Քանի որ հայց ներկայացնելու առաջին քայլերից մեկը պատասխանողներին դատական փաստաթղթերի օրինակների տրամադրումն է, Թուրքական երեք ամբաստանյալները իրավական փաստաթղթերը ստանալուց խուսափելու համար հորինեցին զանազան սխեմաներ` դատավարությունը հետաձգելու կամ խափանելու նպատակով: Արդյունքում, հայցվորների փաստաբանները վերջին ինն ամիսների ընթացքում ստիպված էին իրենց կաշվից դուրս գալ դատական փաստաթղթերը թուրք պատասխանողներին հանձնելու համար:
Զարմանալի է, որ դատական փաստաթղթերի տրամադրումը խանգարելուն ուղղված բոլոր ջանքերից հետո, 2011 թվականի հունիսի 1-ին Կենտրոնական բանկը և «Ziraat» բանկը միջնորդություն ներկայացրեցին գործը կարճելու պահանջով` պնդելով որ իրենք չեն ստացել անհրաժեշտ փաստաթղթերը:
2011 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ դաշնային դատարանի դատավոր Դոլի Ջին մերժեց թուրքերի պահանջը` հավաստիացնելով, որ հայցվորների ներկայացուցիչները «մի քանի անգամ փորձել են փաստաթղթերը հանձնել բանկերի Նյու Յորքի գրասենյակներին: Չկարողանալով բանկի շենք մուտք գործել և մի անգամ էլ «Ziraat» բանկի կողմից սխալ տեղ ուղարկվելուց հետո` դատական կատարածուները թողել են դատական ծանուցագրերի և բողոքի օրինակները շենքի պահակների մոտ: Հայցվորների դատապաշտպանն այնուհետև փոստով ուղարկել է լրացուցիչ օրինակներ Բանկի պատասխանողներից յուրաքանչյուրին միևնույն այդ հասցեներով»:
Դատավորը որոշում կայացրեց, որ իրավական փաստաթղթերը պատշաճորեն ներկայացվել են Թուրքիայի Հանրապետությանը և հրահանգեց թուրքական ամբաստանյալներին իրենց միջնորդությունը դատարան ներկայացնել մինչև 2011 թվականի օգոստոսի 19-ը:
Հայցվորների դատապաշտպանը թուրքիայի իշխանություններին դատական փաստաթղթերը հանձնելու հարցում շատ ավելի մեծ դժվարությունների բախվեց, քան երկու բանկերի Նյու Յորքի գրասենյակներին հանձնելիս: 2011 թվականի հունվարի 26-ին, բողոքի անգլերեն և թուրքերեն տարբերակներն ուղարկվել էին Անկարայում արդարադատության նախարարությանը` ըստ Հաագայի կոնվենցիայի պահանջներին: 2011 թվականի մարտի 1-ին Թուրքիան գրավոր հայտնեց հայցվորների փաստաբաններին, որ ինքը հրաժարվում է ընդունել դատական փաստաթղթերը` հայտարարելով, որ այս դատը վտանգում է Թուրքիայի «ինքնիշխանությունը և անվտանգությունը»:
Սպառելով բոլոր այլ միջոցները` 2011 թվականի ապրիլի 14-ին հայցվորների փաստաբանները ներկայացրեցին փաստաթղթերը ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտ` խնդրելով վերջինիս դրանք պաշտոնապես ներակայացնել Թուրքիայի կառավարությանը: 2011 թվականի հունիսի 20-ին, Պետական դեպարտամենտը տեղեկացրեց հայցվորներին, որ դիվանագիտական ճանապարհով փաստաթղթերը փոխանցել է Թուրքիայի Հանրապետությանը:
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը փոխանցած փաստաթղթերին կցեց մի «դիվանագիտական նոտա»` զգուշացնելով Թուրքիայի կառավարությանը, որ ԱՄՆ օրենքով «դատավարության պատասխանող կողմը պետք է ներկայացնի հայցին իր պատասխանը` ծանուցումը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում կամ պատրաստ լինի ընդունել հայցվորի օգտին հեռակա կարգով կայացված վճիռը»: ԱՄՆ դեսպանատունը պնդեց, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը կատարի Միացյալ Նահանգների օրենսդրական պահանջները կամ պատրաստ լինի «հայցվորի օգտին կայացրած վճռին»:
2011 թվականի օգոստոսի 29-ին, սահմանված 60 օրյա ժամկետը լրանալուց և Թուրքիայի կողմից ոչ մի պատասխան չստանալուց հետո, ամերիկահայ հայցվորների փաստաբանները խնդրեցին դաշնային դատարանին վճիռ կայացնել ընդդեմ Թուրք պատասխանողների:
«Վաթան» թերթը հայտնեց անցյալ շաբաթ, որ թուրքական երկու բանկերը, լրջորեն անհանգստանալով ԱՄՆ-ի դաշնային դատարանին չպատասխանելու հետևանքով մի քանի միլիոն դոլար կորցնելու վտանգից, շտապեցին փաստաբան վարձել և խնդրեցին ժամկետը երկարաձգել մինչև 2011 թվականի սեպտեմբերի 19-ը պատասխան ներկայացնելու համար:
Եթե սեպտեմբերի 19-ին թուրք պատասխանողները չներկայանան դատարան, դաշնային դատավորը կարող է որոշում կայացնել հեռակա կարգով հայցվորի օգտին և կարգադրել, որ ԱՄՆ-ում գտնվող նրանց ակտիվները վճռի արժեքին համաչափ առգրավվեն և վերադարձվեն ամերիկահայ հայցվորներին:
Թուրքիայի կառավարությունն այլևս չի կարող փախուստ տալ Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին հասցրած հսկայական վնասների պատասխանատվությունից: Ժամանակն է, որ Թուրքիան դիմագրավի իր ահռելի ոճիրների երկարամյա պատմությունը և կատարի համապատասխան հատուցում:
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Թուրքական պարբերականների փոխանցմամբ, Թուրքիայի կողմից Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը պատճառ է դարձել, որ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր արվեն։
Թուրքական պարբերականը հիշատակում է իսրայելցի պատգամավոր Արյե Էլդադի խոսքերը, թե` խորհրդարանական աշխատանքներն սկսելուն պես օրակարգ է ներառվելու Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը և որ Թուրքիան իսրայելցի դիվանագետներին արտաքսելու համար պատասխան է տալու։ Իսկ Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն էլ առկախվելու են:
Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ պնդում են, որ հայկական Սփյուռքը հուսով է, թե Իրսայելը որպես պատասխան Թուրքիայի քայլի կընդունի Հայոց ցեղասպանությունը։
Նշենք, որ Դավութօղլուն օրերս խիստ հայտարարություն է տարածել, թե Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններն իջեցվում են 2-րդ կարգի քարտուղարի մակարդակի եւ մինչեւ սեպտեմբերի 7-ը Իսրայելում գտնվող դիվանագիտական անձնակազմը կվերադառնա Թուրքիա։
Հայաստանի գլխավոր դատախազությունը պարզաբանումներ է ներկայացրել Վայքի ծննդատանը մանկաբարձ‑գինեկոլոգի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ:
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
«Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգի կողմից Գնդեվազ գյուղի բնակչուհի Արմինե Թորոսյանի ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր:
Սեպտեմբերի 5-ի դրությամբ պարզվել է, որ Գնդեվազ գյուղի բնակչուհի Ա. Թորոսյանը 2011թ. փետրվարի 2-ին որպես հղի հաշվառվել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում: Ընդհանուր առմամբ հղիությունն ընթացել է նորմալ եւ պտղի մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել, զարգացումն ընթացել է նորմայի սահմաններում:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` 2011թ. հերթական կոնսուլտացիայի ժամանակ հղի Ա. Թորոսյանը «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում անցել է սոնոգրաֆիկ հետազոտություն, որի ժամանակ պարզվել է, որ արձանագրված հղիության ժամկետը չի համապատասխանում հղիության օբյեկտիվ տվյալներին: Հղին ուղեգրվել է դոպլեր քննության` «Արմենիա» ԲԿ: Մի քանի օր անց Ա. Թորոսյանն իր կոնսուլտացիոն բժշկին հեռախոսով տեղյակ է պահել, որ դոպլեր հետազոտությամբ իր մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել եւ այլեւս չի ներկայացել կոնսուլտացիաների:
2011թ. օգոստոսի 11-ին Ա. Թորոսյանը դիմել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք:
Օգոստոսի 11-ին, ինչպես նաեւ օգոստոսի 14-ին տնային հերթապահությունն իրականացրել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը, ով օգոստոսի 11-ին զննելով ծննդկանին` պարզել է, որ ծննդաբերական ընթացք չկա, նշանակել միջմկանային անալգին-դիմեդրոլ` ցավերը հանգստացնելու համար, եւ ուղարկել տուն:
2011թ. օգոստոսի 14-ին` ժամը 5-ի սահմաններում, Ա. Թորոսյանը կրկին դիմել է վերոհիշյալ բուժհաստատություն: Հերթապահ մանկաբարձուհին զննել է նրան, զանգահարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին ու հայտնել, որ ծննդկանի վիճակը նորմալ է եւ ներզննման տվյալներով արգանդի պարանոցի բացում չկա: Բաժանմունքի վարիչը հեռախոսազրույցի ընթացքում ցուցում է տվել կատարել մաքրող հոգնա, իսկ ինքը հիվանդանոց է գնացել 10:30-ին, անձամբ կատարել ներզննում եւ պարզել, որ արգանդի պարանոցի բացումը 2սմ է, պտղապարկը` պահպանված, իսկ հեմոդինամիկ մյուս տվյալները` նորմալ: Պտղի սրտի աշխատանքը եղել է 147-148 զարկ 1 րոպեում, ինչը եւս նորմայի սահմաններում է եղել: Ծննդկանի հերթական զննումը կատարվել է 16:30-ին, զննման տվյալներով ծննդաբերության ընթացքը եղել է նորմալ: Հղիի մոտ ճիգային շրջանը սկսվել է ժամը 20-ին, արգանդի պարանոցի բացվածքը եղել է լրիվ:
Ժամը 21-ին նկատվել է ճիգային շրջանի թուլություն: Անմիջապես ձեռնարկվել է ստիմուլյացիա` ծննդաբերության խթանում, պտղի սրտի աշխատանքը եղել է նորմալ, ներարգանդային թթվածնային քաղց չի ախտորոշվել: Ժամը 22:15-ի սահմաններում պտղի մոտ նկատվել է թթվածնային քաղց, իսկ գլուխը եղել է կոնքի ելքի ուղիղ չափսում, որի դեպքում ցուցված է եղել կատարել վակում-էքստրակցիա: Սակայն բուժմիավորումում տվյալ գործիքների բացակայության պատճառով կատարվել է էպիզքոտոմիա` շեքի կտրվածք, որից հետո մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը պտղի պարանոցի հատվածից բռնելով` դուրս է բերել:
Երեխան ծնվել է կենդանի, բայց չի ճչացել: Երեխայի պարանոցին եղել է պորտալարի եռակի փաթաթում եւ պորտալարի վրա եղել է մեկ իսկական հանգույց: Բաժանմունքի վարիչը նորածնի պարանոցն ազատել է պորտալարից եւ թուլացրել հանգույցը: Երեխայի սրտի աշխատանքը եղել է նորմալ, սակայն երեխան լիարժեք չի շնչել: Այնուհետեւ բաժանմունքի վարիչի եւ մանկաբարձուհու կողմից կատարվել է նորածնի վերին շնչուղիների արտածծում, արհեստական շնչառություն եւ վերակենդանացման այլ միջոցառումներ, որոնք օգուտ չեն տվել: Երեխան չի ճչացել շուրջ 40 րոպե:
Այնուհետեւ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի կողմից հրավիրվել են նույն բուժմիավորման բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը եւ մանկաբույժը: Վերջիններիս ներկայանալուց հետո մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչն օգնություն է ցույց տվել Ա. Թորոսյանին:
Տեսնելով, որ երեխայի վիճակը ծանր է` համապատասխան կանչ է տրվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից: 2 ժամ անց ժամանած շտապ օգնության անձնակազմը համապատասխան բուժօգնություն ցույց տալուց հետո երեխային տեղափոխել է Երեւան քաղաքի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ եւ 2011թ. սեպտեմբերի 4-ի մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 31-ին, ժամը 17-ին ոստիկանության Վայքի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ օգոստոսի 14-ին Գնդեվազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հ-ն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, ինչն էլ ազդել է նորածնի առողջական վիճակի վրա և նա մահացել է:
«Մուրացան» հոսպիտալ տեղափոխված երեխայի դիահերձման պատասխանը դեռ չի ստացվել: Պատճառը քննիչի բացակայությունն էր. Տեղեկություններ կան, որ Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին երեկ ծեծի են ենթարկել:
Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, իսկ ինքն էլ իբր հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ — գամ, ինչն էլ բարդությունների է հանգեցրել: Սրան բժշկուհին հակադարձել էր` թե ասվածը տարրական անգրագիտություն է և ինքը չէր կարող նման բան ասել: Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա: Բժշկուհու գործունեությունը ներկայումս կասեցվել է, Հայաստանի առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Վայքի հիվանդանոցում:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան գործով այսօր` սեպտեմբերի 6-ին ձերբակալվել են եւս երկու սպաներ:
Նշենք, որ ձերբակալվածների թիվը հասավ չորսի: Ձերբակալված եւ կալանավորված զինծառայողների անունները չեն հաղորդվում նախաքննության գաղտնիության շահերից ելնելով:
Նախկինում գործով կալանավորվել էին մեկ սպա` բուժկետի պետը, եւ մեկ ժամկետային զինծառայող:
Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում. Անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Աբրահամյանը, որտեղ մեկ ժամ անց մահացել էր:
Նախկինում կալանավորվածներից սպային մեղադրանք է առաջադրվել «Իշխանազանցություն» հոդվածով, ժամկետային զինծառայողին` զինվորական կանոնագրքային կանոնները խախտելու մեղադրանքով:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) հայտարարություն է տարածել.
«Երկրի սոցիալ-տնտեսական հնամաշ համակարգը պահանջում էր կապիտալ վերանորոգում, որն իրականացնելու համար անհրաժեշտ էր վճռականություն ու քաղաքական կամք:
Սակայն բարեփոխումները կրեցին զուտ կոսմետիկ բնույթ, ինչը հերթական անգամ հուսախաբ արեց շրջադարձային փոփոխություններ պահանջող հասարակությանը: Ավելի խորացավ աղքատացած ժողովրդի ու նրա հաշվին գերհարստացած, նյութական բարիքներից ագահորեն օգտվող նորընծա «բուրժույների» միջեւ եղած վիհը: Օր օրի ստվարացան բողոքավոր զանգվածների շարքերը, որոնց հնարավոր ըմբոստությունն այնչափ ահաբեկեց իշխանավորներին, որ նրանք անհարկի գործարքի մեջ մտան իրեն ռադիկալ ընդդիմություն հորջորջող որոշակի քաղաքական խմբավորման հետ: Նպատակն ի սկզբանե բացահայտ էր` զերծ մնալ հասարակական ցնցումներից:
Սակայն, հայտնի է` մարդիկ փողոց են դուրս գալիս կառավարման անարդար համակարգի պայմաններում: Եվ, եթե իշխանությունն իրապես շահագրգիռ էր «դուր գալ» ժողովրդին, ապա պետք է ուղղակի երկխոսեր հասարակության հետ` պարզելու /եթե տեղյակ չէ/ նրա պահանջներն ու օպերատիվ լուծում տար դրանց:
Ավելին, ենթարկվելով միջազգային «արբիտրի» դերում հանդես եկող կենտրոնների հորդոր-թելադրանքին, իշխանություններն ընդամենը ժողովրդավարության ծխածածկույթ են ստեղծում աղքատ երկրում, միայն թե գլուխներն ազատեն քրոնիկ ցավից` ժողովրդի արդարացի ցասումից:
Արդյունքում, այսպես կոչված երկխոսությունը վերածվեց դատարկաբանության /բացակայում էր ժողովրդին հուզող օրակարգը/, շղարշ ստեղծելով, թե, իբր, մեզանում քաղաքական նոր մշակույթ է ձեւավորվում:
Փաստացի, կողմերին միավորում է եւս մի անթաքույց շահ: Փորձ արվեց քաղաքական դաշտից դուրս մղել սկզբունքորեն այլ գաղափարախոսություն կրող, 20-ամյա կառավարման ընթացքում մեր երկիրը տնտեսական, սոցիալական, բարոյական արհավիրհքի հասցրած նեոլիբերալ համակարգը հիմնիվեր փոխելու ունակ ուժերին:
Զուր են ձեր ճիգերը, պարոնայք:
Գաղափարական հենքի վրա համակարգային արմատական փոփոխություններ պահանջող քաղաքական ուժերը չեն կարող մասնակիցը դառնալ հաշվենկատ ու մանրախնդիր այդ «ներկայացումներին»:
Քաղաքական հասունություն վերապրող մեր հասարակությունը այլեւս չի կարող հանդուրժել կեղծիքի, ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի, քրեածին տարրերի օգտագործումով անարդար ընտրությունները:
Եվ մեր` գաղափարական ընդդիմության խնդիրն է լինելու միասնական կազմակերպական բնույթ տալ ժողովրդական շարժմանը ու գլխավորել այն»:
Փոխվարչապետ, հայ-քուվեյթական տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի մոտ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի հայկական կազմի նիստը:
Քննարկվել են հոկտեմբերին Երևանում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը նշել է, որ պաշտոնական հանդիպումների և բարձր մակարդակով այցելությունների ընթացքում քուվեյթական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և կառուցողական համագործակցություն հաստատելու պատրաստակամություն է հայտնել: Դրա համար առկա են անհրաժեշտ նախադրյալներ. Քուվեյթում ՀՀ դեսպանատունն արդեն լիարժեք գործում է, իսկ առաջիկայում Հայաստանում նախատեսվում է Քուվեյթի դեսպանատան բացումը, ինչը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Նիստի շրջանակում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ գործարար և ներդրումային միջավայրին, հայկական վերամշակող արտադրությանը: Քուվեյթը համարվում է ներմուծող երկիր, և վերջինիս շուկան բաց է նաև հայկական արտադրատեսակների համար:
Հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել հանձնաժողովի առաջին նիստի ծրագրի վերաբերյալ:
Ոսկու գինն այսօր միջազգային շուկայում սահմանել է հերթական ռեկորդը: Լոնդոնի բորսայում այն, մասնավորապես, կազմել է 1,920.25 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Իսկ Նյու Յորքի բորսայում ոսկու ֆյուչերսային գինը` դեկտեմբերյան մատակարարմամբ, աճել է 2.5%-ով ` կազմելով 1,923.1 դոլար 1 տրոյական ունցիայի համար:
Միջազգային տնտեսության վերաբերյալ ստացված բացասական կանխատեսումներն ի նկատի ունենալով, ներդրողները ոսկի են գնում:
Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ ոսկու գինը կհասնի 2,000 դոլար/ունցիայի:
Մեկօրյա համազգային գործադուլ է սկսել Իտալիայի խոշորագույն Cgil արհեստակցական միությունը, բողոքելով կառավարության կողմից իրականացվող կոշտ տնտեսական քաղաքականության դեմ: Իշխանությունները պետական պարտքը կրճատելու համար, որոշվել է կրճատել սոցիալական դոտացիաները, բարձրացնել հարկային ծանրաբեռնվածությունը և կրճատել բյուջետային աշխատողների, այդ թվում` բժիշկների և ուսուցիչների աշխատավարձը:
Հուլիսի սկզբին Իտալիայի կառավարությունը հաստատել է բյուջետային միջոցների տնտեսման ծրագիրը, որը նախատեսում է 4 տարվա ընթացքում 47 մլրդ եվրոյով կրճատել ծախսերը:
Բյուջետային միջոցների տնտեսման իշխանությունների որոշումն առաջացրել է իտալացիների զանգվածային դժգոհությունը: Բողոքի ակցիաներն անց են կացվում ամբողջ երկրի տարածքում, իսկ գործադուլի կենտրոնը ըստ ԶԼՄ-ների, հանդիսանում է Հռոմը: Երկրի մայրաքաղաքում, ինչպես նաև մյուս խոշոր քաղաքներում, սահմանափակվել է քաղաքային տրանսպորտի և տաքսիների երթևեկությունը, հետաձգվել են կամ ուշանում են միջազգային ավիաչվերթները, փակվել են պետական հաստատությունները: Գործադուլը կտևի 8 ժամ:
«Մենք պայքարում ենք իշխանությունների անարդարացի և անպատասխանատու քաղաքականության դեմ», — հայտարարել է Cgil-ի ղեկավար Սյուզաննա Կամուսոն:
«Սթար»- սուպերմարկետների ցանցի տարածած հաղորդագրության համաձայն, «ՍԹԱՐ» առևտրային ցանցի կողմից «Ֆրեշ» սուպերմարկետների գնման շուրջ բանակցություններն ավարտվել են: Կողմերն արդեն ձեռք են բերել վերջնական պայմանավորվածություն, սակայն գործարքն ավարտին հասցնելու համար, մինչև փաստաթղթերի ստորագրումը, գործարքը պետք է հաստատի նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
«ՍԹԱՐ-ի կողմից Ֆրեշ սուպերմարկետների ցանցի գնումը հնարավորություն կտա մեծացնել վաճառքի ծավալներն, ինչպես նաև էապես նվազեցնել լոգիստիկ, դիստրիբուցիոն և ադմինիստրատիվ ծախսերը` հասնելով ցանկալի արդյունավետության, որն է 15-20 տոկոսով ծախսերի նվազեցումը նոր միավորված ցանցում»,- նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Ենթադրվում է, որ իրավաբանական ձևակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում որին անմիջապես կհաջորդեն զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման փուլը:
ՍԹԱՐ առևտրային ցանցը ներկայումս կառավարում է 18 սուպերմարկետ, որոնցից 17-ը Երևանում և մեկը` Հրազդանում, իսկ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը ներառում է 4 «Ֆրեշ» սուպերմարկետ և 3 «Քեթրին» խանութներ Երևանում:Մոտ ապագայում ՍԹԱՐ-ը կբացի ևս մեկ խանութ Դավիթաշենում:
Այսօր հայկական «Յուքոմ» և «Նեթսիս» ինտերնետ պրովայդերներն հայտարարեցին իրենց միավորման մասին: Ըստ նրանց, միավորման նպատակն է ստեղծել կորպորատիվ ծառայությունների, մասնավորապես, վեբ կայքերի տեղակայման (հոսթինգի) ծառայությունների նոր որակ և հզորություններ:
«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը կարծում է որ «Յուքոմի» գերարագ ցանցի և «Նեթսիսի» կորպորատիվ բաժանորդների ու 11 տարվա գործունեության համատեղումն արդյունավետ կլինի: «Նեթսիսը» տրամադրում է Wi-Max ծառայություններ, իսկ «Յուքոմն» ունի օպտիկամանրաթելային խոշոր ցանց, և այսուհետ կորպորատիվ բաժանորդները կկարողանան ինտերնետ ստանալ երկու ճանապարհով` մեկի խափանման դեպքում օգտագործելով մյուսը:
Տեղեկացվեց, որ միավորման գործընթացը կտևի վեց ամիս, արդյունքում սակագները չեն փոխվի, փոխարենը ինտերնետ կապի մինիմալ արագությունը կավելանա 1.5-2 անգամ: Հայկ Եսայանի խոսքով` երկու ընկերությունների միավորման հետևանքով մենաշնորհ չի ձևավորվի, քանի որ այսօր դաշտում գործում են ևս չորս խոշոր ընկերություններ:
2011-ի վերջին ինտերնետ պրովայդերի ծածկույթը մայրաքաղաքում կհասնի 95 տոկոսի: Այս պահին ավարտվում են Աջափնյակի և Շենգավիթի շրջանի մոնտաժային աշխատանքները, առջևում Էրեբունի և Հարավ-արևմտյան թաղամասերն են:
Ըստ մեր ունեղած տեղեկությունների «Յուքոմ» ընկերությունը պատկանում է ՊԵԿ –ի նախագահ Գագիկ Խաչատրյանին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.