23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեւանի մի շարք փողոցներում սեպտեմբերի 11-ին, ժամը 06.00-ից 11.00-ն, Հայաստանի 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է քաղաքացիական տրանսպորտի շարժը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դադարեցվելու է Մոսկովյան, Սարյան, Ամիրյան փողոցների, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկությունը:
Ոստիկանությունը հայցում է մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Արարատում սեպտեմբերի 6‑ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ մանկասպանության փաստով նոր մանրամասներ են բացահայտվել:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Աշոտ Մկրտչյանը news.am -ի թղթակցին ասել է, որ սեփական երեխաներին սպանած 34-ամյա Ռոզա Հակոբի Ալոյանը քրոջ հետ մեծացել է մանկատանը, քանի որ նրա հայրը` Հակոբ Ալոյանը 1989թ. կացնահարել է մորը` Շողիկ Ալոյանին: Հայրը դատապարտվել է, իսկ մանկահասակ քույրերը մեծացել են Գավառի մանկատանը:
Մանկատանից դուրս գալուց հետո Ռոզային բնակարան են տվել Արարատ քաղաքի Շահումյան փողոցում: Նա ամուսնացել է Երեւանի բնակիչ Գարիկ Խաչատրյանի հետ, 10 տարի ապրել են փաստացի ամուսնական կյանքով եւ ունեցել են 2 տղա` 2005թ. ծնված Վարդան Ալոյանը եւ 2007թ. ծնված Հայկ Ալոյանը:
Վերջին տարիներին ամուսինները ամուսնալուծված էին:
«Սեպտեմբերի 6-ի երեկոյան ոստիկանությունը հարեւաններից ահազանգ է ստացել, որ հնարավոր է` մայրը սպանել է իր երեխաներին:
Գնալով դեպքի վայր եւ բացելով դուռը ոստիկանները պարզել են, որ մայրը սպանել է փոքրիկներին, խեղդել է, պառկեցրել է մահճակալին եւ գնացել է տանից: Իրավապահները հայտնաբերել են մորը, որի հետ զրույցի ընթացքում վերջինս խոստովանել է, որ կախել է Վարդանին եւ Հայկին: Նա հրաժարվել է հայտնել իր արարքի պատճառը»,- պատմել է Աշոտ Մկրտչյանը:
Վերջինիս խոսքով, Ռոզա Ալոյանը խոհանոցում, ջրի խողովակից օղակ է սարքել, սավանը գցել է երեխայի վզից եւ կախել: Երեխան 10 րոպե անց անշնչացել է: 2 ժամ թողել է կախված, ապա հաջորդ երեխային է կախել նույն ձեւով, ապա իջեցրել եւ դրել է մահճակալին:
Ռոզա Ալոյանը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: Քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Սպանություն):
Արարատի փոխոստիկանապետի խոսքով, Ռոզա Ալոյանի բնակարանից հայտնաբերվել է բազմատեսակ աղանդավորական գրականություն:
«Սեղանին դրված է եղել մանկական Աստվածաշունչ, որի բացված էջի վրա վերնագրված է եղել «Քրիստոսն օրհնում է երեխաներին»: Ըստ մոր հայտարարության, այդ էջը բազմիցս կարդացել է երեխաների համար: Նա շատ հանգիստ էր պահում իրեն: Տասնյակ գրքեր են հայտնաբերվել»,- նշել է Արարատի փոխոստիկանապետը:
Ռոզա Ալոյանի հարեւաններից մի քանիսն ընդհանրապես հրաժարվել են պատասխանել լրագրողի հարցերին, իսկ հարեւաններից մեկը, խնդրելով անջատել ձայնագրիչը, նշել է, որ Ռոզան առանձնապես տարօրինակ վարք չի ցուցաբերել, շատ չի շփվել հարեւանների հետ, իսկ ընտանիքն ապրել է ծանր ֆինանսական պայմաններում:
«Մենք ասել ենք, որ Իսրայելը պետք է ներողություն խնդրի «Ազատության նավատորմի» ձերբակալման համար փոխհատուցում վճարի եւ վերացնի Գազայի շրջափակումը: Առանց այդ նախապայմանների իրականացման հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսք գնալ չի կարող»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ահա այս երեք պայմանն է առաջարկել Անկարան Իսրայելի հետ հարաբերությունների հետագա ընթացքը կարգավորելու կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետը իր իսպանացի գործընկեր` Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի հետ կայացած հանդիպումից հետո:
Ըստ Էրդողանի` իր երկրի կողմից քայլեր են ձեռնարկվել միայն ի պատասխան Իսրայելի` Թուրքիայի պահանջները կատարել հրաժարվելուց հետո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միջադեպը գրանցվել էր 2010 թվականի մայիսի 31-ին: Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները սրվել էին «Ազատության նավատորմի» հետ պատահած միջադեպից հետո։
Նշենք, որ այսօր վերջնաժամկետն է. Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Իսրայելում գտնվող Թուրքիայի դիվանագիտական անձնակազմը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 7-ը կվերադառնա հայրենիք: Թուրքիա պետք է վերադառնային Իսրայելում գտնվող թուրք դիվանագետները, բացի 2-րդ կարգի քարտուղարից։
«Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ շեշտելով, թե զեկույցն ավելի շատ քաղաքական է, քան իրավական, որը Թուրքիան չի ընդունելու: Ստեղծված իրավիճակի պատճառով առկախվել են նաև Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերը:
Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Համահայկական բանկի բացման արարողությանը, ծանոթացել բանկի աշխատանքային պայմաններին:
Համահայկական բանկի խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը նշել է, որ Համահայկական բանկը զարգացման բանկ է և հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն:
Այն նպատակ ունի միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված այլ մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող մրցունակ արտադրական ձեռնարկություններին երկարաժամկետ զարգացման ֆինանսավորում ապահովելու համար:
Համահայկական բանկն այդպիսով կնպաստի Հայաստանում հավելյալ տնտեսական աճին և կխթանի ապրանքների և ծառայությունների արտահանումը:
Նշվել է, որ Համահայկական բանկը չի մրցակցելու առևտրային բանկերի հետ, քանի որ չի ընդունելու ավանդներ կամ չի տրամադրելու առևտրային վարկեր: Համահայկական բանկն իր ուղղակի վարկային գործունեությունից բացի, կարող է համագործակցել առևտրային բանկերի հետ` ձեռնարկություններին ներկայացնելով ֆինանսավորման փաթեթներ, որտեղ Համահայկական բանկը կտրամադրի երկարատև ֆինանսական ռեսուրսներ, իսկ առևտրային բանկերը Համահայկական բանկի հետ համատեղ կապահովեն այդ ձեռնարկությունների ավելի կարճաժամկետ, աշխատանքային կապիտալի և առևտրային ֆինանսավորման կողմը: Համահայկական բանկի գործունեությունը կանոնակարգվելու է ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
«Սպաներ կան, որ իրենց տեղում չեն հայտնվել: Կարող է ինչ-որ գյուղի մի չոբանի տանեն, նշանակեն սպա: Տասնութ տարի երեխայիդ պահում ես, տալիս բանակին, այնտեղ սպանում են: Բանակում պետք է ծառայեն ոչ թե ռոճիկ ստանալու, այլ հայրենիքին ծառայելու համար: Տասնհինգ տարիների ընթացքում 1500 զինվոր է զոհվել բանակում՝ խաղաղ պայմաններում»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, շեշտելով, թե` անթույլատրելի է ունենալ այնպիսի բանակ, ուր խելագար զինվորներ կլինեն:
Եղիազարյանի համոզմամբ, սակայն, ամբողջովին մեղադրել սպաներին ևս ճիշտ չի լինի: «Հնարավոր է, լկտի լակոտ է ծառայում, ուժեղ թիկունք ունի եւ նա ստորացնում է սպային: Սպան, ով կփորձի պատժել այդ զինվորին, ուղղակի աշխատանքից կազատվի»,- նշել է Եղիազարյանը:
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կողմ չէ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականին` բանակում տեղի ունեցող սպանությունների համար: Նրա խոսքով, ավելի ճիշտ կլինի, որ ոչ ոք չխառնվի նախարարի գործերին. «Նրան պետք է լայն լիազորություններ ընձեռել, որպեսզի նա կարողանա ազդել բանակում յուրաքանչյուր գործընթացի վրա»,- կարծում է նախկին հրամանատարը:
Այնուհետեւ անդրադառնալով ԼՂ բանակցությունների արդյունքում հողերի հնարավոր վերադարձի թեմային, նա նշեց. «Հայաստանը հողեր չի հանձնելու. եթե նման բան պատահի, շատ ընդդիմացողներ կլինեն»: Եղիազարյանը շեշտեց, թե. «Մեր ժողովրդի մեծ մասը հայրենասեր,լուրջ մարդիկ են»:
Հարց եղավ դեռևս պատերազմի տարիներին «Արաբո» ջոկատի անդամների անհետանալու հետ կապված: Եղիազարյանը ասաց, որ «Արաբոյի» տղաները զոհված են, նրանք անհայտ կորած չեն. ինչն արդեն ճշտված տեղեկություն է:
Նրա խոսքով, հայտնի է անգամ տղաների դիակների գտնվելու վայրը՝ Լեռնային Ղարաբաղում՝ Ջրաբերդ գյուղի մոտակայքում: Սակայն փորձերը՝ մարմինները փոխանակել այստեղ թաղված ադրբեջանցիների դիակների հետ, հաջողությամբ չեն պսակվել. «Ադրբեջանցիները չհամաձայնեցին դրան, ընդ որում ոչ մի պատճառաբանություն չներկայացրեցին»,- պարզաբանեց Եղիազարյանը:
Վրաստանի լեռնային շրջանում վթարվել է այդ երկրի զինված ուժերին պատկանող ուղղաթիռը: ՄԻ-8 ուղղաթիռում գտնվել են անձնակազմի անդամները, ինչպես նաև օտարերկարացի և վրացի 8 հեռուտալրագրողներ, որոնք նկարահանումներ էին իրականացնում այդ գոտում: Մեքենան կառավարումը կորցրել է քամու ուղղության կտրուկ փոփոխության պատճառով և վթարային վայրէջ է կատարել: Ասվում է, որ ուղղաթիռում գտնվողները թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Իտալիայում ինչպես հաղորդում էReuters-ը ազգային գործադուլի մասնակիցները, ովքեր բողոքում են տնտեսական ոլորտում կառավարության ձեռնարկած մի շարք միջոցառումների դեմ, անկարգություններ են հրահրել` այրելով դրոշներ, ձվեր շպրտելով իրավապահների ուղղությամբ:
Մի քանի քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Հռոմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանության միջև:
Մեկօրյա գործադուլը կազմակերպվել է Cgil արհմիության կողմից: Բացի այդ, մի քանի տասնյակ հազար ուսանողներ, թոշակառուներ և աշխատավորներ Պալերմոյից երթով հասել են Թուրին:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Իտալիայի նախարարների խորհուրդը հաստատել է բյուջետային միջոցների խնայողության ծրագիրը, որով ենթադրվում է չորս տարվա ընթացքում բյուջետային ծախսերը կրճատել 47 մլրդ եվրոյով:
Այսօր` առավոտյան, ժամը 7-ի սահմաններում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել Ասկերանի մարտական հենակետերում:
Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա Հայկ Վասիլի Մկրտչյանը:
Դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չի արվում:
Այսօր Euronews -ից տեղեկություն ստացվեց, թե Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին մասամբ անգործունակ է ճանաչել՝ որոշելով նրա գործը քննել հեռակա կարգով:
Ինչքան էլ զարմանալի թվա, Ֆրանսիայի նախկին նախագահի`բազմավաստակ քաղաքական գործիչի ՝ Ժակ Շիրակի պաշտպանները հայտնել են, որ պաշտպանյալը խնդրել է իրենց հեռակա կարգով ավարտին հասցնել դատական լսումները և պարզել իր մեղքի աստիճանը՝ հաշվի չառնելով իր հիվանդությունը:
Սա թերևս մեր իրականության, մեր գիտակցության համար անըմբռնելի իրողություն է.Մեր պաշտոնյաները, գործում են ճիշտ հակառակ սկզբունքով` նրանք զանազան կեղծ տեղեկանքներ են սարքում հիվանդության մասին, պառկում հիվանդանոց, որ ինչ որ կերպ խույս տան պատասխանատվությունից: Հետաքրքիր է, որ 78–ամյա քաղաքական գործիչը մեղադրվում է նրանում, որ դեռևս լինելով Փարիզի քաղաքապետ՝ աշխատանքի էր ընդունում «մահացած մարդկանց»՝ իր կուսակցության համար լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելու նպատակով: Մինչդեռ մեր կողքին հազարավոր թոշակառուների օրվա հացի գումարը «մահացած մարդկանց միջոցով» յուրացրած պաշտոնյաներից և ոչ մեկն առայսօր պատասխանատվության չի ենթարկվել:
Դատավորները համաձայնել են բժշկական փորձաքննության արդյունքներին, որոնց համաձայն՝ Ժակ Շիրակի մոտ առկա է այնպիսի հիվանդություն, որն ուղեկցվում է հիշողության կորստով, ուստի նախկին նախագահը չի կարող պատասխանել իր անցյալին վերաբերող հարցերին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.