23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայի իրավապահները ձերբակալել են երեք մարդու, ովքեր կասկածվում են երեկ տաքսու հայազգի վարորդ Սերգեյ Ավանեսյանի սպանության մեջ։
Երեկ առավոտյան Պոլետաևի փողոցում մի աղբարկղում հայտնաբերել էին Ավանեսյանի դին` հրդեհված վիճակում։ Նրա մեքենան գտնվել էր մի քանի թաղամաս հեռու։ Ռուսաստանի տարբեր մարզերից մայրաքաղաք եկած հանցագործները Ավանեսյանին թալանել են ու գողացել մեքենան։ Պարզվել է, որ Ավանեսյանը Մոսկվայում սեփական մեքենայով տաքսիստ էր աշխատում։
ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության դասախոս Արմինե Հովվյանին սպանել են:
Սկզբնական տեղեկատվությունը, որ տարածվեց, ծխահարման արդյունքում մահանալու վարկածն էր: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 17-ի սահմաններում Նալբանդյան 25/14 շենքի 4 -րդ հարկում հրդեհ էր բռնկվել:
Բնակարանից հրշեջներին հաջողվել էր փրկել մի տղամարդու, իսկ տանտիրուհու դին հայտնաբերվել էր արդեն կրակը մարելուց հետո:
Հետագայում պարզվել է, որ փրկված տղամարդը` 43-ամյա Կարեն Պետրոսյանն է, որը ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տանտիրուհու քրոջ որդու ընկերն է եւ մի քանի անգամ եղել է նշված բնակարանում:
Այդ օրը եւս նա ինչ-որ խնդրով այցելել է 64-ամյա Արմինե Հովվյանին, որն անգամ հյուրասիրել է հյուրին: Ապա մուրճով հարվածել է գլխին եւ հափշտակել 40000 դրամ եւ ոսկյա զարդերը։ Սպանության հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը, սակայն չի հասցրել հեռանալ վառվող տնից:
Փրկարարները նրան տարահանել են անմիջապես շտապօգնության մեքենայով տեղափոխել են ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղից նա դիմել է փախուստի, սակայն շատ արագ ոստիկանները կարողացել են Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բերման ենթարկել բաժին: Գողոնն առգրավված է:
Հարուցված է քրեական գործ: Ընթանում է նախաքննություն:
Փաստի առթիվ սեպտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի, 175 հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի և 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ի դեպ, Արմինե Հովվյանը ժամանակին եղել է ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի տարիներ առաջ սպանված դեկան Կարեն Մկրտչյանի տեղակալը։
Սեպտեմբերի 18-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 33-րդ կմ-ին «Մերսեդես Բենց C-280» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց` դեպի Երևան տանող ուղեմաս, կոտրել երկաթե և բետոնե արգելապատնեշները, դուրս եկել երթևեկելի մասից աջ, ընթացել մոտ 60 մ և կանգ առել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող անտառում:
Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երեք ուղևորները տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:
Թուրքական «Սաբահ» օրաթերթը գրում է,որ ամերիկահայերը որոշել են վերակենդանացնել ԱՍԱԼԱ-ն (Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակ) ու այդ իսկ նպատակով հիմնել են «Ամերիկահայերի լեգիոն», որի անդամներն անցնում են զինվորական պատրաստություն: ԱՄՆ-ում ձևավորված այս կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել համացանցում, մասնավորապես` Facebook սոցիալական ցանցում: «Կազմակերպությունն իր նպատակն է հռչակել պայքարել Հայաստանի բոլոր թշնամի երկրների և կազմակերպությունների դեմ»,- գրում է «Սաբահը»`ավելացնելով, որ կազմակերպության նպատակներից է նաև պաշտպանել Ամերիկան ներքին և արտաքին թշնամիներից:
Վկայակոչելով սեփական հետախուզական աղբյուրները` «Սաբահը» գրում է, որ իրենց ձեռքում հայտնվել են լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք ապացուցում են այն հանգամանքը, որ կազմակերպության անդամներն անցնում են ոչ միայն հատուկ զինվորական պատրաստություն,այլև հոգեբանորեն են պատրաստ այդ գործին:
«Մոտ 1000 անդամ ունեցող այդ կազմակերպությունում տիրում է ռազմական կարգուկանոն: Կազմակերպության անդամները Կալիֆոռնիայի տարբեր շրջաններում սովորում են կրակել ատրճանակից, հրացանից, դիպուկահար զենքից և ծանր զինատեսակներից: Բացի այդ, կազմակերպությունում գործում են հատուկ նշանակության թիմեր, որոնք բաղկացած են 2-5 մարդուց, և մարզվում են հատուկ գործողություններ, այդ թվում մահափորձեր իրականացնելու համար»,- գրում է թուրքական պարբերականը` նշելով, որ ստեղծված իրավիճակում Անկարան պատրաստվում է հակաքայլեր իրականացնել:
«Թուրքիայի ազգային անվտանգությունը վտանգող այդ կազմակերպության գործունեությունը կանխելու համար Անկարան անցել է հետախուզական և դիվանագիտական պաշտպանության: Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) սկսել է տեղեկություններ հավաքել այդ կազմակերպության գործունեության մասին, բացի այդ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն Ամերիկայի պաշտոնյաներին զգուշացրել է այդ անօրինական զինված կազմակերպության մասին: Եվ եթե որևէ քայլ չձեռնարկվի «Ամերիկահայերի լեգիոնի» գործունեության կասեցման դեմ, Անկարան բողոքով կդիմի պաշտոնական Վաշինգտոնին: Ակնկալվում է, որ այդ թեման ԱՄՆ-ում կբարձրացնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայի Էրդողանը, որը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին»,- գրում է «Սաբահը»:
Թուրքական պարբերականը գրում է նաև, որ «նեո-ԱՍԱԼԱ-կան նմանտիպ կազմակերպություններ» գործում են նաև Մերձավոր Արևելքում` մասնավորապես Լիբանանում:
«Վերջին շրջանում հատկապես թուրք-իսրայելական ճգնաժամի ֆոնին Իսրայելն սկսել է ակտիվ աջակցություն ցուցաբերել այդ կազմակերպություններին»,- նշում է թերթը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Հակոբի Օսիկյանին շնորհվել է ոստիկանության գեներալ—մայորի կոչում:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգեւատրվել .
ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Միքայելի Աֆյանը,
ոստիկանության կադրերի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Պարգեւի Մինասյանը,
ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ—մայոր Հունան Հրաչի Պողոսյանը,
ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ—լեյտենանտ Հովհաննես Կիմի Վարյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգեւատրվել.
ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ—գլխավոր ֆինանսիստ Արա Սերգեյի Ասլիկյանը,
ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գեներալ—մայոր Բորիս Գրիգորի Ասրիյանը,
ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ—գլխավոր աուդիտոր, ոստիկանության գնդապետ Հուսիկ Գառնիկի Գեւորգյանը,
ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ—բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Կառլոսի Դուրյանը,
ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Հովհաննեսի Համբարյանը,
ՌԴ—ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ—մայոր Յուրի Ալավերդու Մանուկյանը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 17-ի գիշերը հանկարծամահ է եղել դատապարտյալ Վաչագան Գափոյանը:
Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը տեղեկացրել է, որ Գափոյանը սրտի հետ կապված խնդիրներ ուներ եւ գտնվում էր ՔԿՀ-ի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ: Գափոյանը անազատության մեջ էր արդեն երկու տարի, Ինքնիրավչության մեղադրանքով, քր.օր.-ի 322 հոդվածի 2-րդ մասով:
Մամուլում լուրեր կային, որ դատապարտյալ Գափոյանը, որը 2-րդ կարգի հաշմանդամ էր, բողոքում էր իր քրեական գործից եւ պատրաստվում էր կարել բերանը: Սակայն ըստ Ղլեչյանի, իրենք դատապարտյալից պաշտոնապես որեւէ դիմում չեն ստացել:
Մամուլում և հասարակությունում մեծ արձագանք ստացած խելագարության հասցված նախկին զինվոր Հովհաննես Վարդանյանի ընտանիքին օգնելու նպատակով սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ հավաք էին կազմակերպել:
Արդեն երկու ամիս է, ինչ Հովիկը գտնվում է Նորք-Մարաշի հոգեբուժարանում: Նրա բուժման համար անհրաժեշտ է բավականին մեծ գումար, որը սոցիալապես անապահով ընտանիքը չի կարող տրամադրել: Մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, քույրը` անչափահաս: Գումարը փոխանցելու համար բացվել է հաշվեհամար: Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում բոլորին օգնել ընտանիքին` Հովիկի բուժումն արտասահմանում իրականացնելու համար:
Հովհաննեսի մոր` Անահիտ Այվազյանի խոսքերով` իր տղան միշտ ցանկացել է բժիշկ դառնալ. «Անգամ որոշել էր ծառայելուց հետո աշխատել, որ ուսման վարձը վճարի: Սակայն ամեն ինչ շուռ եկավ, որդուս երազանքները հօդս ցնդեցին»,-լացակումած ասում էր նախկին զինվորի մայրը` ավելացնելով, որ իր տղան անընդհատ Շալոն անունն է տալիս, կքանիստ շարժումներ է անում, բերանը այնպես փակում, ասես, իրեն փորձում են խեղդել` անդադար կրկնելով, որ իրեն ցանկացել են բռնաբարել:
Ակցիայի կազմակերպիչներից Անի Էլոյանը նշեց, որ սեպտեմբերի 15-ին Հովհաննեսը իրեն շատ ագրեսիվ է պահել, սակայն 16-ին հանգիստ է եղել, նույնսիկ սիրո խոստովանություն է արել ակտիվիստ աղջիկներից մեկին:
Հավաքի մասնակիցները անցորդներին տրամադրեցին Հովհաննես Վարդանյանի բուժման համար նախատեսվող հաշվեհամարի տվյալները: Ակտիվիստները նաև դիմելու են բարերարներին ու պատկան մարմիններին:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանանում են օժանդակել Հովհաննեսի բուժմանը, կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին` 247-430-049-871-0010, Վարդան Վարդանյան, Արդշինինվեստ բանկ:
Beneficiary: VARDANYAN VARDAN Address of beneficiary: 17 GUKASYAN, ARARAT ARMENIA Account number: 2474300498710010 USD Bank of beneficiary: ArdShinInvestBank CJSC SWIFT Code:ASHBAM22
Լուսինե Սարգսյան
organize-now.am
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների, օրերս Եղվարդում խողովակների գողության կասկածանքով ձերբակալված երկու անձանցից մեկը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի եղբայրն է։
Վերջինս, ի դեպ, նաև Ավետիսյանի վարորդն է, որը դեպքի հաջորդ օրն ազատվել է աշխատանքից։ Թերթին հայտնի է դարձել, որ Դավիթ Ավետիսյանի եղբոր նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել ստորագրությունը՝ քաղաքից չբացակայելու վերաբերյալ, իսկ նրա հանցակցին դատարանը երկու ամսով կալանավորել է։
ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի վարչությունից հաստատել են այն տեղեկությունը, որ Եղվարդում մի քանի օր առաջ խողովակների գողություն է եղել, որի կատարողնորից մեկը կալանավորված է, մյուսը ստորագրությամբ ազատ է արձակվել
Սոնա Հարությունյան
Հոգեբանական գիտությունների թեկնածու
Տարբեր հեղինակների տվյալներով, մեջքի քրոնիկ ցավով հիվանդների 30-50% -ի մոտ ախտորոշվել է սթրեսային վիճակ: Հիվանդների մոտ ավելի շատ են հայտնաբերվել կյանքի տհաճ դեպքեր և ընտանեկան կոնֆլիկտներ, քան առողջների մոտ: Իսկ ժամանակակից մարդու կյանքը հագեցած է սթրեսային դեպքերով, որոնք պայմանավորված են ինչպես անձնական, այնպես էլ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներով: Նկատի ունենալով այդ կարևոր հանգամանքը և սթրեսների նշանակալի դերը հոգեմարմնական հիվանդությունների համար, մեջքի ցավով հիվանդների մոտ սթրեսային դեպքերի ուսումնասիրությունը մեզանում դարձավ ակտուալ հիմնախնդիր:
Հետազոտությանը մասնակցել են մեջքի ցավով 40 տղամարդ: Նրանց մոտ գերակշռել են կյանքի սթրեսային դեպքերի 150-199 միավորները, որը կանխատեսում է հոգեմարմնական հիվանդությունների առաջացման 50%-ից ավելի հավանականություն: Պարզվել է, որ նրանք ընտրել են այնպիսի սթրեսային դեպքեր, որոնք ըստ հարցաշարի հեղինակների (Թ.Հոլմս, Ռ. Ռահե) դիտարկվել են ոչ այնքան ինտենսիվ սթրեսներ, և որոնք սոցիալական բնույթ ունեն: Այդպիսիք են` աշխատանքային, մասնագիտական, ֆինանսական վիճակի փոփոխություններին առնչվող սթրեսները: Տղամարդկանց այս խումբը ցավի ինտենսիվությունը գնահատել է որպես “ուժեղագույն” և “սուր”: Ընդ որում, վերականգնողական ֆիզիոթերապևտիկ բուժումից հետո անգամ ցավի “ուժեղագույն” բնութագրիչը պահպանվել է: Վերջինս ակնհայտ է դարձնում ցավի հոգեծին լինելու փաստը: Հոգեբանական զրույցի արդյունքում հայտնաբերվել է նաև, որ ցավային այսպիսի գանգատներ ունեցող տղամարդիկ ունեն անձնային հոգեբանական որոշակի առանձնահատկություններ: Պարզվել է, որ նրանք հակված են կենտրոնանալ կյանքի տխուր պահերի վրա, ամաչկոտ են, զուսպ, աչքի են ընկնել ցածր շփվողականությամբ և հոռետեսությամբ: Դեմքի արտահայտության և հայացքի մեջ տխրությունն ակնհայտ էր: Այսպիսի ոչ խոսքային դրսևորումները խոսում էին ցածր ինքնագնահատականի մասին, ինչը հետագայում հաստատվեց համապատասխան հոգեբանական թեստի միջոցով: Այսպիսով, մեջքի ցավով տղամարդկանց մոտ կարևորություն է ստացել ոչ այնքան սթրեսների քանակը, որքան տեսակը` սոցիալական: Ավելացնենք նաև, որ անձնային հոգեբանական առանձնահատկությունները ևս նշանակալի դեր են խաղում: Դեռևս Ռ. Լազարուսն (1966) իր տեսության մեջ ուշադրություն է դարձրել փաստի կամ իրադրության անձնային մեկնաբանման դերի վրա: Նրա կարծիքով, գրգռիչը սթրեսոր է դառնում միայն մարդու կողմից դրան վերագրվող նշանակության ուժից կախված:
Եվս մեկ անգամ հաստատվեց այդ տեսակետը, որ կարևոր է ոչ այնքան իրավիճակը, որքան անձի վերաբերմունքն այդ իրավիճակի նկատմամբ:
Թուրքիայի արդարադատությունը առաջարկում է քրեական պատասխանատվությունից ազատել բոլոր այն տղամարդկանց, ովքեր կհամաձայնեն ամուսնանալ իրենց իսկ կողմից բռնաբարված աղջկա կամ կնոջ հետ:
Ըստ թուրքական «Ռադիքալ» օրաթերթի` վերոնշյալ առաջարկությունը լրջորեն քննարկվել է Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:
Նրանք առաջարկել են որոշակի փոփոխությունների ենթարկել քրեական օրենսգիրքը և դրանում ներառել հատուկ հոդվածներ, որոնց միջոցով հնարավոր կլինի քրեական պատասխանատվությունից ազատել կամ որոշ չափով նվազեցնել այն տղամարդկանց դեմ սահմանվելիք պատժաչափերը, որոնք կհամաձայնեն ամուսնանալ իրենց իսկ զոհի հետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.