23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ Սվերդլովսկի մարզի Արտյոմովսկ քաղաքում 100 –ից ավելի մարդ է ձերբակալվել։ Իրավապահները Հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք–զինամթերք։ Պարզվել է, որ տեղի սլավոնական հանցավոր խմբավորումները հավաքվել են նպատակ ունենալով քաղաքում գործող ամենաազդեցիկ՝ հայկական հանցավոր խմբավորման դեմ պայքարում միավորել իրենց ուժերը։
հայ համայնքի մի քանի երիտասարդ մոտ երկու ամիս առաջ սրճարաններից մեկում ծեծել էին «Լեսնոյ» շրջանի երիտասարդներից մեկին։ Մի քանի օր այդ խմբից մի քանի երիտասարդներ հայերին գտնելու ու պատժելու նպատակով շրջել են քաղաքում, սակայն նրանց չգտնելով` ծեծել էին երկու այլ երիտասարդի, որոնք, ինչպես հետո են պարզել, կազակներ են։ Այս միջադեպի հաջորդ օրը խմբավորումները պատերազմ էին հայտարարել։ Քաղաքի տարբեր մասերում գրանցվել էին բախումներ:
«Իզվեստիա» պարբերականի փոխանցմամբ հավաքվածները եղել են կազակ, հայ և տեղի Լեսնոյ շրջանի ոչ ֆորմալ միավորման ներկայացուցիչներ:
Խմբավորումների առաջնորդները որոշել են հանդարտեցնել կրքերն ու վերջ դնել հակամարտությանը, ինչին ներգրավվել են նաև երկու պատգամավոր։ Սակայն հավաքը կանխվել էր ռուսական ոստիկանության կողմից:
Հաջորդ տարվա սկզբից կսկսվեն ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» անցակետերի արդիականացման աշխատանքները: Ծրագրի մեկնարկի` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության կազմակերպած միջոցառման շրջանակում լրագրողներին ասաց Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ արդեն ավարտվել է անցակետերի արդիականացման աշխատանքների տեխնիկա-տնտեսական և նախագծային փաստաթղթերի կազմումը: 61 մլն դոլար արժողությամբ ծրագրի իրականացման արդյունքում կմեծանա սահմանի անվտանգության մակարդակը, նշված անցակետերը կհամապատասխանեն ԵՄ մաքսային համակարգի «դեղին ուղու» չափանիշներին, անցակատերը կապահովվեն ժամանակակից սարքավորումներով և կապի համակարգով: Դա կընձեռի մաքսային գործընթացներն առանց քաշքշուկի` «մեկ պատուհանի» սկզբունքով, իսկ մաքսային բեռի ելքի երկրում` «մեկ կանգառի» սկզբունքով իրականացնելու հնարավորություն:
Բաղդասարյանը հավելեց, որ արդիականացման աշխատանքներն 2 տարում իրականացնելու է այսօր հայտարարված միջազգային մրցույթի հաղթողը: Ծրագիրն իրագործվելու է ՄԱԶԾ-ի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` 2010թ.-ից ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի, ինչպես նաև նույն տարի ընդունված ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության շրջանակում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Արաբկիր» մանկական բժշկական հաստատություն, որտեղ նրան ներկայացվել են «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի 2007-2011թթ. զարգացման ծրագրի արդյունքները՝ ուղղված մանկաբուժական ծառայության բարելավմանն ու պոլիկլինիկական մասի ստեղծմանը: Բժշկական համալիրում նա ծանոթացել է վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով վերազինված հիվանդանոցային պոլիկլինիկայի ու մանկաբուժական բաժանմունքները ներառող նորակառույց եռահարկ մասնաշենքի պայմաններին:
Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացվել է, որ նախկինում ամբողջովին խարխլված և կիսավեր մանկաբուժական մասնաշենքն անցած հինգ տարիներին ամբողջությամբ արդիականացվել է և ծառայելու է որպես հիվանդանոցային պոլիկլինիկա, իսկ մանկաբուժական բաժանմունքները տեղափոխվել են հիմնովին կառուցված նոր մասնաշենք:
«Արաբկիր» բժշկական համալիրը ներառում է երեք հիմնական ստորաբաժանումներ` «Արաբկիր» բժշկական կենտրոնը, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը Երևանում, ինչպես նաև ութ մանկական վերականգնողական կենտրոններ` մարզերում:
Բժշկական համալիրը հիվանդանոցային բուժօգնություն է մատուցում տարեկան ավելի քան ինը հազար, իսկ արտահիվանդանոցային՝ ավելի քան քսան հազար երեխաների, դեռահասների, ինչպես նաև մեծահասակների:
Սեպտեմբերի 19-ին մեկնարկելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը:
Այն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի /ԱԴԾ/ ցանցում ներառված Հայաստանի 11 դպրոցներում` Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներգրավմամբ:
«Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը աշակերտներին հնարավորություն է ընձեռում տարբեր երկրների դեսպանների հետ անմիջական շփման միջոցով հաղորդակից դառնալ այդ երկրների պատմությանը, մշակույթին, ավանդույթներին եւ արժեքներին, ինչպես նաեւ պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերին: Ծրագիրը ընդլայնում է աշակերտների մտահորիզոնը, նպաստում ժողովրդների միջեւ փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի, բարեկամության խորացմանը:
Ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հյուրընկալմամբ: Արարողությանը ներկա են գտնվելու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարը, ԱԳՆ փոխնախարարը, ՀՀ-ումն հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ եւ այլ բարձրաստիճան այրեր:
Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը, խոսելով բանակում տեղի ունեցող անհասկանալի միջադեպերի մասին, դժգոհություն հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի այն հայտարարության կապակցությամբ, որով վերջինս պահանջում է զրոյի հասցնել բանակում տեղի ունեցող միջադեպերը:
«Զրոյի հասցնելը հնարավոր չէ, անգամ եթե Սաքունցը դառնա նախարար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նույնիսկ ամերիկյան բանակում, որտեղ կարգ ու կանոնը բարձր մակարդակի վրա է , նման դեպքեր ևս հանդիպում են:
Ըստ խմբագրի՝ բացառված է բանակային միջադեպերն անգամ զրոյին մոտեցնելը, քանի որ կան մի շարք հասարակական ու քաղաքական հանգամանքներ, որոնց գոյությունը բացառում է այդ հնարավորությունը. «Մենք պահանջում ենք նախագահի հրաժարականը, բայց նա հիվանդանոցի պահակը չէ, որին հիվանդանոցի բժիշկն է նշանակում»: Ըստ նրա՝ անկախության առաջին տարիների համեմատությամբ հիմա բանակային միջադեպերը կտրուկ նվազել են, հետևաբար, Սերոբյանի խոսքով, այս պայմաններում բողոքելը նշանակում է, որ խնդիրը քաղաքականացվում է՝ նպատակ ունենալով խախտել երկրի անդորրը:
«Սերժ Սարգսյանը լավագույն դեպքում պետք է պատասխան տա վերջին երեք տարիների ընթացքում բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի համար»,- հայտարարեց Սերոբյանը՝ հավելելով, որ ինքը նախագահի ներկայացուցիչը չէ, սակայն կարծում է, որ պետք է քննադատությունը լինի տեղին ու արդար, հստակ և հասցեական: «Երբ մենք նախագահի կամ նախարարի հրաժարականն ենք պահանջում, կամ ասում, որ նախարարը պետք է ինքնասպան լինի, դա չի տեղավորվում մեր իրավագիտակցության մեջ»,- հայտարարեց իրավապաշտպանը:Եվ վերջում առաջարկեց ձևավորել հանձնաժողով` բանակային միջադեպերը ուսումնասիրելու համար:
Այս տարի Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի են արժանացել թուրքական «Թարաֆ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը և մեքսիկացի լրագրող Լիդիա Կաչոն։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ստամբուլի Ջեմալ Ռեշիթ Ռեյ համերգասրահում։
Մրցանակաբաշխության բացմանը ելույթով հանդես է եկել «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքը, ով մասնակիցներին դիմել է հայերեն, թուրքերեն և քրդերեն։
«Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը շնորհվում է «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի կողմից։
Սեպտեմբերի 15-ին, Արուճ գյուղի գյուղապետարանի մոտ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել:
Ուղևորը` 18-ամյա Լևիկ Վահանյանը, տեղում մահացել է։ Մեքենայում եղել է մեկ այլ ուղևոր, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:
Երիտասարդին դանակահարել են
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել իրենց 17-ամյա մի երիտասարդ, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի հետնամասում, վիճաբանության ժամանակ, նրան սուր գործիքով հարվածել և վնասվածքներ է պատճառել տարեկից մի երիտասարդ, որը նույն օրը, երեկոյան, ինքնակամ ներկայացել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Վրաերթ Գավառում
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21.10-ին, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառ քաղաքի Սայադյան փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան տղամարդու, որին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
«ՈւԱԶ»-ի վարորդը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
Բռնվել է բջջայինների գողը
Սեպտեմբերի 13-ին, 27-ամյա մի երիտասարդ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր տվել, որ ժամը 11.30-ի սահմաններում Էրեբունու փողոցում գտնվող գյուղմթերքների շուկայի դիմաց ոմն Հրայր ձեռքերով հարվածել է իր գլխին, հափշտակել երկու բջջային հեռախոս ու դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրայրը նույն ինքը՝ 42-ամյա Հրանտ Բաղրամյանն է, որին շատ արագ գտել ու երկու օրից՝ սեպտեմբերի 15-ին բերման են ենթարկել Երևան քաղաքի վարչություն: Կատարվում է նախաքննություն:
Երեկ Դանիայում կայացած ընտրություններին մասնակցածների 99.6% ձայների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթել են ձախ կենտրոնամետ քաղաքական ուժերը, սոցիալ–դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ։Սա առաջին դեպքն է, որ հյուսիսեվրոպական այդ երկիրը ղեկավարելու է կին վարչապետը Հելլե Թորնինգ Շմիդտը: Երկրի իշխող լիբերալ-պահպանողական կուսակցությունը ճանաչել է իր պարտությունն այս ընտրություններում: Դիմելով իր կողմնակիցներին` արդեն նախկին վարչապետ Լարս Լեկկե Ռասմուսենն ասել է, որ «Դանիան այլևս ունենալու է նոր՝ սոցիալ-դեմոկրատ վարչապետ»:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Արուճ գյուղի գյուղապետարանի մոտ դուրս է եկել ճանապարհից և շրջվել:Ուղևորը` 18-ամյա Լևիկ Վահանյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
«Ժառանգության» վերադարձը միշտ էլ սպասված էր. մեր գործընկերները ակնառու արտահայտեցին իրենց կարոտը»,- այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա համոզմամբ` «Ժառանգությունն» իր ուժերը չի կորցրել, և քառօրյա նիստերի աշխատանքը քննարկելիս մեր առջև դրված նպատակները որոշակի իմաստով իրագործել ենք: Չնայած լրատվամիջոցները «Ժառանգության» վերադարձը որակել են որպես «անառակ որդու վերադարձը»` Ա. Մարտիրոսյանը նշում է, որ աստվածաշնչյան վերոնշյալ սիրված եզրույթն օգտագործելն ավելի է ընդգծում, որ անառակ որդին էլ ավելի է սիրված է ծնողի կողմից:
Իսկ ահա խմբակցության մեկ այլ պատգամաոր Լարիսա Ալավերդյանը, կարևորելով սեպտեմբերյան խորհուրդն ու նշանակությունն անկախ պետականության համար, ավելացրեց, որ 20 տարի անարդյունավետ ու սխալ քաղաքական և վարչական քաղաքականության արդյունքում չկա այն պետությունը, որի մասին երազել են:
«Ժառանգությունը» վստահ է իր ուժերի վրա և վերադարձել է պայքարի հստակ սահմանագծված օրակարգով:Ըստ նրա` իշխանության մեջ դեմքերի փոփոխությունը ոչինչ չի տա ժողավրդին. անհրաժեշտ են են համակարգային փոփոխություններ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.