23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ՀՀ անկախության 20- րդ տարեդարձի և «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների նախօրյակին, Երևանի մետրոպոլիտենի 30-ամյակի կապակցությամբ, հաճելի ու սպասված անակնկալ է մատուցվել երևանցիներին: Երթուղի է դուրս եկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով նոր շարժակազմ:
Տոնական զարդարանքով նոր շարժակազմի մեկնարկային շնորհանդեսին մասնակցել և առաջին ուղևորներից մեկը եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, որը շրջել է վագոններում ու համոզվել, որ հարմարավետ երթևեկելու համար ամեն ինչ արված է: Քաղաքապետի առաջին տեղակալը եղել է նաև ավտոմատ կառավարման համակարգերով կահավորված մեքենավարական խցիկում:
Քանի որ շարժակազմը կառավարվում է բորտ-համակարգիչներով, նոր գնացքի մեքենավարները վերապատրաստվել են: Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը վստահեցրել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր գնացքն առաջինն է, բայց ոչ վերջինը: Նոր գնացքը 15 տարի շահագործման ժամկետ ունի: Նա նաև ընդգծել է, որ այս և համակարգում շարունակաբար ընթացող բարեփոխումները կատարվում են մետրոպոլիտենի զարգացման ծրագրի շրջանակում, որը կառավարության կողմից հաստատվել է 2008 թ.-ին՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մետրոպոիտեն կատարած շրջայցից հետո:
Ծրագրերի շարունակականության մասին ևս մեկ անգամ վստահեցրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` Երևանի մետրոպոլիտեն կատարած այցելության ժամանակ:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը անդրադառնալով ՀԱԿ յոթ ակտիվիստների և ոստիկանության միջև անցած ամիս տեղի ունեցած միջադեպին ասել է.
«Այն, որ էդ յոթ հոգին մասնակցել են քաշքշուկին` փաստ է: Էլ չեմ խոսում, որ էդ յոթ հոգին կարող էին մեր ոստիկանների ուսադիրները պոկեին, ճանկռոտեին, թե էդ յոթ հոգին եղունգներ չունեին, Աստծո գառներ էին»:
Ոստիկանապետը ներկայացրել է միջադեպը. «Երբ ոստիկաններն ու մի քանի երիտասարդներ հավաքված են եղել, մոտեցել, խնդրել ա, որ մոտ թողնեն: Մարդ ա, խնդրել է, սա էլ ջահել տղա ա, թողել ա, ինչ վատ բան ա արել: Սա նշանակում է, թե պետք է խփեր քիթը կոտրե՞ր.. Երբ որ 30-40 մարդ լցվել էին, խանգարում էին տանելուց, չէին թողել, ոստիկաններիս պատառոտել են, շորերն են ճղել, ճանկռել են: 7 հոգի են բերման ենթարկել ցավոք սրտի, որովհետեւ այդ պահին 30-ին բերման ենթարկել հնարավոր չէր»:
Լրագրողներին հետաքրքրել է, թե արդյո՞ք այդ միջադեպը պլանավորվա՞ծ է եղել ՀԱԿ ակտիվիստների կողմից, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Էն ռուսի ասած` какой привет, такой ответ, հա, կարծում եմ, պլանավորված է եղել` իրենք մոտեցել են մեր ոստիկաններին, սադրանքը արել են, հետո իրենց համակիրները` 20 հոգի, եկել-մասնակցել են էդ միջադեպին, եղավ, էս էլ իրանց համապատասխան պատասխան: Ոնց որ իրանք կարան մտածեն, էն ինչ-որ իրենց ձեռ է տալի, ես էլ կարամ մտածեմ, էն ինչ-որ ինձ ա ձեռ տալիս, թեև իրականում այդպես է եղել»:
Այսօր` սեպտեմբերի 15-ին, Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ ստորագրվելիք վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի համագործակցության համակողմանի զարգացման համար:
Այս մասին այսօր, Երեւանում, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Արգենտինայի ԱԳ փոխնախարար Ալբերտո դե Ալոտոյի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արգենտինայի ԱԳ փոխնախարարը Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվությունների անցկացման նպատակով: Հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դրված են ամուր հիմքերի վրա, հաճախակի են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոյություն ունի լայն իրավապայմանագրային հենք, միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցություն, տնտեսական ակտիվ փոխգործակցություն:
Ալբերտո դե Ալոտոն, ընդգծելով, որ իր երկրում ամենաջերմ եւ բարեկամական վերաբերմունքն են տածում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, ասել է, որ Արգենտինան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը: Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում առավել սերտ համագործակցությունը: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, անդրադարձել է տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Հայաստանի մոտեցումներին: Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն, որի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն ստորագրել են «Հայաստանի Կառավարության եւ Արգենտինյան Կառավարության միջեւ Սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագիրը», ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Ալբերտո դե Ալոտոն՝ «ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ ԱՀ արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարարության Ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջեւ փոխգործակցության Համաձայնագիրը» եւ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ Ալբերտո դե Ալոտոն՝ «2011-2015թթ. Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինյան Հանրապետության միջեւ մշակութային համագործակցության մասին ծրագիրը»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կարծիք հայտնեց խոսելով` Կոնգրեսի` խոստացած զանգվածային միջոցառումներն ակտիվացնելու մասին.«Ոչ բոլոր հարցերն են, այդ թվում՝ հեղափոխություններին,պատերազմներին առնչվող հարցերը, որ համազգային մասնակցությամբ են միայն լուծում ստանում. կա մի ակտիվ մասսա, որը ճակատագիր է որոշում: Այն մասսան, որը պատրաստ է ակտիվ գործընթացների, հավատացեք, բավարար է՝ թիվ մեկ քաղաքական խնդիրը լուծելու համար: Երբ անցնենք համարձակ, ակտիվ քայլերի, ունենք մարդկային ռեսուրսը եղածը բազմապատկելու»,- հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Ա.Մանուկյանը՝ ավելացնելով, որ իշխանափոխության համար ոչ թե քանակն է կարևոր, այլ այն տեսադաշտը, հասարակության այն գիտակցությունը, որն անհրաժեշտ է համարում իշխանափոխությունը:
«Թիվը չի որոշում մոտիվացիան, ակտիվությունը, և այն բազան ու հասարակական մթնոլորտը, որի վրա առաջանում է հիսուն հազարը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Կոնգրեսի հայտարարած հինգ հարյուր հազար մարդ հավաքելու մասին հայտարարությունը որպես խորհրդանշող թիվ պետք է ընդունել :
Երկխոսության գործընթացին անդրադառնալիս՝ ՀՀՇ վարչության նախագահը նշեց, թե լավ կլինի, որ երկխոսությունը կայանա, իսկ եթե չստացվի, ապա ավելի լավ. «Մենք շատ զանգվածներ ունենք, որ չեն էլ ուզում, որ այդ երկխոսությունը ստացվի»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իշխանությունը կամ պետք է դրական պատասխանի արտահերթ ընտրությունների իրենց պահանջին կամ`բացասական: Սեպտեմբերի երեսունը վերջնաժամկետ է, և եթե մինչ այդ իշխանությունը «այո» էլ ասի, ապա իրենք այդ ընկալելու են որպես «ոչ»:
ՀՀՇ վարչության նախագահը կարծում է,որ եթե իշխանությունները մտածում էին՝ երկխոսությունն այսպես ընդհատելով Կոնգրեսին ծուղակը կգցեն, ապա` «որոշ ժամանակ հետո պարզ կլինի՝ ով կհայտնվի ծուղակում »:
Երկրում ստեղծված վիճակի համար Մանուկյանը մեղադրում է թե իշխանությանը, թե ընդդիմությանը. «Բոլորս ենք մեղավոր, եթե Լֆիկը շաքարավազը թանկացնում է, ժողովուրդը չի բողոքում, իրա կոմպոտն ու մուրաբան է փակում, բոլորս ենք մեղավոր… Մենք ամեն ինչում լավագույն լուծումը տեսնում ենք «շառից-փորձանքից հեռու»… Հարսանիքի կամ մեռել թաղելու ազգ ենք, ծայրահեղությունից ծայրահեղություն ենք, տեսա՞ք ինչ զուսպ իրենց վիշտը տարան ճապոնացիները… մենք պիկերի ազգ ենք՝ շատ փոքր բաներով կարող ենք արագ ոգևորվել, մի փոքր բանից էլ նեղվել ու մտնել կաղապարի մեջ»:
Սեպտեմբերի 11-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում եղել է «Ախ Աննա, Աննա» ներկայացումը, որի գլխավոր դերում հանդես է եկել վերջերս հանրության ուշադրության կենտրոնում հայտնված Անժելա Սարգսյանը:
Դրամատիկը վաղուց նման հաջողություն չէր ունեցել:
Նախապես սպառված են եղել բորլոր տոմսերը: Ներկայացումն անցել է լեփ- լեցուն դահլիճում: Ականատեսները պատմում են, որ անգամ կանգնելու տեղ չի եղել: Մեր ունեցած տվյալներով հատկապես գլխավոր դերակատարին` Անժելային ճանապարհել են բուռն ծափողջույններով:
Անկախության 20 ամյակը ջրի երես է հանել մոռացված քաղաքական գործիչների. Այսօր լրագրողների հետ հանդիպեց երկրորդ և երրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Աղասի Արշակյանը:
Նա վերլուծեց 20 ամյա անկախության արդյունքը. «Այսօր ունենք ուժի, փողի, զոռբայության իրականություն, այլ կերպ ասած՝ իրավիճակը վերածվել է հայրենական մեծ ողբերգության»: Արշակյանը նույնիսկ պատրաստվում է գիրք գրել այդ մասին: Նախկին պատգամավորը անկախության տարիների մեր ամենամեծ կորուստը համարում է ոչ թե` «երկու միլիոն ժողովրդից չորս միլիարդ կեղեքելը, այլ նախկին նախագահի օրոք՝ ղարաբաղցի — հայաստանցի որակավորման ստեղծումը.
«Իրականությունը սա է, որը պետք է փոխվի»,- եզրակացրեց նա:
Արշակյանն անդրադարձավ նաև բանակին. Ըստ նրա անկախ Հայաստանի ամենամեծ նվաճումը ազգային բանակի ստեղծումն է, չնայած այսօր բանակում հաճախ միջադեպեր են արձանագրվում: «Երբ մենք քվեարկում էինք մեր անկախության համար, մենք հույսի, արդարության, խղճի ու բարոյականության համար էինք քվեարկում: Ցավոք, քսան տարի անց իրականությունը չի արդարացրել մեր սպասումները»,- ասաց նախկին պատգամավորը:
Արշակյանն իր հետ բերել էր մի տեսանյութ, որտեղ իր լողանցումն էր ՝ նվիրված Անկախության տարեդարձին. սեպտեմբերի 10-ին,նա ի պատիվ Հայաստանի անկախության, Չկալովլկա գյուղի հրվանդանից մինչև հանրային լողափ`մոտ 3 կմ լողանցում է կատարել:
«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական կազմակերպությունը, «Բիզնես ԷՅ ԷՄ» տեղեկատվական կենտրոնը և «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը նոյեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնեն համաժողովրդական քվեարկությամբ «Տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխությունը:
«Սա կլինի ազգային տոն, որով մարդիկ կկարողանան վայելել այն, ինչ արտադրվում է իրենց երկրում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Աստղիկ Խաչատրյանը` հավելելով որնման է ռուսական «Նարոդնայա մարկա» նախագծին:
Իսկ Ահարոն Ադիբեկյանը ասաց.«Դուք գիտեք, որ մեր շուկայի մեծ մասը մենաշնորհված է և նրանց դեմ խաղ չկա»,-պարզաբանելով, որ իրենք աշխատել են այնպիսի մեթոդաբանությամբ, որով նախապատվությունը տրվելու է շուկայում ոչ մեծ դիրք ունեցող ընկերություններին կամ անձանց, որոնք ներկայացնում են որակյալ և մատչելի արտադրանք, բացի այդ՝ իրականացնում են սոցիալական ծրագրեր:
Ուսումնասիրություններին ու հարցումներին մասնակցել է 1600 ընտանիք:
Ադիբեկյանի խոսքով՝ կսահմանվի նաև «Լավագույն հանրային ծառայություն մատուցող» անվանակարգը, այսինքն՝ կընտրվի լավագույն քաղաքապետ, լավագույն մարզպետ. «Սա ավելի բարձր է, քան պետական պարգևը, որովհետև դա հանրային անվանակոչում է: Ինչպես, օրինակ, աշխարհում ավելի հեղինակավոր են հանրային մրցանակաբաշխությունները, ինչպիսին, օրինակ, «Օսկարն է», որովհետև դա հանրային մրցանակաբաշխություն է»,- ասաց սոցիոլոգը: Ի դեպ, նա ասաց, որ նախագծին արձագանքել են նաև խոշոր գործարարներ: Ադիբեկյանը դեռևս չցանկացավ անուններ նշել, բացառությամբ Երևանի կոնյակի գործարանի:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 21:00-ին Հանրապետության հրապարակում տոնական համերգ կանցկացվի։ Անկախության տոնին նվիրված «Հերոսական բալլադ» 1 ժամ 20 րոպե տևողությամբ համերգ-ներկայացման ընթացքում հայ կոմպոզիտորների մեծարժեք դասական ստեղծագործություններից ընտրված հատվածների ուղեկցությամբ հանդիսատեսին կներկայացվեն հայոց պատմության առանցքային դրվագները: Կենդանի հնչողությամբ ստեղծագործությունները կկատարեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկավար ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի Հանրապետության նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը (գեղ. ղեկավար Արմեն Պողոսյան), իսկ Հայաստանի պետական «Բարեկամություն» անսամբլը (գեղ. ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան) և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը (գեղ. ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյան) կկատարեն խորեոգրաֆիկ համարները: «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացման բեմադրող ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:
Համերգ-ներկայացումը ուղեկցվի եռաչափ գրաֆիկայով: Հրապարակը եզերող շենքերը պարբերաբար կվերածվեն էկրանների և դասական երաժշտության հնչյունների ներքո կցուցադրվեն դրվագներ հայ ժողովրդի և անկախ պետականության 20 տարիների պատմությունից, իսկ պատմական մի շարք անցքեր հանդիսատեսին կներկայացվեն եռաչափ գրաֆիկայի միջոցով:
Համերգ-ներկայացումն ուղեկցվելու է նաև շատրվանների ցուցադրությամբ: Շատրվանները ծառայելու են որպես ջրային էկրաններ, տեղադրվելու են նոր, շարժական շատրվաններ:
Համերգի կազմակերպիչներն են հայկական «Ինվիտրո փրոդաքշն» եւ «Պրոլայթինգ» ընկերությունները, տեխնիկական սպասարկումն իրականացնում է ֆրանսիական «Աժանս պաբլիկ» և «Աքվատիկ շոու» ընկերությունները:
«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումից հետո կկազմակերպվի տոնական դիսկոտեկ և հրավառություն:
Երեկ, Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դստեր` Նատայի խոսքկապի արարողությունն էր: Բեգլարյանի դստեր ընտրյալը երիտասարդ իրավաբան է, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանում: Մեր ունեցած տեղեկություններով, փեսացուի հայրը ևս իրավաբան է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.