23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը այս ամսվա 12-18 ընկած ժամանակահատվածի համար սահմանել է թանկարժեք մետաղների՝ մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ՀՀ դրամով.
ՈՍԿԻ` գնման գին` 20561.84 (+643.19), բացթողնման գին` 22349.83 (+699.12), ԱՐԾԱԹ` գնման գին` 461.05 (+8.17), բացթողնման գին` 501.14 (+8.88), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 20441.77 (+285.83), բացթողնման գին` 22219.32 (+310.69), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8373.62 (-100.96), բացթողնման գին` 9101.76 (-109.74):
«Կարեն Կարապետյանը նպարտակահարմար գտավ իր եռանդն օգտագործել այլ բնագավառում: Ես ցավով եմ դա ասում, քանի որ մենք նրա հետ համերաշխ, արդյունավետ աշխատել ենք և որպես ՀՀ նախագահի աշխատակամի ղեկավար, և ՀՀԿ գործադիր մարմինի անդամ»,- ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ես կուզեի՝ նա իր ուժերն օգտագործեր քաղաքական դաշտում, բայց ինքը որոշեց իր եռանդը ներդնել տնտեսական դաշտում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն օրերս իր դիմումի համաձայն ազատվեց Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Այսօրվանից պաշտոնապես կսկսվեն Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Հայաստանի պատմության թանգարանում կբացվեն միանգամից երեք ցուցահանդես՝ «Հայաստանի երեք հանրապետությունները. Նվաճումները և խորհրդանիշները», «Հայաստանի Հանրապետության նամականիշներ», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները»:
Տոնական միջոցառումների շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հուշ-երեկոներ, փառատոներ, գրական ցերեկույթներ ու երեկույթներ և այլն:
Նշենք նաև, որ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում բացվելու են Մատենադարանի, օդանավակայանի նոր մասնաշենքերը, հեծանվահրապարակը: Իսկ գլխավոր միջոցառումները նախատեսված են սեպտեմբերի 21-ին` Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, իսկ երեկոյան՝ մեծ տոնական համերգ:
Սեպտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության արարողակարգի ղեկավար Սայմոն Մարտինին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվեց հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։
Արենիում հայտնաբերվել է աշխարհի հնագույն հագուստներից մեկը՝ շուրջ 5065 (15 տարի շեղում) տարեկան ծղոտե զգեստը:
Առայժմ հայտնաբերվել են կիսաշրջազգեստի մասերը, որոնք հրաշալի են պահպանվել։
Հիշեցնենք, որ նախորդ տարի գիտնականները հաստատել էին, որ 2008 թվականին Արենիի քարանձավներից մեկում հայտնաբերված գտածոն’ աշխարհի հնագույն կոշիկը 5500 տարեկան է: Գիտնականները պնդում են, որ ոտնամանը մեծ է նույնիսկ եգիպտական բուրգերից ու բրիտանական Սթոունհենջից:
Հայաստանի Ազգային ժողովը այսօր սկսեց 4-րդ գումարման 10-րդ նստաշրջանը:
Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը, որը փետրվարից մինչեւ գարնանային նստաշրջանի ավարտը չէր մասնակցում խորհրդարանի նիստերին:
«Ժառանգություն» կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել` հայտնելով, որ Ազգային ժողովի նիստերին խմբակցության մասնակցությունը վերսկսելու որոշումը երեկվա համատեղ նիստի ժամանակ կայացրել են կուսակցության վարչությունը եւ խորհրդարանական խմբակցությունը:
«Երեւանում եւ մարզերում երկրի քաղաքացիների հետ «Ժառանգության» եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները վկայում են, որ հասարակության մեջ ամրապնդվել է համակարգային փոփոխություններին միտված ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության հստակ պատկերացումը, ինչն այլեւս առոչինչ է դարձրել կոալիցիոն հուշագիրը: Քաղաքացիները […] գտնում են` ժամանակն է, որպեսզի խմբակցությունը վերսկսի աշխատանքը խորհրդարանի լիագումար նիստերում` այդպիսով ապահովելով ժողովրդի ներկայությունը եւ բարձրագույն օրենսդիր մարմնում նրա շահերի պաշտպանությունը», — ասված է, մասնավորապես, հայտարարությունում:
Այսօր` սեպտեմբերի 13-ին, Հայաստանի պետական օրհներգի ներքո մեկնարկեց չորրորդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանը: Այս նստաշրջանի աշխատանքներին կմասնակցի նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցությունն առկախել էր իր մասնակցությունը խորհրդարանի լիագումար նիստերին, բայց ակտիվորեն մասնակցում էր հանձնաժողովների աշխատանքին:
Այս նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 147 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 92 հարց և միջազգային 21 պայմանագիր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը կարծիք հայտնեց այն մասին,որ Անկախության շրջանում մեր ունեցած կորուստների արդյունքն այսօրվա համատարած անբարօրությունն է, նյութապաշտությունը, անարդարությունը, մարդու արժանապատվության ոտնահարումն ամեն քայլափոխի և մարդկանց այլասերումը: Նա նաև նշեց, որ Երրորդ հանրապետության կորուստները թվարկելու համար ժամանակը չի բավականացնի։
Սեֆիլյանի համոզմամբ՝ մերօրյա խորհրդանիշը ոսկե հորթն, է և տարեցտարի մեր ժողովրդի մի մասը՝ հիմնականում «քաղաքական էլիտա կոչեցյալը», առավոտից երեկո այդ ոսկե հորթին է երկրպագում: Սեֆիլյանը ավելացրեց, որ Երրորդ հանրապետության վախճանի մասին պետք է մտածել այսօրվանից, որպեսզի այնպես չլինի, որ «համակարգի փլուզումից հայ ժողովուրդը մնա փլատակների տակ»:
««Սարդարապատը» համոզված է, որ երրորդի վախճանն է, և ժողովուրդը հղի է Չորրորդ հանրապետության ծնունդով, ուստի պետք է գործել»,- հայտարարեց նա՝ կարծիք հայտնելով, որ չորրորդ հանրապետության ծնունդը չի լինելու այսօրվա «նյութապաշտական ճահճի» մեջ:
Ինչ վերաբերում է քսանամյա անկախության ձեռքբերումներին, Սեֆիլյանը հայտարարեց. «Դժբախտաբար, ձեռքբերումների շարքի թվարկումը երկար չէ, դրանցից կարևորագույնը երկուսն են, առաջինը՝ որ Երրորդ հանրապետությանը հաջողվեց դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, և երկրորդ ձեռքբերումը Արցախի հայապահպան հողերի վերադարձն է իր հարազատ տիրոջը»:
Հայաստանի իրավապահները պարզել են կնոջ ինքնությունը, որի մարմինը հայտնաբերվել էր սեպտեմբերի 1-ին Կոտայքի մարզում:
Պարզվել է որ նա Երեւան քաղաքի բնակչուհի, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանն է, որը սեպտեմբերի 10-ից որպես անհայտ կորած հետախուզվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:
Արդեն տեղեկացվել է, որ Սեպտեմբերի 1-ին, ժամը 10.45-ին Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա, ճանապարհի երթևեկելի հատվածից 45 մ հեռու, ձորակում,պարանոցի շրջանում բռնության հետքերով կնոջ դիակ է հայտնաբերվել:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Սպարտակ. արյուն եւ ավազ» պատմական սերիալի գլխավոր դերակատար Էնդի Ուիտֆիլդը մահացել է: Դերասանը արյան քաղցկեղ ուներ:Հենց հիվանդության պատճառով էլ թողել էր նկարահանումները: Էդիին երկարատև բուժումները օգուտ չտվեցին, և նա մահացավ 39 տարեկան հասակում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.