23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կարինե Ղազինյանի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել:
Նախագահի մեկ այլ հրամանագրով, Կարինե Ղազինյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն):
Al-Jazeera հեռուստաալիքի կայքը` վկայակոչելով Թունիսի անվտանգության համակարգի աղբյուրները, տեղեկացնում է, որ մի քանի օր առաջ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կինը` Սաֆիան և դուստրը` Աիշան «Ռաաս Ջադիր» հսկիչ անցակետով անցել են Թունիսի սահմանը և այժմ գտնվում են Ջերբայի ռեաբիլիտացիոն կենտրոններից մեկում:
Իսկ «Ան-Նիլ» ինտերնետ կայքը հաղորդում է, որ նրանց հետ երկիրը լքել է նաև Աիշայի ամուսինը, որը վերջերս ռմբակոծության հետևանքով վիրավորվել էր:
Նշված տեղեկությունները, պաշտոնապես դեռ չեն հաստատվել:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպմանը և Արևելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին:
Սեպտեմբերի 8-ին Տիգրան Դավթյանը կմասնակցի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպմանը, որի ընթացքում նախատեսվում է «Եվրոպական հարևանության քաղաքականության մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով քննարկում:
Իսկ սեպտեմբերի 9-ին նախարարը կմասնակցի ԼՀ Կրինիցա քաղաքում կայանալիք Արևելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին, որին ներկա են լինելու Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ երկրների նախարարները:
Այսօր բանակում արձանագրված միջադեպերին են անդրադարձել գրականագետ Դավիթ Գասպարյանն ու պատմաբան Սուրեն Սարգսյանը: Նրանք այն կարծիքին են, որ Կարգապահությունը պետք է ուժեղացվի բանակում.«Միջադեպերի պատասխանատուներին պատժում են, ազատում են աշխատանքից, ձերբակալում են, բայց դա լուծում չի»,- ասաց Դավիթ Գասպարյանը:
«Զարգացածության տարբեր աստիճանները, չորությունն ու կոպտությունն են պատճառը, որ այսօր բանակում միջադեպեր են տեղի ունենում: Բարեկրթությունը պետք է մտնի բանակ, թե չէ ամեն ինչ վերածվում է բռունցքի, վեճի», — համոզված է գրականագետը: Ըստ Գասպարյանի՝ բանակում առկա վիրավորանքն ու կոպտությունը հիմնականում սպայական կազմի և հին ծառայողների կողմից են դրսևորվում նորակոչիկների նկատմամբ, ինչն էլ հանգեցնում է նման իրավիճակի:
Սուրեն Սարգսյանն էլ ասաց որ, թե բոլոր բնագավառներում էլ կան արտոնյալներ և օրինապահներ, և իրական կյանքում առկա իրավիճակն էլ, ըստ նրա, իր արտացոլումն է գտնում նաև բանակում. «Ուղղակի այնտեղ գույներն ավելի են սրվում, որովհետև մարդիկ ամեն ժամ, ամեն օր են առնչվում ու հարաբերվում»:
Նա իրավիճակի պատճառներից մեկն էլ համարեց հրամանատարության խնդիրը. «Կարևոր է հրամանատարը, իսկապես, հաջողված բանակներում ճիշտ է ընկալվում և իր դիրքերում է լինում, երբ անխտիր բոլոր զինվորներին վերաբերվում է իր երեխաների պես: Սպայական կազմը հաճախ չունի մասնագիտական կրթություն և մարդկային այն որակները, որոնք անհրաժեշտ են»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը ասաց ճշմարտություններ, որոնք բոլորս էլ գիտենք, սակայն մինչ այսօր չի նշվում պետականորեն դրանց ամրագրման հարց. «Հայաստանի՝ միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու փաստն իր նշանակությունից շատ-շատ բան է զիջել, հաղթանակը նսեմացվել է թեկուզ այն պատճառով, որ Հայաստանի՝ իրար հաջորդած երեք իշխանություններն անընդհատ պատրաստակամություն են հայտնել զիջել ազատագրված տարածքները։ Այդ պատրաստակամությունը հայ մարդու մեջ գնալով կոտրել է ոգեղեն լիցքը, որը նրան պարգևել էր հողերի ազատագրումը։ Ազատագրված հողերը մենք թողել ենք լքյալ վիճակում, փոխանակ յուրացնելու եւ մեր հայրենիքի անբաժանելի մասը դարձնելու»։
Ենիգոմշյանը ասաց որ, «Սարդարապատ» շարժման մի քանի հիմնադրամներ աշխատում են ազատագրված տարածքները վերաբնակեցնելու ուղղությամբ. «Մեր ծրագրերում այդ նպատակը գոյություն ունի, եւ աշխատանքներ են տարվում ֆինանասական միջոցներ ձեռք բերելու, ազատագրված տարածքներում վերաբնակեցման ծրագրեր իրականացնելու համար»:
Հայաստանի անկախության 20 տարիների ամենամեծ ձեռքբերումները եղել են նրա՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելու փաստը, ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակն ու հայկական բանակը։ Սակայն բանախոսի համոզմամբ, այսօր մենք կորցրել ենք բոլոր թվարկված ձեռքբերումների նշանակությունը։
Թուրքական «Միլլեթ» օրաթերթում տեղեկություն է հրապարակվել, թե իբր աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը «France 2» հեռուստաալիքով հեռարձակվող «Vivement Dimanche» հաղորդման ժամանակ դրական է արտահայտվել Թուրքիայի և թուրքերի հասցեին:
««Ցեղասպանություն» եզրույթն ինձ անհանգստացնում է։ Հայ–թուրքական սահմանի բացման և թուրքերի հետ երկխոսության ծավալման համար անհրաժեշտ է գտնել մեկ այլ բառ։ Երազում եմ այցելել Թուրքիա, որովհետև թուրքերը բոլորովին այլ են, քան խոսվում է նրանց մասին, լավ մարդիկ են։ Այնտեղ եղանակը, ճաշատեսակները հրաշալի են»,– ըստ պարբերականի, ասել է Ազնավուրը:
Դարձյալ պարբերականի հաղորդմամբ Ազնավուրի այդ արհատայտությունից հետո աշխարհի տարբեր ծայրերից հայերը մեծ շանսոնյեին մեղադրել են ժխտողականության և դավաճանության մեջ:
«Միլլեթը»–ը գրում է, որ որոշ հայեր նույնիսկ նամակներ են ուղարկել Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպություններին և պահանջել քննադատել Շառլ Ազնավուրին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Նախագահը շնորհավորել է Ֆիլիպ Լեֆորին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա հարուստ դիվանագիտական փորձն ու մեր տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը օգտակար կլինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործում:
Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացումը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությունն ու փորձը:
Յարոսլավի մարզում կործանվել է Մինսկ թռչող Յակ-42 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ուժային կառույցները։
Գործակալության տեղեկություններով՝ օդանավում եղել է «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի հիմնական կազմը, ընդհանուր առմամբ 37 մարդ (ներառյալ անձնակազմը), նրանցից 36-ը զոհվել են։
Յարոսլավի «Տունոշնա» օդանավակայանից օդ բարձրանալուց շատ չանցած՝ ինքնաթիռը թեքվել է ձախ կողմի վրա և ընկել թռիքային դաշտից 500 մետր հեռավորության վրա։ Ականատեսների տվյալներով՝ ինքնաթիռը վերածվել է այրված երկաթի կույտի։ Ինքնաթիռի մնացորդները գտնվում են օդակայանից 4 կմ հեռավորության վրա։
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։
Այսօր համացանցում հայտնվել է Ռուսաստանի հոկեյի առաջատար թիմերից մեկին տեղափոխող ինքնաթիռի կործանմանը հաջորդող կադրերը:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության համաձայն` «ՅաԿ-42» մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել չորեքշաբթի օրը Յարոսլավլ քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո:
Ինքնաթիռում կար 45 մարդ, որից 37-ը եղել են Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի անդամներ:
Տեսանյութը վեդեոբաժնում.
Երեկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հայաստանի քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Լենդրուշ Նազլուխանյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղակատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` նախաքննությունը շարունակվում է:
Երեկ նույն աղբյուրից հայտնել էին, որ Հայկ Մկրտչյանը մարտական դրիրքում հերթապահություն իրականացնելիս մահացել է Լենդրուշ Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից:
Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` «զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ», սահմանված պատիժը 3-ից 7 տարվա ազատազրկումն է:
Այս պահինԿառավարության շենքի մոտից խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, նրանց հարազատները երթով շարժվում են դեպի Նախագահի նստավայր: Այնտեղ նրանք իրականացնելու են լուռ ակցիա:
Ակցիայի մասնակիցների նպատակն է, որ Ակցիայի մասնակիցները պահել էին հայկական բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների նկարներ եւ պաստառներ` «Ես որդի չունեմ մարդակեր բանակի համար», «Մենք կույր չենք, վերջ բռնություններին»գրություններով:
«Սեւազգեստ ակցիայի» մասնակիցներին չեն արձագանքեր ոչ Կառավարությունից , ոչ էլ դատախազությունից։ Նրանց զորակցելու համար միացել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.