23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի’ նախօրեին ուշ երեկոյան կայացած նիստում որոշվել է ևս երկու ամսով երկարաձգել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը: Արդեն երրորդ անգամն է, որ կալանքը երկարացնելու որոշում է կայացվում:
Միջնորդությունը ներկայացրել էր ՀՔԾ-ն դեռ սեպտեմբերի 14-ին:
«Լիահույս եմ, որ Եվրամիությունը նախարարների խորհրդի արտոնությամբ Հայաստանի հետ կարճ ժամանակում կտա վիզային ռեժիմի դյուրացման մեկնարկը: Եթե մենք շահագրգիռ ենք հարաբերությունների հզորացմամբ տարածաշրջանային երկրների հետ, ապա կարևոր բաղադրիչ է մարդկանց ազատ տեղաշարժի հարցը, որին մեծ կարևորություն ենք տալիս»,-հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթն լրագրողների հետ հանդիպման ժամանակ`հույս հայտնելով, որ Վարշավայում Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության ներկայացուցիչների գագաթնաժողովից հետո դրական տեղաշարժեր կլինեն:
Դեսպանի խոսքով Եվրամիության անդամ պետությունների մեծամասնությունը շահագրգիռ է Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Իրենք կշարունակեն իրենց ուժերի ներածին չափ օգնել Հարավային Կովկասի տնտեսության զարգացմանը :Նա համոզված է, որ արտագաղթն ընդհանրապես կանխելու համար պետք է տնտեսության զարգացում ու կայունացում,աշխատատեղերի ստեղծում:
«Վիկիլիքս»-ի հրապարակումների մասին խոսելիս Շմիդթը նշեց, որ դրանք, իրոք, մեծ արձագանք ունեցան, սակայն անհրաժեշտ է առաջ գնալ և վստահություն վայելելու համար շարունակել նույն թափանցիկ աշխատանքը : «Պետք է աշխատենք այնպես, որ պետությունը վստահի մեզ մեր գործառույթների մեջ` հանուն ժողովրդավարական զարգացումների այդ երկրում»,- ընդգծեց դեսպանը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուղեւորվել է ԱՄՆ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանին մասնակցելու համար, հաղորդում է GHN-ն:
Արդեն հայտնի է, որ Սահակաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի, ինչպես նաեւ նրա նախորդած նախագահներ Ջերջ Բուշի եւ Բիլ Քլինթոնի հետ: Վրաստանի նախագահը բացելու է «Կոնկորդիա»-ի գագաթաժողովը, որը անցկացվելու է ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին զուգահեռ: Սահակաշվիլին նաեւ մասնակցելու է «Բաց ղեկավարման համար համագործակցության» կոնֆերանսին:
Հանկարծամահ է եղել ճանաչված դերասան Գուրգեն Մարտիրոսի Սեդրակյանը: Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնից մեզ տեղեկացրեցին, որ վերջինի հուղարակավորության արարողությունը տեղի է ունեցել այսօր:
Գուրգեն Սեդրակյանը ծնվել է 1955թ. ապրիլի 5-ին: Նա երկար տարիներ աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, Երևանի Համազգային թատրոնում, Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում:
Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և հեռուստասերիալներում: Վերջին տարիներին հեռուստադիտողը նրան տեսնում էր «Կյանքի գինը» մարմավորած դերում:
Վերջնկանապես պարզվել է, որ սեպտեմբերի 17-ին` ժամը 17:40-ին, Նալբանդյան փողոցի Արմինե Հովվյանի բնակարանում բռնկված հրդեհի և 64-ամյա տանտիրուհու մահը փոխկապակցված է. նրան սպանել են հրդեհից առաջ: Տանը եղած մյուս անձը` 43-ամյա Կարեն Պետրոսյանը, ով հրշեջների կողմից շնչուղիների այրվածքով տեղափոխվել էր ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, հիվանդանոցից փորձել է փախչել: Հենց այդ արարքն էլ ոստիկանների մոտ կասկած է առաջացրել, և Կարենին անմիջապես խուզարկել են ու գրպաններում հայտնաբերել ոսկյա զարդեր և 40 հազար դրամ, որը, ինչպես պարզվել է, գողացված է:
Բայց նա փախչում էր ոչ նրա համար որ գողոնը գրպանում էր այլ ավելի շուտ նրա`որԿարեն Պետրոսյանը, ով փաստորեն համարվել է տան բարեկամը տիկնոջ գլխին հարվածել էր մուրճով: Նա, ինչպես պարզվել է Արմինեի քրոջ տղայի ընկերն է և ըստ մամուլի, մշտապես օգնել է միայնակ ապրող, չամուսնացած տարեց դասախոս կնոջը կենցաղային հարցերում`ինչ-որ բան վերանորոգել, ինչ-որ բան տեղափոխել: Այդ օրն էլ Արմինեի տուն է գնացել նրա համակարգչային ծրագրերն ուժեղացնելու նպատակով, հետո պետք է գորգը տեղափոխեր լվացման: Եվ քանի որ բոլորն էլ գիտեին, որ Կարենն Արմինեի բնակարան պիտի գնար, դրա համար էլ նա, գողանալով դասախոսի ոսկիներն ու գումարը, մուրճով դաժանաբար հարվածել է Արմինեի գլխին, սպանել, այնուհետև որոշել է հրդեհել բնակարանը և հեռանալ այնտեղից՝ մտածելով, որ ում, ում, բայց իրեն չէին կասկածի: Սակայն ծրագիրը ձախողվել է, խանգարել է հրդեհից տաքացած դուռը, որը ջերմությունից ընդարձակվել է ու չի բացվել, և Կարենը մնացել է փակված բնակարանում:
Այսօր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 144 եւ 236 հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարների տարածման փաստով:
Նշենք, որ փորձաքննություն էր կատարվել ոստիկանության 6-րդ վարչության կողմից: Սեպտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն` համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի էին:Ըստ ոստիկանության տվյալների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` Կարեն Արայանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, թե անկախ Հայաստանի երեք նախագահներից ոչ մեկն էլ ավանդ չունի անկախության գործում. «Ավանդ չկա, դա լոկ խոսքեր են, որովհետև երեք նախագահներն էլ՝ մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, մտածել են իրենց հարստացման մասին»: Հարցին, թե ո՞ր նախագահն է ավելի քիչ մտածել իր հարստացման մասին, Կարապետյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այսպիսի գումարներ չկային»:
Կարապետյանի խոսքով՝ այսօր Հայաստանն անկախ չէ, քանի որ մեծ ազդեցություն ունի ոչ միայն Ռուսաստանից, այլև` Արևմուտքից: Նրա համոզմամբ` այսօր հայության համար չկան ապրուստի բավարար միջոցներ. շարունակում են մեծարել ու շքանշաններ շնորհել օլիգարխներին, որոնք ոչինչ չեն արել Հայաստանի ժողովրդավարացման համար:
ԺԿ նախագահը վերջում պարզապես ավելացրեց, որ թեև հրավիրված էր ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված երեկվա միջոցառմանը, բայց ներկա չի եղել` «որովհետև սա չի մեր երազած անկախությունը»:
Երեկ թուրքական «Սաբահ» թերթը տարածել էր այն հայտարարությունը,ըստ որի` ամերիկահայերը որոշել են վերակենդանացնել ԱՍԱԼԱ-ն (Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակ) ու այդ իսկ նպատակով հիմնել են «Ամերիկահայերի լեգիոն» կազմակերպությունը, որի անդամները հատուկ և խստացված զինվորական պատրաստություն են անցնում Ամերիկայում։
Eurasianet.org կայքը փորձել է ճշտել,թե որքանով է այս տեղեկությունը հավաստի: Ինչպես նշվում է կայքում,իրենց հաջողվել է կապ հաստատել Լեգիոնի հիմնադիր 43–ամյա մի տղամարդու հետ, որը պարզապես Ջոն Ս. է ներկայացել։
Ըստ Ջոն Ս-ի՝ Լեգիոնը ստեղծվել է 2007թ. և այս պահին մոտ 20 անդամ ունի՝ 17 տարեկանից բարձր։
«Մեր Լեգիոնը համայնքային կազմակերպություն է։ Մենք պարզապես փորձում ենք միասին հավաքվել և մարզվել, որպեսզի երկրաշարժի կամ այլ աղետի դեպքում պատրաստ լինենք մարդկանց օգնելու։ Մենք փորձում ենք կապ հաստատել արտակարգ իրավիճակների գործակալության հետ և նրանցից բան սովորենք։ Մենք անմեղ մարդկանց սպանելու համար չենք ստեղծվել և ահաբեկիչներ չենք։ Ես չգիտեմ, թե ինչու են մեզ համեմատում ԱՍԱԼԱ–ի հետ, մենք ԱՍԱԼԱ–ն չենք»,ասել է նա։
Ջոնը նշել է նաև, որ իրենց խումբը որոշ թեթև զինվորական պատրաստություն է անցել՝ օրինական գրանցված զենքով։ «Եթե Հայաստանում պատերազմ լինի, և մենք վերջին տարբերակը լինենք, մենք կգնանք Հայաստան»,– ավելացրել է Ջոնը`ընդգծելով, որ իրենք Թուրքիայի հետ որևէ խնդիր չունեն. «Մենք Թուրքիա գնալու, այնտեղ պատերազմ կամ այլ բան սկսելու համար չենք»,– ասել է Ջոնը:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարեց,որ խորհրդարանը չի զգում այնպիսի մարդկանց կարիք, ովքեր հետևողականորեն չեն զբաղվի օրինաստեղծ աշխատանքով` կրկնելով օրեր առաջ պարբերականներից մեկին տված հարցազրույցում արտահայտած իր այն համոզմունքը, որ ՀՀԿ-ին «մումիաներ պետք չեն»։
«Նման պատգամավորներ մեր հասարակությանը, մեր ժողովրդին պետք չեն։ Հասարակությունն անընդհատ նայում է օրենսդիր մարմնին, այն կարծես հասարակության դեմքը լինի։ Խորհրդարան պետք է գնան մարդիկ, ովքեր կզբաղվեն օրինաստեղծ գործունեությամբ։ Ինչ վերաբերում է մումիաներին, սա հումորով եմ ասել։ Մումիաներ խորհրդարանում չկան, դրանք շատ թանկ արժեն եւ բուրգերում են պահվում։ Եվ ոչ ոք չի թողնի, որ մենք դրանց Ազգային ժողով տանենք»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, խոսելով անցյալի մի շարք բացթողումների մասին, հիշեց, որ 1991թ. բնակչության 60 տոկոսը դեմ էր անկախությանը, ՀՀՇ-ի պատգամավորների 40 տոկոսը նույնպես դեմ էր ԽՍՀՄ-ից դուրս գալուն, որովհետև մեր արդյունաբերության 40 տոկոսը հանվում էր միութենական շուկա: «ՀՀՇ-ի առաջնորդների մեջ չկար ոչ մի ինժեներ, ոչ մի տնտեսագետ. մարդիկ էին, որոնք ռոմանտիկ մթնոլորտով տարված, չէին մտածում, թե մենք ինչ սոցիալական վճար պիտի տայինք այդ անկախության դիմաց: Երկիրը մի օրում աղքատ դարձավ»,- ընդգծեց Ադիբեկյանը՝ ավելացնելով, որ անկախության տարիների սոցիալական սարսափելի վիճակի պատճառով ՀՀ-ում սկսվեց արտագաղթը:
Ըստ նրա` ճիշտ չէր ՀՀՇ ղեկավար Ա. Մանուկյանի այն հայտարարությանը, թե անկախության հանրաքվեին մասնակցել է ավելի քան 2 մլն. մարդ. «Անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող մարդկանց 40 տոկոսը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Մանուկյանի մատնանշած թիվը մասնակցած լիներ հանրաքվեին, ապա ընտրատարածքներում պետք է լինեին «կիլոմետրանոց հերթեր»:
«Մենք դատապարտված էինք լինել անկախ, որովհետև ԽՍՀՄ-ը փլուզվում էր»,- հավաստիացրեց սոցիոլոգը՝ պարզաբանելով, թե այդ ժամանակ հասարակությունը դեմ էր անկախությանը: Նրա պարզաբանմամբ՝ անկախանալու մեր բանաձևի հիմքն ազատական էր, ֆաշիզմ չկար: «Մենք քայքայում ենք սատանայի որջը, դա Ռեյգանի խոսքն էր»,- ասաց նա::
Ադիբեկյանի խոսքով՝ այսօր Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է տարածաշրջանում, ինչի շնորհիվ էլ որոշակի աջակցություն է ստանում , «բայց դեռ չենք տեսնում անկախության քաղցր պտուղները, որ կարողանանք բարեկեցիկ ապրել»: «Մենք պետք է դաս քաղենք անկախության գործընթացից, հասկանանք, որ խնդիրների մեծ մասը չի լուծվել, և դրանք պետք է լուծվեն ապագայում»,- ընդգծեց Ա. Ադիբեկյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.