23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին 20 տարիներին Հայաստանն ընդհանուր առմամբ ձախողել է պետականության և պետության այն կառույցում, որը կերաշխավորեր հայ ժողովրդի՝ հավուր պատշաճի անվտանգությունն ու բարգավաճումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ նկատեց Մելիքյանը:
Ըստ նրա պետք է փնտրել հաջորդ քաղաքական սերունդը, որն այս երեք նախագահների շրջանակից դուրս կլինի ու կկարողանա համախմբել հասարակությանը, քանի որ մեր բոլոր երեք նախագահները այն չեն եղել ինչ պետք էր երկրին. «Երեք նախագահների մասին խոսելիս Սերժ Սարգսյանի հնարավորությունները ես ավելի բարձր եմ գնահատում, սակայն, «եթե Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել, մենք կշարունակենք թաղվել այս ճահճի մեջ»: Միևնույն ժամանակ` թե, Քոչարյանի, թե, Տեր-Պետրոսյանի իշխանության գալը, կսրի իրավիճակը:
Ըստ Մելիքյանի Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է աջակցել Սարգսյանին՝ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի, Տեր-Պետրոսյանն էլ պատրաստ է աջակցել Սարգսյանին՝ ընդդեմ Քոչարյանի:«Երկու դեպքում էլ իրավիճակի սրում կունենանք, որը բացարձակ չի բխում մեր երկրի շահերից»,- հավատացրեց նա:
«Երեք տարբերակն էլ վատն է, պետք է փնտրել նորը»,- ասաց Մելիքյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկա երկու-երեք ամիսները հանրությանը հստակ կկողմնորոշեն:
Մելիքյանը խոսեց նաև Ղարաբաղի հիմնահարցի մասին. Նա կարծում է, որ առաջիկա մեկ տարում ղարաբաղյան պատերազմը չի վերսկսվի, սակայն միաժամանակ գտնում է, որ պատերազմին պատրաստ լինելն ավելի լավ է, քան մնալ հանգստության մեջ. Իսկ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակը, ըստ նրա, հայ մարդու ազգային արժանապատվության միակ իրական վկայությունն է, «Եթե այդ հաղթանակն էլ տանք, հայ մարդը այս պետությանն իրեն կապող որեւէ բան այլեւս չի ունենա», — համոզված է Մելիքյանը։
«Հայտնի է, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերահսկման գործառույթները ո’չ Հայաստանում են, ո’չ էլ Ադրբեջանում։ Այս գործընթացը կառավարվում է արտատարածաշրջանային ուժերի կողմից։ Պարզապես հակամարտության կողմերը չեն կարող հաշվի չառնել Մոսկվայի եւ Վաշինգթոնի կողմից իրենց պարտադրված տեսակետները։ Հետեւաբար, պատերազմի վերսկսման հավանականությունը եւս պետք է կապել դրսից եկող ազդակների հետ։ Առայժմ, իմ կարծիքով, պատերազմի վերսկսման նախադրյալներ չկան։ Ինչ վերաբերում է հակամարտության լուծմանը Հայաստանի անմիջական մասնակցությանը, ապա մենք այսօր չունենք մեր արտաքին քաղաքականությունը։ Մինչեւ մենք չունենանք մեր սեփական առաջարկները, կունենանք այն վիճակը, որն ունենք այսօր։ Գուցե սա գործող իշխանությունների համար առավել անվտանգ տարբերակն է, սակայն չեմ կարծում, որ ամենաօգտակարն է երկրի համար»:
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 17-ին` ժամը 11:00-ին, կազմակերպում է Երիտասարդական մեծ ուխտերթ` Ազատության հրապարակից դեպի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, որտեղ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ: Մայր աթոռից հայտնում են, որ արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հրավիրում է բոլոր երիտասարդներին` մասնակցելու ուխտերթին և օրհնության արարողությանը:
«Չենք լռելու» նախաձեռնության հերթական հաղորդագրությունը պաշտպանության նախարարության մասին է.
«Վերջին ժամանակներում բանակում տեղի ունեցած և ի հայտ եկած ողբերգական դեպքերը հանգեցրին հասարակություն-բանակ աննախադեպ ճգնաժամի: Գիտակցելով իր պատասխանատվությունը դրա հաղթահարման, ինչպես նաև զինված ուժերում տիրող մթնոլորտի առողջացման հարցում, «Չենք լռելու»-ն մշակել է բանակի հասարակական վերահսկողության մոդել, որը ներկայացնելու համար Լեհաստանից վերադարձից հետո հանդիպում էր խնդրել պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ:
Սակայն երեկ սենսացիոն բան է պարզվել. պաշտպանության նախարարությունն արդեն երկու տարի է` ունի հասարակական խորհուրդ: Պարզվում է` այն բաղկացած է 12 անձից, ունի գրասենյակ Մոսկովյան փողոցի վրա, ֆինանսական ռեսուրսներ:
Հետաքրքիր է` որտե՞ղ են թաքնվում այդ խորհրդի անդամները հասարակություն-բանակ այս աննախադեպ ճգնաժամի օրերին: Այնպիսի տպավորություն է, որ նրանք ոչ միայն հայտնի չեն, այլև գաղտնի են:
Ինչո՞ւ նրանց մասին չկա որևէ տեղեկատվություն թերթերում, լրատվական կայքերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ինչո՞ւ այդ խորհրդի մասին տեղյակ չեն զինվորների ծնողները, որոնք, հարկադրված ընդվզելով ստեղծված իրավիճակի դեմ, որպես վերջին միջոց, խնդրում են «Չենք լռելու»-ին նկարահանել իրենց զավակների հետ կատարված դեպքերը և տեղադրել համացանցում:
Ինչպե՞ս կարող է հասարակություն-բանակ կապի համար պատասխանատու օղակը ներկայացված չլինել Facebook-ում, չունենալ սեփական կայքը:
Ինչպե՞ս պետք է հասարակ քաղաքացին` YouTube-ի վրա հույսը դնելու փոխարեն, կապվի այդ խորհրդի հետ, եթե դրա հեռախոսահամարը չկա անգամ «Սփյուռ» տեղեկատվական ծառայության բազայում:
«Չենք լռելու»-ն առաջարկում է պաշտպանության նախարարությանը շտապ վերանայել իր հանրային քաղաքականությունը` կենդանացնելով գոյություն ունեցող հասարակական խորհուրդը կամ ստեղծել մեկ այլ միավոր:
Միաժամանակ հուսով ենք, որ մեր այս հայտարարությունը ճանաչում կբերի ՊՆ-ին կից հասարակական խորհրդին»:
Լոռիի մարզում տեղի ունեցած հերթական միջադեպը կարող է ցնցել անգամ ամենապինդ նյարդեր ունեցողներին: Սեպտեմբերի 6-ին 80-ամյա Ռ.Մ-ն հաղորդում է տվել ոստիկանության Թումանյանի բաժին, որ անհայտ անձը սեպտեմբերի 4-ին ներխուժել է իր բնակարան, ծեծի է ենթարկել իրեն, այնուհետ բռնաբարել:
Ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ այդ անձը 22-ամյա Արման Մ-ն է: Վերջինս ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: Տուժած կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 2.00-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 5-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Արզնի-Շամիրամ ջրատարը, ինչի հետևանքով Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Սաֆարյանը մահացել է:
Վթարված ավտոմեքենան ջրատարից հանելուց հետո ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 18-ամյա Մարիամ Եղիազարյանի դիակը:
Վարորդը` 25-ամյա Գևորգ Ավագյանը, նույն օրը, ժամը 15.30-ին, մեղայականով ներկայացել է բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն:
ՀՐԴԵՀՆԵՐ
…
Սեպտեմբերի 8-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ
այրվել հանրապետության մի շարք
մարզերում:Մասնավորապես,Արագածոտնի մարզում` Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից տարածքում`6000քմ
և 1000քմ չմշակված այգի, Կարբի-Եղվարդ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին հարակից տարածքում`14հա, Կոտայքի մարզի Ողջաբերդ
գյուղում`80հա, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասին հարակից լեռնային հատվածում`20հա, Քասախ գյուղում`5000քմ, Շիրակի
մարզում` Գյումրի քաղաքի մանկական երկաթուղու մոտակայքում`2000քմ, Երևան քաղաքի ‘’Հաղթանակ’’ զբոսայգու ‘’Մայր Հայաստան’’
հուշարձանի մոտակայքում`6000քմ:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:
…
Սեպտեմբերի 8-ին`ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Երիտասարդական փողոցի թիվ 13 տան
հարակից տարածքում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել` 19.53-ին:
Գառնիկ Հարությունյանին պատկանող տան բակում այրվել է 475 հակ պահեստավորված անասնակեր:
…
Նույն օրը`ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի դպրոցի մոտակայքում, ավտոմեքենայի
թափքում, անասնակեր է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ անասնակերը պահեստավորված է գետնին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին, մարվել` 15.40-ին:
Այրվել է նույն գյուղի բնակիչ Ժորա Զարգարյանին պատկանող 3,5տ պահեստավորված անասնակեր:
…
Նույն օրը`ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի 3-րդ փողոցի 3-րդ տան բակում այրվում
է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.11-ին, մարվել` 21.01-ին:
Մ.Առաքելյանին պատկանող տան բակում այրվել են կուտակված 150 հակ անասնակեր և ծածկի 2 հենասյուները` մասամբ:
…
Նույն օրը`ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխով փողոցի թիվ 10/1 շենքի 4-րդ հարկում այրվում են
բնակարանի էլ. մալուխները:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.34-ին, մարվել`22.57-ին:
Այրվել են մուտքի 1-ից-5-րդ հարկերի էլ. մալուխները և էլ. վահանակը:
ԱՅՐՎԱԾՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԵՌԱՑՎԱԾ ՋՐԻՑ
Սեպտեմբերի 8-ին`ժամը 09.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 7-ին կրծքավանդակի և պարանոցի առաջին և
երկրորդ կարգի այրվածքներով Արարարտի մարզի Արարատ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի
4-րդ շենքի թիվ 8 բնակարանի բնակիչ, 2009թվականին ծնված Դավիթ Բոյաջյանը: Այրվածքի պատճառ է հանդիսացել թեյնիկը`
եռացված ջրով:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
ՆՈՐԻՑ ՕՁԸ
Սեպտեմբերի 8-ին`ժամը 16.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից Արագածոտնի մարզի Թալին քաղաքի
հիվանդանոց է տեղափոխվել Աշնակ գյուղի բնակիչ,1956թվականին ծնված Արայիկ Շաբոյանը :
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
ԱՎՏՈՎԹԱՐ` ՎԱՐԴԱՇԵՆՈՒՄ
Սեպտեմբերի 8-ին`ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վարդաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել
ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում ‘’ՎԱԶ 2106’’ մակնիշի 25 ՏՏ 135 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ‘’ԳԱԶ-3110’’
մակնիշի 13 ՍՏ 807 պետհամարանիշի ավտոմեքենային:
Մինչ փրկարարների տեղ հասնելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ‘’ՎԱԶ 2106’’ ավտոմեքենայի վարորդ,
1978թվականին ծնված Աշոտ Միրզոյանը, ուղևորներ`1993թվականին ծնված Հասան Միրզոյանը, 1994թվականին ծնված Թոռնիկ
Միրզոյանը, 1993թվականին ծնված Ալիկ Համզոյանը և ‘’ԳԱԶ-3110’’ ավտոմեքենայի վարորդ,1983թվականին ծնված Սուրեն
Այվազյանը տեղափոխվել են Արտաշատ քաղաքի հիվանդանոց:
Պատահար խաչմերուկում
Սեպտեմբերի 9-ը ողջ աշխարհում նշվում է որպես գեղեցկության օր: Նախաձեռնությունը պատկանում է Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեին` ՍԻԴԵՍԿՕ-ին (CIDESCO-Comité International D`Esthétique Et De Cosmétologie):
Գեղեցկության թերապիայի այս ասոցիացիան հիմնվել է Բրյուսելում` 1946 թ, եւ ունի հազարավոր բժիշկ-անդամներ:
Գեղեցկության օրը նշվում է 1995 թվականից:
Գեղեցկության առաջին մրցույթն անցկացվել է Բելգիայում` 1988 թ. սեպտեմբերին: Իսկ «Միսս Աշխարհ» առաջին մրցույթը տեղի է ունեցել Լոնդոնում` 1951 թ. ապրիլին:
2006թ. օգոստոսի 8-ով թվագրվող մի նյութ է հայտնվել կայքում. Ըստ դրա, դիվանագիտական խողովակը պատմում է այն մասին, որ Հայաստանի լրատվական դաշտը վերահսկվում է նախագահական գրասենյակի կողմից:
Մասնավորապես պատմվում է, որ Կենտրոն հեռուսատաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտնել է, որ նա իր հյուրերի ցուցակը պետք է հաստատի նախագահի գրասենյակի հետ: Ղազարյանը դժգոհել է նաև, որ օրը մի քանի անգամ զանգահարում է նախագահական և իր աշխատաժամի 70 տոկոսը վատնում է հյուրերի ցուցակը պարզելու վրա:
Այս թվերը չափազանցություն են համարվել, սակայն հասկացել են, թե ինչ է ուզում ասել Ղազարյանը: Վերջինիս խոսքերով, թեպետ նրան թույլատրված է ունենալ ընդդիմադիր հյուրեր, սակայն երբեմն նախագահականից առաջարկություն է գալիս հրավիրել ավելի թույլ և քիչ տեղեկացված ընդդիմադիրների:
Սեպտեմբերի 20-ին իր դռները կբացի Մատենադարանի նորակառույց մասնաշենքը: Ներկայումս ավարտին են հասցվում կահավորման եւ հարդարման աշխատանքները:Մատենադարանի նոր մասնաշենքը հագեցած է նորագույն ինժեներական համակարգերով՝ անվտանգության, հակահրդեհային, օդափոխության, ջերմաստիճանի պահպանման և այլ հնարավորություններով:
Մասնաշենքը նախատեսված է գիտահետազոտական գործունեության, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի եւ գրադարանային ֆոնդերի պահպանության, վերականգնման, թվայնացման աշխատանքների կազմակերպման, գիտաշխատողների սպասարկման, գիտաժողովների անցկացման համար (նոր սարքավորումների օգնությամբ հնարավոր կլինի դահլիճում ֆիլմերի դիտումներ, տարբեր գիտաժողովներ եւ շնորհանդեսներ կազմակերպել): 200 հոգու համար նախատեսված է դահլիճ` տեսահամակարգերով եւ 4 լեզվով միաժամանակյա թարգմանություն կատարելու հնարավորությամբ։
Նշենք, որ Մատենադարանի նորակառույց մասնաշենքի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռեւս երկու տարի առաջ: Միայն դահլիճի սարքավորումներն արժեն մոտ 40 հազ դոլար, իսկ շենքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 14 մլն դոլար, որը ներդրվել է մի քանի հովանավորների կողմից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.