23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

1998թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ` սեպտեմբերի 16-ը հայտարարվել է օզոնային շերտի պահպանության միջազգային օր:
Հայաստանը 1999թ. վավերացրել է Վիեննայի կոնվենցիան և Մոնրեալի արձանագրությունը, որից հետո վավերացնելով արձանագրության բոլոր 4 ուղղումները` 2004թ. սեպտեմբերից դարձել է «օզոնային ընտանիքի» լիիրավ անդամ:
Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունը մի շարք միջոցառումներ է կազմակերպել օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա առթիվ:
ՀՀ բնապնախարար Արամ Հարությունյանն այսօր հանդիպեց Երևանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր Նորք Մարաշի հացի գործարանի և «Տարոն» գեղագիտական կենտրոնի բակի պարիսպներին կնկարեն օզոնաանվտանգ ներկերով:
Նախարար ասաց, որ 2008թ. մի քանի ձեռքբերումներ են եղել օզոնային շերտի պահպանության վերաբերյալ: Երկու ձեռնարկություններում` «ՍԱԳԱ» արդյունաբերական և «Հայկենցաղքիմ» աերոզոլներ արտադրող գործարաններում անցում է կատարվել օզոնաանվտանգ տեխնոլոգիաների:
Բնապահպանության նախարարության տվյալներով` օզոնային շերտի պահպանման գործունեությունը թույլ է տվել կանխել մաշկի քաղցկեղից տասնյակ միլիոնավոր, իսկ քաղցկեղ ու կատարախտ հիվանդություններից` հարյուր միլիոնավոր մահացու դեպքեր:
Օզոնային շերտը սուր հոտով, կապույտ գույնի թունավոր գազ է, որը գտնվում է երկրագնդից 20-30կմ բարձրության վրա և կլանում է Արեգակից դեպի Երկիր եկող ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը և վահանի նման պաշտպանում մարդկանց, կենդանիներին, բույսերին:
Գիտնականները համարում են, որ Մոնրեալի արձանագրության պարտավորությունների լիովին կատարման դեպքում 2065թ. օզոնային շերտը կվերականգնվի` հասնելով այն մակարդակին, որն արձանագրվել էր 1986թ.-ից առաջ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, ասել է Ադրբեջանում ԿԽՄԿ–ի ներկայացուցչության մամուլի քարտուղար Շալա Գահրամանովան։
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող 3 հայ զինծառայողներին և 5 անդամից բաղկացած հայկական ընտանիքին, հետաքրքրվել են վերջիններիս առողջական վիճակով և նրանց փոխանցել նամակներ և լուսանկարներ։ Հայ գերիները ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներին են հանձնել 6 նամակ։
«Վիկիլիքս»-ի հերթական փաստաթուղթը, որը թվագրված է 2010-ի դեկտեմբերի 17-ին, բացահայտում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է թուրքական կողմին, թե հայ-թուրքական արձանագրությունների առումով ԱԺ ձայները կապահովի:
Գրում է «Ժողովուրդ» թերթի թղթակից Արտակ Մխիթարյանն ու մանրամասնում.
Համաձայն փաստաթղթի` ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում Մոսկվայում հանդիպել է թուրքական պառլամենտի իր գործընկերոջ` Մեհմեդ Ալի Շահինի հետ: Հանդիպման ընթացքում Աբրահամյանը շատ կառուցողական վերաբերմունք է դրսեւորել հայ-թուրքական փոխհարաբերությունների բարելավման նպատակով ստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Նա նշել է, որ ավելի քան 250 մլն դոլարի տարեկան առեւտուր է լինում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Վրաստանի միջոցով, ուստի ավելի նպատակահարմար է բացել սահմանները եւ անմիջական կապեր հաստատել: Ի պատասխան Աբրահամյանի այն հարցին, թե երբ է Թուրքիան պատրաստվում իրագործել արձանագրությունները, Ալի Շահինն ասել է, որ այդ հարցը արդեն քննարկման է դրված Թուրքիայի խորհրդարանում, եւ ինքը կանի ամեն ինչ, որ հարցն արագ լուծում ստանա (հիշեցնենք, որ Թուրքիայի նորընտիր մեջլիսն ընդհանրապես այդ հարցը հանեց օրակարգից):
Ըստ «Վիկիլիքս»-ի` հանդիպման ժամանակ կողմերը նաեւ եկել են այն եզրակացության, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական կապեր հաստատելու համար շատ կարեւոր է նախագահների համատեղ հանդիպումը` հույս հայտնելով, որ մյուս տնտեսական համաժողովը կընթանա նախագահների մասնակցությամբ: Ի պատասխան` Աբրահամյանը նշել է, որ Սերժ Սարգսյանի մասնակցության հարցն ինքը պետք է վերջինիս հետ քննարկի: Աբրահամյանը նշել է նաեւ, որ ցանկալի կլիներ` Թուրքիան վավերացներ արձանագրությունները նշված ժամկետներում:
Բայց քանի որ նույն «Վիկիլիքս»-ում ԱՄՆ փոխդեսպան Ժ.Փենինգթոնը նախկինում Հովիկ Աբրահամյանին որակել էր որպես «իրական ավազակային կերպար»-ով մարդ, ուստի այս հրապարակումը զարմանալի չէ: Ամերիկյան դիվանագետները գրել են. «Մենք կասկածում ենք, որ Աբրահամյանի վարած քաղաքականությունն օգուտ կտա, եւ հայկական կողմի ստորագրությունն ավելի շուտ կդրվի սեղանին»` հիշեցնելով Աբրահամյանի այն հայտարարությունը, որն եթե Թուրքիայի խորհրդարանը մինչեւ մարտ որեւէ քայլ չձեռնարկի, ապա հայկական կողմը հետ կվերցնի իր ստորագրությունը: Մինչդեռ վերջնաժամկետ` որպես այդպիսին, դրված է եղել ապրիլի 24-ը` Հայոց մեծ եղեռնի օրը:
Այսպիսով` բացահայտվեց, որ ԱՄՆ դիվանագետներն այնքան էլ լուրջ չեն վերաբերում մեր երկրի խորհրդարանի ղեկավարին: Փաստ, որ պետք է տխրեցնի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Սարդարապատ» շարժման խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը հայտնեց այն համոզմունքը,որ ներկա իրավիճակի համար նախկինում պաշտոններ վարած բոլոր անձինք էլ պատասխանատու են. «Անցած քսան տարում բոլոր վարչակազմերը, որոնք երկիրը ղեկավարել են, պատասխանատվություն են կրում այս իրավիճակի համար»:
Նա կարծում է,որ առանց մարտի 1-ի պատասխանատուներին պատժելու, առանց ընտրակեղծարար մեքենան վերափոխելու, հնարավոր չէ մտածել, թե կարող են լինել արդար ընտրություններ: Ըստ Չուգասզյանի` իրավունք չունենք հավատալու այդ ընտրությունների արդարությանը, քանի որ սնանկության եզրին կանգնած պետությունն ունի հնարավորություն լավ ճանապարհ բռնելու և ավելի քաղաքակիրթ դառնալու:
Նրա համոզմամբ` որոշ երկրներում մշակվում են Հայաստանի վերացման ուղիներ. «Դուք լավ հիշում եք Հեյդար Ջեմալի ելույթները Մոսկվայում, որոնք հրապարակված են և կարող եք ծանոթանալ: Ես կարող եմ նաև այլ օրինակներ տալ, որոնք մտածում են` Հայաստանը դատապարտված է վերացման այս տարածաշրջանում»:
Սնանկության եզրին կանգնած ընկերությունները կամ լիկվիդանում են, կամ էլ նոր ուժերի միավորմամբ ստեղծվում է նոր ընկերություն: Սակայն շարժման ներկայացուցիչը հավատում է, որ մեր երկրին սպասվում է վերջին սցենարը. «Հայաստանում ձևավորվել է հեղափոխական իրավիճակ»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ այսօր պետք է ազատվել «գանգրենայի վերածված ուժերից», և եթե այդ ուժերը չզիջեն իրենց իշխանությունը,ապա կան այլ մեթոդներ ևս:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Ջերմուկ քաղաքում հեծանիվով 3 կմ ճանապարհ է հաղթահարելու հանուն օզոնային շերտի պահպանման։
Այսօր օզոնի շերտի պահպանման միջազգային օրն է եւ Հայաստանի Բնապահպանության նախարարը օրվա խորհուրդը կարեւորելու է իր գերատեսչության 30-ից ավելի անձնակազմի հետ միասին Հայաստանի ամենագեղատեսիլ առողջարաններից մեկում, որտեղ պիտի անցկացվի հեծանվավազք-ակցիա «Պահպանենք օզոնի շերտը» կարգախոսի ներքո։
Բնապահպանության նախարարի հետ միասին հեծանվավազքը գլխավորելու են Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանն ու Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։ Ակցիային կմասնակցեն նաեւ «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստները։ Իսկ միջոցառման ավարտին Ջերմուկի դպրոցներից մեկում կանցկացնի բաց դաս, որի ընթացքում նախարարը երիտսարդ սերնդին կբացատրի օզոնի շերտի պահպանման կարեւորությունը։
Սեպտեմբերի 16-ին` ժամը 02.08-ին, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում` «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար։
Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությոնը։
Դեռևս չպարզված հանգամանքներում Ա.Գաբրիելյանին պատկանող «ՇԵՎՐՈԼԵՏ» մակնիշի 88 LL 500 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ստորգետնյա անցումի պատին, ինչի հետևանքով տեղի է ունեցել բենզինի արտահոսք:
Փրկարարների կողմից կատարվել են լվացման աշխատանքներ:
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հյուսիս-արևմուտքից համեմատաբար ցուրտ հոսանքների ներթափանցմամբ: Այս գիշեր և սեպտեմբերի 16-ին օրվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ:
Ըստ «Meteo-tv»-ի, առանձին շրջաններում հնարավոր են առատ տեղումներ: Երեկոյան հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: Երեկոյան տեղումները կդադարեն:
Երևանում առավոտյան և ցերեկը հնարավոր է անձրև, երեկոյան տեղումները կդադարեն, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի` գիշերը +13+15, ցերեկային ժամերին +25+27, երեկոյան +22:
ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման կենտրոնը հայտարարել էր «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթ: Լուսանկարները պետք է արտահայտեին անկախության գաղափարը և նվիրված լինեին 20-րդ հոբելյանին: Մրցույթի վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն էր, արդյունքների հայտարարման օր էր նախատեսված սեպտեմբերի 19-ը:
Մրցույթի կազմակերպիչները նշել էին, որ լուսանկարների բարձր որակը ցանկալի է, սակայն էականը լուսանկարների բովանդակությունն է ու ստեղծագործական մոտեցումը: Մրցույթին կարող էին մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչները: Երեք լավագույն լուսանկարները կընտրվեն Ֆոտոլուր լրատվական գործակալության լուսանկարիչներից կազմված ժյուրիի կողմից: Երեք լավագույն լուսանկարի հեղինակները կստանան հատուկ մրցանակ-հուշանվերներ: Հատուկ մրցանակ կստանա նաև Ֆեյսբուքում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարը, որի անունը քիչ առաջ հայտարարեց տարեդարձի միջոցառումների կազմակերպման կենտրոնի գեյսբուքյան պաշտոնական 20 years of Independence of the Republic of Armenia էջը։ Մրցույթին ներկայացվել են 214 լուսանկարներ։
«Ֆեյսբուքում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարը։
465 հոգի հավանել են այս լուսանկարը:
Շնորհավորում ենք Արմեն Ղազարյանին հաղթանակի կապակցությամբ»:
Թե ինչպես է ծնվել լուսանկարը, պատմում է հեղինակը։
«2010 թվի հոկտեմբեր, Երեւան, իմ համար շատ դեպրեսիվ ու զզվելի օր… Այդ օրը ես բարոյական նորմերից ու սկզբուքներից ելնելով, քանի որ լցվել էր համբերությանս բաժակը, դիմում գրեցի ու շպրտեցի ուր որ պետք էր: Ջղայն` հավաքեցի «խաղալիքներս» ու լքեցի հիմնարկությունը` ինչպես ամերիկյան ֆիլմերում լիքը արկղը ձեռքիս մոտեցա մեքենայիս ու քամու արագությամբ եկա տուն, ուր ինձ սպասում էին կինս ու մեկ տարուց քիչ մեծ տղաս` Դավիթը:
Իհարկե` առաջին րոպեից տեսնելով տղայիս ես անմիջապես մոռացա ամեն ինչի մասին, ինչ ամբողջ օրվա ընթացքում կատարվել էր…. Դավիթի հետ խաղում էինք, երբ նրան շատ հետաքրքրեց լիքը արկղը` նա շրջեց ու թափեց ամբողջ պարունակությունը այդ «գրասենյակային կույտի», միջից ինքը վերցրեց այս եռագույնը, որը ես արդեն քանի տարի է իմ հետ եմ տանում, ուր գնում եմ աշխատելու,, սկսեց վազել, պարել, փչել դրոշին` որ ծածանվի, ես էլ իսկույն վազեցի ֆոտոխցիկի ետեւից։
Ետ գալուց տեսա, որ աչքերը փակ դրոշը ուսին ինչ-որ բան է մրթմրթում քթի տակ երգելու նման ես չխանգարեցի, ուղղակի ֆիքսեցի այս վայրկյանը, այդ օրվանից կա երկար ֆոտոշարք, բայց այս մեկը յուրահատուկ էր, յուրահատուկ էր իր ազնվությամբ, որ չէր սցենավորվել նախապես, եւ իհարկե իմ համար էր յուրահատուկ, որ թեկուզ չհասկանալով, կամ հասկանալով, չգիտեմ, բայց տղաս ինձ տվեց հակադեպրեսանտ-միջոց, ու նաեւ` հոգեւոր թեւեր։
Հաջորդ օրը ապացուցեց խոսքերիս ճշմարտությունը, ես սկսեցի հիմնել իմ սեփական բիզնեսը եւ այս դրոշը հիմա իմ գրասենյակի սեղանին պատվավոր տեղ է գրավում:
Այ այսպես ծնվեց այս լուսանկարը։ Իսկ անունը ես կդնեի` «Հոգեւոր վերածնունդ», կամ «Հակադեպրեսանտ»։
Հավելեմ, որ Մեծ Դավիթի հայրը` Արմեն Ղազարյանը «Indigo Media» մեդիա արտադրող ընկերության հիմնադիր-տնօրենն է, որը հիմա զբաղվում է դոկումենտալ ֆիլմերի արտադրությամբ։
«Այս պահին մեր երկրում դոկումենտալ ֆիլմերը այսպես ասած` «օղորմածիկ» վիճակում են գտնվում, մեր առաջին «պիլոտ» ֆիլմը նվիրված է հայկակական աստղագիտությանը` Վիկտոր Համբարձումյանին։ Հետագայում կլինի շարք` ուսուցողական, սոցիալական, գիտահանրամատչելի։ Դեռ չգիտեմ, թե որ հեռոսւտաընկերությամբ կգնա պրոյեկտը, բոլորն այպիսի անճաշակության մեջ են, որ վախենում եմ կորի` չնկատվի… Հավակնոտ է, բայց կարծում եմ, որ փորձել պետք է»։
Ի դեպ` Դավիթի տատիկը` Նազելի Վարդանյանը փաստաբան է, իրավաբան, միջազգային գործերով դատապաշտպան։ Բուդապեշտում զոհված հայ սպա Գուրգեն Մարգարյանի շահերի պաշտպանն էր։ Իսկ Դավիթի պապայի պապիկը, այսինքն` Արմենի պապիկը Ջերմուկ քաղաքի հիմնադիր եւ առաջին քաղաքապետն էր… 31 տարի շարունակ։ Ջերմուկի կենտրոնում կարող եք գտնել Զավեն Վարդանյանի հուշարձանը։
Այ էսպիսի ընտանիքից է մեր ֆեյսբուքահայության կողմից լավագույնը ընտրված, կամ ֆեյսբուքավարի ասած` «ամենաշատ «like»-եր հավաքած» լուսանկարի ու նրա հերոսի ու հեղինակի գերդաստանի պատմությունը։ Սրտանց շնոորհավորում եմ, երջանիկ ու արժանապատիվ կյանք մաղթում մեր Դավիթին, որ մենք կարողանանք նրան ապահովել այդ կյանքը…
Հ.Գ. Մրցույթին հիմնականում ներկայացված էին պոզիտիվ ու լավատեսական, ընտանեկան ու հույսով լի, պաթետիկայից ոչ զուրկ լուսանկարներ։ Փոքրիկ Դավիթը իր հիրավի հարգարժան գերդաստանով, Դավիթի հայրը իր վայելած ու որսած հրաշալի պահով, դրան հաջորդած հաջողություններով իրոք կարող է ասել` «Հայաստանը ես եմ»։ Բայց աչքովս ընկավ մեկ այլ` Իննա Մխիթարյանի ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքի երեխաների կյանքը պատկերող լուսանկար։ Ըստ իս` Հայաստանը նրանք էլ են…
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Զոհրաբ Մնացականյանն ազատվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Հիշեցնենք, որ Կարինե Ղազինյանի Մեծ Բրիտանիայում դեսպան նշանակվելուց հետո ԱԳ փոխնախարարի հաստիքը թափուր էր:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի լիազորությունները 2011 թվականի սեպտեմբերի 15-ից դադարեցնելու մասին:
Տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:
Ըստ որոշ լուրերի Տիգրան Մուկուչյանի ազատումը պայմանավորված է նոր պաշտոնի նշանակմամբ: Նա պատրաստվում է փոխարինել հանկարծամահ եղած ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.