23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն սեպտեմբերի 25-ի կեսօրին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի փորձում է ցած նետվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկով:Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով կանխվել է Երեւանի բնակիչ, 31-ամյա Ա. Զ.-ի ինքնասպանության փորձը: Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Երեւանի Աճառյան փողոցի եւ դեպի Առինջ գյուղը տանող ճանապարհի խաչմերուկում, սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունիը հայտնում է, որ իրար են բախվել թիվ 261 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0911 Լ համարանիշի միկրոավտոբուսը, «Մարկիզա» տաքսի ծառայության «Ռենո» մակնիշի Տ 1730 համարանիշի ավոտմեքենաները:
Պատահարի հետեւանքով, «Ռենո»-ի վարորդը` 54-ամյա Աշոտ Մինասյանը տեղում մահացել է, իսկ «ԳԱԶել»-ի ուղեւորներ 21-ամյա Արթուր Հայրապետյանը, 40-ամյա Գայանե Խաչատրյանը, 36-ամյա Գեղամ Աբելյանը, 43-ամյա Գրետա Ալեքսանյանը, 50-ամյա Սերգեյ Ադիլյանը եւ 40-ամյա Գոհար Ալեքսանյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Գերմանիայի Դաշնության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Բավարիայի կրթության նախարարության հրավերով՝ սեպտեմբերի 26-28-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Պատվիրակությունը ղեկավարում է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
ԿԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ այցելության ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի, Բավարիայի կրթության և գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև Բավարիայի պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀՊԱՀ-ի միջև 2000 թվականից ձևավորված համագործակցության արդյունքները` կապված «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական դասընթացի ներդրման, Գերմանիայի Դաշնությունում մագիստրոսական պրակտիկայի, համագործակցության շարունակության ու ընդլայնման հետ :
Բավարիայի օրենսդիր և գործադիր ոլորտների պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվելու են ՀՀ բուհերի հետ կրթական համագործակցության, ինչպես նաև հայ ուսանողների պրակտիկան Գերմանիայում շարունակաբար կազմակերպելու հարցերը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Հատուկ ռեպորտաժ» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն ազգությամբ հայ չէ, եւ անգամ Վրաստանի ղեկավարի մայրն է զարմացած, որ «ոչ ոք չի խոսում» իր ոչ հայկական ծագման մասին։
«Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցիչները եկել էին ինձ հետ հարցազրույց անելու։ Նրանք ինձ ասացին, որ գիտեն իմ հայկական ծագման մասին եւ ավելացրեցին, որ վախենում են՝ ինձ մոտ այդ առումով բարդույթներ ի հայտ գան։ Ես նրանց պատասխանեցի. ինձ համար մեծ պատիվ կլիներ հայ լինել։ Միակ խնդիրն այն է, որ ես հայ չեմ»,- հայտարարել է Սահակաշվիլին։
«Հեռուստատեսությամբ եւս մեկ հաղորդում է եղել, խորհրդային տարիների մի մնացուկ տեղից վեր թռավ եւ ասաց, որ Սահակաշվիլին հայ է։ Ինձ զանգահարեց մայրս եւ ասաց. ինչո՞ւ ոչ ոք այնտեղ չասաց, որ դու հայ չես։ Մենք էթնիկ բոլոր խմբերի խառնուրդ ենք, մեծ քաղաքակրթությամբ երկիր»,- ընդգծել է Վրաստանի նախագահը։
Մեկնաբանելով Վրաստանում «Կրոնների մասին» օրենքի ընդունման փաստը՝ Սահակաշվիլին հայտարարել է, որ այն կընդունվեր, եթե նույնիսկ փողոց 100 հազար մարդ դուրս գար։ Նախագահի խոսքով, 8 տարի առաջ, երբ նախատեսվում էր այս օրենքի ընդունումը, Թբիլիսիի փողոցներ 100 մարդ էր դուրս եկել եւ բողոքի ակցիա անցկացրել։ Այն ժամանակվա իշխանություններն օրինագծի քննարկումը հետաձգել էին։ Ինչպես նշել է Սահակաշվիլին, խորհրդային վարչակազմին ձեռնտու չէր կրոնական հանդուրժողականությունը, հայտնում է «Գրուզիա online»-ը։
Ֆուկուսիմա նահանգի շրջաններից մեկում բրնձի նոր բերքը ռադիոակտիվ ցեզիում է պարունակում, որը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի նորման, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ճապոնական իշխանություններն ի պատասխան Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի հաղորդման, հայտարարել են, թե ողջ բերքը հարկ է ենթարկել առավել մանրակրկիտ ստուգման, եւ եթե ճառագայթման մակարդակը գերազանցի 500 բեկկերելը, այդ շրջաններից բրնձի առաքումը կդադարեցվի:
Քիչ առաջ, Տիգրան մեծ պողոտայում գտնվող «Beeline» ընկերության սպասարկման կետերից մեկում, մի հետաքրքիր միջադեպի ականատես եղանք: Հաճախորդներից մեկը ցանկանում էր հանել բջջային հեռախոսի ելքումուտքի զանգերի գրաֆիկը: Նախ, աշխատակիցը չափազանց դանդաղ կարողացավ ի վերջո գլուխ բերել այդ գործը, ու հավաքված մարդիկ դժգոհում էին, աշխատանքի տեմպից (և ոչ միայն նրա), ապա ասաց, որ հարկավոր է վճարել:Այստեղ տղամարդը չդիմացավ ու բորբոքվեց, « դեռ բավական չի…» հետո թե` «պետք չի, պահեք ձեզ» ու պատրաստվում էր հեռանալ, երբ աշխատակիցը խորհրդակցելով հավանաբար ավագ մասնագետի հետ, որոշեց դիմում գրել տալ: Տղամարդը գրեց ինչ թելադրեցին, ստորագրեց ու վերցնելով թղթերը հեռացավ:
Ի՞նչ ստացվեց, եթե հաճախորդը չբարկանար ու վճարեր, լավ կլիներ, բայց փաստորեն, կարող էր նաև դիմում գրել: Այսինքն` «Beeline» ընկերությունում, ըստ պահի թելադրանքի են որոշում իրենց գործառույթները:
Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ն սեպտեմբերի 22-ին սկսել է իր առաջին պաշտոնական այցը հայրենիք` Գերմանիա:
Բենեդիկտոս 16-րդի գերմանական Էրֆուրտե քաղաքում մատուցած պատարագի ժամանակ կրակոցներ են հնչել:
Իրավապահները ձերբակալել են մեկ անձի: Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել է նաեւ տեղական ոստիկանությունը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Քաղաքի տաճարի փողոցի անցակետի մոտ տուժել է անվտանգության մեկ աշխատակից:
Ըստ թուրքական պարբերականի Անկարան Երևանին ուղղված ժեստ է կատարել հայ–թուրքական Արձանագրություններն վերադարձնելով խորհրդարան:
Բան այն է, որ Թուրքիայի նախարարների խորհուրդը վերականգնել է շաբաթներ առաջ Թուրքիայի նոր գումարման խորհրդարանում անվավեր ճանաչված Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունները:
Հիշեցնենք, որ Հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:Սակայն համաձայն թուրքական խորհրդարանի կանոնակարգ-օրենքի, բոլոր այն օրինագծերը, որոնք չեն հաստատվում և կյանքի չեն կոչվում նախորդ գումարման խորհրդարանի կողմից, նոր գումարման խորհրդարանում անվավեր են ճանաչվում: Սակայն Նախարարների խորհուրդն ու պատգամավորներն օժտված են անվավեր ճանաչված օրինագծերը կրկին օրակարգ բերելու լիազորությամբ:
Օրերս զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված Վայքի բնակչուհի Հայարփի Տոնոյանի նորածնի մահվան դեպքի կապակցությամբ Առողջապահության նախարարությունում ուսումնասիրվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոնում սեպտեմբերի 4-ին, 20:45-ին կեսարյան հատմամբ ծննդալուծված Հայարփի Տոնոյանի բժշկական փաստաթղթերը, նորածնի պաթանատոմիական հետազոտության նախնական արդյունքները, զրույց է անցկացվել ծննդկանի հարազատների հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունից։
«Նախնական ուսումնասիրությամբ, որին մասնակցել են ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ, պրոֆեսոր Ռ.Ա.Աբրահամյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գ.Ա.Բեգլարյանը, պարզվել է.
Հայարփի Տոնոյանի նախածննդյան հսկողությունն իրականացվել է Վայքի բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայում, ՀՀ ԱՆ չափորոշիչներով սահմանված ընթացակարգով, անհրաժեշտ ծավալով և ժամկետներում:
Հաշվի առնելով պտղի հետույքային առաջադրությունն ու բարդացած մանկաբարձական անամնեզը (2 ինքնաբեր վիժում և ներարգանդային վիրուսային վարակ)` պլանավորվել է կնոջը ծննդալուծել պլանային կեսարյան հատման վիրահատության միջոցով սպասվող ծննդաբերության ժամկետից (20.09.2011թ.) 10 օր առաջ` 10.09.2011թ., որի մասին տեղեկատվություն է տրամադրվել հղիին և նրա հարազատներին:
Սեպտեմբերի 4-ին 18:30-ին հղին դիմել է Վայքի կանանց կոնսուլտացիա արյունային արտադրության գանգատով: Նախածննդյան հսկողությունն իրականացրած մանկաբարձ-գինեկոլոգ Մ.Հովհաննիսյանի կողմից ախտորոշվել է. «Հղիություն 37-38 շաբաթ, հետույքային առաջադրություն, նորմալ տեղակայված պլացենտայի վաղաժամ շերտազատում»:
Նկատի ունենալով հղիի ընդհանուր վիճակը, հեմոդինամիկ կայուն ցուցանիշները, ծննդաբերական գործունեության բացակայությունը, ինչպես նաև Եղեգնաձորի բժշկական կենտրոնի կադրային և սարքավորումային հագեցվածությունը, ծննդալուծման համար հղին ուղեգրվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, ուր նա ընդունվել է սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին:
Բժշկական կենտրոնում Հայարփի Տոնոյանը ենթարկվել է շտապ հետազոտման և կեսարյան հատմամբ ծննդալուծվել, դուրս է բերվել նորածինը` 2800.0 գրամ քաշով և 47 սմ հասակով, ասֆիքսիայով: Նեոնատոլոգի և անեսթեզիոլոգի կողմից անմիջապես իրականացվել են առաջնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի միջոցառումներ: Նորածնի բուժումը համաձայնեցվել է ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգի հետ: Բացի այդ Եղեգնաձորի բժշկական կենտրոն է ժամանել «Մուրացան հիվանդանոցային համալիրի» նորածնային արագ արձագանքման ծառայությունը` ռեանիմոբիլով, և համատեղ շարունակվել է նորածնի ինտենսիվ բուժումը:
Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ ծնվելուց 3.5 ժամ անց` սեպտեմբերի 5-ին 0 ժամ 15րոպեին արձանագրվել է նորածնի մահը:
Նորածինը ենթարկվել է պաթանատոմիական հետազատության «Արաբկիր» բժշկական կենտրոնի պաթանատոմիական բաժանմունքում: Նախնական ախտորոշումն է. «Ներարգանդային վարակ, ներարգանդային թոքաբորբ»:
Բուժաշխատողների ջանքերի և մասնագիտական պատշաճ գործելակերպի շնորհիվ հաջողվել է փրկել ոչ միայն Հայարփի Տոնոյանի կյանքը, այլև պահպանել նրա մանկածնման կարողությունը: Ծննդկանը դուրս է գրվել հետծննդյան 6-րդ օրը, բավարար վիճակով:
Ելնելով վերոհիշյալից և գնահատելով ծննդկան Հայարփի Տոնոյանի ծննդալուծման գործընթացի մասնագիտական վարման և կազմակերպական գործելակերպը` ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրության նախնական գնահատմամբ, դեպքի վարման կազմակերպական և մասնագիտական սխալներ չեն արձանագրվել:
Ծննդկանի հարազատների հետ հեռախոսազրույցից պարզվել է նաև, որ զանգվածային լրատվության միջոցներում դեպքի վերաբերյալ հաղորդագրությունը տեղադրվել է լրագրողների նախաձեռնությամբ: Ծննդկանը և հարազատները բողոք և դժգոհություններ չունեն»,- ասվում է հաղորդագրությունում:
Այսօր աշխարհահռչակ երաժիշտ Ռեյ Չարլզի ծնդնդյան օրն է. Նա ծնվել էր 1930-ին՝ Ջորջիա նահանգի Օլբանի փոքրիկ քաղաքում:
Ավելի քան 70 ձայնասկավառակների հեղինակ Ռեյ Չարլզը ստացել է 17 Գրեմմի, հանդես է եկել ջազի, ռոք’ն’ռոլլի, քանթրիի և բլյուզի բեմերում:
Նրա ձայնագրություններն ընդգրկված են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, իսկ «Rolling Stone» ամսագիրը նրան ընդգրկել է «100 անմահների» ցուցակում:
Ֆրենկ Սինատրան Ռեյ Չարլզին անվանել է «շոու բիզնեսի միակ իրական հանճար»:
Ռեյ Չարլզի մանկության, կուրության պատճառի, երիտասարդության և ընդհանրապես ողջ կյանքի և աշխատանքի մասին պատմությանը կարելի է ծանոթանալ` դիտելով «Ray» ֆիլմը:
Լեգենդար երգիչը մահացել է 73 տարեկանում՝ Բևերլի Հիլզի իր տանը:
Ռեյ Չարլզի լավագույն կատարումներից մեկը Շառլ Ազնավուրի ՄԱՄԱ երգն էր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.