23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Ազգային ժողովում հրավիրել է ընդունելություն, որին մասնակցել են ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավորները:
Ընդունելության ժամանակ իր շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ասել է.
«Ձե՛րդ Սրբություն, Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Ձե՛րդ Սրբություն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս այս հիասքանչ տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ: Այսօր հավաքվել ենք նշելու ամենանվիրական ձեռքբերման, մեր անկախ հայրենիքի ծննդյան տարեդարձը: Ինչպես ցանկացած տարեդարձ, այս դեպքում էլ մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք հիշում բոլոր բերկրալի պահերը, վերապատմում քաղցր հուշերը, հպարտությամբ նշում ձեռքբերումները: Այսինքն ճիշտ այնպես, ինչպես 20-ամյա պատանու հոբելյանի օրն իրենց կպահեին բոլոր բարի կամեցողները, հարազատներն ու ծնողները: Այս օրերին հաճույքով հիշում ենք հոբելյարի առաջին քայլերը, ի լուր աշխարհի արտասանած առաջին խոսքերը, հաղթահարած առաջին բարձունքներն ու ամենամեծ հաջողությունները: Դա, անշուշտ, բնական է, և ոչ այլ ինչ է, քան բոլորիս անսահման սիրո ուղղակի արտահայտությունը: Եթե հիշում եք, ճիշտ այդպես է պահել իրեն մեզնից յուրաքանչյուրը սեփական զավակների 20-ամյակները նշելիս:
Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ տարեդարձը նաև կորուստների ու սխալների մասին է կրկին հիշեցնում` մե՛ր կորուստների ու մե՛ր սխալների մասին: Այո՛, ունեցանք նահատակներ, ովքեր իրենց անձնազոհ սխրանքով նորանկախ երկրի համար ապրելու ճամփա հարթեցին: Մենք մեր մոմերն ենք վառում նրանց պայծառ հիշատակին, իսկ նրանց հերոսության շնորհիվ այս օրերին նաև բազում տոնական տորթերի վրա հազարավոր տոնական մոմեր կվառվեն: Դրանք կլինեն կյանքի մոմեր, ու հենց դրա համար էր մի ողջ ժողովուրդ մահվան դեմ ելել:
Ունեցանք նաև կորուստներ ու սխալներ, որոնք մեր չիմացության կամ անկազմակերպվածության արդյունք էին: Այդ սխալների համար առնվազն հարկ է ներողություն հայցել: Անշուշտ, քսանամյա պատանուն այդ ներողությունն ամենևին էլ պետք չէ, այն հենց մեզ է պետք. մեզ, որ առանձին դեպքերում չկարողացանք պահպանել մեր ընկերների կյանքը, որ դեռ չենք կարողացել ապահովել բոլոր ընտանիքների բարեկեցիկ ու արժանավայել կենցաղը, որ երբեմն անգամ չենք վարանել բառի բուն իմաստով իրար դեմ ելնել, որ ծննդյան տոնակատարության պահին անգամ տոնական սեղանի շուրջ ունենք դատարկ աթոռներ: Տա՛ Աստված, որ մե՛նք կարողանանք ներել մեզ` ժամանակին հասկանալով ու ուղղելով մեր բոլոր սխալները:
Հարգելի՛ գործընկերներ,
Անկախության ողջ ընթացքում մեր խորհրդարանն իր ուրույն դերն ու նշանակությունն է ունեցել պետության կայացման ու զարգացման գործում: Ցավոք, մեր պատգամավորներից ոմանք հեռացան կյանքից` մնալով բոլորիս հուշերում: Այսօր մեր շնորհավորանքն ու երախտագիտությունը պետք է ուղղենք նրանց ընտանիքներին: Հավերժ հիշատակ նրանց, և թող սերունդները մշտական հպարտությամբ հիշեն նրանց վաստակը:
Անկախ Հայաստանի բոլոր պատգամավորներին, ովքեր իրենց նպաստն են բերել մեր երկրի կայացման, զարգացման, հզորացման սուրբ գործին, ուզում եմ ասել շնորհակալություն: Ունեցել ենք և ունենք քաղաքական տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ, բանավիճել ենք, եկել ենք ընդհանուր համաձայնության կամ մնացել յուրաքանչյուրս մեր կարծիքին, հասկացել ենք իրար, երբեմն` ոչ: Էականն այն է, որ բոլորիս պետք է միավորեր և պետք է միավորի հզոր Հայաստանի պատկերացումը, մեր զավակների համար մեր երազած պետությունը իրական դարձնելու մղումը, և համոզված եմ, այս հարցում եղել ենք, կանք ու պիտի լինենք միասնական` անկախ դրան տանող ճանապարհների տարբեր ընկալումներից ու պատկերացումներից:
Բոլորդ էլ տարբեր տարիների զբաղված եք եղել օրինաստեղծ աշխատանքով: Ո՞վ կարող է ավելի լավ, քան դուք, պատկերացնել, որ պետության և նրա օրենսդրության հանդեպ հարգանքով ներշնչված, մեր քաղաքացիների անվտանգ, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի ապահովմանն ուղղված ցանկացած քայլ, ջանք, գործողություն, մոտեցում կամ տեսակետ արժանի է հարգանքի: Եվ պետք է հստակ բարձրաձայնենք, որքան էլ տարբեր լինեն նշված մոտեցումները` դրանք մեր հարստությունն են:
Վստահ եմ` մեր ուժն ու եռանդը պետք է ծառայեցնենք անկախության սերնդին կայացած քաղաքական մշակույթ կտակելու գործին: Քաղաքական մշակույթ, որը կբացառի հանրության տարանջատումը յուրայինների և օտարների, որը ենթադրում է առողջ բանավեճ` հանուն պետության և քաղաքացու ավելի լավ ներկայի և շատ ավելի լավ ապագայի։
Կարծում եմ, որ մեր ողջ հասարակությունը, և մանավանդ այստեղ ներկա գտնվող պատգամավորները, ունեն առաքելություն` ձևավորել քաղաքական պայքարի և գործունեության նոր ավանդույթներ, այնպիսիք, որոնք հետագա տարիների և տասնամյակների համար կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն հնարավոր ցնցումներն ու անկայունությունը մեր երկրում: Աստիճանական, բայց հաստատուն առաջընթացը, վստահ եմ, մեր պարագայում այլընտրանք չունի: Համաձայնեք, որ այստեղ յուրաքանչյուրիցս շատ բան է կախված:
Հավատում եմ, որ մեր հասարակությունը բավականաչափ հասուն է դրա համար: Առավել ևս, որ այդ հասունացման ճանապարհին մենք ունեցել ենք ոչ միայն նշանակալի ձեռքբերումներ, այլև ունենք դառը փորձ:
Մեր 20-ամյա պետության համար գալիս են և մասամբ արդեն եկել են այնպիսի ժամանակներ, երբ մեր սխալները կարող են շատ թանկ արժենալ, բայց կա և հակառակը: Դրանք ժամանակներ են, երբ մեր ճիշտ կեցվածքն ու վարքը կարող են սպասվածից անհամեմատ ավելի մեծ դրական արդյունքներ արձանագրել: Արդյունքներ, որոնց արժանի են և որոնց սպասում են մեր երկիրն ու ժողովուրդը:
Այս լավատեսությամբ ու հավատով մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և ասում.
Կեցցե՛Հայաստանի Հանրապետությունը»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստն սկսվեց մեկ րոպե լռությամբ Գարեգին Ազարյանի հիշատակը հարգելով:
ԿԸՀ-ն նիստ էր գումարել` օրակարգում ունենալով հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
ԿԸՀ նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գարեգին Ազարյանի վաղահաս մահից հետո: Նա ութ տարի շարունակ ղեկավարում էր հանձնաժողովը:
Նիստում ԿԸՀ նորանշանակ անդամ Տիգրան Մուկուչյանը ընթերցեց և ստորագրեց ԿԸՀ հանձնաժողովի պարտավորության տեքստը:
Հանձնաժողովի նիստում միաձայն ԿԸՀ նախագահ ընտրվեց Տիգրան Մուկուչյանը: Նրա թեկնածությունը միակն էր:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունից հետո, համենայն դեպս դե ֆակտո, դեռ հստակեցված չէ նոր թեկնածուի անձը: Հիմնական թեկնածու է համարվում Միքայել Մինասյանը: Չար լեզուներն ասում են, որ Կարապետյանի նախագահականից հեռանալու պատճառը հենց նրա հետ ունեցած տարաձայնություններն են:
Սակայն Հետաքրքիր է, որ պղտոր գետում ձուկ որսացողները ժամանակ չեն կորցնում. լուրեր են շրջանառվում, որ աշխատակազմի նոր ղեկավար լինելու է ոչ ավել, ոչ պակաս Արտաշես Գեղամյանը: Թե ինչքանով է դա հավաստի, թողնում ենք ընթերցողի երևակայությանը, սակայն մեր ունեցած տեղեկություններով լուրեր տարածողը հենց ինքը` Գեղամյանն է:
Գերմանիայում Բեռլինի խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքներով Սոցիալ–դեմոկրատները հինգ տոկոսով առաջ են անցել իրենց հիմնական մրցակից` քրիստոնեա – դեմոկրատներից: Նրանց առաջնորդն է Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը։
Բեռլինի ընտրություններում սոցիալ- դեմոկրատները հավաքել են ձայների 28,3 %-ը, քրիստոնեա–դեմոկրատները՝ 23,4 %-ը, «կանաչները»՝ 17,6 %-ը, ձախերը՝ 11,7 %-ը և «Պիրատների կուսակցությունը»՝ 8,9%-ը:
Ընտրությունները առանց որևէ միջադեպի են անցել:
Ընտրությունների արդյունքում ակնհայտ է եղել, որ Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայթը, երրորդ անգամ կգլխավորի մայրաքաղաքը։
Գերմանական մամուլի փոխանցմամբ, սոցիալ–դեմոկրատների համոզիչ հաղթանակը հուշում է որ Վովերայթին Գերմանիայի կանցլերի միակ հավանական թեկնածուն է: Սոցիալ–դեմոկրատները ոչ միայն ուժեղ լիդերի, այլև հաջորդ խորհրդարանական ընտրություններում կանցլերի պաշտոնին հավանական թեկնածուի կարիք ունեն: Կլաուս Վովերայթն ունի բոլոր շանսերը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելու համար։ Թեկուզ և Բեռլինի քաղաքապետն ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում, որը նա չի էլ փորձում թաքցնել:
Արդեն երկրորդ անգամ կաթվածահար է լինում մայրաքաղաքի տրանսպորտը: Այն, որ անկախության շքերթի փորձն է, հասկանալի է, բայց ինչու ոչ կիրակի օրը կամ գոնե ոչ աշխատանքային ժամին անցկացնել փորձը, միևնույնն է ոստիկանության շարքային աշխատակիցներին չեն վճարում և ի դեպ չեն վճարել որևէ անգամ: Սակայն սա այլ խոսակցության թեմա է: Բավական չէ աշխատանքային օրվա, աշխատանքային ժամին, շիլաշփոթ է քաղաքում ու վերահսկողություն չկա, դեռ որոշ երթուղայիններ, օգտվելով առիթից, իրենց քեֆով ոնց ուզում քշում են, ոնց կարճ է ու խցանումներից հեռու ու առանց նախապես զգուշացնելու: Մարդիկ հայտնվում են հիմար վիճակում` իրավմամբ դժգոհելով անկազմակերպ միջոցառումներից:
Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանը պարզաբանեց, թե ոստիկանները վերահսկում են, բայց դե խառը վիճակ է:
Տեղեկացնենք, որ ոստիկանները ընդամենը խումբ — խումբ կանգնած էին մայթերին և համենայն դեպս մեր ացնելու պահին,չնայած խառնաշփոթին, ոչինչ էլ չէին անում:
Ոստիկանությունը փորձաքննության եզրակացությամբ պարզել է, որ վերջերս սկանդալի կենտրոնում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտերնետում տարածված լուսանկարները պոռնկագրական բնույթի են:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ Գագաիկ Համբարձումյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ, սակայն դժվարացավ ասել հարուցվելու է քրեական գործ, թե ոչ: «Դեռ հստակ որոշված չէ, նյութերը ուղարկվել են մեզ մոտ, քննություն է կատարվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դերասանուհու պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածել է նրա նախկին գուգընկեր Կարեն Արայանը:
Այսօր Սևանում` «Գեղամա» լողափում, ջրահեղձ արված դիակ է գտնվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ «Գեղամա» լողափի հարակից տարածքում` ափից 5 կմ հեռավորության վրա, ջրի մեջ տղամարդու դիակ են նկատել:Դեպքի վայր է մեկնել փրկարար վարչության հատուկ փրկարարական ջոկատը: Նրանք լճից դուրս են բերել մոտ 60 տարեկան (ինքնությունը դեռ պարզ չէ), գոտկատեղից քար կապած տղամարդու դիակ եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ այս շաբաթ «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»-ը մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման և բացթողնման համար սահմանել է՝
ՈՍԿԻ` գնման գին` 20108.63 (-453.21), բացթողնման գին` 21857.21 (-492.62), ԱՐԾԱԹ` գնման գին` 449.27 (-11.78), բացթողնման գին` 488.34 (-12.8), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 20084.46 (-357.31), բացթողնման գին` 21830.94 (-388.38), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8032.4 (-341.22), բացթողնման գին` 8730.87 (-370.89):
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) իր այսօրվա` սեպտեմբերի 19-ի նիստում որոշել է լուծվող սուրճի ներկրման ոլորտում խոշոր ծավալներ ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ կիրառել տուգանք` 20 մլն դրամի չափով:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հանձնաժողովը դեմպինգի, խտրական գների կիրառման եւ անհիմն գնաճի փաստեր է բացահայտել:Հանձնաժողովի ուսումնասիրություններով, բացահայտվել է, որ, վերոնշյալ ընկերությունը տեւական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով,իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը:
Հանձնաժողովը պարզել է նաեւ, որ մի որոշ ժամանակահատված էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակցներին, այսինքն, ընկերությունը իրականացրել է դեմպինգ, ինչի արդյունքում էլ լուծվող սուրճի շուկայում կարողացել է զբաղեցնել գերիշխող դիրք՝ ներկրման ծավալներով դառնալով առաջատար: Հանձնաժողովի փորձագետներն այս ընկերության վարքագծի հետ կապված բավականին ուշագրավ բացահայտումներ են կատարել: Մասնավորապես, համաձայն ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է 820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից անհամեմատ ցածր արժեքով՝ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով, ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը եւ վարել է հակառակ քաղաքականությունը. Նույն 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի անգամ թանկ՝ 3300 դրամով:
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը տեւական ժամանակ գործել է օրենքի ակնհայտ խախտումներով եւ գերշահույթներ կորզել սպառողներից: Ի դեպ, ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաեւ, որ ապրանքի ձեռքբերման եւ վաճառքի գները ակնհայտորեն չեն համապատասխանում իրական շուկայական գներին, ինչի հետ կապված բոլոր նյութերն ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե:
Տեղեկացնենք, որ «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր ներկրող է հանդիսանում նաեւ հետեւյալ ապրանքային շուկաներում՝ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» եւ «Բրինձ»:
«Սարդարապատ» շարժման հայտարարությունը.
Անկախության հանրաքվեի և Հայաստանի հանրապետության 20-ամյակը պատեհ առիթ է հասկանալու համար հայոց պետականության ներկա վիճակը և հեռանկարները:
Երրորդ հանրապետությունը լույս աշխարհ եկավ դառնալու համար այն անցումային միավորը, որը պետք է խորհրդային կայսրության փլատակների տակից հաներ Խորհրդային Հայաստանը, ստեղծեր հայկական բանակ և ազատագրեր Արցախը,` դարձնելով Հայաստանը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ:
Սակայն Հայաստանի Հանրապետության իրար հաջորդող վարչախմբերը միայն արտաքնապես ձևափոխեցին խորհրդային կառավարման համակարգը, և ոչ միայն չմաքրեցին երկիրը կոռուպցիայի ժանգոտ շերտից, այլև այն զարգացնելով հասցրեցին բարոյա-հոգեբանական «փտախտային» վիճակի` կանգնեցնելով ժողովուրդը վերոհիշյալ պատմական ձեռքբերումների ճակատագրական կորստի իրական վտանգի առջև: Արդյունքում, հանրապետությունը այս տարելիցը նշում է ոչ որպես ուժերի ծաղկման շրջանում գտնվող «երիտասարդ», այլ որպես «զառամյալ ծերունի», որի «վայ» վերնախավը ոչ միայն անկարող գտնվեց անկախ երկիր ստեղծելու, այլև իր հանցավոր կառավարմամբ հայրենիքը հասցրեց սնանկության այնպիսի մի եզրի, որից փրկվելու միակ միջոց է թվում Հայրենիքից արտագաղթ-փախուստը:
Մեծ հաշվով ամբողջ հայրենաբնակ ժողովուրդը պատրաստ չեղավ դիմագրավելու մահաբեր ճառագայթների նման անտեսանելի և գլոբալիզացիացման նոր «շորեր» հագած հին թշնամուն` նյութապաշտությանը: Այդ պայմաններում ազգային արժեքային ավանդական համակարգը դրսևորեց իմունային անբավարարություն և չկարողացավ պայքարել վայրի ընչաքաղցության, անմարդկային դաժանության և մարտնչող տգիտության վարակների դեմ: Արդյունքում Հայաստանի հասարակությունը ոչ միայն չհասավ իրական անկախության, այլև գլորվեց օտարման «ճահիճը»` քաղաքա-տնտեսական «վերնախավի» օտարում երկրից, պետականությունից և ժողովրդից, հասարակության օտարում իշխանությունից, հասարակության անդամների օտարում մեկը մյուսից եւ ի վերջո ամենավտանգավորը` հասարակության օտարում իր հայրենիքից։
Սակայն այլընտրանքային նոր որակի գործընընթաց սկսելու համար ասպարեզ են գալիս նոր ուժեր: Նոր ուժեր, որոնք արտահայտվում են օրեցօր ավելացող և թափ հավաքող բազմազան քաղաքացիական նախաձեռնությունների տեսքով, որոնց հաջողությունները վկայում են Չորրորդ հանրապետությամբ հղի նոր իրականության մասին: Այս նոր որակը շեշտակիորեն հակադրում է իրեն նյութապաշտության, հակամարդկայնության և ապազգայնության մարմնավորում դարձած` քրեածին օլիգարխներից բաղկացած, և դրսերում օտար հովանավորող փնտրող իշխող խառնուրդին:
Երրորդ hանրապետության «խավարի» խտանալուն հետևելու է նրա «ձմեռվա» ավարտը:
Ու ծնվելու է Չորրորդը և դեռ գերելու է իր ծննդյան «գարնանային» ողջ հմայքով և մեր ժողովրդի նորանալու հավերժական կարողությամբ, վերջ տալու համար արտագաղթին, տնտեսական անկմանը, և հալածանքներին: Չորրորդ hանրապետության ժողովուրդը ոչ միայն ազատվելու է իր վզին փաթաթվող ճորտի կարգավիճակից, այլև ներշնչվելով իր մոտ և հեռու անցյալի լավագույն զավակների ցուցաբերած արծվային վարքով` լինի դա Արցախյան հերոսամարտ, Սարդարապատ թե Ավարայր, տեր է դառնալու իր նորացող երկրին ուղղակիորեն մասնակցելով իր ճակատագրին առընչվող բոլոր որոշումների կայացմանը: Հայը, լինի նա հայրենաբնակ թե աշխարհասփյուռ, իրավամբ հյուր չի լինելու իր հայրենիքում, և իր ճակատագիրն ինքն է որոշելու …
Շնորհավորելով Հայաստանի և սփյուռքի բոլոր առողջ ուժերին անկախության 20-ամյակի կապակցությամբ այդուհանդերձ դատապարտում ենք ներկա ողբերգական վիճակից ուշադրությունը շեղող և տոնակատարությունը “ժանտախտի ժամանակ խրախճանքի” վերածող բոլոր փորձերը և կոչ ենք անում ընդլայնել պայքարը կեղեքող իշխանավորների դեմ` հասնելու համար նրանց հեռացմանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.