23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լեռնային Ղարաբաղի տարածքում ոչնչացված անօդաչու թռչող սարքը պատկանում է Իսրայելի Զինված ուժերին։ Այս մասին SalamNews–ին ասել է թուրքական դիվանագիտական մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:
«Լեռնային Ղարաբաղի տարածքում, իրոք, ոչնչացվել է անօդաչու թռչող սարք։ Սակայն դա Ադրբեջանի Զինված ուժերին չի պատկանում»,– ասել է աղբյուրը՝ նշելով. «Դա եղել է իսրայելական անօդաչու սարք և պատկանել Իսրայելի զինված ուժերին։ Այդ սարքն օդ է բարձրացվել Հայստանի կամ հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հայկական ռազմաբազաներից։ Սարքը թռիչքներ է իրականացրել Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելու համար»:
Երևանի քաղաքապետարանը, հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով, Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, առայժմ փորձարկվում են համակարգի դետալները` ծրագրավորման ու սարքի համադրելիությունը:
«Համակարգի պիլոտային ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո: Նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրը»,- նշել է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնե ՓԲԸ տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը:
Ուելսի Սուոնսիի դաշտավայրում տեղակայված հանքերից մեկում վթար է տեղի ունեցել։
Երեկ առավոտյան հանքում տագնապ է հայտարարվել, քանի որ 4 հանքափորի հաջողվել է դուրս գալ հանքահորից, մինչ այն հեղեղվել է, սակայն 3 մարդ մնացել է մոտ 100 մետր խորությամբ խցում։
Փրկարարներն արդեն հայտնաբերել են զոհերից մեկի դին։ Փրկարարները դեպքի վայրում աշխատել են նաև ողջ գիշեր, սակայն մյուս զոհերի հայտնաբերել դեռ չի հաջողվել։ Չի բացառվում, որ նրանք փրկվել են, եթե գետնի տակ օդային բարձիկ է առաջացել։
4 փրկվածները տեղափոխվել են հիվանդանոց. Նրանցից երկուսի վիճակը ծանր է, հայտնում է «Ինտերֆաոս»–ը։
Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 17-ին հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակի օր` երևանցիներին, տնտեսվարողներին, կրթական և առողջապահական հաստատություններին, պետական և հասարակական կազմակերպություններին ու հաստատություններին կոչ անելով մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին։
Շաբաթօրյակի հաջորդ օրը համաքաղաքային նշանակության ևս մեկ նշանակալից իրադարձություն տեղի կունենա: Սեպտեմբերի 18-ին կկայանա քաղաքապետ Կարեն Կարապետյանի դստեր`Մանե Կարապետյանի ու ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր` ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդու` Հայկ Հարությունյանի հարսանեկան արարողությունը:
Երևանի քաղաքապետի ապագա փեսան Հայկական Ատոմակայանի փոխտնօրենն է, ով նախկինում եղել է Պաշտպանության նախարարի խորհրդականը` միջազգային գծով, կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, ապա Երևանում հիմնադրել ABC կրթական-հասարակական կազմակերպությունը:
Հայկ Հարությունյանը գործունեություն է ծավալում բիզնեսի տարբեր բնագավառներում` այդ թվում նորաստեղծ ընկերությունով առաջին, բայց հաստատուն քայլերն է կատարում գովազդային շուկայում:
Մանե Կարապետյանի և Հայկ Հարությունյանի հարսանիքը տեղի կունենա Հրազդանի կիրճում` քաղաքապետի նորակառույց «Ֆլորենցիա» հյուրանոցային համալիրում:
1‑ին լրատվական
Օրեր առաջ ԼՂՀ Զինված ուժերի կողմից վնասազերծված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի մասին նոր պարզաբանումներ է կատարել Ամերիկայում լույս տեսնող «Ասպարեզ» թերթը:
Ըստ պարբերականի, դա ուղղակի առնչվում է, ԱՄՆ-ի կողմից զենքի արտահանումն արգելող օրենքի հնարավոր խախտման հետ. «Դիտելով խփված անօդաչու թռչող սարքի բեկորները, կարելի է տեսնել GPS Source Inc ֆիրման, որը գտնվում է Կոլորադո նահանգում եւ հանդիսանում է GPS սփլիթերի արտադրողը, այն եղել է թռչող սարքի վրա: GPS սփլիթերը թույլ է տալիս GPS-ի մեկ ալեհավաքով ազդակներ հաղորդել մի քանի ընդունիչների: Ավելի վաղ տեսանյութի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանադական NovAtel ընկերությունը, որը գրասենյակ ունի Թեքսասում, GPS ալեհավաքների արտադրողն է, որն օգտագործվում է թռչող սարքերի վրա»,- տեղեկացնում է թերթը:
Սեպտեմբերի 15-ին Տոկիոյի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ «Ասահի Հոլլ»-ում (Asahi Hall) տեղի է ունեցել հայ անվանի ջութակահար Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը: Այն տեղի է ունեցել Ճապոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և հովանավորությամբ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը, որն ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հանդիսությունների ցանկում, ներկա են եղել Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, խոշոր գործարարներ, մշակութային և գիտական կառույցների ներկայացուցիչներ:
Հրաչյա Ավանեսյանի կատարմամբ հնչել են հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ, որոնք մեծ խանդավառությամբ և բերկրանքով են ընդունվել ճապոնացի հանդիսատեսի կողմից:
Հայ արվեստի ուժը լավագույնս արտահայտվել է ոչ միայն տաղանդաշատ ջութակահարի երաժշտությամբ, այլև այն հանգամանքով, որ Ճապոնիայում համերգ ունենալու առիթով միջազգային հիմնադրամներից մեկը նրան էր վստահել իտալացի մեծ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի 1717թ. պատրաստած գործիքը:
Հայ նշանավոր արձակագիր Ստեփան Զորյանի ծննդյան 122-րդ տարեդարձը յուրօրինակ կերպով նշվեց Լոռիում: Նրա տուն-թանգարանում հավաքված հյուրերն ու ընթերցողները ոչ միայն հարգանքի ու գնահատանքի խոսքեր ասացին մեծ արձակագրի մասին, այլև մասնակիցը դարձան այն արարողության, որն արդեն ավանդույթ է դարձել այստեղ: Դա Զորյանի տան բակում տնկված խնձորի այգում ծառերի թափահարումն է: Ներկաները ճաշակեցին սիրված գրողի ձեռքով տնկված ծառերի պտուղները՝ ասես անուղղակիորեն առնչվելով նրա աշխարհի հետ, վերցնելով այն հոգևոր բերքից, որ ժառանգում են մեծ մտավորականները:
Հոկտեմբերի 20-21-ին Երևանում Մետանադարանի նորակառույց շենքում, կայանալու է Միջազգային եվրոպական շարժման կոնգրեսը, որին նախատեսվում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանում եվրոպական շարժման պատվավոր նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանում եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը՝ հավելելով, որ երևանյան համաժողավին մասնակցելու է նաև Եվրամիության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Ըստ Ենգիբարյանի՝ Երևանում կայանալիք կոնգրեսի թեման է «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում»: Նրա խոսքով՝ կոնգրեսը Երևանում անցկացնելու առաջարկն իրենք են արել, որն էլ ընդունվել է միջազգային եվրոպական շարժման խորհրդի կողմից: Նա հավելեց, որ կոնգրեսի ընթացքում երեք հիմնական աշխատանքային խմբերը կքննարկեն քաղաքացիական հասարակության դերի բարձրացման, վիզային ռեժիմի դյուրացման, ազգային բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր: Կոնգրեսին ներկա կլինի նաև ադրբեջանական պատվիրակությունը: Համաժողովի վերջում ընդունվելու է «Երևանյան հռչակագիր»:
Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն էլ նշեց, որ իր այցը Երևան նախապատրաստական բնույթ է կրում: Նրա կարծիքով երկրի կայացման համար կարևոր է երկու հանգամանք՝ քաղաքացիական հասարակության ներկայություն ու քաղաքական իշխանության բաց լինելը հասարակության առջև: «Հայաստանում առաջին պայմանը կա, այստեղ քաղաքացիական հասարակությունն ակտիվ է, իսկ թե որքանով են բաց իշխանությունները, ցույց կտա կոնգրեսի ընթացքը»,- հայտարարեց Դիոգո Պինտոն:
Իսկ վերջում ընդգծեց, որ իրենց կանոնադրության համաձայն՝ անկախ նրանից՝ երկիրը ճանաչված է, թե ոչ, նրա քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունները կարող են մասնակցել այս կոնգրեսին: Պինտոյի խոսքով, սա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններին:
Էլեկտրոկապի միջազգային միությունը հրապարակել է «Տեղեկատվական հասարակության չափում» զեկույցը, որում ներառված է աշխարհի երկրների տեղեկատվական–հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վարկանիշը։
Աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 72–րդ տեղը՝ 10 բալանոց համակարգով ստանալով 3,87 բալ։
«Վերջին երկու տարիներին շատ երկրներ զգալի դրական փոփոխություններ են արձանագրել այս ոլորտում, ինչպես բացարձակ, այնպես էլ հարաբերական առումով։ Այդ դինամիկ երկրներից են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը և այլն», – ասված է զեկույցում։
Հարավային Կովկասի մյուս երկները՝ Ադրբեջանն ու Վրաստանը, զիջում են Հայաստանին, զբաղեցնելով համապատասխանաբար 74–րդ և 77–րդ հորիզոնականները։ Թուրքիան 59–րդն է, իսկ Իրանը՝ 87–րդը։
ԱՊՀ առաջատարը Ռուսաստանն է, որին հետևում են Բելառուսն ու Մոլդովան։ Իսկ աշխարհում տեղեկատվական–հեռահաղորդակցական ոլորտի ամենամեծ զարգացումն ունեցել են Հարավային Կորեան, Շվեդիան ու Իսլանդիան։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտնեց այն համոզմունքը,որ
իրենից մոնոլիտ ուժ չի ներկայացնում ոչ միայն Հայ ազգային կոնգրեսը, այլև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, եւ քաղաքական մրցակցության դաշտ դուրս գալու համար նրանց անհրաժեշտ է իրենց ներսում համաձայնության գալ։
«Հանրապետական կուսակցության ներսում հակասություններ կան, եւ այդ հակասությունները շատ լուրջ են։ Լուրջ հակասություններ կան նաեւ ՀԱԿ-ում։ Նկատելի է, որ ՀԱԿ-ի քաղաքականությանն անհամաձայնություն հայտնած մարդիկ դուրս են գալիս նրա կազմից։ Սա խնդիր է ՀԱԿ-ի համար , բայց նա քիչ թե շատ լուծում է այդ խնդիրը»,- հավելեց Իսկանդարյանը՝ ավելացնելով նաեւ, որ դրան զուգահեռ՝ ՀԱԿ-ը շարունակում է հաստատակամորեն զբաղեցնել մի ստվար ընտրազանգվածի «իրենով անելու» գործընթացը՝ այն չզիջելով ընդդիմադիր որևէ մեկ այլ ուժի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.