23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն երեկ երեկոյան անցկացված նիստի ընթացքում միաձայն հաստատել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆների թեկնածությունը: Նույն օրը հաստատվել է նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիչարդոնեն: Նրա թեկնածությանը դեմ են քվեարկել երեք հայամետ սենատորներ` Ռոբերտ Մենենդեզը, Բարբարա Բոքսերն ու Ջիմ Ռիշը:
Նրանք քննադատել են Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ Ռիկարդոնեի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, ըստ որի մինչև 1915 թվականը Թուրքիայում առկա շուրջ 2000 եկեղեցիների մեծ մասը շարունակում է գործել նաև այսօր: Ռիկարդոնեի այս դիրքորոշումը քննադատել են նաև մի շարք այլ սենատորներ, սակայն կողմ են քվեարկել նրա թեկնածությանը:
Նշենք, որ Ջոն Հեֆները մեծ փորձ ունեցող դիվանագետ է, որն այժմ զբաղեցնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, որից առաջ Ինդոնեզիայում աշխատել է ԱՄՆ դեսպանատանը և զբաղեցրել ղեկավար պաշտոններ:
Վանաձոր քաղաքի 48-ամյա մի բնակչի «ՈւԱԶ-3151» մակնիշի ատոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 57 կարմրախայտ, 44 մուրծի, 10 խրամուլի ձուկ, 4 լապտեր, որսորդական դանակ, 2 զույգ ռետինե երկարաճիտ կոշիկ, 2 մարտկոց, 59 փամփուշտ և ձկնորսական տարբեր պարագաներ: Ոստիկանության ծառայողները մեքենան կանգնեցրել են Ձորագետ գետի կամրջի մոտ։
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նրանք սեպտեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում Ձորագետ գետում ապօրինի որս են արել։
Սեպտեմբերի 13-ին` ժամը ժ.16.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.45-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցի թիվ 15 շենքի 7-րդ բնակարանից ահազանգ է ստացվել, որ թունավորվել է 1981թ. ծնված Սերգեյ Մանվելյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ թունավորման պատճառ է հանդիսացել աման լվանալու հեղուկը: Տուժածը տեղում ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:
Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ 55-ամյա Հայկ Զատիկյանին երեկ խայթել է օձը։
Նրան սկզբում տեղափոխել են Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։
Սեպտեմբերի 13-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը։
Մասնավորապես`Արագածոտնի մարզի Արագած լեռան հյուսիսային ստորոտին այրվել է 250 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում` 1600 քմ, Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 3 հա, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում`1500 քմ, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում` մոտ 2000 քմ, Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ի մոտակայքում` 15 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-3» թաղամասի հարակից սարալանջին` 1 հա, Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի մերձակայքում`մոտ 20 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մերձակայքում` մոտ 10 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի մոտակայքում` մոտ 1 հա:
Բոլոր հրդեհները ժամանակին մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:
Արարարտ լեռան վրա, հովիվների անուշադրության պատճառով, հրդեհ է բռնկվել։
Ըստ թուրքական լրատվամիջոցները, հրդեհը մեծ արագությամբ տարածվում է։
Հայաստանի կողմից հրդեհը տեսանելի չէ:
Վճռաբեկ դատարանը մերժեց Վերաքննիչ դատարանի որոշման դեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի խնբագրության հայցը: Վերաքննիչ դատարանը թերթին պարտավորեցրել էր հերքում տպագրել ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ` նրանցից յուրաքանչյուրին վճարելով 2 միլիոն 44 հազար դրամ փոխհատուցում:
Պատից թե՛ այս, թե ՛այն կողմ բոլորս էլ ապրում ենք… ապրում մինչև մահ: Խնդիրն ազատությա՛ն մեջ է…
Ժողովրդի կողմից ընտրված մարդիկ Ազգային Ժողովում օրենքներ են գրում թղթերի վրա, հետո նույն այդ ժողովրդի կողմից ընտրվածները այդ օրենքներին ուժ են տալիս…
Ի՞նչ է նշանակում այդ ուժ տալը, եթե իրական կյանքում շատ օրենքներ այդպես էլ կիրառություն չեն ստանում:
Միջին ու ավագ սերնդին լավ հայտնի է նախորդ դարի 90-ականների Հայաստանը պատից այն կողմ, իսկ պատից ա՞յս կողմ…
Հայաստանը մորատորիում էր հայտարարել 1991 թ-ին. դա նշանակում էր, որ մահապատիժը մեր երկրում չէր իրականացվում, մինչդեռ… այն պարզապես գնդակահարությամբ չէր ի կատար ածվում, այլ…
Հասարակության անունից պետությունն այլ տարբերակով էր սպանում պատից այս կողմ, այնտեղ, որտեղից հիմա ես եմ գրում:
1997 թվին «Նուբարաշեն» մեկուսարանի 5-րդ հարկում 5 խցերում պահվում էին 24 մահապարտներ: Մի օր առավոտյան մոտեցող աղմուկի ձայներ լսվեցին: Քիչ անց մահապատժի դատապարտվածների դիմաց դիմակավորներ էին կանգնած` մահակներով զինված: Դեռ դուռը չբացած`գոռացին. «Բոլորդ շարվեք պատի տակ` դեմքով դեպի պատը»:
Մահապատժի դատապարտվածներից շատերը դեռ քնած էին և միանգամից չհասկացան` ինչ է կատարվում: Իմ հետ միասին ևս երեքը կային խցում: Աչքի պոչով նայում էինք: Դիմակավորներից մեկը մոտեցավ ու կողքիս կանգնած մոտ 60 տարեկան մահապարտի գլխին ամբողջ ուժով մահակով խփեց. «Քեզ չասեցի՞ն պատին նայի»: Դիմակավորը գոռում էր ու շարունակում արդեն գետնին ընկած մարդուն ոտքերով խփել:
Միայն մեկն էր առանց դիմակի`համազգեստով ու գնդապետի ուսադիրներով: Երբ ներս էին մտնում, նկատեցի, որ նրա մոտ ատրճանակ կար:
-Հիմա ինձ լսեք. էսօր, հենց ստեղ էլ ձեզ գնդակահարելու ենք: Թե ուզում եք` աղոթե՛ք, մի՛ րոպե ունեք:
Մի ամբողջ րոպե…ի՞նչ անել…աղոթե՞լ, թե՞…
Նույնը կատարվում էր մահապարտների մյուս խցերում: Տարիքով մահապարտներից մեկը վախից տակն էր թրջել, մյուսը` ծնկի էր իջել, խնդրում էր իրեն չսպանել, ջահելներից մեկը հայհոյում էր դիմակավորներին: Բոլոր մահապարտներին մոտ երկու ժամ դաժանաբար ծեծում էին` մահակներով, ոտքերով, ձեռքերով: Խցի հատակը արյունոտ էր…
Այս ջարդից հետո, մոտակա ամիսներին մահացավ ևս չորս մահապարտ: Ժամանակ առ ժամանակ ջարդերը շարունակվում էին և անմարդկային պայմանների հետ միասին` սով,արևի լույսի բացակայություն, սառնամանիք ու ահավոր տոթ, մահապատժի վճիռները իրականացվում էին այս կերպ:
Վերադառնանք մեր օրերը: 2011 թ-ի մայիսի 23-ին ԱԺ-ում ընդունվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Կարդացեք ներքևում գրված ՀՀ նախագահին ուղղված դիմումը և պարզ կդառնա` խոսքն ինչի մասին է:
Վերջերս ցմահ դատապարտյալ Էմիլ Վերդյանը հացադուլ հայտարարեց ի նշան բողոքի, որ ցմահների գործերի պատշաճ վերանայում սկսվի հիշյալ փոփոխությունների շրջանակներում: Նա հեռու գնաց ևանգամ երակները կտրեց:
Օրերս ևս երեք մարդ դատապարտվեց ցմահ ազատազրկման, և այժմ Հայաստանում 100-ից ավելի ցմահ դատապարտյալ ունենք:
Թե ինչու էին 90-ականներին նման հարցերը լուծվում օրենքին հակառակ,մեր հասարակությունն արդեն գիտի: Իսկ ինչպե՞ս են այսօր հարցերը լուծվում, ինչպե՞ս են իրականացվում ընդունվող օրենքները մեր անկախ Հայաստանում:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հարգարժան ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյան
Հայաստանի դատաիրավական համակարգն արդեն 19 տարի բարեփոխումների է ենթարկվում, սակայն նույն այդ բարեփոխումների համատեքստում անկախ Հայաստանի դատական «կենսագրության» մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերի վերանայման նախադեպ: Դատական սխալների հավանականությունն ընդունում են անգամ ամենազարգացած երկրներում, որտեղ պարբերաբար կատարելագործվում են դատական համակարգերը: Արդյունքում` վերաբացվում են տասնյակ գործեր, և շատ ցմահ կամ մահվան դատապարտվածներ հաճախ ճանաչվում են անմեղ կամ մեղմացվում են նրանց պատժաչափերը:
Ինչո՞ւ Հայաստանում մեր արդարադատությունը, դատաիրավական համակարգը չեն ընդունում դատական սխալների հավանականությունը և չեն անդրադառնում դրանց սխալներին ու հետևանքներին:
Մտահոգիչ է, որ փոքրաքանակ բնակչություն ունեցող Հայաստանում 100 ցմահ դատապարտյալ կա, իսկ 17-ն արդեն մահացել են երկար տարիներ անմարդկային պայմաններում գոյատևելուց հետո:
Անդրադառնալով Ռ.Քոչարյանի կողմից իրականացված ներմանը` ակնառու է մեկ հանգամանք, որի մասին ժամանակին և մինչ օրս էլ բարձրաձայնում են իրավաբաններ, իրավապաշտպան կազմակերպություններ. այն է` ՀՀ նախագահի սահմանադրական բացառիկ իրավունքն է ներում շնորհել ցանկացած դատապարտյալի, սակայն պատժաչափ փոխելու լիազորությունը դատարանին է: Իսկ ներման դեպքում, իրավաբանական հայտնի դրույթի համաձայն, որպես մեղմացում նախկին մահապարտներին պետք է տրվեր քրեական գործերի անհատական վերանայման հնարավորություն և տրվեր նախկին Քր.Օր.-ով առավելագույն համարվող պատժաչափը, այն է` 15տարի:
2010թ-ին ՀՀ Գլխավոր դատախազը «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծ ներկայացրեց, որն արժանացավ Կառավարության հավանությանը: Այս տարվա մայիսի 23-ին այն ընդունվեց ԱԺ-ի և վավերացվեց ՀՀ նախագահի կողմից: Փոփոխությամբ 104-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկում է սահմանված 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Փոփոխությունը հիմնավորված է նրանով, որ հանրապետությունում վերջին տարիներին կատարված սպանությունների և դրանցով դատարանների կողմից կայացված դատավճիռների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում կատարված արարքի համար ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, բայց միաժամանակ 15 տարի ազատազրկումն էլ մեղմ պատիժ է: Օրենքի փոփոխությամբ առավելագույն պատժաչափ է սահմանվել 20 տարին` նախկին 15-ի փոխարեն:
Օրենքի այս փոփոխությունը ներկայիս ցմահ դատապարտվածների համար միանշանակ մեղմացում է. փաստում են մի շարք իրավաբաններ: Եվ քանի որ, ըստ Քր.Դատ. Օր.-ի հայտնի դրույթի, մեղմացնող օրենքները հետադարձ ուժ ունեն, հետևաբար այս պրոցեսին պիտի հետևի գործերի վերանայում: Տրամաբանությունն, ըստ մասնագետների, հետևյալն է. եթե ներկայիս ցմահ դատապարտյալները, որոնցից 38-ը նախկին մահապարտներ են, դատապարտվեին մեր օրերում, միգուցե նրանց արարքին համարժեք լիներ ոչ թե ցմահ ազատազրկումը, այլ 16,17…, այսինքն` մինչև 20 տարի ազատազրկում, ինչպես և նախատեսում է ներկայիս օրենքը:
Արդյո՞ք արդարացի է, երբ Հայաստանում մահապատժի, իսկ հետո ցմահ ազատազրկման են դատապարտում ինձ` 20 տարեկան երիտասարդիս, ով իրական մարդասպանի կեղծ ցուցմունքների հիման վրա մեղադրվեց մեկ մարդու սպանության մեջ և 1996 թ-ին դատապարտվեց մահապատժի, և նույն պատժին`ցմահ ազատազրկման են ենթարկվում նաև բազմակի դատվածություններ ունեցող, բազմաթիվ սպանություններ, ահաբեկչություն կատարած անձինք:
Իրական մարդասպանը 15 տարի, չնայած գաղութում, բաց երկնքի տակ և հողի վրա քայլերով անցկացնելուց հետո արդեն ազատության մեջ է: Իսկ ես 16-րդ տարին է` բանտի խցի երկաթբետոնե պատերի մեջ տառապում եմ չարած հանցանքի համար:
Հարգարժան ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյան, իմ քրեական գործի վերանայման խնդրանքով այս 16 տարիներին իմ ընտանիքը և անձամբ ես բազմաթիվ դիմումներ ենք ուղղել ՀՀ բոլոր նախագահներին, տարբեր իրավասու ատյաններ` գործի վերանայման խնդրանքով, սակայն անարդյունք: Տրվում էր ստանդարտ պատասխան` անհրաժեշտ են նոր ի հայտ եկած հանգամանքներ: Իսկ այժմ, օրենքի փոփոխությամբ, առաջացել է գործի վերանայման բացառիկ հնարավորություն:
Մեծարգո նախագահ Սերժ Սարգսյան, դիմում եմ Ձեզ խնդրանքով, որպեսզի վերանայվի իմ քրեական գործը և նշանակվի իմ արարքին համարժեք պատժաչափ:
Հարգանքով` Մհեր Դավթի Ենոքյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
Հ.Գ. Բաց նամակով հանդես գալուս պատճառն այն է, որ արդեն 16-րդ տարին իմ ու իմ ընտանիքի կողմից ՀՀ բոլոր երեք նախագահներին ուղղված դիմումները հասցեատերերին այդպես էլ չեն հասնում:
ԱԺ չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանում գյուղնախարարը ներկայացրեց «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման պարագայում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունում իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել uննդային հավելումներ, սննդամթերքի հետ շփվող նյութեր, uննդամթերքի բաղադրիչ մաuեր, պարենային հումքեր, ինչպես նաև սննդամթերք և հատուկ նշանակության uննդամթերք, անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը ինչ լեզվով է կատարված, որոնց՝
ա) պիտանիության ժամկետը Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու պահին անցած է,
բ) ընդհանուր պիտանիության ժամկետից անցել է 3/4-ից ավելի ժամկետ,
գ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ աղավաղված է,
դ) ժամկետը կրկնակի մակնշված է կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ ժամկետը ջնջված է և նշված է նոր պիտանիության ժամկետ:
Սույն սահմանափակումները չեն տարածվում արտադրական վերամշակման չենթարկված գյուղատնտեսական մթերքների վրա, իսկ «բ» ենթակետում նշված ժամկետը՝ իրացման և հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործվող uննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, uննդամթերքի բաղադրիչ մաuերի, պարենային հումքերի, ինչպես նաև սննդամթերքի և հատուկ նշանակության uննդամթերքի վրա:
Արգելվում է նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված uննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, uննդամթերքի բաղադրիչ մաuերի, պարենային հումքերի, ինչպես նաև սննդամթերքի և հատուկ նշանակության uննդամթերքի հայերեն լեզվով մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ ներկայացրեց «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչի արդյունքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և սահմանային թույլատրելի ֆիզիկական վնասակար ներգործությունների նորմատիվները սահմանվում են այնպես, որպեսզի, հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի զարգացման հեռանկարները, տվյալ տարածքից ու մյուս բոլոր աղբյուրներից աղտոտող նյութերի արտանետումները և ֆիզիկական վնասակար ներգործությունները չհանգեցնեն մթնոլորտային օդում աղտոտվող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների գերազանցմանը:
Սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են այն արտանետման աղբյուրների կամ դրանց խմբերի համար, որոնց արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում` գերազանցում է երկու միլիարդ խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու հազար խորանարդ մետր չափանիշը: Արգելվում են մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունները, որոնց համար սահմանված չեն համապատասխան նորմատիվներ:
Նախարարը ներկայացրեց նաև Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որն իր հերթին ենթադրում է.
ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրման վերաբերյալ.
ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները 5 տարուց մինչև 15 տարի ժամկետով տալու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է կառավարությունը
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը վաղը միջնորդություն է ներկայացնելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքը երկարաձգելու համար:
Հիշեցնենք, որ Թամամյանը անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից, և նրա կալանքի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 18-ին: Ի դեպ, սա արդեն երրորդ միջնորդությունն է, որը ներկայացնում է ՀՔԾ-ն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.