23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ մենք անդրադարձել էինք Վանաձոր – Գյումրի ճանապարհահատվածում գտնվող Թռչկան ջրվեժին, ներկայացնելով կառուցապատող –սեփականատիրոջ մեկնաբանությունը:
Այսօր դրա շուրջ զրուցեցինք բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հետ. Ներկայացնելով իր հայրենի Մեծ Պարնի գյուղի տարածքում գտնվող Թռչկան ջրվեժին սպառնացող վտանգը ու դրա վերացման հաշվին փոքրիկ հիդրոէլեկտրակայան կառուցելու որոշումը , նա ասաց. «Հավատացեք ես Հէկ կառուցելուն դեմ չեմ, տասնամյակներ շարունակ ես կողմ եմ եղել փոքր Հէկ‑երի կառուցմանը: Սակայն այսօր հարցը վերաբերում է բացառիկ հարստության, որի նմանը ամբողջ Հայստանում չկա: Ես ընդամենն առաջարկում եմ, որ Հէկ‑ի համար անհրաժեշտ ջուրը վերցնեն ոչ թե վերևից այլ ներքևից` այսինքն արդեն թափված ջրից, որը խողովակներով կարող են նորից վերև բարձրացնել, եթե իհարկե մի քիչ ավելի գումար ծախսեն»:
Փաստորեն լրացուցիչ ծախսից խուսափելով, ավելի հեշտ ու շահավետ տարբերակ ընտրելով, Հէկ-ի տերերը կարողացել են համոզել պատկան մարմիններին. ինչպես ներկայացրեց Հէկ- ի սեփականատեր Ռոբերտ Օխանյանը իրենք խոստացել են ամառվա երեք ամիսներին ՀէԿ‑ը չաշխատեցնել և այդ մասին պայմանագիր ունեն համայնքի հետ: Այս մասով Պարոն Դավոյանը թերահավատ էր. «Դրանք փուչ խոսքեր են, երբ սկսեն աշխատեցնել ՀԵԿ‑ը, էլ ամառ — ձմեռ չեն նայելու»:
Մեկ հարց ևս. կառուցող ընկերության ղեկավարն ասաց, որ Հէկ‑ի շինարարությունը տարիներ առաջ է սկսվել, ուրեմն ինչո՞ւ է բանաստեղծը որոշել 4 — 5 տարի անց բարձրաձայնել խնդիրը հատկապես, որ խոսքը գնում է իր ծննդավայրի մասին.«Ես այս ծրագրի մասին իմացել եմ մեկ տարի առաջ: Այն ժամանակ ես դիմեցի գյուղապետին, սակայն փաստորեն վերջինիս ջանքերը զուր էին: Բայց մարզպետն իր համաձայնությունը տվել էր, համաձայնություն տվել է նաև վարչապետը` Հէկ‑ի մտքից ոգևորված, սակայն համոզված եմ, որ եթե նա տեսնի ջրվեժը, իսկ նա չի տեսել, կփոխի իր մտադրությունը: Դա մի մեծ հրաշք է, որի շնորհիվ կարելի է տուրիզմ զարգացնել: Ես կարծում եմ, որ մեր այս ամբողջ պայքարը իր արդյունքը կունենա, քանի որ ժողովուրդն ըմբոստացած է»:
Շուշան Գալստյան
Այս կիրակի` սեպտեմբերի 11-ին տեղի կունենան Ալավերդու քաղաքապետի արտահերթ ընտրությունները։ Հիշեցնենք, որ արտահերթը պայմանավորված է նախկին քաղաքապետ 2005- ից Ալավերդին ղեկավարող Արթուր Նալբանդյանի հուլիսի 28-ին Լոռու մարզպետ նշանակվելու հանգամանքով:
Ալավերդու քաղաքապետի պաշտոնին հավակնում են նախկին փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը եւ Ալավերդու ներքաղաքային երթեւեկությունը կանոնակարգող «Քարափ տրանս» ՍՊԸ տնօրեն Կամո Բաբայանը։
Արտավազդ Վարոսյանը Հանրապետական կուսակցության Թումանյանի տարածաշրջանային խորհրդի փոխնախագահն է, իսկ մյուս թեկնածուն Կոմունիստական կուսակցության անդամ է եւ ինքնաառաջադրվել է:
Խոսակցություններ են շրջում, որ Կամո Բաբայանի հաղթանակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, նա պարզապես առաջադրվել է, ընտրություններին պայքարի իմիտացիա հաղորդելու նպատակով: Իրականում Արտավազդ Վարոսյանն էլ, այստեղ զուտ դրածո է լինելու, քանի որ Ալավերդին դե ֆակտո ղեկավարելու է Արթուր Նալբանդյանը, որն ի դեպ 2005- ի ընտրություններում հաղթեց Էդուարդ Շարմազանովին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, ինչը պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման և որակավորման տարակարգերի շնորհման, ուսուցիչներին հավելավճար սահմանելու գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ։
Կառավարության հավանությունն է ստացել նաև «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով կկարգավորվեն ակադեմիայի գործունեության հետ կապված հասարակական հարաբերությունները, կիրականացվի դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստման միասնական պետական քաղաքականություն:
Ավելի արդյունավետ են դարձնում. պաշտոնական
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, ինչը պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման և որակավորման տարակարգերի շնորհման, ուսուցիչներին հավելավճար սահմանելու գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ։
Կառավարության հավանությունն է ստացել նաև «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով կկարգավորվեն ակադեմիայի գործունեության հետ կապված հասարակական հարաբերությունները, կիրականացվի դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստման միասնական պետական քաղաքականություն:
Երեկ` Սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, 66-ամյա Գոհար Չ.-ն անցաթղթով մուտք է գործել ՀՀ Գլխավոր դատախազության վարչական շենք, սակայն նրա ձեռքի պայուսակում մուտքի մոտ`անցակետում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են դյուրավառ հեղուկով լցված 1 լ տարողության պոլիէթիլենային շիշ:
Գոհար Չ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալուց:
Ոստիկանությունից հայտնեել են, որ կինն ասել է, որ դյուրավառ հեղուկով լցված շիշը պահել է իր մոտ` ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործելու նպատակով:
Կատարվում է նախաքննություն:
Վերլուծելով ԱՄՆ աշխատանքի նախարարության վիճակագրական տվյալները, ամերիկյան «The Wall Street Journal» -ը, կազմել է հաջորդ տասնամյակի ամենապահանջված մասնագիտությունների ցանկը։
Այդ ցանկը գլխավորում են բժշկի, ինժեներ – շինարարի, ֆինանսական խորհրդատուի, տեղեկատվական վերլուծաբանի մասնագիտությունները։ Բացի այդ, մեծ պահանջարկ կունենան հաշվապահները, աուդիտորները, մենեջերները։
Ապագայում բարձր աշխատավարձ են խոստանում ատամնաբույժի, ֆինանսական խորհրդատուի, ինժեներ –շինարարի, բժիշկի և բուժքրոջ մասնագիտությունները:
ԼՂՀ պաշտպանության բանակի 19-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանի սպանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում նոր փաստեր են ի հայտ եկել, որոնց հիման վրա ենթադրվում է, որ զինծառայողը մահացել է զինակիցների միջև ծագած վեճի հետևանքով:
Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը բանակում զոհված զինվորների ծնողների հետ հանդիպման ժամանակ:
Նախապես, սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՔՕ 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու կասկածանքով, որն անզգուշությամբ մարդու մահ է առաջացրել) հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է նրա զինակիցը՝ շարքային Լենդրուշ Նազլուխանյանը:
Գասպարյանը նշել է, որ պարզվել է` Հայկ Մկրտչյանը մահացել է նրա ուղղությամբ արձակված կանխամտածված մի քանի կրակոցից: Նա հավաստիացրել է, որ կվերանայվի հոդվածը, որի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Դեպքի առնչությամբ քննչական խմբեր են աշխատում: Լենդրուշ Նազլուխանյանին սեպտեմբերի 9-ին մեղադրանք կառաջադրվի դիտավորյալ սպանության համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Յարոսլավլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր անկեղծ ցավակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին. «Ձեզ հետ միասին սգում եմ «Տունոշնա» օդանավակայանի շրջակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրեց Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի խաղացողների և օդանավի անձնակազմի անդամների ողբերգական մահվանը»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում:
Հայաստանի գլխավոր դատախազությունը Արարատ քաղաքում տեղի ունեցած մանկասպանության վերաբերյալ հայտնում է.« 2011թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 23:45-ին, քաղաքացի Ռ.Ալոյանի՝ Արարատ քաղաքում գտնվող բնակարանում հայտնաբերվել են նրա որդիների՝ 6-ամյա Վարդան Ալոյանի եւ 4-ամյա Հայկ Ալոյանի դիակները` բռնության հետքերով:
Նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեխաների մայրը:Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Ալոյանը 2011թ. սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Մոր ներկայացրած պատճառաբանությամբ, իրեն միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին:
Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նա իրեն պատկանող շարֆը կապելով խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել է հանգույց եւ ավագ որդուն` Վ. Ալոյանին կախելով այդ հանգույցից` խեղդամահ է արել:
Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն` Հ. Ալոյանին: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իրեն խեղդելով կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր մտադրությունը:
Երեխաներին վերմակով ծածկել է եւ տանից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երեւան:Նախաքննությամբ պարզվել են Ռ.Ալոյանի ընտանեկան կյանքին եւ ծնողներին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնք մասամբ հրապարակում ենք՝ նկատի ունենալով հասարակական մեծ հնչեղությունը: Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Ռ.Ալոյանի հայրը ընտանիքը լքել է, երբ նա դեռ եղել է մանկահասակ: Իսկ մայրը սպանվել է՝ կացնահարվել, 1989 թվականին այդ ընթացքում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Հակոբ Թադեւոսյանի կողմից: Ռ.Ալոյանը շուրջ 7 տարի ապրել է մանկատանը, ապա սովորել «Էրեբունի» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով բուժքրոջ որակավորում: Որպես մանկատան սան` 2003 թվականին Արարատ քաղաքում նրան հատկացվել է նշված բնակարանը:
Ամուսնացել է Երեւան քաղաքի բնակիչ Գ.Խ.-ի հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երկու որդի: Երեխաների հայրը պարբերաբար լքել է ընտանիքը, բնակվել առանձին, երեխաները մնացել են մոր խնամքին եւ նրանց կարիքները հոգալու համար, նախաքննության ունեցած տվյալների համաձայն, Գ.Խ-ն երբեմն օգնել է միայն գումարով: Ռ.Ալոյանը ստացել է նաեւ սոցիալական նպաստ: Արարատ քաղաքի պոլիկլինիկա ՊՓԲԸ-ի հոգեբուժական եւ նարկոլոգիական բաժանմունքում հաշվառված չէ:Քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, այդ թվում երեխաների մոր՝ Ռ.Ալոյանի տված ցուցմունքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ»:
Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք:
Յուլիուս Ֆուչիկ
Վերադառնալով այս օրվա ակունքներին (այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է) հարկ է հիշել Յուլիուս Ֆուչիկի մասին, որպես ազնվության, սկզբույնքայնության ու իր համոզմունքներին հավատարմության կերպար:
Իր ճշմարտության համար չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը վճարեց իր կյանքով։ 1943թ. սեպտեմբերի 8-ին նա զոհվեց համակենտրոնացման ճամբարում։ Առավել հայտնի է իր բանտում գրած «Թոկը վզին ռեպորտաժ» գրքով, որի համար 1950 թ.ին հետմահու պարգևատրվել է Խաղաղության միջազգային մրցանակով: Լրագրողական հանրությունը հիշում ու նշում է այդ օրը։
Լրագրողները հասարկության սանիտարները պետք է լինեն, նրանք են, որ պետք է ոչ միայն նկատեն, այլ բարձրաձայնեն ցանկացած անարդարության մասին, նրանք են, որ սկզբունքորեն պետք է լինեն անաչառ, նրանց համար է, որ ճշմարտությունը պետք է լինի գերագույն արժեք։ Եւ նրանք պետք է լինեն սոլիդար, որպեսզի հասարկությունը չմասնատվի։
Պատկերացրեք, Հայաստանում բոլոր լրագրողները իրոք լինեն անաչառ:
Սոլիդարության (հայերեն` համերաշխության, որն ըստ իս այդքան էլ իմաստային համարժեքը չէ) օրը ողջ աշխարհով մեկ անց են կացվում զանազան միջոցառումներ` համաժողովներ, համագումարներ, որտեղ հավաքվում են լրագրողներ ողջ աշխարհից։ Այդ հավաքներում նրանք ոչ միայն կիսում ե իրենց փորձը, այլ նաեւ մրցանակներ են ստանում իրենց վտանգավոր ու դժվարին աշխատանքի համար։ Հենց այս օրն էլ, սեպտեմբերի 8-ին անց է կացվում լրագրության ոլորտում ամենահեղանակավոր` Պուլտցերյան մրցանակի հանձնումը:
Իսկ մենք նույնիսկ լրագրողական արհմիություն չունենք:Մեզ հետ ցանկության դեպքում կվարվեն ինչպես ուզում են։ «Ժուռնալիստների միություն» ունենք, չգիտես ինչու՞ մնացել է «ժուռնալիստների», դե հա, երեւի հենց «ժուռնալիստներ» են մնացել այնտեղ…
Լրագրողի աշխատանքը ռիսկային է, եւ մեր ամենօրյա գործունեության ընթացքում մեզնից շատերն են զգում հեռու-մոտիկ գրչակիցների ուսն ու թեւը, որքան էլ որ մեծ հեռավորություններ բաժանելիս լինեն, իսկ ավելի շատերը չեն զգում…. Ավելին` զգում են, որ ոտի տակ են փորում, բան են ման գալիս որ սեւացնեն։ Մեզ բոլորիս միավորում է ընդհանուր գործը` ինֆորմացիոն նյութերի հավաքումն ու տարածումը, որով բավարարում ենք մարդկության ամենահրատապ պահանջներից մեկը` ինֆորմացիոն պահանջի սպառումը։
Բայց ԶԼՄ-ները ձեւավորում են նաեւ հասարակական կարծիք, այսինքն` կարող են ավելի շատ բան անել այսօր, քան գուցե նախկինում։ Բոլորին պարզ է, որ երկիրը վատ վիճակում է, ու հենց այստեղ կարելի է տեսնել լրագրողական այնպիսի տարաբեւեռ մոտեցումներ, որ մարմինդ սարսռում է կոնտրաստից։ Վարձու լրագրությունը օգնում է երկիրը պայթեցնել:
Հ.Գ. Ամենահին ու ամենամեծ լրագրողական միջազգային կազմակերպությունն աշխարհում դա Լրագրողների միջազգային կազմակերպությունն է` ԼՄԿ։ Հիմնվել է 1946թ. հուլիսի 8-ին Կոպենհագենի կոնգրեսի ժամանակ հակահիտլերյան կոլաիցիայի 21 երկրների ներկայացուցիչների կողմից։ ԼՄԿ նպատակներն ու խնդիրներն են`
Ժողովրդների միջև խաղաղության պահպանումն ու ամրապնդումը հասարակության ճշմարիտ ու ազնիվ ինֆորմացվածության ճանապարհով, պայքար պատերազմի պրոպոգանադայի, ֆաշիզմի, ազգային ու ռասայական խտրականության, զանազան կոնֆլիկտների դեմ, մամուլի ազատության եւ լրագրողների պաշտպանությունը մոնոպոլիաների ու ֆինանսական խմբերի ազդեցությունից, լրագրողների` իրենց խղճին ու համոզմունքներին համաձայն գրելու իրավունքի պաշտպանությունը, պայքար մամուլից եկող ստի, զրպարտության եւ ապատեղեկատվության դեմ, լրագրողների իրավունքների պաշտպանություն, պայքար նրանց նյութական բարեկեցության համար։
Մի շարք այլ ժողովրդավարական կազմակերպությունների հետ միասին ԼՄԿ-ն պայքարում է մարդասիրական համընդանուր արժեքների, միջազգային նորմերի պահպանման համար, հարգում է այնպիսի համաշխարհային ինտիտուտներ, ինչպես ՄԱԿ-ը, պայքարում է նոր միջազգային ինֆորմացիոն կանոնակարգի ամրապնդման համար:
Միավորելով աշխարհի շատ երկրներում գործող ավելի, քան 420 հազար ԶԼՄ-ների պրոֆեսիոնալների, կազմակերպությունը իր շարքերն է ընդունում ինչպես ազգային լրագրողական միություններ, այնպես էլ անհատական անդամներ:
ԼՄՊ-ի կողմից սահմանված է Յուլիուս Ֆուչիկի անվան Միջազգային լրագրողական մրցանակ եւ Պատվավոր մեդալ, որը հանձնվում է խաղաղության պահպանմանը եւ լրագրողների համագործակցությանն ու միասնությանը նպաստող առաջադեմ պրոֆեսիոնալ գործունեության համար:
WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է 2007 թվականին Ադրբեջանում ձերբակալված լրագրողների խնդրին։ Այդ ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսը հուլիսի 27-ին տվյալ հարցով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հանդիպման ժամանակ Դերսն Ալիևին հայտնել է լրագրողների ձերբակալության ու նրանց հանդեպ գործադրված բռնությունների փաստերը չհետաքննելու կապակցությամբ միջազգային հանրության մտահոգությունների մասին։ Ալիևը նրան բավական միանշանակ պատասխան է տալիս՝ հասկացնելով, որ չի նահանջելու միջազգային ճնշման տակ։
Ադրբեջանի նախագահը բավականին թափանցիկ ակնարկել է, որ ավելի գթառատ կլինի, եթե լրագրողներն ուղղակի ներողություն խնդրեն իրենից։ Դրա հետ մեկտեղ, նա հասկանում է, որ բանտում լրագրողներին պահելը բացասաբար է անդրադառնում երկրի իմիջի վրա, ինչի համար էլ ցանկանում է ազատ արձակել նրանց, սակայն խնդիրն այն է, թե ինչ պայմաններում պետք է դա տեղի ունենա։
Ալիևը վստահեցրել է, որ մամուլի վրա հարձակումը ոչ մի կերպ կապված չէ 2008 թվականի առաջիկա ընտրությունների հետ. «Ես ո՛չ ընդդմիության, ո՛չ էլ իմ համակիրների շրջանում չունեմ մրցակից: Դրա համար էլ ես այդ ընտրություններում հաղթելու եմ՝ առանց որևէ դժվարության։ Այդ դեպքում ինչո՞ւ ես պետք է ճնշում գործադրեմ մամուլի վրա։
Ձերբակալված 7 լրագրողներ աջակցություն են խնդրում ԱՄՆ-ից, ԵԱՀԿ-ից և Եվրոպայի խորհրդից, սակայն նրանք ներում չեն խնդրում իրենց նախագահից։ Սա Ադրբեջանն է, ոչ թե Եվրոպան։ Նրանք պետք է ինձ խնդրեն։ Նրանք կա՛մ պետք է ընդունեն իրենց մեղքը, կա՛մ էլ շարունակեն մնալ բանտում։
Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում և կողմնակալություն է ցուցաբերում իմ նկատմամբ։ Ես իմ անունը տեսնում եմ մամուլի 10 թշամիների (գիշատիչների) ցանկում։ Վրաստանում գոյություն չունի ընդդիմություն, հեռուստաալիքները գնված են օլիգարխների կողմից, ընդդիմության առաջնորդները գտնվում են բանտում, սակայն նրանց համարում են ժողովրդավարներ։ Ուկրաինայում Յուշչենկոն 60 անգամ խախտում է Սահմանադրությունը, իսկ Եվրոպայի խորհուրդը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը լռում են։ Ինչ էլ ես անեմ, միևնույն է՝ Արևմուտքն ինձ դիտարկում է իբրև բռնապետ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.