23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Չիչխան գետի վրա «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման խնդիրների վերաբերյալ:
Փաստորեն գործադիրը որոշել է ավելի ուշադիր լսել ժողովրդի ձայնը` գոնե այս դեպքում. ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետները, ԱԺ պատգամավոր Ս. Սաֆարյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողօգտագործման և հողաշինության բաժնի պետը, Մեծ Պարնիի գյուղապետը, «Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրենը, «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցողը և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Շահագռգիռ ՀԿ –ների ներկայացուցիչները հարց են բարձրացրել «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում Չիչխան գետի հունի փոփոխման և շինարարական աշխատանքները խախտումներով իրականացնելու վերաբերյալ:
Պարզվել է, որ Չիչխան գետի հունը չի փոխվել, իսկ շինարարի կողմից կատարվածը միայն շինարարական նախագծին համապատասխան հողային աշխատանքներ են:
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը կառուցողին առաջարկեց կասեցնել բոլոր տիպի աշխատանքները և 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որոնք կապահովեն Թռչկան ջրվեժի պահպանությունը:
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը անընդունելի է համարում Բժշկական համալսարանի շենքի գույնը։ Այն նորից կներկվի։ Այսօր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Նարեկ Սարգսյանը նշեց, որ շենքերի ներկում իրականացվում է առաջին անգամ և չի բացառվում, որ այն աններդաշնակություն առաջացնի։ Դրանք, սակայն կշտկվեն, և շենքերի ներկման ծրագիրը կլինի շարունակական. «Այնքան ժամանակ կշարունակենք այդ ծրագիրը, մինչև համատիրությունները զարգանան ու հասկանան, որ շենքերի արտաքին տեսքն ու բարեկարգումն առաջին հերթին իրենց խնդիրն է»։
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 594.75 դրամով և կազմել 22237.83 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 15.16 դրամով և կազմել 505.18 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 367.34 դրամով և կազմել 22153.91 դրամ մեկ գրամի դիմաց:
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:
Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ անցած երեք տարիներին իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակի։
Պատրաստվում է ժամանակացույց, որով կսկսվեն Աբովյան փողոցի բարեկարգման աշխատանքները, կապամոնտաժվեն մայթերի կապիտալ կառույցները: Երեք մետր հետ կտարվի «Մարկո Պոլո» սրճարանը, որը զբաղեցնում է մայթի մի հատվածը: Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում տեղեկացրեց, որ կիրականացվեն Հյուսիսային պողոտայի, Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագրեր: Նախատեսվում է նաև վերգետնյա անցումների կառուցում քաղաքի մի շարք հատվածներում: Կբարեկարգվի մայրաքաղաքի գլխավոր պողոտան:
Նարեկ Սարգսյանը նկատեց, որ իրականացվող բարեփոխումներում իրենք հաշվի են առել մայրաքաղաքի բոլոր հատվածների համաչափ ընգրկվածությունը: Ըստ այդմ, ծրագրված է Դավիթաշեն-Աշտարակ-Եղվարդի խճուղի միացնող ճանապարհի, Նորագավիթն Արտաշատի մայրուղուն միացնող հատվածի կառուցում, կիրականացվեն Շենգավիթ վարչական շրջանում գտնվող մեծ այգու բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգվելու է Գարեգին Նժդեհի փողոցը:
Նախատեսվում է Խ. Աբովյանի արձանին հարող հրապարակի և Բրազիլական հրապարակի ձևավորում-կառուցապատում, «Հին Երևան» ծրագրի իրականացում, Մելիք Ադամյան փողոցի կառուցապատում:
Գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ շուտով կգործարկվի Հանրապետության հրապարակի և դրա հարակից հատվածների կառուցապատման, կարգավորման հայեցակարգը: «Հայեցակարգ բառն ինքնին վստահություն չներշնչող բառ է, սա ռեալ նախագիծ կդառնա և կներկայացվի մի քանի ամսվա ընթացքում»,- ընդգծեց Նարեկ Սարգսյանը:
Օգտվելով գործերի վերանայման ստեղծված բացառիկ հնարավորությունից, ինչը տեղի չի ունեցել անկախ Հայաստանի 20-ամյա դատաիրավական պրակտիկայում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բազմաթիվ ցմահ դատապարտյալներ դիմել են դատարան, որպեսզի վերանայվեն դատավճիռները և իրենց տրվեն պատժաչափեր` կոնկրետ տարիների տեսքով: 25-ամյա Հայկ Թորոսյանը նրանցից մեկն է:
Ցմահ ազատազրկման է դատապարտվել 2005 թ-ին` 19 տարեկանում: Այդ ժամանակ ծառայելիս է եղել Հայկական բանակում: Հայկի փաստաբան Մանվել Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի արարքը հետևանք է եղել հոգեկան ու ֆիզիկական հարկադրանքի, սակայն այդ հանգամանքն այդպես էլ պատշաճ ուշադրության չի արժանացել: Հայկը`«չաստ նայողների» կողմից «փչացվելու» սպառնալիքով, զենք է գողացել, նրանց իսկ պահանջով,նրանց տալու համար փորձել խանութ կողոպտելու միջոցով գումար հայթայթել: Կողոպուտի պահին արձակած կրակոցը դիպել է մի ոստիկանի, որը մահացել է: Հայկ Թովմասյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մեղադրվելով դիտավորյալ սպանության մեջ:
Սեպտեմբերի 8-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, սկսվեց ու հետաձգվեց ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանի դիմումի քննությունը` մեղադրողի բացակայության պատճառով: Ներկա չէր նաև դատապարտյալը, թեպետ փաստաբան Վարդանյանը միջնորդել էր, որպեսզի դատական նիստին ապահովվի նաև իր պաշտպանյալի ներկայությունը: Դատավորը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ին ղեկավարությանը դիմում կուղղվի Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` արտագնա նիստ կազմակերպելու կապակցությամբ: Իսկ որ ավելի հավանական է, հաջորդ նիստը տեղի կունենա հենց «Նուբարաշեն»-ում, որպեսզի ապահովվի դատապարտյալի ներկայությունը:
Հայկ Թորոսյանը` ի թիվս բազմաթիվ այլ ցմահ դատապարտյալների դիմել է դատարան «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», այս տարվա մայիսի 23-ին ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի համաձայն:
Բանն այն է, որ հիշյալ փոփոխությամբ , որոշակի ժամկետով ազատազրկման վերին շեմ է սահմանվել 20 տարին, նախկինում գործող 15-ի փոխարեն: Այսինքն` Քր.Օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ կետում այսօր արդեն գրված է ոչ թե «12-15 տարի կամ ցմահ ազատազրկում», այլ` «12-20 տարի, կամ ցմահ ազատազրկում ձևակերպումները:
Ըստ մասնագետների, այս փոփոխությունը մեղմացում է ցմահ դատապարտյալների համար,այն հիմնավորմամբ, որ եթե կոնկրետ դատավճիռների կայացման պահին դատարանն, ըստ օրենքի, հնարավորություն ունենար ընտրություն կատարել ոչ թե 15 տարվա ու ցմահ դատապարտման, այլ 20-ի ու ցմահի միջև, ապա հնարավոր է որոշ գործերի պարագայում`ըստ արարքի ծանրության աստիճանի, պատժաչափը նշանակվեր` 15-20 տարվա միջակայքում: Այսինքն` լինեին դեպքեր, երբ դատարանը բավարարվեր 16, 17,… տարվա պատժաչափ սահմանող դատավճիռներով:
Իսկ մեղմացում պարունակող օրենքներն, ըստ Քրդատ. օր.-ի, ունեն հետադարձ ուժ:
Զարուհի Մեջլումյան
ԱՄՆ վարչակազմը մտադիր է արագացնել օտարերկրացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը: Աշխատանքի և մրցակցության նախագահական խորհուրդը Բարաք Օբամային առաջարկել է միջոցներ ձեռնարկել այս ոլորտում իրավիճակը շտկելու և զբոսաշրջիկների մեծ քանակ ապահովելով՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Առաջարկություններից մեկը վերաբերում է մուտքի արտոնագրերի տրամադրման ժամկետներին, որի համար նախատեսվում է սահմանել առավելագույնը 10 օր:
ԱՄՆ-ի փորձագետները կարծում են, որ օտարերկրացիների այցը իրենց երկիր կրճատվել է, քանի որ փաստաթղթեր լրացնելը բավական երկար ժամանակ է խլում: ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմն արձանագրել է, որ օտարերկրացի զբասաշրջիկների թիվը ԱՄՆ-ում կրճատվել է, քանի որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո խստացվել են մուտք գործելու կանոնները:
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում հաստատակամություն հայտնեց մաքրելու մայրաքաղաքը տարիներ շարունակ անավարտ մնացած կիսակառույց շինություններից:
Նա տեղեկացրեց, որ վերջերս քաղաքում գտնվող բոլոր կիսակառույց շենքերի կառուցապատողներին ուղարկվել է համապատասխան գրություն, որպեսզի քաղաքապետարանի հետ հստակ ժամանակացույց կազմվի և ավարտվի շինարարությունը:
Մասնավորապես. «Չոր խնդիր է դրված, որ քաղաքը չի կարող տարիներով սպասել: Սա այն վայրն է, որտեղ պետությունը չի կարող սպասել և կարող է հանրային գերակա շահ ճանաչել, եթե նրանք համաձայնության չգան»,- ի նկատի ունենալով «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակում կիսակառույց շենքի սեփականության իրավունքը վիճարկող կողմերի տարիներ շարունակ ձգձգվող համաձայնության գալու խնդիրն, ասաց գլխավոր ճարտարապետը:
«Ցանկություն ունեմ (չգիտեմ` որքանով է ռեալ) վերականգնել նախկինում Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակում գտնվող «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, որը խորհրդային տարիներին քանդվեց և դրա տեղում սկսվեց այդ հյուրանոցի շինարարությունը»,- ասաց Սարգսյանը:
Նարեկ Սարգսյանը ցավոտ համարեց Երիտասարդական պալատի հարցը: Իհարկե սա այն կառույցը չէ, որի համար կարելի է գրաֆիկ, կամ վերջնաժամկետ սահմանել: Սարգսյանը նշեց, թե այս պահին հնարավոր չէ ասել, ե՞րբ պալատի տեղում կսկսվի և կավարտվի շինարարությունը:
«Այդ ուղղությամբ ճապոնացի ճարտարապետի նախագծով մրցույթներ են անցկացվել, հաղթողներ են եղել, սակայն դեռ պարզ չէ` այդ տեղում ե՞րբ կկատարվի շինարարությունը»,- ասաց ճարտարապետը:
Մեկ այլ նպատակի մասին. Նախատեսվում է Սարյան փողոցից անցում բացել դեպի Սրբ. Զորավոր եկեղեցի: Սարգսյանի խոսքով` խորհրդային տարիներին հարակից հատվածում կառուցված բարձրահարկ շենքերի պատճառով դեպի եկեղեցի անցումները խցանված են, և այն գերեվարված վիճակում է: «Մի քիչ դժվար խնդիր է, բայց այն դրված է մեր առջև»,- ասաց ճարտարապետը:
Սրբ. Զորավորը Երևանի հնագույն եկեղեցիներից է: Սկզբում կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Սուրբ Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ «Զորավոր» ավետարանը: Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր: Եկեղեցում է գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ — դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր:
Այսօր կազմակերպվել էր «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի (CPT)» քննարկում: Պատվիրակության կողմից կազմվել էր 2010 թ. զեկույց, որի առաջ քաշած հիմնախնդիրների վերաբերյալ էր անցկացվեց քննարկումը:
Քննարկմանը մասնակցում էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բանակում դաժանորեն սպանված երիտասարդներ Աղասի Աբրահամյանի, Հայկ Մկրտչյանի և խաղաղ պայմաններում սպանված մյուս երիտասարդների հիշատակը:
Կազմակերպիչների`«Մարդու իրավունքների ազգային ցանց», «Փենալ Ռեֆորմ Ինթերնեյշնլը (PRI)» և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ներկայացուցիչները հանդես եկան բացման խոսքով:
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը իր զեկույցում ամփոփ տվյալներ նեկայացրեց խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին` մասնավորապես ՀՀ բանակում և ոստիկանությունում: Նրա տրամադրած տվյալների համաձայն` այս տարի ՄԻՊ-ը բանակից ստացել է 50 դիմում-բողոք, որոնցից լուծում է տրվել 26-ին: Կարեն Անդրեասյանն այս ցուցանիշը համարեց հուսադրող, քանի որ, նախորդ տարիներին ավելի քիչ դիմում-բողոքների է պատասխան տրվել:
Զեկույցով՝ հանդես եկավ նաև Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով հիմնականում անդրադարձավ կալանավայրերում բռնությանը և խոշտանգումներին:
Սեպտեմբերի 9-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Տրանսպորտի հարցերով նախարար Թիերի Մարիանին։
Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության՝ այցի ընթացքում նախարարը կհանդիպի Հայաստանի Նախագահին, Արտգործնախարարի և իր հայ գործընկերոջ հետ։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.