23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայերը պետք է կարողանան տարբերվել ուրիշներից եւ ավելի լավը լինել, բայց մենք այժմ բռնել ենք «ինքնաթանգարանացման» ուղին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց գերմանահայ PR մասնագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վազրիկ Բազիլը:
Աշխարհին ներկայանալուց առաջ, Հայաստանի պետական մարմինները, ըստ Բազիլի, պետք է հաշվի առնեն երեք հանգամանք. «Երբ պետական մարմինները ներկայացնում են երկիրը, պետք է բծախնդրություն ցուցաբերեն իրենց ներկայացրածի նկատմամբ, ուշադրություն դարձնեն ցանկացած մանրուքի,ոչ թե առաջնորդվեն «դե լավ էլի» մոտեցմամբ: Եթե ցանկանում ենք, որ Հայաստանը լավագույնս ներկայացվի, ապա պետք է բծախնդրություն ցուցաբերվի նույնիսկ աննշան թվացող մանրուքի նկատմամբ: «Դե լավ էլի»-ով, «արա մարա»-ով հարցեր չեն լուծվում»,-ասաց PR մասնագետը, հավելելով, որ պետք է նաեւ բարձրացնել սպասարկման որոլորտի մակարդակը, քանի որ մի աննշան դեպքից զբոսաշրջիկը կարող է պատկերացում կազմել ողջ ոլորտի մասին:
Բազիլի առանձնացրած երկրորդ հանգամանքը «արտասահման» հասկացությունն է. «Գոյություն չունի նման հասկացություն, պարզապես կան երկրներ, կան մշակույթներ եւ, Հայաստանը ներկայացնելիս, պետք է հաշվի առնել դա: Մինչդեռ Հայաստանի պետական մարմինները դա հաշվի չեն առնում»:
Բազիլը խորհուրդ տվեց, նաև որ Հայաստանի ներկայացուցիչները, մինչ հանրային ելույթները,նախ ծանոթանան հյուրընկալող երկրների ազգային առանձնահատկություններին և սովորույթներին, համագործակցեն տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ,ապա նոր խոսեն այս կամ այն երևույթի մասին: Որպես ապացույց նա մի օրինակ բերեց, երբ հայ փոխնախարարն, անտեսելով այն հանգամանքը, որ Գերմանիայում ընդունված չէ ռազմական բառապաշարը, այն օգտագործել է իր խոսքում:
Երրորդ հանգամանքը, ըստ Բազիլի,այն է, որ Հայաստանն ամենուր ներկայանում է որպես էկզոտիկ երկիր` առանց հաշվի առնելու բացասական կողմերը. «Օրինակ, արևելյան մի շարք երկրներ ունեն շուրջպար, դհոլ ու զուռնա, և երբ Հայաստանը այդ ամենով ներկայանում է Եվրոպային, թյուրիմացության տեղիք է տալիս: Ֆրանսիացու, գերմանացու համար հայկական, վրացական, թուրքական կամ ադրբեջանական շուրջպարը նույնն է: Արևմուտքի համար ամենամեծ դրամագլուխն ուշադրությունն է: Իսկ ուշադրությունը կարող ես վաստակել միայն ինքնությամբ: Անհրաժեշտ է հինը ներկայացնել նորովի: Պետք է տարբերվել ուրիշներից եւ ավելի լավը լինել»:
Բազիլը կարծում է, որ հայերը կիրառող են, բայց ոչ ստեղծագործող, կիրառում են ուրիշի ստեղծածը, մինչդեռ, ըստ նրա, մերն է պետք որպեսզի տարբերվենք:
Այսօր Երևանի կոնյակի գործարանի Հոկտեմբերյանի մասնաճյուղում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել են գործարանում:
«Նախարարությունը մարզպետարանների համապատասխան աշխատակիցների հետ միասին հետևելու է մթերման ողջ գործընթացին: Մասնագետները լինելու են բոլոր մթերող կազմակերպություններում, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի պատշաճ կերպով: Վճարումները լինելու են ժամանակին: Այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանա միանգամից վճարել գյուղացուն, գումարները կվճարեն ըստ նախապես սահմանված ժամանակացույցի` պայմանագրերի հիման վրա»,- ասել է նախարարը` շեշտելով, որ գյուղացու ողջ արտադրանքը կմթերվի ամբողջությամբ ու ժամանակին:
Գյուղանտեսության նախարարը վստահեցրել է,որ հանրապետության բոլոր մարզերի գործարաններում ևս մի քանի օրից կսկսվի խաղողի մթերման գործընթացը.
«Այս տարի ակնկալում ենք ունենալ 222 – 225 հազար տոննա խաղող, և մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ կմնան նույնը»:
Սերգո Կարապետյանն ասել է, որ խաղողը պետք է մթերվի կիլոգրամի համար 130 դրամից սկսած սակագնով:
Դատական իշխանության համակարգում անարդարությունների դեմ պայքարում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը որոշել է ներգրավել արդարադատության նախարարին:
Հանրությանն արդեն հայտնի երեք դատավորների գործերով կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ Անդրեասյանն այժմ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
ՀՀ երեք քաղաքացիներ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ համոզված, որ դատավորներն իրենց հանդեպ անարդար են գործել: Բազմաթիվ այլ նմանատիպ դիմումներից Մարդու իրավունքների պաշտպանն ընտրել էր նշված երեքը, քանի որ նրա գնահատմամբ՝ այդ գործերով դատավորների կողմից թույլ էր տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում:
«Պաշտպանն, ըստ օրենքի, երեք դատավորների վերաբերյալ հաղորդումներ էր ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին և իր հաղորդումների մասին իրազեկել հանրությանը: Դրան անմիջապես հետևել էին Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ դատական իշխանության տարբեր մարմինների անունից արված հրապարակային «հարձակումներ»՝ ապատեղեկատվության, իրավական ակտերի մոլորեցնող մեջբերումների, ապօրինի «հորդորների» և անգրագետ մեղադրանքների տեսքով»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Որտեղ նշվում է, որ այնուհետև բոլոր երեք գործերով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը մերժել է վարույթի հարուցումը հետևյալ հիմնավորմամբ. «…ուսումնասիրելով հաղորդումը և հաղորդմանը կից նյութերը` գտել է, որ … կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար չեն»:
«Այս չորստողանոց մերժումներում կար հետևյալ երկու թերացումը: Նախ, Պաշտպանի հաղորդումներին կից նյութեր երբևէ չէին ուղարկվել, հետևաբար կարելի է ենթադրել, որ կարգապահական հանձնաժողովը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչն է ուսումնասիրել: Երկրորդ, ՀՀ դատական օրենսգրքով կարգապահական վարույթ հարուցելու համար բավարար է օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու մասին առերևույթ հիմքերի առկայությունը, իսկ կարգապահական հանձնաժողովի կողմից գրության մեջ նշված այն փաստը, որ վարույթ հարուցելու «հիմքերը բավարար չեն», ենթադրում է, որ գոնե մեկ հիմք ամեն գործով կար, իսկ ՀՀ դատական օրենսգիրքը չի սահմանում վարույթ հարուցելու համար քանի հիմք է անհրաժեշտ: Նշված թերացումները մատնանշող Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ կարգապահական հանձնաժողովի գրավոր արձագանքում ասվում է, որ «տրվել է սպառիչ պատասխան»:
Ամենևին սպառված չհամարելով գործընթացը և հետևողական վճռականությամբ շարունակելով պայքարը՝ Պաշտպանը հաղորդումներն այժմ էլ ներկայացրել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մյուս մարմնին՝ ՀՀ արդարադատության նախարարին:
Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրն է`
• վերականգնել իրեն դիմած երեք և շատ այլ դիմումատուների հավատը արդարության և դատարանի հանդեպ,
• հանրությանը կոնկրետ օրինակներով ներկայացնել, թե ինչպես է գործում դատական ապօրինություններից հասարակությանը պաշտպանելու միակ մեխանիզմը, այն է՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը,
• կարգապահական պատասխանատվության մեխանիզմի ներկայիս մենաշնորհային և կլանային դրսևորումները նվազեցնելով ՝ օրինապահ դատավորներին ազատել հաճախ անարդար կիրառվող կարգապահական պատասխանատվության մեխանիզմի ճնշումներից:
Պաշտպանը կանխատեսում է հնարավոր հետևյալ զարգացումները.
• ՀՀ արդարադատության նախարարը նշված գործերով կմիանա Մարդու իրավունքների պաշտպանի պայքարին և կաջակցի վերոհիշյալ խնդիրների լուծմանը.
• ՀՀ արդարադատության նախարարը կմիանա ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին և չի տեսնի գոնե առերևույթ խախտումներ 19 ամիս տևող գործի և այդքանից հետո օրենքով հստակ սահմանված պահանջի չկատարման մեջ կամ մարդու անմեղության կանխավարկածի խախտման, թարգմանչով չապահովելու և այլ դատավարական սխալներում.
• Հասարակությունն ի վերջո այս երեք օրինակելի գործերով կմիանա Մարդու իրավունքների պաշտպանի պայքարին և կպահանջի հիմնավոր, հրապարակային և տրամաբանված արձագանքներ ու գործընթաց, որն էլ կարող է դրականորեն ազդել մարդու իրավունքների ոտնահարման նվազագույնը հիսուն տոկոս դեպքերում, քանի որ մեր վիճակագրությամբ և խորին համոզմամբ այդքան է դատական համակարգի մեղքը մեր երկրում մարդու իրավունքների բոլոր խախտումների ընդհանուր պատկերի մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանն այս տոնայնությամբ և գործելաոճով է պայքարում բացառապես այն դեպքերում, երբ Սահմանադրությունը, օրենքը կամ համապատասխան պետական մարմինները հնարավորություն չեն տալիս համագործակցության ու քննարկումների միջոցով պաշտպանել մարդկանց անօտարելի իրավունքներն ու կենսական շահերը»,- նշվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան Բին Սաիդ Ալ Մանսուրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական տնտեսական հարաբերությունների ակտիվացման, համագործակցության առավել հեռանկարային ոլորտների ուրվագծման, ներդրումային ծրագերի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, կողմերն ընդգծել են, որ առևտրային, ներդրումային և համատեղ տնտեսական ծրագրերի ոլորտներում առկա է չիրացված մեծ ներուժ, ինչը հնարավոր է կյանքի կոչել համադրված և հետևողական աշխատանքի արդյունքում։ Երկուստեք կարևորվել է գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և վերջինիս հետ կապված ենթակառուցվածքների զարգացման բնագավառները։ Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում արդեն իսկ ստեղծված է գյուղմթերքի պահեստավորման և փոխադրման կենտրոն և համոզմունք հայտնել, որ այն լավագույնս կխթանի հայկական գյուղմթերքի արտահանումն ԱՄԷ:
Այնուհետև, դեսպան Մելիքյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները և մարտավարությունը, ինչպես նաև փոխանցել դրանց վերաբերյալ տպագիր նյութեր և տեսասկավառակներ։
Կողմերը կարևորել են հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը, ինչը լավագույն հարթակ կարող է հանդիսանալ մասնագիտական մակարդակով քննարկելու վերը նշված ոլորտներում համագործակցությունը։
Ինչպես հայտնում է Эхо Москвы-ն, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նրա փաստաբանների խոսքերով՝ ուկրաինական ընդդիմության առաջնորդը 38 աստիճան ջերմություն ունի։ Պաշտպանները պնդում են, որ Տիմոշենկոյին բժշկական օգնություն չի ցուցաբերվում։ Ենթադրվում է, որ նա հիվանդ է անգինայով։
Տիմոշենկոն ավելի վաղ բազմիցս խնդրել է իր մոտ թողնել իր անձնական բժշկին, բայց դատարանը մերժել էր միջնորդությունը։
Տիմոշենկոյին զննել պատրաստ էին երկրի Առողջապահության նախարարության մասնագետները, այդ թվում՝ փոխնախարարը։
Ինչպես հաղորդում է Aftenposten գործակալությունըը, այսօր Նորվեգիայում հրդեհ է բռնկվել «Նուրդլյուս» լաստանավի վրա: Պատահարի հետևանքով նավի անձնակազմի 2 անդամ զոհվել է, վիրավորվել՝ 12–ը, ևս 4–ը անհետ կորած են համարվում։ Բոլոր տուժածներն այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Հրդեհի պատճառներն անհայտ են։ Նախնական տեղեկություններով այն սկսվել է շարժիչային խցիկում և հրդեհի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո նավը հոսանքազրկվել է։
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թանկարժեք մետաղների համար սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 14.57 դրամով և կազմել 21921.29 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 14.66 դրամով և կազմել 497.01 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 74.84 դրամով և կազմել 21885.13 դրամ մեկ գրամի դիմաց:
ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 17-ը հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակի օր և կոչ է անում բոլոր երևանցիներին, տնտեսվարողներին, կրթական և առողջապահական հաստատություններին, պետական և հասարակական կազմակերպություններին ու հաստատություններին ակտիվորեն մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին։
«Հոգատար լինենք Երևանի հանդեպ ամեն օր և ակտիվորեն մասնակցենք շաբաթօրյակին, մաքրենք ու բարեկարգենք մեր քաղաքը:
Անկախության տոնը դիմավորենք վառ տրամադրությամբ և Երևանին նվիրած թարմ ու բարեկարգ միջավայրում»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Աշխարհի ամենաերկար եղունգներն ունեցող Քրիս Վոլթոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
45-ամյա կինը 18 տարի չի կտրել եղունգներն ու այժմ նրա եղունգների ընդանուր երկարությունը կազմում է 6 մետր. եղունգները տարբեր երկարության են`ամենաերկարը 91 սմ է:
Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները կանխել են Ռուսաստանից մաքսանենգ ճանապարհով ոսկյա զարդերի ներկրումը:
«Զվարթնոց» օդանավակայանում` Մոսկվա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Հովնան Հարությունյանի մաքսային հսկողության ժամանակ մաքսավորները վերջինիս մոտ հայտնաբերել են 62 կտոր մոտ 250 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր:
Հ.Հարությունյանը դրանք չէր հայտարարագրել և ընտրել էր մաքսային հսկողության «կանաչ ուղին» : Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.