23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում այսօր մեկնարկող Գլոբալ քաղաքական համաժողովի ընթացքում կքննարկվեն գլոբալ անվտանգության, հակամարտություններին վերաբերող և մի շարք այլ խնդիրներ։
Կրեմլի մամլո ծառայության տեղեկացմամբ` ՌԴ նախագահի հովանու ներքո անցկացվող համաժողովի ընթացքում նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Աբդուլլահ Գյուլի ելույթները: Իսկ նախագահների հանդիպմանը քննարկվելու է ԼՂ հիմնախնդրի շուրջ զարգացումները։
Համաժողովի քննարկվելու են Իրանի միջուկային ծրագիրը, Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Եպիպտոսում և Սիրիայում տիրող իրավիճակը։
Կոտայքի մարզի Հանքավան գյուղի հարակից սարում կորել է գերմանացի զբոսաշրջիկ Ստեֆան Սլաբեկը:
Հավանական որոնման տարածք է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը։
Այս գիշեր՝ ժամը 03.54-ին, Արագածոտնի մարզում`Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Կարբի գյուղի հատվածում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի
19ՕՕ 913 պետհամարանիշի ավտոմեքենան ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` Կարբի գյուղի բնակիչների կողմից ավտոմեքենայից դուրս են բերվել երկու տղամարդ և մեկ կին, ինչպես նաև Երևան քաղաքի Դիմիտրովի փողոցի թիվ 87 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, 21-ամյա Արթուր Սաֆարյանի դին, որը հանձնվել է «1-03» ծառայության աշխատակիցներին:
Ավտոմեքենայից դուրս բերված անձանցից մեկը գտնվում է Աշտարակի ոստիկանությունում, իսկ մյուս երկուսը` տեղափոխել են Երևան:
Փրկարարների օգնությամբ` կռունկի միջոցով, ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից, որի մեջ եղել է 20-ից 22 տարեկան անձը չպարզված աղջկա դիակ, որը հանձվել է ‘’1-03” ծառայության աշխատակիցներին:
Սեպտեմբերի 7-ին`ժամը 08.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքից թունավորումով ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն
է տեղափոխվել Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 5/2 շենքի 37-րդ բնակարանի բնակիչ,1971թվականին ծնված Սահակ
Գրիգորյանը, ով ստանալով համապատասխան բուժօգնություն` դուս է գրվել:
Նույն օրը`ժամը 10.10-ին դեղորայքից թունավորումով ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Օհանով
փողոցի թիվ 24 շենքի բնակիչ,1992թվականին ծնված Գայանե Թումանյանը:
Տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հայաստանի կառավարության այսօրվա` սեպտեմբերի 8-ի նիստում Շահեն Շահինյանը նշանակվել է «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում, իսկ Արա Ավետիսյանը` «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում:
Նրանց հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր:
Այսօր օրն է օգնելու շնորհալի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին
Տաղանդավոր բանաստեղծի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50.000 դոլար: Կարևոր է և անհրաժեշտ յուրաքանչյուրիս օգնությունը: Ցանկացած չափի գումար փոխանցելով կարող եք օգնել` փրկելու մեծ գրողի կյանքը:
Հանգանակությունները կարող եք կատարել Pro Credit բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`
AMD 253090017430-0090
EUR 253090017448-0092
USD 253090017455-0091
Կարող եք նաև անձամբ բերել Գրողների միություն (Բաղրամյան 3, 2-րդ հարկ), ժամը 10:00-18:00:
Հեռ. 564142, 094497601
Ոչ ոք ապահովագրված չի նման իրավիճակներում հայտնվելուց, նաև` լավագույն մարդկային հատկանիշները դրսևորվում ու զարգանում են հասարակության մեջ անշահախնդիր բարեգործություն անելիս։ Մեր հասարակությունը գտնվում է այն մակարդակի վրա, որ կարեկցանքը չի ընկալվում խղճահարության պատճառով, խղճալ պետք չէ, պետք է կարեկցել և օգնել, թե չէ բոլորս բոլորիս կամ խղճում ենք կամ նախանձում…
Օգնենք մեր բարեկամին, ուղղակի օգնենք…
Դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդու ` Կարեն Արայանի հետ HayNews.am-ի հարցազրույցը առանց կրճատումների ու մեկնաբանության.
—Կարեն, կբացատրեք, թե ինչպե՞ս և ինչու՞ հայտնվեցին այդ լուսանկարներն ինտերնետում:
-Նախ, սկսենք նրանից, որ ես այդ լուսանկարները դրել եմ միայն մի քանի վայրկյանով իմ, մեր ընդհանուր ընկերների համար: Ընկերներ, որոնց վերաբերմունքից ես հասկանում էի, թե Անժելայի տարածած այն լուրերը,որ իբր թե ես նրան բռնաբարել եմ, ինչ-որ կերպ հավաստի է դարձել նրանց համար: Ընդամենը մի քանի վայրկյան հետո ես այդ նկարները հանեցի ինտերնետից… Այդ նկարները տեսնողները կհասկանան, որ բռնաբարվել այդքան երջանիկ դեմքով չի լինում:
—Այդ դեպքում ի՞նչպես դրանք հայտնվեցին մարդկանց մոտ, հեռախոսների մեջ, ինտերնետում:
-Իմ դրված մի քանի վայրկյանի ընթացքում հնարավոր չէր, որ այդ նկարները քաշվեին տարբեր մարդկանց կողմից: Ես վստահ եմ, որ հենց ինքն է անձամբ այդ լուսանկարները տարածել և շարունակում է տարածել ` ինչ-ինչ պատճառներից ելնելով: Անժելան բոլորին հայտնում էր, թե ես իրենից վրեժ եմ լուծում, քանի որ նա ինձ լքել է, սակայն, հավատացեք, 2010-ի դեկտեմբերից ինքս եմ ամեն կերպ փորձել խզել մեր հարաբերությունները: Քանի անգամ է եղել, որ նա ինձ սպառնացել է, թե վնաս կհասցնի իրեն, կկտրի իր երակները, եթե ես չլինեմ իր հետ: Անգամ մի անգամ եկավ իր քրոջ հետ, ով հայտարարեց, շատ ընկերներ ունի լրագրողական շրջապատում, որ եթե իր քույրը շարունակի նեղվել, եթե դա ազդի իր նկարահանումների վրա, ապա նա վրեժ կլուծի: Նա ինձ ասում էր, որ ոստիկանությունն ինձ կհավատա առանց փաստերի` հաշվի առնելով քո անցյալը, ինչ էլ ասեմ, կհավատան:
—Իսկ ինչու՞ Անժելան պետք է նեղվեր, նրա համար, որ ուզում էիք բաժանվե՞լ:
-Նաև, սակայն այստեղ կարևոր մեկ այլ խնդիր կա, որի մասին ինձ շատ տհաճ է բարձրաձայնել, սակայն այս ողջ իրարանցման մեջ ուղղակի ստիպված եմ: Նա պարբերաբար ինձնից գումարներ էր խնդրում, բանկից մեծ վարկ էր վերցրել, ցանկանում էր, որ ես նրան օգնեի փակել դա: Իհարկե, ես մի քանի անգամ օգնեցի, սակայն վերջում հրաժարվեցի թեկուզ այն պատճառով, որ ուղղակի պարտավոր չէի: Շարունակեց սպառնալ, եթե չտամ այդ փողերը, կսկսի իմ մասին լուրեր տարածել: Լուրջ չընդունեցի, որովհետև չէի մտածում, թե մարդ կարող է այդքան ցածր` էսպես ասեմ` շառ լինել:
—Լավ, բայց լուսանկարները… Ինչու՞ եք նկարել ձեր «շփումը»:
-Այ էստեղ գալիս է ամենակարևորը: Ես երբեք չեմ լուսանկարել նրան, ավելին, այդ լուսանկարների մի մասում ես անգամ չկամ: Հետագայում եմ իմացել, որ նա նկահարահանում է մի բան, որ շատ անձնական է` մեր կապը: Նկարահանում է թաքնված տեսախցիկով, որ նման է ինչ-որ հատուկ ծառայությունների գործելաոճին: Ավելին, նկարների մի մասում գրված է 2006 թ.` մարտի 29, իսկ ես ֆիզիկապես այնտեղ չէի կարող լինել, քանի որ արդեն մեկ շաբաթ էր, ինչ գտնվում էի կալանավայրում: Այդ ժամանակ ես նրան անգամ չեմ էլ ճանաչել: Հանդիպել ենք իմ ցուցահանդեսի ժամանակ` 2009-ի մայիսի 29-ին:
—Ի՞նչ ցուցահանդես:
-Ես Կամերային թատրոնում իմ նկարների ցուցահանդեսն էի անցկացնում, Անժելան եկել էր նայելու: Այնտեղ էլ մենք ծանոթացանք, որից հետո էլ սկսվեց իմ կյանքում այս «ընկերություն» կոչվածը, որի համար ես իսկապես ամաչում եմ: Նրա հետ անգամ ծանոթ լինելը պատիվ չի բերում ինձ: Հա, ի դեպ, չմոռանամ նշել, որ ես ունեմ ընկերներ շատ ոլորտներում` դերասաններից սկսած մինչև որոշակի այլ կյանքով ապրող մարդիկ: Ու Անժելան, գտնելով նրանց բոլորի համարները, պարբերաբար զանգահարում էր անգամ բանտ` ընկերներիս, որպեսզի համոզի, թե ես տարածում եմ վատ բաներ իմ ընկերների մասին: Ես հայհոյում եմ ընկերներիս, անվանարկում կամ վարկաբեկում:
Բնականաբար, նրանցից ոչ մեկ չէր հավատում նրա ասածին, ավելին, նրանք չէին էլ կարող հավատալ խելագարի խոսքերին:
-Անժելան ամուսնացա՞ծ էր:
-Արդեն 9 տարի, սակայն դա չէր խանգարում նրան լինել այլ տղամարդկանց հետ: Նա ինձ անգամ մի օր իր սիրեկանների ցուցակն էր sms արել, սակայն կան բաներ, որոնց մասին ես ուղղակի չեմ ուզում խոսել: Ավելին, Աստված չանի, որ մի օր սկսեմ պատմել այն, ինչի մասին լռում եմ: Ես ընդամենը ցանկանում եմ, որ այս զզվելի պատմությանը վերջ դրվի, որ չշոշափվեն մարդկանց անուններ, որոնք ընդհանրապես կապ չունեն այս պատմության հետ: Ես հիմա իմ խոսքն ուղղում եմ «Ուր է իմ տղամարդը» ֆիլմի դերասանուհիներին` Անիին, Ագնեսսային և Գայանեին. մենք մշտապես եղել ենք հարգալից հեռավորության վրա, ես երբեք և երբեք չեմ ցանկացել, որ ձեր անունները կապվեն այս պատմության հետ: Դուք ոչ մի կապ չունեք, չեք եղել այդ աղջկա հետ ընկերուհիներ, մարդկային տարբեր տեսակներ եք: Ասում են, թե ոստիկանությունում ես ասել եմ, թե իբր դուք եք ինձ հորդորել տարածել այդ նկարները: Ես նման բան չեմ ասել, փորձեք ճշտել հենց իրենցից: Անժելան հայտարարել էր, թե աղջիկներն իրեն նախանձում են. հետաքրքիր է, ինչի՞ն պետք է նախանձեն` կրթությա՞նը, մարդկային որակների՞ն, ծագումնաբանությա՞նը, ինչի՞ն: Աղջիկների հետ կարող ես զրուցել ցանկացած թեմայի շուրջ, նրանք շատ հաճելի զրուցակիցներ են, իսկ Անժելայի մտքում միայն սեքսն ու հագուստն է: Բոլոր հասկացող մարդկանց համար պետք է ակնհայտ դառնա, որ ոչ թե ես եմ վրեժ լուծում իրենից, այլ ինքն ինձնից, ոչ թե աղջիկներն են իրեն նախանձում, այլ ինքը նրանց:
—Կարեն, ճիշտն ասած կողքից տպավորությունը հետևյալն է: Դուք եղել եք դատված, ձեր հայրը «օրենքով գող է», դուրս եք եկել կալանավայրից, հանդիպել գեղեցիկ աղջկա…
-Այ հենց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: ճիշտն ասած, եթե ես էլ կողքից նայեի այս իրավիճակին, ապա կստացվեր ձեր ասած պատկերը: Իսկ ինչու՞ մարդիկ չեն խոսում, որ ես սովորել եմ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններում` Մոսկվայի համալսարանում և Գեղարվեստի ակադեմիայում: Որ զբաղվում եմ ստեղծագործական կյանքով, նկարում եմ, քանդակում… Ի՞նչ է, այս կյանքում բոլորս ապահովագրվա՞ծ ենք տհաճ միջադեպերից, սխալներից: Հավատացեք` ոչ… Ես վստահ եմ, որ գալու է օր, երբ մոռանալու ենք տեղի ունեցածի մասին, և ամեն մեկն էլ ապրելու է իր կյանքով: Մի բան էլ ավելացնեմ… էսօր ամբողջ ինտերնետում քննարկում են էդ չարաբաստիկ նկարները, մեղադրում ինձ: Ամբողջական պատկեր ստանալու համար պետք է լսել երկու կողմին էլ: Երկու կողմին լսում ու դատում են բոլոր ոլորտներում` պետությունից մինչև գողական կյանք:
Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն այսօր ամփոփել է իր հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի աշխատանքները. գործարկման պահից` 2011-ի հուլիսի 25-ից ի վեր, կենտրոնն ընդունել է ավելի քան 1 850 հարցադիմում` հարցեր, բողոքներ, առաջարկություններ:
Ըստ ՊԵԿ–ի, սեպտեմբերի առաջին օրերին հեռախոսազանգերն աճել են շուրջ 15-20 տոկոս ։ «Այստեղ ներառված չեն այն հեռախոսազանգերը, որոնք հարկ վճարողներն ուղղում են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություններ կամ էլ հարկ վճարողների սպասարկման կենտրոններ»,– նշված է կենտրոնի տնօրեն Անահիտ Հունանյանի հաղորդման մեջ։
Ստացված հարցադիմումների մոտ 60 տոկոսը վերաբերում է հարկային օրենսդրությանն ու վարչարարությանը, շուրջ 35 տոկոսը` մաքսային հարցերին, և միայն 3 տոկոս են կազմում դիմում-բողոքներն ու առաջարկությունները, տեղեկացնում է ՊԵԿ-ը չմանրամասնելով, թե նշված 3 տոկոսի մեջ ինչից են բողոքում, կամ ինչ են առաջարկում քաղաքացիները:
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին:
Հաջողություններ մաղթելով դիվանագետին հետագա գործունեության մեջ` փոխվարչապետը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ բազմակողմ համագործակցությունը: Նա մասնավորապես կարևորել է գործակցությունը տեղական ինքնակառավարման համակարգում, միգրացիոն, թրաֆիքինգի ոլորտներում և հույս հայտնել, որ ձևավորված կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը շարունակական կլինի ու նոր ղեկավարության հետ կհաջողվի ավարտին հասցնել սկսված ծրագրերն ու կյանքի կոչել նորերը:
Կապինոսն իր հերթին ևս արդյունավետ է համարել համատեղ աշխատանքը` հայտնելով, որ պատրաստակամ են աջակցել տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին: Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված պետական կառավարման համակարգի բարեփոխումներին` դիվանագետը վստահություն է հայտնել, որ դրանք հաջողություն կունենան, և Հայաստանի մոդելը մյուս երկրների համար կարող է օրինակելի լինել: Նա նշել է, որ հաջորդ տարի ԵԱՀԿ նախագահությունն ստանձնող Իռլանդիայի գերակայություններից են արդյունավետ կառավարման (good governance) խնդիրները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև բնապահպանական ոլորտում գործակցությանը: Ս. Կապինոսը տեղեկացրել է, որ ձևավորվելիք Օրհուսի հիմնադրամը կհամակարգի ներկայումս գործող Օրհուսի կենտրոնների գործունեությունը և, ընդգրկելով թե պետական, թե հասարակական, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչներին, կարող է իշխանությունների և բնակչության փոխգործակցության յուրատեսակ հարթակ դառնալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.