23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեպտեմբերի 22-ին օձի խայթոցի թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արենի գյուղի բնակիչ,1961 թվականին ծնված Փ.Կարապետյանը:
Տուժածի առողջական վիճակը բավարար է` հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Արդեն մի քանի ժամ է, ոստիկանությունը փակել է Երեւանի Նոր Նորք եւ Ավան թաղամասերը քաղաքի կենտրոնին կապող Մյասնիկյան պողոտան եւ մեքենաններից բաց է թողնում միայն դրանք ստուգելուց հետո: Պատճառն այն է, որ ոստիկանները փնտրում են հանցագործներին:
Բոլոր մեքնենաներին ստուգում եւ նոր միայն թույլ են տալիս շարունակել ճանապարհը։ Նշված տարածքում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու գործողությունն է ընթանում։
Սեպտեմբերի 22-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողները, Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան են տեղափոխել 31-ամյա Հայկանուշ Հովհաննիսյանին։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2008 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Էրեբունիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: Հայկանուշ Հովհաննիսյանը կալանավորված է:
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու-Յորքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ երեկոյան հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Զրույցի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին անգամ ընդգծեց, որ բանակցություններում հնարավոր է առաջընթաց արձանագրել այն պարագայում, եթե Ադրբեջանը հետ վերցնի այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ քաշեց Կազանում:
Անդրադարձ կատարվեց նաեւ 2010թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանի գագաթաժողովին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Բադամբար շրջանում Սեպտեմբերի 21-ի ուշ երեկոյան, բողոքի ակցիա է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական մամուլը:
Բողոքի ակցիային մասնակցել են մոտ 3 հազար մարդ: Նրանք հարձակվել են Զարիֆա Ալիեւայի անունը կրող այգու մոտ հավաքվող պոռնիկների վրա, պահանջել են փակել այգու սրճարանները, որոնք պոռնկական ծառայությունների մատուցման վայր են դարձրել: «Մինչեւ առավոտ մեր աչքի առաջ պոռնիկներն են կանգնում: Այստեղով մեր քույերն ու մայրերն են անցնում, իսկ նրանք շարունակ հայհոյում են»,- բողոքել են ցուցարարները:
Ակցիայից մեկ ժամ հետո ոստիկանները միջամտել եւ ցրել են ցույցը:
Հ.Գ. Մեր ակտիվիստները, մասնավորապես «Չենք լռելու» ակցիայի նախաձեռնողները, տեսնես ինչու են լռում, երբ Երևանի կենտրոնում`ֆայլաբազարում ժամը 7-ից սկսած պոռնիկների խումբը բացահայտ աշխատանքի է դուրս գալիս: Չէ՞ որ այդտեղով էլ մեր մայրերն ու քույրերն են անցնում:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է հասարակական տրասպորտում ծխախոտի օգտագործումն արգելելու մասին որոշման պահանջներին։ Նա առաջարկել է Ճանապարհային ոստիկանությանն ուժեղացնել հսկողությունը հասարակական տրասպորտում` հատկապես վարորդների կողմից ծխախոտի օգտագործման դեպքերը բացառելու ուղղությամբ և օրինազանացներին ենթարկել վարչական պատասխանատվության:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նմանատիպ խախտումների համար վերջին 2 ամիսների հսկողության արդյունքում կազմվել է 1 մլն 500 հազար դրամի վարչական արձանագրություն:
Մի քանի վարորդների հետ զրույցի արդյունքում, ճշտեցինք, որ տուգանքի չափը 3000-5000 դրամ է և հենց տեղում, գրվում է ակտն ու գանձվում գումարը:
Ինչպես միշտ քաղաքապետարանի հաղորդագրությունները ծառայում են ոչ թե հանրությանը սպառիչ տեղեկություններ տալուն, այլ քաղաքապետ Կարապետյանի PR-ին: Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանը վերոնշյալ հարցի վերաբերյալ մեր դիտարկումները թողեց գրեթե անպատասխան, չտրամադրելով տրանսպորտի վարչության պետի կորդինատները, որպեսզի կարողանանք սպառիչ պատասխան ստանալ: «Միայն մենք չենք պատասխանատուն», — ասաց նա:
Հետքրքիր է, եթե գումարը գանձում են ոստիկանները, ինչո՞ւ է քաղաքապետարանի աշխատակիցը`տրանսպորտի վարչության պետը, զեկուցում, ո՞ւր է գնում այդ գումարը. Քաղաքայի՞ն բյուջե, ոստիկանությո՞ւն , թե մեկ այլ հասցե.ինչպես է որոշվում վարորդը 3000-դրամի է ծխել, թե 5000-ի, այս և այլ հարցերի պատասխաններն այդպես էլ չստացանք, քանի որ վարչության պետի հեռախոսին աշխատանքային ժամին, երկու օր շարունակ պատասխանող չեղավ: Գուցե այս դեպքում էլ հարկ է տուգանք սահմանել մարդկանց աշխատանքը խոչընդոտելու առթիվ:
Անկախության 20-ամյակի միջոցառումների ցանկում ընդգկված «Առողջ երևանցի» բժշկական ակցիայի շրջանակում երեկ Անգլիական այգում մի քանի ժամ շարունակ քաղաքացիները բժշկական անվճար խորհրդատվություն է տրվել:
Մայրաքաղաքի թվով երկուսուկես տասնյակ բուժ հաստատություններ, որոնք գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամ, երևանցիներին և Անկախության 20-րդ տարեդաձի առթիվ մայրաքաղաք ժամանած մարզերի բնակիչներին տրամադրում էին բժշկական անվճար խորհրդատվություն: Այգում կողք կողքի տեղադրված տաղավարներում ամենաբազմազան մասնագիտացված խմբեր են. մանկաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, սրտաբան, ակնաբույժ և այլն:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի խոսքով, Հայաստանի անկախության 20 և Երևանի ծննդյան 2793 ամյակը ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք մեր քաղաքացիների շրջանում տարածենք առողջության նկատմամբ հետևողական լինելու անհրաժեշտությունը: Ըստ Արմեն Ուլիխանյանի, բժիշկներին դիմող քաղաքացիների հոսքը նախորդ տարվա համեմատ բավականին ավելացել է, այնուամենայնից բժիշկները բարյացկամ սպասարկում են բոլորին:
ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի ԵՊՃՀ ռեկտորի պաշտոնը ստանձնելուց հետո, նրա տեղում նոր նշանակում չի սպասվում: Ավետիսյանի գործառույթը`բուհական ոլորտը, այժմ համակարգում է Կարինե Հարությունյանը: Վերջինս եղել է ԿԳՆ ծիգ-ի տնօրեն, և նշանակումից հետո իր աթոռը թողել է տեղակալին` Հայկ Մաղաքյանին: Այժմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ունի երկու փոխնախարար:Մեր ունեցած տեղեկություններով նախարարությունում ուրախ են Ավետիսյանի տեղափոխմամբ, ինչպես ասում են`«օդերը բացվել է»: Նա իր փորձով ու ոլորտի նրբությունների քաջատեղյակությամբ ազդում էր նախարար Աշոտյանի վրա:
Անկախության տոնակատարությունը շատ ծանր է նստել գործարարների վրա: Նրանցից մի քանիսը մասնավոր զրույցներում դժգոհել են, որ իրենցից «7 շապիկ հանեցին»: Սա նշանակում է, որ տոնական ծախսերը բաժանվել են գործարարների վրա, ինչն էլ ծանր էին համարում ոմանք. «Ինչ որ ժամանակ է պետք ուշքի գալու համար», — դժգոհում էին հատկապես մարզերում գործունեություն ծավալող գործարարները, որոնց մարզպետները պարտադրել են ծախսերը, հաշվի չառնելով որևէ առարկություն:
Facebook սոցիալական ցանցն ընդլայնել է« like» կոճակի գործառույթները, որն աժմ արդեն հանարվորություն կտա ցույց տալ օգտատիրոջ ակտիվության ոլորտը։ Այս մասին երեկ F8 կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։
Այսուհետ ցանցի հավելվածները ցուցադրելու են օգտատիրոջ՝ կոնտենտի հետ աշխատանքի բոլոր գործողությունները՝ երաժշտության ունկնդրումը, ֆիլմերի դիտումը կամ լրատվության ընթերցումը։ Այս ամենը հանարվորություն կտա ավելի ընդգրկուն տեղեկություն ունենալ օգտատիրոջ մասին։
Օգտատիրոջ գործողությունները տեսանելի են լինելու վերջերս ստեղծված ticker պանելի միջոցով։ Դա պետք է լուծի նաև «աղբային» հաղորդագրությունների խնդիրն ու հեշտացնի կայքի ինտերֆեյսը։
Վերջերս Facebook-ը ներկայացրել էր նաև ընկերներին տարբեր խմբերում միավորելու նոր միջոցներ, ինչը նորությունների հոսքը դարձրել էր ավելի հարմար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.