23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Վադիմ Սաբրեկովին, որը հայտնի է Վադիմ Կիրովսկի կամ Չեբուրաշկա մականունով:
«Պրայմ Քրայմ» կայքի հաղորդմամբ, 49-ամյա «օրենքով գողը» մեկնել է Երևան` մահացած հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբոր՝ Արտյոմի հետ հանդիպելու համար, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել, քանի որ «Զվարթնոցում» իրավապահները նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան և արտաքսել են, և այդ մասին տեղյակ են պահել իրենց ռուս գործընկերներին:
Մոսկվա ժամանելուն պես Վադիմ Սաբրեկովին ձերբակալել են, ապա որոշ ժամանակ անց ազատ են արձակել:
Նախագահ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը՝ Ստրասբուրգ): Այս պաշտոնը թափուր էր ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանին ԱԳ փոխնախարար նշանակելուց հետո:
Պապիկյանը Հանրային խորհրդի անդամ ու Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի փեսան է:
Այսօր ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով ՀՀ անկախության հռչակումից հետո երկրի կայացման գործընթացին, ասել է. «Իմ տպավորությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում աշխատել։ Մենք ունենք կառավարություն, որը հոգնած մարմնի տպավորություն է թողնում»:
Անկախությունն իսկապես տոն է. «Ես այն սերնդի մարդկանցից եմ, որը մասնակցել է անկախության մեխանիզմների մշակմանը: Մենք նպատակ ունեինք ստեղծել մի երկիր, որտեղ գերիշխող կլիներ օրենքը,- ասաց Ասատրյանը, — Հայաստանը ԽՍՀՄ պետություններից միակն էր, որ իր անկախությունը հռչակեց ԽՍՀՄ օրենքների հիման վրա, իսկ մյուսներն անկախացել են քաղաքական վճիռների արդյունքում»:
Նա ցավ հայտնեց, որ այսօր Հայաստանում գերիշխողը նեգատիվն է. «1991-ից մինչև հիմա բնակչությունը նվազել է, Հայաստանը դեռ տնտեսական կայուն զարգացում չի ապահովել` չնայած որոշակի առաջընթացներ այդուհանդերձ կան: Հայաստանը մի երկիր է, որտեղ հինգ-տասը հոգի գերիշխող դիրք ունեն: Բացի դա, այնպիսի հարաբերություններ են, որ կան անհատներ, որոնք որոշում են՝ ով ինչով պիտի զբաղվի կամ չզբաղվի»:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հ. Հակոբյանի համոզմամբ այսօր իրոք կա արտագաղթ և դեռ կշարունակվի, ու դա մտահոգիչ է և լրջորեն պետք է վերաբերվել դրան, սակայն. «Անկախությունը բացարձակ արժեք է: Ինձ համար առավել կարևոր է անկախությունը պահպանելու, արժևորելու հոգեբանությունը»:
Այստեղ սկսվեց բանավեճը. Հակոբյանը համամիտ չէր Ասատրյանի հետ, թե` ՀՀ-ում զբաղվածությունը լուրջ խնդիր է, վկան` տնային տնտեսությունների շրջանում կատարված սոցհարցման արդյունքները: Ասատրյանը հակադարձեց` «Չորս հարյուր հազար մարդ գործազուրկ է»:
ԿԲ նախկին նախագահը Հայաստանում տիրող վիճակը համեմատեց ՀՀ օրհներգի խոսքերի հետ, որին Հակոբյանը դեմ էր. «Ես համաձայն չեմ, որ Հայաստանը թշվառ է, որովհետև երկիրը թշվառ համարողը պետք է լինի հայրենազուրկ, որովհետև հայրենիք չունեցողն է թշվառ»:Հանրապետական պատգամավորը կողմ է օրհներգի մյուս քառատողին ազատ, անկախ: Չնայած դրանից պատկերը չի փոխվում. երկուսն էլ մերն են նաև օրհներգում:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը շարունակում է խթանել երկրի մրցունակությունը զբոսաշրջության միջազգային շուկաներում:
Համաշխարհային ճանաչում ունեցող «National Geographic Traveler» ամսագիրը, միջազգային քվեարկության արդյունքում, «ակտիվ, այդ թվում էքստրեմալ հանգիստ» անվանակարգում Հայաստանն ընդգրկել է լավագույն երկրների եռյակում:
Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, մրցանակը հանձվել է Մոսկվայում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցչին:
Նյու Յորքի Comex բորսայի աճուրդի ընթացքում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսը էժանացել է 2%-ով` մինչև 1773.5 դոլար տրոյական ունցիայի դիմաց: Ոսկու գների նման դրսևորումն այսօր կապված է այն բանի հետ, որ դոլարի փոխարժեքի աճը համաշխարհային արժույթների նկատմամբ բերել է մետաղի` որպես ներդումների այլընտրանքային օբյեկտի հանդեպ պահանջարկի կրճատման:
Դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական գործընկեր վեց երկրների զամբյուղի նկատմամբ աճել է 0.42%-ով` մինչև 78.01 կետ ԱՄՆ ԴՊՀ որոշման ֆոնի վրա` բարձրացնել երկարաժամկետ պարտատոմսերի մասնաբաժինը իր պորտֆելում ազգային տնտեսության աճի բարձրացման շրջանակներում:
Ոսկու գնի խթանման հիմնական գործոնը, որը քննարկվում է ներդրողների կողմից որպես անկայուն արժույթների ավելի հուսալի այլընտրանք, մնում է Եվրոպայի պարտքային ճգնաժամը և տարբեր երկրներում ինֆլյացիայի արագացումը:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված: Նախատեսվում են նաև սողանքային հատվածի վերանորոգման և գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ:
Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:
Ինչպես հայտնում են «Հայռուսգազարդ»-ից, այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների:
Սյսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Եվրանեսթում հայկական պատվիրակության անդամներ՝ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը անդրադարձան Եվրանեսթի լիագումար նիստի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին:
Մեր պատվիրակության անդամները գոհ էին, որ կարողացել էին առաջ տանել իրենց իսկ խոսքով ասած` «ազգային շահը»:
Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացրել էր մի նյութ, ըստ որի`եղած խնդիրները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության իրավունքի համաձայն: Սա պիտի բանաձև դառնար, ապա ընդգրկվեր Եվրանեսթի աշխատանքներն ամփոփող փաստաթղթում, որն էլ պիտի ներկայացվեր Վարշավայում կայանալիք «Արևելյան գործընկերության» համաժողովին:
ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝փոխանցեց իր ոգևորությունը. Եվրանեսթում իրենց հաջողվել էր խանգարել հակահայ բանաձևի ընդունմանը.«Փորձ էր արվում Ադրբեջանի և, ցավոք, նաև Վրաստանի կողմից շրջանցել ինքնորոշման իրավունքի սկզբունքը»:
«Մենք անհնազանդություն չենք ցուցաբերել, մենք ընդամենը ասել ենք, որ եթե միջազգային իրավունքի տասը նորմ կա` իրավահավասար, ապա բարի եղեք, բոլոր սկզբունքները ներառեք, կամ էլ ավելացրեք նախադասություն, ըստ որի՝ հակամարտությունները լուծվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ ընդծելով, որ Ադրբեջանն իրենց երկու առաջարկներին էլ դեմ էր,- Մենք չէինք կարող թույլ տալ, որ նման ձևակերպմամբ որևէ փաստաթուղթ ընդունվի՝ անկախ նրանից, դա կլիներ Եվրանեսթի վախճանը, թե վերածնունդը»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանից Ստյոպա Սաֆարյանն էլ գոհ էր կատարված աշխատանքներից. «Հայկական պատվիրակությունն այս ամիսներին չերևացող, բայց հսկայական աշխատանք է կատարել»: Եվ քանի որ Եվրանեսթի հաջորդ նիստը կայանալու է Երևանում, Սաֆարյանը լավն ակնկալելու հույսեր ունի. «Ես կարծում եմ` դա լավ արդյունք է»,- ասաց Սաֆարյանը:
ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ գոհ էր, որ, «Հայկական պատվիրակությունն՝ անկախ քաղաքական հայացքներից համախմբված էր, միակամ»: Նա համոզված է, որ «Ադրբեջանը ինչքան էլ բղավի` շոկոլադ, դրանից նրա բերանը չի քաղցրանա»:
Ամերիկյան Forbes հանդեսը կազմել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը։ Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը շարունակում է կրել ԱՄՆ-ի ամենահարուստ մարդու տիտղոսը՝ իր 59 մլրդ դոլարով։
2-րդ հորիզոնականում հայտնվել է ամերիկացի հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 39 լրդ դոլարով։ 3-րդ տեղում է Լարի Էլիսոնը՝33 մլրդ դոլարով:
ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշում հայտնվելու համար անհրաժեշտ է ունենալ մեկ միլիարդ դոլար։
Վարկանշային աղյուսակի 117–րդ հորիզոնականում է հայտնվել խաղատնային բիզնեսի մագնատ հայազգի Քըրք Քրքորյանը՝ 3 մլրդ դոլարով։ «Քրքորյանը հունիսին դուրս եկավ MGM Resorts International–ի խորհրդի կազմից՝ ընկերության գլխավոր խորհրդատուի և առաջին տնօրենի պաշտոնը ստանձնելու համար, իսկ 2011 փետրվարին 200 մլն դոլար իր Լինսի հիմանդրամից հատկացրեց Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին։ 2009թ. բացված նրա 8.5 մլրդ դոլար արժողությամբ City Center խաղատունը համարվում է ամնեաթանկ մասնավոր անշարժ գույքի գործարքն ԱՄՆ պատմության մեջ: 2007թ. նրա մասնաբաժինը MG-ում 11 մլրդ դոլար էր կազմում, իսկ այժմ դրա գինը նվազել է` հասնելով 1.2 մլրդ-ի: 1966թ. նա հիմնել էր Trans International ավիաուղիները, որի վաճառքից 104 մլն դոլար շահույթ էր ստացել: MGM Studios-ը նա գնել ու վաճառել է երեք անգամ»,- գրված է Քըրք Քրքորյանի բնութագրությունում:
Նշենք, որ որ Քրքորյանը 117–րդ տեղը կիսում է 10 այլ ամերիկացի միլիարդատերի հետ, որոնց թվում է նաև հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը։
Վայոց Ձորի մարզում, այսօր` սեպտեմբերի 22-ի վաղ առավոտյան, Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում շրջվել է «ԶԻԼ-131» մակնիշի 26 ԼՕ 068 մահնիշի բեռնատար ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մինչ փրկարարների դեպքի հասնելը, ավտոմեքենայի վարորդ` Խ. Դավթյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են Վայքի հիվանդանոց, իսկ ուղևոր, Արարատ քաղաքի բնակիչ 22-ամյա Մ. Սերոբյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Հրշեջ փրկարարները Մ. Սերոբյանի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Նոր Նորքի բաժինը հաղորդում ստացել, որ հիվանդանոց է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ` կրծքավանդակի վնասվածքներով:
Օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, դեռևս չպարզված հանգամանքներում, Բակունցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձի կամ անձանց կողմից դանակի հարվածի հետևանքով կրծքավանդակի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Հակոբ Բուդաղյանը, որն, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալ, իսկ մահացածը 25-ամյա Դավիթ Օհանյանն է:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Վրաերթի ենթարկված զինվորը մահվացել է
Սեպտեմբերի 21-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Մարմարաշեն ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զորամասի ժամկետային զինծառայող, 22-ամյա Օլեգ Տեխովին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է
Սեպտեմբերի 21-ին Քաջարան-Կապան ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21130» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը:
Վարորդը` 33-ամյա Արա Մկրտչյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Ագաթանգեղոսի փողոցում
Սեպտեմբերի 20-ին «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ուղևորուհին մահացել է
Սեպտեմբերի 22-ին «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Սեբաստիայի փողոցում` Եռաբլուրի փառքի պանթեոնի մոտ, բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին` 51-ամյա Մելանյա Սանոսյանը մահացել է:
«Պեժո»-ի վարորդը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Կատարվում է քննություն:
Վրաերթ է արել ու փախել
Սեպտեմբերի 21-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 19 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծեծել է խորովածի շամփուրով
Սեպտեմբերի 22-ին հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին են հաղորդել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածքով հիվանդ են ընդունել, որը Նշավան գյուղի մի բնակիչ է:
Պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բուրաստան-Բյուրավան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները վիճաբանել են, որի ընթացքում նրանցից մեկը խորովածի շամփուրով հարվածել է մյուսին, պատճառել վնասվածք, հետո ներկայացել է ոստիկանության բաժին:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.