23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ղարաբաղա — ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաև հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ:
Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը: Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում և դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր:
Մասնավորապես սեպտեմբերի 12-ին, ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն»:
«Ալլա Պուգաչովան համաձայնեց Միխայիլ Պրոխորովի առաջարկությանը. Նրանք պայմանավորվել են երգչուհու «Արդար գործ» կուսակցությանն անդամակցության շուրջ»։
«Ռիա նովոստին» հայտնում է, որ լուրը հայտնել են Ալլա Պուգաչովայի մամլո ծառայությունից։
«Արդար գործ» կուսակցության ղեկավար Միխայիլ Պրոխորովն հիացմունքով է արտահայտվում ռուսական շոու բիզնեսի թագուհու մասին. «Ես խորապես հարգում եմ Ալլա Բորիսովնային: Նա շատ ուժեղ, ինքնուրույն ու աներևակայելի տաղանդավոր մարդ է: Հենց այդպիսի մարդիկ, իմ խորին համոզմամբ, պիտի լինեն մեր կուսակցության հիմքում»: Հետաքրքիր է, որ «Արդար գործ» -ի նախագահը Ալլա Բորիսովնայի համար նախատեսել է յուրօրինակ դեր`կանանց իրավունքների պաշտպանության գործը:
Մեծարգո Սերժ Սարգսյան Թույլ տվեք մեզ՝ մի խումբ մտավորականներիս ու հասարակական կազմակերպություններիս, դիմել Ձեզ մի մարդասիրական խնդրանքով:
Վերջին տարիներին տեղական մամուլում հաճախ է արծարծվում Հայաստանում ցմահ ազատազրկվածների հարցը: 2009 թ.-ին 13.000 քաղաքացիների ստորագրությամբ դիմում հանձնվեց ՀՀ նախագահի նստավայր, Հանրային խորհուրդ, նաև պետկան ատյաններ, որտեղ ցմահ դատապարտյալները խնդրում են Ձեր և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել Հայաստանում ցմահ ազատազրկվածների հարցին: Մտահոգիչ է, բայց և փաստ, որ ՀՀ-ում առկա են մոտ 100 ցմահ ազատազրկման դատապարտվածներ: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, անդրադառնալով նույն խնդրին, նույնպես արտահայտեց իր մտահոգությունն այս հարցի առնչությամբ: Սլովենիան, օրինակ, մոտավորապես Հայաստանի չափ բնակչություն ունի, սակայն ցմահ դատապարտյալների թիվը վեցն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ցմահ դատապարտյալների գործերի վերանայման նախադեպ չկա, մեզանում չի կիրառվում նաև ԴՆԹ թեսթը՝ որպես նմանօրինակ գործերի վերաբացման հիմք, /ինչպես արվում է արտերկրի շատ երկրներում/, ուստի խնդրում և առաջարկում ենք ներման ինստիտուտի միջոցով կատարել առաջին քայլը այս բարդ իրավիճակը մեղմելու համար:
Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել 15 և ավելի տարիներ իրենց պատիժը կրող, մեկ անձի սպանության մեղադրանքով մահապատժի, ապա ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտվածների ճակատագրին: Նրանք ընդամենը մի քանիսն են:
Չցանկանալով ստանձնել դատավորի դեր՝ այդուհանդերձ, հիշեցնենք, որ այդ դատավարություններն ընթացել են Հայաստանի նորանկախ հանրապետության ձևավորման առաջին տարիներին, որտեղ պետական համակարգերը սաղմնավորման փուլում էին:
2011 թ.-ը հոբելյանական է մեր 20-ամյա հանրապետության համար: Քաղաքակիրթ աշխարհում ներման ինստիտուտը տոների կապակցությամբ մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության ու մարդասիրության մասին:
Մեծարգո Սերժ Սարգսյան, ապավինում ենք Ձեր մեծահոգությանը և Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ թախանձագին խնդրում ենք կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել 15 և ավելի տարիներ իրենց պատիժը կրող, մեկ անձի սպանության մեղադրանքով մահապատժի, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թ.-ի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց՝ դրանով իսկ փոքր-ինչ մեղմելով Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրը:
Հ.Գ. Դմում-խնդրանքի տակ ստորագրել են 30 մտավորական ու 8 հասարակական կազմակերպությունների նախագահներ:
Սեպտեմբերի 17-ին և 19-ին, ժամը 14.00-ից 24.00-ն, Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.
Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ Նովայի պողոտա, Թումանյան փողոց:
Ոստիկանությունը խնդրում է բոլոր վարորդներին նշված օրերին ժամը 14.00-ից նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն:
Այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ծննդյան օրն է: Դաշնության երիտասարդ ղեկավարը դարձավ 46 տարեկան:
Իր ծննդյան օրը Մեդվեդեւն անցկացնելու է աշխատանքի վայրում, իսկ երեկոյան նշելու է ընտանեկան նեղ միջավայրում` ընտանիքի անդամների եւ ընկերների հետ:
Այսօր փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ԱԺ քննարկմանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում են փոփոխություններ նույնականացման քարտերի, հանրային ծառայությունների, ՀՀ քաղաքացու անձնագրի, ՀՀ քաղաքացիական կացության ակտերի մասին և մի շարք այլ օրենքներում:
Ըստ այդմ`«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ -ում ներդնել կենսաչափական տվյալներով համակարգ, որի ներդրմամբ Եվրոպական Միությունում ՀՀ քաղաքացիների մուտքն ու ելքն ավելի թափանցիկ կդառնա, կբացառվի անձնագրերի կեղծումը, նաև հնարավորություն կստեղծվի` կանխել հանցագործություն կատարած անձի փախուստը:
Կենսաչափական քարտերը ծառայելու են Հայաստանի սահմաններից դուրս գալու, իսկ նույնականացման քարտերը` ներքին սպառման համար: Սոցիալական քարտերն էլ դառնալու են հանրային համարանիշ:
Կենսաչափական անձնագրերը շրջանառության մեջ կդրվեն 2012-ից: Դրանք, ըստ Օսիկյանի կարժենան 50-60 եվրո:Նույնականացման քարտի արժեքը կլինի 3 — 4 հազար դրամ: Քանի որ մեր երկրի քաղաքացու համար կենսաչափական անձնագրերը թանկ են, ապա որոշվել է հին անձնագրերը դեռ որոշ ժամանակ թողնել ուժի մեջ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասաց, թե չի բացառում, որ առաջիկայում կոալիցիա-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը կարող է վերսկսվել։
ՀՀԿ ներկայացուցչի խոսքով, երկխոսությունը արդյունք էր Հայաստանի նախագահի կոռեկտ, հավասարակշռված եւ զուսպ քաղաքականության, հետեւաբար իրենք հույս ունեն, որ հավասարակշռված երկխոսություն ծավալելու պատրաստակամություն կցուցաբերի նաեւ ՀԱԿ-ը:
Պատգամավորի համոզմամբ, գործընթացն առկախելու համար ՀԱԿ-ը որեւէ պատճառ չի էլ ունեցել. «Պատեհ եւ անպատեհ առիթները չպետք է օգտագործել երկխոսության առկախման համար։ Կարծում եմ՝ քաղաքական այդ ուժը կհասկանա, որ իշխանության հետ վերջնագրերի լեզվով չի կարելի խոսել։ Մենք համոզված ենք, որ ՀԱԿ-ն ըմբռնումով կմոտենա երկխոսությունը շարունակելու պատրաստակամությանը»:
Մելիքյանի կարծիքով Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ մյուս երիտասարդների հետ կապված օգոստոսի 9-ի հայտնի միջադեպը պարզապես առիթ էր, որպեսզի ՀԱԿ-ն առկախի գործընթացը։
Բայց պատգամավորը լավատես է. «Ի վերջո ՀԱԿ-ը կհասկանա իր բոլոր առաջարկությունների սնանկությունն ու կշարունակի երկխոսությունը»:
— Մեկ շաբաթից Հայաստանը տոնելու է անկախության 20-ամյակը: Շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ այդ հոբելյանի մասին ու թույլ տվեք շնորհավորել Ձեզ գալիք տոնի առթիվ:
— Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին Անկախության 20-ամյակի կապակցությամբ:
— Անկախ Հայաստանի 20 տարիների ուղիղ կեսը բաժին է ընկել Ձեր նախագահության տարիներին: Այդ 10 տարիների ընթացքում անկախ պետականության Ձեր ընկալումը ենթարկվե՞լ է որոշակի փոփոխությունների` պայմանավորված ձեռք բերվող փորձով, լուծվող խնդիրների ծավալների փոփոխությամբ, այլ գործոններով:
— Այո, իհարկե: Նախ, աշխարհն ինքնին բավականին արագ է փոփոխվում, և պետք է կարողանալ ներդաշնակորեն ներգրավվել այդ փոփոխություններին: Ի դեպ, դա վերաբերվում է և երկրին, և քաղաքացիներին: Այլ կերպ պարզապես հետ կընկնես: Իհարկե, նաև կառավարման փորձը և բնազդը օգնում են արագ կողմնորոշվել բարեփոխումների ուղղվածության ընտրության, նրանց արագության և խորության հարցերում: Գլոբալիզացիայի գործընթացն, օրինակ, արդեն թելադրում է տնտեսական քաղաքականության որոշ չափորոշիչներ, որոնց անտեսումը պարզապես կործանարար է երկրի տնտեսության համար: Պետք է ընկալել նոր ծնվող միտումները, և ոչ թե վազել-հասնել դրանց: Հայաստանը պարզապես պարտավոր է և կարող է համաշխարհային ցուցանիշներից շատ ավելի արագ զարգանալ:
— Դուք հանդիպել եք մեծ ու հզոր երկրների ղեկավարներին, նրանց հետ քննարկել եք բարդ խնդիրներ ու ենթադրում եմ, որ միշտ չէ, որ եկել եք ընդհանուր հայտարարի: Ո՞րն է այն «բանալին», որը թույլ է տալիս թեկուզ փոքր, բայց անկախ երկրի ղեկավարին «ոչ» ասել աշխարհի հզորներին:
— Պարզապես պետք չէ բարդութավորվել: Երկրի չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է և արդյունավետ մյուս նախագահներից: Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում: Գլխավորը` կարողանալ կառուցել ճիշտ, ազնիվ գործընկերային փոխհարաբերություններ, հստակ ներկայացնել քո երկրի շահերը և ունենալ համոզիչ փաստարկային հիմք, եթե դու ինչ-որ բանի հետ համաձայն չես: Ինձ մոտ, օրինակ, շատ ջերմ հիշողություններ են մնացել Վլադիմիր Պուտինի, Ժակ Շիրակի և Բիլ Քլինթոնի հետ շփումից: Նրանցից ոչ ոք երբեք չի փորձել ընդգծել իր գերազանցությունը:
— Այն տղաներն ու աղջիկները, որոնք ծնվել են 1991 թվականին, այսօր 20 տարեկան են: Սա այն սերունդն է, որը խորհրդային կարգերը չի տեսել ու լավագույն դեպքում գիտի դրանց մասին ծնողներից կամ գրքերից: 10-15 տարի հետո այս սերունդը պետք է որոշիչ դեր խաղա Հայաստանի ապագայի ձևավորման հարցում: Ի՞նչ կարող եք խորհուրդ տալ այդ երիտասարդներին:
— Կարծում եմ, որ խորհուրդներն օգտակար են միայն այն ժամանակ, երբ դրանց հասցեատերը հասկանում է, որ ունի դրանց կարիքը, այդ պատճառով չեմ սիրում խորհուրդներ տալ: Ավելի շուտ, կցանկանամ, որպեսզի նրանք իրենց գիտելիքներով և ստեղծարարությամբ դառնան Հայաստանի մրցակցային առավելության գործոնը:
— 30 տարի հետո անկախ Հայաստանը կլինի 50 տարեկան: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանն այդ ժամանակ:
— Չգիտեմ: Ավելի քան 50 տարի առաջ Սոմալին և Հարավային Կորեան ունեին ՀՆԱ-ի գրեթե նույն ցուցանիշը մեկ շնչի համար, իսկ այսօր այդ երկրները հնարավոր չէ անգամ համեմատել: Սոմալին պատառոտվում է տարաձայնություններից, բնակչությունը սովի է մատնված, իսկ Հարավային Կորեան դարձել է հզոր արդյունաբերական երկիր և համաշխարհային առաջատարներից է տնտեսության մի շարք ոլորտներում: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ կառավարում, հեռանկարները տեսնելու ունակություն և զարգացման ճիշտ մոդելի ընտրություն: Համոզված եմ, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար: Թե ինչպե՞ս այն կօգտագործվի, ցույց կտա ժամանակը:
— Գլոբալիզացիայի, աշխարհով մեկ մարդկանց ազատ տեղաշարժի, ինտերնետի, սոցիալական ցանցերի և առհասարակ տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պարագայում ավելի ու ավելի հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ անկախ պետության գաղափարը գնալով կորցնում է իր սկզբնական նշանակությունը և ի վերջո կունենա խորհրդանշական նշանակություն: Որքանո՞վ իրական եք համարում այդպիսի սցենարը:
— Եվրամիության մոդելը, իհարկե, նման մտքերի առիթ դառնում է: Սակայն այդ մոդելը գործում է միայն Եվրոպայում, ունի ընդգծված եվրոպական առանձնահատկություն և, տեսանելի հեռանկարում, ինտեգրացիայի նման աստիճան որևէ այլ տեղում չի սպասվում: Հենց նույն ԵՄ-ում ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել ազգային պետություններից, չէ՞ որ դա պետությունների միություն է: Կարծում եմ, որ անկախ պետությունները դեռևս երկար ժամանակ կշարունակեն լինել միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտները:
— 20 տարի առաջ Ստեփանակերտ այցելեցին Բորիս Ելցինը և Նուրսուլթան Նազարբաևը: Ինչ հիշողություններ ունեք այդ այցելությունից: Միգուցե կա՞ն մանրամասներ, որոնք հանրությանը հայտնի չեն: Երբ նայում եք այսօրվա դիրքերից, ի՞նչ եք կարծում. այդ այցը կարող էր իրական արդյունքներ տալ, թե իրավիճակն արդեն այնպիսին էր, որ Ադրբեջանը պատրաստ չէր զիջումների և պատերազմը անխուսափելի էր:
— Այո, ես լավ եմ հիշում այդ այցը: Լեոնարդ Պետրոսյանի հետ միասին բանակցություններ էինք վարում Բորիս Ելցինի և Նուրսուլթան Նազարբաևի հետ` Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին մեր պատկերացումների վերաբերյալ: Իսկապես, կան այդ իրադարձությունների մանրամասներ, որոնք դեռևս հայտնի չեն հանրությանը: Սակայն չեմ կարծում, որ եկել է ժամանակը դրանց մասին հրապարակային խոսելու համար: Դա միջնորդների անկեղծ փորձն էր դադարեցնել հակամարտության տարածումը, սակայն այդ ժամանակ, կարծում եմ, դժվար թե հնարավոր էր որևէ բան փոխել: Գործընթացը զարգանում էր այլ տրամաբանությամբ` ԽՍՀՄ փլուզման համատեքստում:
Անցյալ շաբաթ ես պատիվ ունեցա ներկա գտնվել Բեյրութում Լիբանանի Հայ դատի հանձնախմբի կողմից հովանավորվող հատուկ միջոցառմանը, որը նվիրված էր իմ արաբերեն նոր գրքի հրատարակմանը` «Հայ-թուրքական արձանագրություններ. Ճշմարտությու՞ն, թե խաբեությու՞ն»: Գիրքն այն 43 խմբագրականների ժողովածուն է, որոնք վերջին երեք տարիների ընթացքում գրել էի վիճահարույց արձանագրությունների մասին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթում:
ՀԴՀ-ի ներկայացուցիչներից Ջորջ Սաբունջյանի ողջույնի խոսքերից հետո, Դամասկոսից գրքի թարգմանիչ դոկտոր Նորա Արիսյանն իր ելույթում հայտարարեց, որ Սասունյանի խմբագրականները բացահայտում են Թուրքիայի կառավարության կեղծ մտադրությունը: Նա հիշեցրեց լսարանին, որ հեղինակը ճշգրտորեն կանխատեսել էր բանակցությունների հենց սկզբում, որ Թուրքիան չի պահի արձանագրությունները վավերացնելու և Հայաստանի շրջափակումը վերացնելու իր խոստումը:
Դոկտոր Արիսյանից հետո ելույթ ունեցավ վետերան, Լիբանանի նախարար Միշել Էդդեն, ով գրքի համար գրել էր երկարաշունչ և խորիմաստ առաջաբան: Պարոն Էդդեն իր բազմամյա ու վաստակավոր աշխատանքային ասպարեզում զբաղեցրել է հինգ նախարարական պաշտոններ Լիբանանի տարբեր կառավարություններում: Իր խոսքում, կարկառուն նախարարը գովաբանեց հեղինակի վերլուծական խմբագրականները, գովեստի խոսքեր ուղղեց Լիբանանի հայկական համայնքին երկրի զարգացման գործում իր ակտիվ դերակատարման համար և մեղադրեց Թուրքիային Հայոց ցեղասպանությունը մերժելու համար: Իր ելույթի վերջում նախարար Էդդեն անակնկալ մի հայտարարություն արեց` անձամբ նվիրելով 25,000 ԱՄՆ դոլար Լիբանանի ՀԴՀ-ին:
Երեկոյի ելույթներն արաբերեն լեզվով էին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ լսարանում ներկա էին արաբ հյուրեր և գիրքը հասցեագրված էր արաբ ղեկավարներին և զանգվածներին: Ես էլ իմ խոսքի մի մասը արաբերենով արտասանեցի: Զարմանալիորեն, ես դեռ հիշում էի արաբերենը, որը սովորել էի ավելի քան 40 տարի առաջ Բեյրութի Սոֆյա Հակոբյան վարժարանում:
Ես հիշեցրեցի ներկաներին, որ Թուրքիայի կառավարության իրական մտադրությունը արձանագրությունների շահարկելն էր Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վերջինս հրաժարվի Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչումը հետապնդելուց և խաղաղ բանակցությունների տպավորություն ստեղծելով, զգուշացնել մյուս երկրներներին, մասնավորապես Միացյալ Նահանգներին, որ եթե ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, դրանով կխոչընդոտեն այս շինծու հաշտեցումը և նոր ձևավորվող հարաբերությունները։
Ավելին, Թուրքիան ցանկանում էր, որ Հայաստանը վերադարձնի Արցախը Ադրբեջանի տիրապետությանը, ետ կանգնի Թուրքիայի կողմից բռնագրավված Արևմտյան Հայաստանի պահանջից, ինչպես նաև փորձում էր թուլացնել հայկական համընդհանուր միասնականությունը՝ բաժանելով սփյուռքին հայրենիքից։
Համառորեն հետապնդելով Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու իր նպատակը՝ Թուրքիայի կառավարությունը շարունակեց մերժել արձանագրությունների վավերացումը, որը ստորագրել էր երկու տարի առաջ։ Չկարողանալով հասնել իր նպատակներին՝ Թուրքիայի պառլամենտը անցյալ ամիս վերջնական մի քայլ ձեռնարկեց արձանագրությունների դեմ՝ հանելով դրանք իր օրակարգից՝ բերելով տեխնիկական պատճառաբանություններ։
Հայ-թուրքական արձանագրությունների այս ձախողված փորձը հստակ ցույց է տալիս, որ Թուրքիան ավելի շահագրգռված է դիվանագիտական խաղեր խաղալ և կեղծ տպավորություն ստեղծել, քան խաղաղ համագոյակցության ձգտել։ Թուրքիայի պարտավորությունները չեն կարող լուրջ ընդունվել, իսկ միջազգային պայմանագրերի վրա դրված Թուրքիայի ղեկավարների ստորագրությունները ոչ մի արժեք չունեն։
Իմ խոսքում ես մատնանշեցի, որ թուրք առաջնոդները հանդես էին գալիս որպես պաղեստինցիների պաշտպան և բոլոր արաբների ու մուսուլմանների աջակից, մինչդեռ շարունակում են մնալ Իսրայելի ռազմավարական գործընկերը և ծածուկ ձևով նրա հետ կիսվում է արաբական երկրների առավել զգայուն ռազմական գաղտնիքները:
Իմ կարծիքով, պաղեստինցիներին և ընդհանրապես արաբներին հարկավոր չէ Թուրքիայի նոր Օսմանյան ղեկավարների կեղծ բարեկամությունը: Արաբները պետք է պահանջեն, որ իրենց սեփական ղեկավարները, և ոչ թե օտարերկրյա կեղծավոր առաջնորդները, պաշտպանեն իրենց ազգային շահերը։
Մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես էր Թուրքիան սատարում Եգիպտոսում և Լիբիայում տիրող բռնապետական ռեժիմներին, մինչ վերջին պահը, երբ այդ երկրների բռնապետերն տապալվեցին։ Սա իրական բարեկամություն չէ։ Սա կոշտ օպորտունիզմ է։ Քանի որ արաբները և հայերը երկուսն էլ կրել են սարսափելի տառապանքներ ու դաժանություններ Օսմանյան լծի տակ, նրանց չի կարելի հեշտությամբ հիմարացնել կեղծավոր թուրքերի բարեկամական ժեստերով։ Հայոց ցեղասպանությունը վերապրածները օգտվել են արաբների հյուրընկալությունից ամբողջ Մերձավոր Արևելքում և երախտապարտ են դրա համար։ Առանց նման մարդասիրական միջամտության շատ ավելի հայեր կզոհվեին։
Ելույթի վերջում ես իմ երախտագիտությունը հայտնեցի նախարար Միշել Էդդեին իմ գրքի համար ոգեշնչող առաջաբան գրելու համար, դոկտոր Նորա Արիսյանին, ով երկար ժամեր է hատկացրել այս, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին իմ նախորդ գիրքը անգլերենից արաբերեն թարգմանելու համար: Ես շնորհակալություն հայտնեցի նաև Լիբանանի Հայ դատի հանձնախմբին երեկոյի ծրագիրը «Ազդակ» թերթի Փյունիկ սրահում անցկացնելու համար, ինչպես նաև «Համազգային» տպագրատանը` գիրքը հրապարակելու համար: Ես առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցի բարերար Գաբրիել Չեմբերջյանին և նրա Փյունիկ հիմնադրամին իմ գրքի թարգմանությունը և հրատարակությունը հովանավորելու համար: Ծրագրի վերջում, գրքի մակագրված օրինակները բաժանվեցին հյուրերին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Անցյալ շաբաթ ես պատիվ ունեցա ներկա գտնվել Բեյրութում Լիբանանի Հայ դատի հանձնախմբի կողմից հովանավորվող հատուկ միջոցառմանը, որը նվիրված էր իմ արաբերեն նոր գրքի հրատարակմանը` «Հայ-թուրքական արձանագրություններ. Ճշմարտությու՞ն, թե խաբեությու՞ն»: Գիրքն այն 43 խմբագրականների ժողովածուն է, որոնք վերջին երեք տարիների ընթացքում գրել էի վիճահարույց արձանագրությունների մասին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթում:
ՀԴՀ-ի ներկայացուցիչներից Ջորջ Սաբունջյանի ողջույնի խոսքերից հետո, Դամասկոսից գրքի թարգմանիչ դոկտոր Նորա Արիսյանն իր ելույթում հայտարարեց, որ Սասունյանի խմբագրականները բացահայտում են Թուրքիայի կառավարության կեղծ մտադրությունը: Նա հիշեցրեց լսարանին, որ հեղինակը ճշգրտորեն կանխատեսել էր բանակցությունների հենց սկզբում, որ Թուրքիան չի պահի արձանագրությունները վավերացնելու և Հայաստանի շրջափակումը վերացնելու իր խոստումը:
Դոկտոր Արիսյանից հետո ելույթ ունեցավ վետերան, Լիբանանի նախարար Միշել Էդդեն, ով գրքի համար գրել էր երկարաշունչ և խորիմաստ առաջաբան: Պարոն Էդդեն իր բազմամյա ու վաստակավոր աշխատանքային ասպարեզում զբաղեցրել է հինգ նախարարական պաշտոններ Լիբանանի տարբեր կառավարություններում: Իր խոսքում, կարկառուն նախարարը գովաբանեց հեղինակի վերլուծական խմբագրականները, գովեստի խոսքեր ուղղեց Լիբանանի հայկական համայնքին երկրի զարգացման գործում իր ակտիվ դերակատարման համար և մեղադրեց Թուրքիային Հայոց ցեղասպանությունը մերժելու համար: Իր ելույթի վերջում նախարար Էդդեն անակնկալ մի հայտարարություն արեց` անձամբ նվիրելով 25,000 ԱՄՆ դոլար Լիբանանի ՀԴՀ-ին:
Երեկոյի ելույթներն արաբերեն լեզվով էին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ լսարանում ներկա էին արաբ հյուրեր և գիրքը հասցեագրված էր արաբ ղեկավարներին և զանգվածներին: Ես էլ իմ խոսքի մի մասը արաբերենով արտասանեցի: Զարմանալիորեն, ես դեռ հիշում էի արաբերենը, որը սովորել էի ավելի քան 40 տարի առաջ Բեյրութի Սոֆյա Հակոբյան վարժարանում:
Ես հիշեցրեցի ներկաներին, որ Թուրքիայի կառավարության իրական մտադրությունը արձանագրությունների շահարկելն էր Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վերջինս հրաժարվի Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչումը հետապնդելուց և խաղաղ բանակցությունների տպավորություն ստեղծելով, զգուշացնել մյուս երկրներներին, մասնավորապես Միացյալ Նահանգներին, որ եթե ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, դրանով կխոչընդոտեն այս շինծու հաշտեցումը և նոր ձևավորվող հարաբերությունները։
Ավելին, Թուրքիան ցանկանում էր, որ Հայաստանը վերադարձնի Արցախը Ադրբեջանի տիրապետությանը, ետ կանգնի Թուրքիայի կողմից բռնագրավված Արևմտյան Հայաստանի պահանջից, ինչպես նաև փորձում էր թուլացնել հայկական համընդհանուր միասնականությունը՝ բաժանելով սփյուռքին հայրենիքից։
Համառորեն հետապնդելով Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու իր նպատակը՝ Թուրքիայի կառավարությունը շարունակեց մերժել արձանագրությունների վավերացումը, որը ստորագրել էր երկու տարի առաջ։ Չկարողանալով հասնել իր նպատակներին՝ Թուրքիայի պառլամենտը անցյալ ամիս վերջնական մի քայլ ձեռնարկեց արձանագրությունների դեմ՝ հանելով դրանք իր օրակարգից՝ բերելով տեխնիկական պատճառաբանություններ։
Հայ-թուրքական արձանագրությունների այս ձախողված փորձը հստակ ցույց է տալիս, որ Թուրքիան ավելի շահագրգռված է դիվանագիտական խաղեր խաղալ և կեղծ տպավորություն ստեղծել, քան խաղաղ համագոյակցության ձգտել։ Թուրքիայի պարտավորությունները չեն կարող լուրջ ընդունվել, իսկ միջազգային պայմանագրերի վրա դրված Թուրքիայի ղեկավարների ստորագրությունները ոչ մի արժեք չունեն։
Իմ խոսքում ես մատնանշեցի, որ թուրք առաջնոդները հանդես էին գալիս որպես պաղեստինցիների պաշտպան և բոլոր արաբների ու մուսուլմանների աջակից, մինչդեռ շարունակում են մնալ Իսրայելի ռազմավարական գործընկերը և ծածուկ ձևով նրա հետ կիսվում է արաբական երկրների առավել զգայուն ռազմական գաղտնիքները:
Իմ կարծիքով, պաղեստինցիներին և ընդհանրապես արաբներին հարկավոր չէ Թուրքիայի նոր Օսմանյան ղեկավարների կեղծ բարեկամությունը: Արաբները պետք է պահանջեն, որ իրենց սեփական ղեկավարները, և ոչ թե օտարերկրյա կեղծավոր առաջնորդները, պաշտպանեն իրենց ազգային շահերը։
Մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես էր Թուրքիան սատարում Եգիպտոսում և Լիբիայում տիրող բռնապետական ռեժիմներին, մինչ վերջին պահը, երբ այդ երկրների բռնապետերն տապալվեցին։ Սա իրական բարեկամություն չէ։ Սա կոշտ օպորտունիզմ է։
Քանի որ արաբները և հայերը երկուսն էլ կրել են սարսափելի տառապանքներ ու դաժանություններ Օսմանյան լծի տակ, նրանց չի կարելի հեշտությամբ հիմարացնել կեղծավոր թուրքերի բարեկամական ժեստերով։ Հայոց ցեղասպանությունը վերապրածները օգտվել են արաբների հյուրընկալությունից ամբողջ Մերձավոր Արևելքում և երախտապարտ են դրա համար։ Առանց նման մարդասիրական միջամտության շատ ավելի հայեր կզոհվեին։
Ելույթի վերջում ես իմ երախտագիտությունը հայտնեցի նախարար Միշել Էդդեին իմ գրքի համար ոգեշնչող առաջաբան գրելու համար, դոկտոր Նորա Արիսյանին, ով երկար ժամեր է hատկացրել այս, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին իմ նախորդ գիրքը անգլերենից արաբերեն թարգմանելու համար: Ես շնորհակալություն հայտնեցի նաև Լիբանանի Հայ դատի հանձնախմբին երեկոյի ծրագիրը «Ազդակ» թերթի Փյունիկ սրահում անցկացնելու համար, ինչպես նաև «Համազգային» տպագրատանը` գիրքը հրապարակելու համար: Ես առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցի բարերար Գաբրիել Չեմբերջյանին և նրա Փյունիկ հիմնադրամին իմ գրքի թարգմանությունը և հրատարակությունը հովանավորելու համար: Ծրագրի վերջում, գրքի մակագրված օրինակները բաժանվեցին հյուրերին:
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
Նվազագույն աշխատավարձի չափով առաջին հորիզոնականում Լյուքսեմբուրգն է, որտեղ այն կազմում է 2,513 դոլար: Եվրոպական փոքրիկ պետությանը հետևում են Իռլանդիան` 2,090 դոլար և Բելգիան` 2,064 դոլար աշխատավարձով: Այս պատկերը պարզել են RIA-Novosti գործակալության վերլուծաբանները, հիմնվելով եվրոպական վիճակագրական տարբեր կազմակերպությունների ներկայացրած տվյալների վրա:
Հետաքրքիր դասավորություն է ցանկում. Եվրամիության անդամ երկրները աղյուսակի վերին մասում են, իսկ վերջին հորիզոնականը զբաղեցնում են ԱՊՀ անդամ եվրոպական երկրները: Մեր երկիրն այս անգամ էլ վերջից առաջին տեղում է. Հայաստանը զբաղեցնում է ամենաստորին հորիզոնականը, որտեղ նվազագույն աշխատավարձը կազմում է 86.8 դոլար: Մեր երկրին նախորդում են Մոլդովան` 95.4 դոլար և Ադրբեջանը` 108.1դոլար աշխատավարձերով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.