23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հիմնադիր Վլադիմիր Սպիվակովի 67 –րդ տարեդարձն է:
2003 թվականից Սպիվակովը Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահն է: Նա իր հայազգի կնոջ` Սաթի Սպիվակովայի հետ ջերմորեն կապված է Հայաստանին, և մեկ անգամ չէ, որ համերգներով հանդես է եկել, մեր երկրում:
1994 թ. Սպիվակովը հիմնադրել է Միջազգային բարեգործական հիմնադրամը, որը առ այսօր գործում է հաջողությամբ` օգնում է շնորհալի երիտասարդներին և որբ երեխաներին:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջիկայում տարածաշրջանային այց կկատարի Հարավային Կովկաս։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան։ Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, նա չի հստակեցրել այցի ժամկետը։ Սպասվում է, որ Սարկոզին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան կայցելի հոկտեմբերին։
Այսօր Մայր թատրոնի խնդիրներով մտահոգ ասուլիս էին հրավիրել բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն ու ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը: Երկուսի ախտորոշումն էլ նույնն էր. Թատրոնն արդեն բորբոսնած է.իսկ Սունդուկյանի անվան թատրոնը դարձել է շոուների թատրոն, այս թատրոնը պետք է փակվի, վերանայվի ռեպերտուարային քաղաքականությունը:
Ծատուրյանը համոզված է, որ թատրոնում մտքի և հոգու սնունդ տվող արվեստ չկա, պետք է այնպիսի ներկայացումներ բեմադրվեն, որոնք հուզեն մարդկանց. «Արվեստում նոր ոճ է առաջ եկել` խրխինջիզմ: Չենք ցանկանում Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված տեսնել այդ 8 ու կեսերը, 64 ալիքներն ու 96 ատամները, որոնք հանդիսատեսին ոչ մտածելու, ոչ էլ հուզվելու նյութ են տալիս»:
Ծատուրյանը ռեժիսոր է ու համոզված է, որ երբ թատրոնում գլխավորը դառնում է տնօրենը, ամեն ինչ վերջանում է, քանի որ նա սկսում է մտածել «փող աշխատելու մասին», այնինչ` թատրոնի հիմնական դեմքը պետք է լինի բեմադրիչը: Այո, Վահե Շահվերդյանը քանդեց թատրոնը, մեր քիչ թե շատ շնորհալի ու հայտնի դերասանները հեռացան, եթե ոչ երկրից, ապա թատրոնից:
Ծատուրյանը միշտ էլ ասել է, որ չպետք է կառչել աթոռին ու թույլ չտալ երիտասարդներին առաջ գնալ: Նա որպես Սունդուկյան թատրոնի բեմադրիչներ տեսնում է Լիլի Էլբակյանին, Նարինե Գրիգորյանին, Արմեն Խանդիկյանին, Ռուբեն Բաբայանին:
Կարեն Ջանիբեկյանը նկատեց, որ հեռուստաընկերությունները անճաշակությամբ են «կերակրում» հանդիսատեսին` փոխելով ընդհանուր ճաշակը: Նրա համոզմամբ` չպետք է հապաղել, Սունդուկյան թատրոնում պետք է նշանակել գեղարվեստական ղեկավար, որը ոչ թե ֆինանսիստ պետք է լինի, այլ պետք է որոշի թատրոնի էսթետիկական կողմը, լինի թատրոնի դեմքը:
«Թատրոնը պետք է ղեկավարվի միանձնյա, մեկը պետք է լինի թատրոնի տերը, թատրոնն ունենա իր մտածողությունը, իր խնդիրները: Գեղարվեստական ղեկավար եղավ, թատրոնը կվերածնվի»,- ասում է արտիստը: Նա այն մարդկանցից էր ով Վահե Շահվերդյանի ղեկավարման տարիներին լքեց թատրոնը, քաշվեց առանձնացավ: Սակայն այսօր ցանկանում է դերեր ստանալ ու խաղալ.իսկ որպես Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար տեսնում է Նիկոլայ Ծատուրյանին:«Վահե Շահվերդյանը էսթետիկան գավառական էր», -ասաց նա:
Երևան քաղաքի բյուջեն մոտ մեկ միլիարդ դրամի եկամուտ է ունեցել. Քաղաքապետարանը տեղեկացրել է, որ այս տարվա առաջին 8 ամիսներին 953 մլն 839 հազ. դրամ ավելի եկամուտ է ստացել, քան նախորդ տարի:
Մայրաքաղաքի եկամուտները 2011 թ. օգոստոսի վերջին կազմել են 18 մլրդ 92 մլն 499.8 հազ. դրամ, իսկ 2010 թ. նույն ժամանակահատվածում՝ 17 մլրդ 138 մլն 660.5 հազ. դրամ:
Այս տարի, նախորդ տարվա համեմատ, ավելացել է նաև համայնքի արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար եկամուտը` 581 մլն 849.3 հազ. դրամից դառնալով 633 մլն 49.8 հազ. դրամ:
Lenta.ru- տեղեկացնում է, որ Վրացի օրենքով գող Դավիթ Էդիշերաշվիլին, ով սպասում էր իր արտաքսմանը ՌԴ-ից Թուվա, փախել է կալանքից: 34-ամյա Դաթո Թբիլիսկին օգոստոսի 25-ին փախուստի է դիմել Կըզըլում գտնվող ոստիկանական ընդունարանից:
Քրեական հեղինակությունը փախուստի է դիմել այն բանից հետո, երբ Թուվայի դատարանը մերժել է նրա բողոքը` ուղղված Կըզըլի քաղաքային դատարանի` Ռուսաստանից վտարելու որոշման դեմ: Ավելին`Փախուստի հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում:
Նույն կալանավայրից նա ազատվել է 2011 թ. օգոստոսի 2-ին: 2003 թ. նրան դատապարտել են 8.5 տարվա ազատազրկման: 2008 թ. դեկտեմբերին նա ճնշման ներքո ստորագրել է դիմում, որտեղ հրաժարվել է օրենքով գողի իր կոչումից:Ուղղիչ հաստատությունից դուրս գալու ժամանակ նրան բռնել են ոստիկանները մեղադրելով ՌԴ օտարեկրացիների ժամանելու համար պահանջվող կանոնները խախտելու մեջ:
Դաթոյին տեղափոխել են ոստիկանության ընդունարան, ապա դատարանը որոշում է ընդունել նրան Ռուսաստանից վտարելու մասին:
Այսօր ասուլիսի էին հրավիրվել հոգեբան Սամվել Խուդոյանը և Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: Նրանց քննարկումը վերաբերվում էր Արարատի մարզում կատարված սահմռկեցուցիչ սպանությանը, թեպետ հարցը ընդհանրացվեց.
Բանախոսների կարծիքով ընտանեկան բռնությունները միշտ էլ եղել են, պարզապես նախկինում այդ թեման ավելի քողարկված է եղել, իսկ այսօր այն ավելի բաց է, ավելի շատ են խոսում բռնությունների մասին:
Տիկին Խոդիկյանը համոզված է, որ «Ինչպես ծնվում են նկարիչ կամ բանաստեղծ, այնպես էլ մոլագար են ծնվում. Նրանց մեջ ինչ-որ գեն խախտվում է։ Բայց այն հասարակությունը, որն ավելի բարեկեցիկ է, որտեղ մարդը որքան կայանում է, ինքնասպանության կամ սպանության դիմելու հավանականությունն ավելի քիչ է»:
Խուդոյան էլ ասաց, որ խնդրի շուրջ անելիք ունեն բռնությունների կանխարգելմամբ զբաղվող կազմակերպությունները, մեդիան` որը հսկայական ազդեցություն կարող է թողնել իր հաղորդումներով, քննարկումներով ձևավորելով այն արժեքային համակարգը, որը բացառում է ագրեսիան ու բռնությունը:
Կարինե Խոդիկյանը համոզմունք հայտնեց, որ սոցիալական խնդիրներն են հիմնական դրդապատճառը բռնությունների ու ագրեսիայի: «Մարդը, որը տեսնում է՝ ամբողջ օրն աշխատում է, բայց չի կարողանում ընտանիքը պահել, իսկ այսօրվա դուրսպրծուկները միլիարդներ են շաղ տալիս, դա էլ է ագրեսիա ծնում: Մի անգամ կինը փող կուզի, երկրորդ անգամ…. »:
Մարդկային անզորությունը չարություն է ծնում: Ապահովված ընտանիքներում է հնարավոր սեր ու խնդություն գտնել: Սրանք պարզ ճշմարտություններ են, որոնք մեր երկրում ռազմավարություն հիմքում պետք է դրվի. Անկարողությունը բերում է հետևանքներ, որոնք սերունդները չեն կարողանալու մարսել:
Խոդիկյանը պատմեց, որ իր հյուրերին Մոսկվա ճանապարհելիս, օդանավակայանում նկատել է եւ խիստ զգացվել, որ մարդիկ Հայաստանից հեռանում են ոչ թե արտասվելով, ինչպես նախկինում էր, այլ չարությամբ ու թշնամանքով. «Գնացողների աչքերի մեջ այնպիսի մի ատելություն կա։ Բայց ո՞ր մեկն է նստում ու մեկնողների լացը լացում՝ սկսած արտագաղթի դեմն առնող պետական պատկան մարմիններից մինչեւ կուսակցություններ ու հասարակություն»:
Նա համոզված է, որ չունենք այն պետությունը, որը կպաշտպաներ քաղաքացուն.
Երեկ` սեպտեմբերի 11-ի կիրակին Ալավերդի քաղաքում ` կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 24 տոկոսը` 4027 ընտրող:
Ինչպես և սպասվում էր հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցության թեկնածու, փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:
Արտավազդ Վարոսյանի օգտին քվեարկել են 3484 ընտրողներ, իսկ մրցակցի` կոմունիստ Կամո Բաբայանի օգտին` 386 ընտրող: Այսինքն` ճիշտ այնքան որ ընտրությունները համարվեն կայացած:
Մենք արդեն գրել ենք, որ հուլիսի 28-ին Ալավերդիի նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը նշանակվեց Լոռիի մարզպետ: Նա Ալավերդին ղեկավարում էր 2005 թվականից, և այսօր էլ այս ընտրությամբ պարզ դարձավ, որ շարունակելու է ղեկավարել:
Մոտակա օրերին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 1-ից 3 աստիճանով: Այսօր մայրաքաղաք Երեւանում տեղումներ չեն սպասվում, իսկ երեկոյան ժամերին քամու ուժգնությունը կհասնի վայրկյանում 15 մետրի: Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 9+11 աստիճան, առավոտյան` +24+26 աստիճան, իսկ երեկոյան` +20+22 աստիճան:
Հայաստանի տարածաքում եղանակը կբունաթագրվի բարձր մթնոլորտային ճնշմամբ: Առանձին վայրերում սպասվում են տեղումներ:
WikiLeaks-ը գաղտնազերծել է ևս մի փաստաթուղթ` Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդի եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի 2007-ին կայացած հանդիպումը:
Հանդիպումը կայացել է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Հանդիպման ընթացքում, պատրիարքը ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է հանգեցնել բռնության ալիքի թուրքահայերի նկատմամբ: Նամակը ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Դեբորա Ջոնսը (նամակը թվարված է փետրվարի 23 2007 թ):
Պատրիարքը նաեւ նշել է, որ «1915-ի ողբերգությունը պետք է քննարկվի տարբեր հարթություններում` քաղաքական գործիչների, պատմաբանների, դիվանագետների ու սոցիոլոգների կողմից»:
Իր մեկնաբանություններում Դեբորա Ջոնսը նշում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը պաշտպանում է իր համայնքի շահերը, ընդգծելով, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները սկզբում «դե յուրե», իսկ հիմա նաեւ «դե ֆակտո» ստիպված են կրել երկրորդ դասի քաղաքացիներ կոչվելու պիտակը:
Հանգստյան օրերին, ինչպես նաև այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին էական լարվածություն է նկատվել: Հակառակորդը Ղազախի շրջանի տարածքից գնդակոծել է Իջանի Բերքաբեր գյուղի հարակից դիրքերը, Թովուզի շրջանից՝ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերը: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև Ֆիզուլիի և Ջեբրայիլի սահմանային հատվածներում: Մեր բանակային ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: Տուժածների մասին չի հաղորդվում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.