23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սերժ Սարգսյանը կհամաձայնվի՞ արտահերթ ընտրություններ նշանակել: Իսկ ինքը անձամբ կմասնակցի՞ դրանց` որպես թեկնածու.
Ստացել ենք հետևյալ պատկերը.
Ոչ է պատասխանել հարցվածների 59%,
Այո` 27%, տոկոսը
Հարցին դժվարացել է պատասխանել 14%-ը:
ՄԱԿ-ի փախստականների գործով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջոցով երրորդ երկիր է փոխանցվել ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնով Նովրուզօղլին:
Նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան և նախընտրել է ապաստան գտնել երրորդ երկրում:
Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի WBO վարկածի աշխարհի չեմպիոնի մենամարտում վնասվածք ստացած Գենադի Մարտիրոսյանը տեղափոխվել է Կրասնոդարի հիվանդանոց: Մտավախությունը, որ բռնցքամարտիկը կունենա նաեւ ներգանգային հեմատոմա, փարատվել է: Բռնցքամարտիկը աչքի հեմատոմայի հետ կապված երկու օր կմնա բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Դմիտրի Պիրոգին պարտված Մարտիրոսյանը Մենամարտի 10-րդ ռաունդից հետո աչքի վնասվածք ստացավ, որի պատճառով մենամարտը դադարեցվեց:
Ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում դեռևս շարունակվում են զորահանդեսի մասին քննարկումները : Այս կապակցությամբ այսօր ասուլիսի էին հրավիրված հոգեբան Սամվել Խուդոյանը, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ովքեր հիմնական շեշտը դրեցին ՀՀ զինված ուժերի զորահանդեսի միջազգային արձագանքների` ՀՀ-ում և տարածաշրջանում հոգեբանական ազդեցության վրա:
Ադիբեկյանը զարմանալի համարեց, որ մեր զորահանդեսը այսքան մեծ արձագանք ստացավ միջազգային ասպարեզում, այդ մասին վկայում են տարբեր կայքերում տեղ գտած նյութերը: Նրա համոզմամբ, եթե Ադրբեջանի զորահանդեսին ութսուն կայք է արձագանքել, ապա մեր զորահանդեսից հետո դրանց թիվը հասավ 830-ի. «Քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, այսպիսի զորահանդեսներ շատ կտեսնենք, որոնք կան և կմնան միջազգային խնդրի կիզակետում: Ադրբեջանի մասին կարծիքները երկու բանի մասին են խոսում: Մի կողմը սևացնում է, մյուսը ասում է, որ առավելությունները պայմանավորված են մեծ եղբոր` Ռուսաստանի հաշվին»:
Հոգեբան Խուդոյանը զորահանդեսների ազդեցությունը բաժանեց երեք մասի`թշնամիների, բարեկամների և չեզոք մնացածների:
Չեզոք հատվածի մեջ նշեց Անգլիայի և Ամերիկայի անունները: Նրա խոսքերով` անգլիացիներին հիացրել էր կրոնավորների երթը, Գերմանիայի դեսպանը ևս բարձր գնահատական էր տվել:
Իսկ ահա մեր բարեկամ ռուսական կողմը հոգեբանական շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ ռուսական զորահանդեսն էլ էր այդ երթին մասնակցում: Իսկ թշնամի Ադրբեջանի մոտ դժգոհություն և անվստահություն է նկատվել:
Մեզ մոտ շքերթն ապահովության զգացում է առաջացրել և ակնհայտ ինքնավստահություն ալիք է զգացվում:Եվ ի տարբերություն Ալիևի` Սերժ Սարգսյանի «դուխն ու ոգին» ավելի բարձր է եղել: Ադրբեջանը պարբերաբար շեշտել է Հայաստանի ու Ղարաբաղի անունը, ինչը միանշանակ խոսում է ներքին անվստահության մասին:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ այս ամենին հավելեց, որ իսկապես մեր զորահանդեսից շատ են խոսում, որն արդեն վկայում է մեր առավելության մասին. «Ադրբեջանի և Հայաստանի համեմատականների մասին խոսում են ոչ թե ադրբեջանցի փորձագետները, ռազմական փորձագետները, այլ քաղաքական գործիչները և այլոք»:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թվով 6 անձանց կողմից Արարատի մարզում չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ Արարատի մարզում որոշ չարաշահումներ են հայտնաբերվել հողահատկացման և դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում: Մասնավորապես պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Վ. Հովակիմյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նույն մարզի Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Գինեվետ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հա հանդիսանում է արդյունաբերական նշանակության:
Ըստ նախաքննության նյութերի` Գինեվետ համայնքի ղեկավարը հրավիրել է ավագանու նիստ` 30 հա հողամասը որպես արդյունաբերական տարածք ներկայացնելու, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ընդգրկելու և արդյունաբերական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու համար:
2010թ. ապրիլի 13-ին կեղծ տեղեկություններ պարունակող հողաշինարարական գործը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` այդ հողատարածքը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու համար: Առանց գյուղատնտեսական հողատարածքն արդյունաբերականի փոխելու կառավարության որոշման և ՀՀ տարածքային կառավարման նախարարության դրական եզրակացության` Վ. Հովակիմյանը Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին հանձնարարել է իբրև արդյունաբերական նշանակության հողատարածք կառուցապատման նպատակով վարձակալության տրամադրելու համար անցկացնել մրցույթ և որպես հաղթող ճանաչել «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին, որը և կատարվել է 2010թ. մայիսի 5-ին:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ չարաշահումներ են հայտնաբերվել նաև մարզի տարածքում որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում: Մասնավորապես` 2007-2010թթ. ընթացքում պետության ֆինանսավորմամբ իրականցվել են Արարատի մարզի Վեդու թիվ 2, Նոյակերտի և Ոսկետափի թիվ 2 դպրոցների վերանորոգման աշխատանքները, որոնցից Վեդու թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մանուելա» ՍՊԸ-ն, իսկ Նոյակերտի և Ոսկետափի թիվ 2 դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «ՆՆԱ» ՍՊԸ-ն:
Քննության տվյալներով, Վ. Հովակիմյանը` որպես մարզպետ, «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի 1.12 կետի «բ» ենթակետի համաձայն պարտականություններ ունենալով տնօրինելու պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկելու այդ միջոցների նպատակային օգտագործումը, այն չի կատարել, ստորագրել է ներկայացված հանձնման-ընդունման արձանագրությունները: Արդյունքում` 2008-2010թթ. ընթացքում «Մանուելա» ՍՊ ընկերության տնօրեն Է. Բազիկյանի կողմից խարդախության միջոցով կատարվել է 23 715 970 դրամի հավելագրում, իսկ «ՆՆԱ» ՍՊ ընկերության տնօրեն Ն. Անդրեասյանի կողմից` 12 699,6 հազար դրամի հավելագրում:
Արդյունքում, նախաքննական մարմնի գնահատմամբ, Արարատի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետ Գ. Եղիազարյանի և քաղաքաշինության վարչության պետ Ռ. Մկրտչյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նախկին մարզպետ Վ. Հովակիմյանի կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել են ծանր հետևանքներ առաջացնող ընդհանուր 36 415 570 դրամ վնաս:
Պետությանը պատճառված վնասը հայտնաբերվել է ՀՀ ֆինանսների նախարարի` 2010թ. նոյեմբերի 18-ի թիվ 18-Ա հանձնարարագրի համաձայն կատարված ստուգման արդյունքում: Նախաքննության ընթացքում «ՆՆԱ» ՍՊ ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը վերականգնվել է ամբողջությամբ, իսկ «Մանուելա» ՍՊ ընկերության կողմից` մասնակի` 8 254 620 դրամի չափով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով, Ռ. Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Գ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ. Սանթոյանին` 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, Է. Բազիկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ն. Անդրեասյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով մամուլում հայտնված այն լուրերին, թե ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ նախընտրական ցուցակը` վարչապետ Տիգրան Սարգսյանն, ասաց.«Քանի դեռ ՀՀԿ-ն պաշտոնապես չի քննարկել այդ հարցը, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից, բայց որևէ զարգացում չեմ բացառում»:Շարմազանովի խոսքով նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին ՀՀԿ-ն կհրավիրի կուսակցության համագումար, որի ժամանակ էլ բոլոր հարցերը կհստակեցվեն:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի քաղաքական վերջին զարգացումները հայկական իրականության հետ համեմատելու փորձերին. (Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելում որոշումը և նախագահ Մեդվեդևի՝ կառավարություն վերադառնալու պատրաստակամությունը) Շարմազանովն ասել է, թե դրան հումորով է մոտենում.«Վերջին շրջանում մեր երկրում քաղաքական հավակնությունների որոշ ձևակերպումները հետաքրքրական են դառնում: Վիկիլիքսյան ընթերցումներն ավարտելուց հետո այսօր որոշ ուժեր խոսում են ռուսական զարգացումների ցանկությունների մասին հայկական ռոմանսներում»:
Ըստ Շարմազանովի Սերժ Սարգսյանը չի պատրաստվում իր տեղը զիջել Ռոբերտ Քոչարյանին. «Կա կոալիցիոն հուշագիր, և ՀՀԿ-ն վճռական է շարունակելու իր բարփոխումները՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:
Շարմազանովը, ի պատասխան, սեպտեմբերի 23-ի ՀԱԿ հանրահավաքում Արամ Մանուկյանի ցուցադրած տոպրակով ՀՀԿ անդամատոմսերին, հակադարձեց. «ՀՀԿ-ն կենդանի քաղաքական օրգանիզմ է, կան և անդամագրումներ, կան նաև դուրս եկողներ, բայց մեծ արտահոսք մեր կուսակցությունից չկա: Իմ հայրենակց, Արամը Լոռեցի է, չէ՞, ես նրա ազնվությունը միշտ բարձր եմ գնահատել, բայց ճիշտ կլիներ, որ Արամ Մանուկյանը մեկ այլ տոպրակ էլ ցույց տար, որում կլիներ Ալիկ Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի և ՀԱԿ-ից հեռացած մյուսների անդամատոմսերը»:
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա, բեռնված սոճենու 18 գերաններով:
Պարզվել է, որ վարորդն առանց համապատասխան փաստաթղթերի է տեղափոխել փայտանյութը, իսկ «ԿամԱԶ»-ի ուղևորը խոստովանել է, որ փայտանյութն ինքն է հատել Գուգարքի անտառտնտեսության «Խնձորուտ» անտառպետության տարածքում:
Փայտանյութն առգրավված է:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել «ՈւԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենայի վարորդին։ Մեքենան բեռնված է եղել բոխենի և հաճարենի ծառերի 1,5 խմ փայտանյութով: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փայտանյութը հատվել է ապօրինի։
«ՈւԱԶ»-ի վարորդը խոստովանել է, որ ծառերը հատել է «Գուգարքի» անտառտնտեսության «Եղեգնուտ» անտառպետության տարածքից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Կյանքի 71 տարեկան հասակում մահացել է 2004թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր քենիացի հասարակական գործիչ Վանգարի Մաատաին (նա քաղցկեղ ուներ)։ Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, Մաատաին առաջին աֆրիկուհին էր, որ Նոբելյան մրցանակի արժանացավ։
Մաատաին «Կանաչ գոտի» շարժման հիմնադիրն էր։ Շարժումը զբաղվում է Քենիայի ոչնչնացված անտառների վերականգնմամբ։ Շարժման մասնակիցները ողջ Աֆրիկայում 30 մլն ծառ են տնկել։ Վանգարին նաև կանանց իրավունքների ակտիվ պաշտպան էր և մասնակցել է երկրի քաղաքական կյանքին։ 2009թ. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը Մաատաիին խաղաղության դեսպան էր նշանակել։
Ծովակալ Իսակովի պողոտայում, Ռազմական ոստիկանության հարեւանությամբ, սեպտեմբերի 24-ին, ժամը 13:15-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի 23 SL 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա Հովհաննես Քեշիշյանին, որը տեղում մահացել է:
Վարորդը 23-ամյա Մարինե Գրիգորյանն է, ով աշխատում է «Դար 21» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավարուհի:
Արագածոտնի մարզում, սեպտեմբերի 25-ին, ժամը 19:35-ի սահմաններում, Արագած լեռան վրա մոլորվել է 20 հոգանոց արշավախումբ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Ժամը 23:15-ի սահմաններում, որոնողոական աշխատանքների արդյունքում փրկարարներն Արագած լեռան վրա գտել են սարից եւ հանձնել հարազատմներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.