23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 74-րդ կմ-ին «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղի ինկասացիայի պետը և հայտնել, որ սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ «Զեյթուն» մասնաճյուղից ստացել է ութ պարկ գումար, որը տեղափոխել է Գյումրի և տեղավորել իր վարձակալած «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի բունկերում, փակել բանալիով և կնքել, այնուհետև, սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, բունկերը բացելուց հետո, գումարները բաժանելու ժամանակ նկատել է, որ պակասում է մեկ պարկ, որի մեջ եղել է 100.000 դոլար:
Բունկերը բացելու ժամանակ մուտքի դռան փականը վնասված չի եղել, կնիքը խախտված չի եղել, դռան վրա մեխանիկական վնասվածքի հետքեր չեն հայտնաբերվել և ըստ նրա հայտարարության` նշված գումարը անհայտ անձը իրեն անհայտ պայմաններում գողացել է:
Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, պարզվել է, որ գողությունը կատարել է նշված ինկասացիայի վարորդը՝ 25-ամյա Հայկ Չերնամորյանը:
Գողոնն առգրավված է:
Հայկ Չերնամորյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Սեպտեմբերի 14-ին`ժամը 15.40–ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հ.Շիրազի փողոցի թիվ 40 շենքի 14-րդ հարկից ինքնասպանության փորձ է ուզում կատարել մի քա-ղա¬քա¬ցի:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի թիվ 23 շենքի 101-րդ բնակարանի բնակիչ, 1948 թվականին ծնված Մելքոն Գասպարյանը շենքի 14-րդ հարկի ընդհանուր օգտագործման պատշգամբից փորձել է ցած նետվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցների կողմից ինքնասպանության փորձը կանխվել է:
Ինչպես գրում է «Московские новости» թերթը, Մոսկվայում իրավապահները ձերբակալել են Վարդեն մականունով հայտնի վրացի «օրենքով գող» Մալխաս Ապցիաուրիին։ 41–ամյա Վարդենը ձերբակալվել է Մոսկվայի առևտրային կենտրոններից մեկի մերձակայքում։ Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է մոտ 4 գ հերոին։
Թերթը նշում է, որ ժամանակին «օրենքով գողերը» «գահընկեց» են արել Վարդենին, սակայն նա չի ճանաչում քրեական հեղինակությունների կողմից կայացված որոշումը։
Վարդենը, որին Ռուսաստանի իշխանություններն առաջիկայում արտահանձնելու են Վրաստանին, Մոսկվայում վերահսկում էր բնակարանային գողությամբ զբաղվող հանցավոր խմբավորումներին։
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել ուսումանասիրել՝ արդյոք սեպտեմբերի 12-ին ԼՂ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում ոչնչնցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հետ կապված տեսանյութում առկա ապացույցը (սարքի կոմպոնենտներն արտադրված են կանադական NovAtel ընկերության կողմից, որը գրասենյակներ ունի նաև ԱՄՆ–ում) բավարար է, որպեսզի ԱՄՆ-ը հետաքննություն սկսի՝ պարզելու ԱՄՆ–ի արտահանումների օրենքների հնարավոր խախտման դեպքերը։
Ինչպես հաղորդում է Asbarez.com կայքը, Հանձնախումբը համապատասխան խնդրանքով պետքարտուղար Հիլարի Քլինթոնին է դիմել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսանյութում երևում է` վերոնշյալ սարքի կոմպոնենտներն արտադրվել են կանադական NovAtel ընկերության կողմից, որը գրասենյակներ ունի նաև ԱՄՆ–ում։
«Հարգելի պետքարտուղար Քլինթոն, Ձեզ եմ գրում՝ պաշտոնապես խնդրելով, որպեսզի Պետքարտուղարությունն ուսումնասիրի, թե ադրբեջանականն անօդաչու սարքի ոչնչացման տեսանյութում առկա ապացույցը բավարար է արդյոք՝ զենք-զինամթերքի վաճառքն ու օգտագործումը կարգավորող օրենքների (նշենք, որ այդ օրենքներն արգելում են ռազմական նպատակների համար օգտագործվող սարքերի պատրաստման մեջ ամերիկյան դետալների օգտագործումը–խմբ.) խախտման դեպքերի առնչությամբ հետաքննություն սկսելու համար….
Ոչնչացված սարքի կոմպոնենտի վրա երևում է Novatel ընկերության անվանումը և տարբերանշանը։ Այդ ընկերությունը, որը գործում է Կանադայում, գրասենյակ ունի նաև ԱՄՆ–ում՝ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում»,– գրում է Հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես սպառնում է օգտագործել իր ռազմական արսենալը՝ Հայաստանի և ԼՂՀ–ի դեմ պատերազմը վերսկսկելու համար։
Նամակում Հայ դատի հանձնախումբն իր անհանգստությունն է հայտնում այն առնչությամբ, որ Ադրբեջանի ռազմական էսկալացիան, սպառնալիքները, փաստացի ագրեսիան, ուղղակիորեն, կամ անուղղակի կերպով «կարող են «սնվել» ամերիկյան պաշտպանական միջոցներից»։
Երեկ ակտիվորեն քննարկվում էր,այն փաստը, որ սոցիալական ցանցերի վերահսկողությամբ զբաղվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Թե ինչի կբերի դա, առայժմ իրենք էլ չեն պատկերացնում, բայց որ լուրջ անհանգստացած են ու ԱՊՀ տարածքում նախապատարստվում է լուրջ գրոհ սոցիալական ցանցերի վրա, արդեն չեն թաքցնում:
«Դուք երևի հիշում եք, որ Լոնդոնում տեղի ունեցած հուզումները հրահրված էին նաև սոցիալական ցանցերում արված հայտարարություններով: Այդ պատճառով պետք է վերահսկողություն լինի: Սակայն դա պետք է արվի բանականության շրջանակներում` հաշվի առնելով քաղաքացիների շահերը և ազատությունները»,- այսօր Մինսկում կայացած ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների հավաքի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Բելառուսիայի նրա գործընկերն էլ ասել է, թե այս խնդիրը պետք է լուծում ստանա ՄԱԿ-ի մակարդակով:
Դատախազները եկել են այն համոզման, որ սոցիալական ցանցերը մեծ վտանգ են ներկայացնում ծայրահեղականության և այլ քրեական ու վտանգավոր գաղափարների տարածման համար:
Համենայնդեպս տարբեր մակարդակներով արվող հայտարարությունները վկայում են, որ իրավապահներն իրոք անհանգստացած են:
Հաղորդում է NEWSRU.com կայքը
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր զայրացավ ԱԺ պատգամավորից մի քանիսի վրա: Գաղտնիք չէ, որ մեր ազգընտիրներից շատերը հակված չեն լուրջ քննարկման մասնակցելու: Քանի որ թեմաների մեծ մասը հասու չէ նրանցից ոմանց ուղեղներին, քննարկումների ժամանակ զբաղվում են այլ բանով: Այսօր էլ, երբ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ԱԺ-ին էր ներկայացնում կենսաչափական տվյալներով անձնագրային համակարգի վերաբերյալ օրենքի նախագիծը, պատգամավորների շարքերում աժիոտաժ էր. նրանք աշխույժ զրուցում էին իրար հետ. Ընդ որում բարձրաձայն` աղմուկ առաջացնելով դահլիճում:
Ի դեպ, որպես կանոն ամենազրուցասերը միշտ էլ ՀՀԿ-ական պատգամավորներն են լինում: Ինչևէ, հավանաբար այս անգամ չափն անցան, քանի որ Հովիկ Աբրահամյանը, որին սովորաբար, (ի տարբերություն իր նախորդի` Տիգրան Սարգսյանի) հաջողվում է հայացքով կարգի հրավիրել կարգազանց պատգամավորներին, առաջարկեց նրանց դահլիճից դուրս գալ եւ զրույցը շարունակել միջանցքում:
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկիին:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ադամ Կոբերացկին քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելմանն առնչվող մի շարք հարցեր:
Հյուրի խնդրանքով արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Wikileaks-ի հրապարակված ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերից մեկում անդրադարձ է կատարվում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևան–Անկարա իբր մերձեցման գործընթացի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքին։
2009թ. ապրիլի 7-ին թվագրված փաստաթղթում ներկայացվում են Բաքվում այն ժամանակվա ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի և Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչի միջև տեղի ուենցած հանդիպման մանրամասները։
Հանդիպմանը թուրք դեսպանն ամերիկյան կողմին խնդրել է համոզել պաշտոնական Բաքվին, որ հայ–թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանը շարունակելու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը։
Քըլըչը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները հստակ հայտարարել են, որ եթե Թուրքիան սահմանների բացման հարցում ցանկանում է ստանալ Բաքվի համաձայնությունը, պետք է Հայաստանից պահանջի ընդունել հիմնարար սկզբունքները:
Մեկնաբանելով Ալիևի՝ Ստամբուլի գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը` Քըլըչը դա որակել է որպես երկու երկրների միջև աճող հակամարտություն և Ադրբեջանի անկախության պատմության ընթացքում ամենախոր ճգնաժամ։ Որից հետո, թուրք դեսպանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական միջամտությունը կօգնի սառեցումից փրկել թուրք–ադրբեջանական հարաբերությունները։
«Մենք ցանկանում են խնդիրը լուծել Հայաստանի հետ, սակայն դա չի նշանակում Ադրբեջանի կորուստ։ Մենք պետք է հավասարակշռություն գտնենք»,– ասել է Քըլըչը։
Քըլըչը տեղեկացրել է, որ հակառակ Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի հեռախոսազանգերին, Ալիևը հրաժարվել է մեկնել Ստամբուլ։ Բացի այդ, նրան զանգահարել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սակայն բոլոր երաշխիքներն այն մասին, թե Թուրքիան չի բացի սահմանը, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հիմնախնդիրը, չկարողացան ստիպել Ալիևին փոխել իր որոշումն ու մեկնել Ստամբուլ։
Քըլըչն ուղղակի սարսափած է եղել ադրբեջանական կողմի բոլոր մակարդակներով հակազդեցությունից, ներառյալ խորհրդարանն ու ընդդիմությունը, ինչպես նաև ադրբեջանական ԶԼՄ–ները։ Բացի այդ, Բաքվում ապրող Թուրքիայի քաղաքացիները բողոքել են ադրբեջանցիների` իրենց նկատմամբ բացասական վերաբերմունքից։
Հուլուսի Քըլըչը նաև նշել է, որ Ռուսաստանը, Իրանն ու հենց Հայաստանն են Թուրքիային դրդում հաշտեցման։ Նրանք շահագրգռված են թուրք–ադրբեջանական բախմամբ, որը կամրապնդի Երևանի, Մոսկվայի և Թեհրանի աշխարհաքաղաքական դիրքերը։ Քըլըչը խնդրել է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա և ԱՄՆ–ում և Եվրոպայում զսպել հայկական լոբբիին։
Իր մեկնաբանություններում դեսպան Էնն Դերսին գրում է, որ հանդիպմանն իրազեկել է թուրք դեսպանին Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մանրամասների մասին։ Ապրիլի 3-ին նա և Պետքարտուղարի տեղակալի այն ժամանակվա օգնական Մեթյու Բրայզան Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հայ–թուրքական սահմանի հնարավոր բացման ֆոնին քննարկել են թուրք–ադրբեջանական հարաբերությունները։
Դերսին Վաշինգտոն ուղարկած հեռագրում գրում է, որ պետքարտուղար Քլինթոնի կողմից ուղարկված Բրայզան հանդիպմանը վստահեցրել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել այն բանին, որ հայ–թուրքական սահմանի բացումը ուղեկցվի ղարաբաղյան հիմնախնդրում առաջընթացով։ Բրայզան նաև նշել է, որ նախագահ Օբաման ցանկանում է Ստամբուլում հանդիպել Ալիևի հետ։
Բրայզայի խոսքերին Ալիևը պատասխանել է Անկարայի հասցեին երկար քննադատությամբ և Թուրքիային ներկայացրել է որպես «խաբեբա և դավաճան»։
«Մեր մտքովն անգամ չի ացել, որ Թուրքիան մեզ այդքան էժան կվաճառի։ Նախագահ Գյուլը խոստացել էր ինձ, որ առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սահմանները չեն բացվելու։ Նա ստել է ինձ, և ես նրան այլևս չեմ հավատում»,– ասել է Ալիևը։
Այնուհետև Իլհամ Ալիևն ամերիկացի դիվանագետներին պատմել է Էրդողանի հանձնարարականով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի՝ Ադրբեջան կատարած այցի մասին, որը Բաքվին պետք է համոզեր սահմանների բացման հարցում։ Իր հերթին Բաքուն Անկարա էր ուղարկել փոխարտգործնախարար Արազ Ազիմովին՝ այս հարցում համատեղ ռազմավարություն մշակելու համար։ Սակայն Ազիմովն Անկարայից երկու անգամ վերադարձել է ձեռնունայն։
«Թուրքիան պատմական սխալ էգործում, որը երբեք չի մոռացվի։ Մեր հարաբերությունները երբեք նախկինի պես չեն լինելու։ Մենք այլևս մեկ ազգ չենք և երբեք այդպիսին չենք լինի»,– ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև կավարտվի էներգետիկ համագործակցությունը, և Թուրքիան կկորցնի թյուրքական աշխարհի համերաշխությունը։
Ալիևն ասել է, որ դավաճանություն է զգում Գյուլի և Էրդողանի կողմից և անիմաստ է նման պայմաններում այցելել Ստամբուլ։ Իսկ ի պատասխան Բրայզայի՝ բոլոր այդ հարցերը ԱՄՆ–ի բարձր ղեկավարության հետ քննարկելու առաջարկությանը, Ալիևն ասել է, որ Բաքուն կհամաձայնի սահմանների բացմանը միայն մեկ պայմանով, եթե Հայաստանը որպես բարի կամքի դրսևորում ազատի Լեռնային Ղարաբաղին հարակից 5 շրջանները, խնդրի կարգավորմանը գործընթացը շարունակվի։
Իր հերթին, Բրայզան նշել է, որ կողմերը շատ դժվար և երկար են համաձայնեցնում թեմաներն ու օրակարգը, և շատ բարդ է նման իրավիճակում հասնել 5 շրջանների ազատմանը։
Վաշինգտոն ուղարկված հեռագրում նշվում է նաև, որ Բաքվում Ադրբեջանի դեսպան Հուլուսի Քըլըչը շատ է վշտացել՝ տեղեկանալով Ալիևի՝ հայ–թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հիմնախնդրին շաղկապելու պահանջի և Ստամբուլ չմեկնելու որոշման վերահաստատման մասին
Դի «Ֆորբս» ամսագիրը հրապարակել է մոտ մեկ տարում` 2010թ. մայիսից 2011 մայիս ընկած ժամանակահատվածում շոու բիզնեսի ամենաշատ գումար վաստակած ներկայացուցիչների ցուցակը:
Վաստակած 130 միլիոն դոլարով առաջին տեղում կատակերգությունների պրոդյուսեր, սցենարիստ, դերասան Թայլեր Փերրին է։ Նրանից հետո ցանկում պատվավոր հորիզոնականներ են զբաղեցրել Սթիվեն Սփիլբերգն ու Լեոնարդո դի Կապրիոն։ Ցուցակում երկրորդը` հայտնի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերն է՝ 113 միլիոնով, իսկ Սփիլբերգը կարողացել է վաստակել 107 միլիոն:
Հաջողակներից միակ երաժիշտը Էլթոն Ջոնն է իր վաստակած100 միլիոն դոլարով: Միակ դերասանը, որ հաջողացրել է ընդգրկվել այս ցուցակում Լեոնարդո դի Կապրիոն է` իր 77 միլիոն եկամուտով։ Սանդղակի պատվավոր տասնյակը եզրափակում է գոլֆի աստղ Թայգեր Վուդսը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.