23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի Դաշնությունում սկանդալ է հասունացել, երբ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տնտեսության արդիականացման և տեխնոլոգիական զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին առաջարկել է օրվա ընթացքում հրաժարական տալ։
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մեդվեդևի դիրքորոշումը պայմանավորված է Կուդրինի այն հայտարարությամբ, թե` «ինքն իրեն չի տեսնում Մեդվեդևի ղեկավարած կառավարությունում»:
Կուդրինը, ի պատասխան նախագահի ասել է, թե հրաժարական տալուց առաջ ինքը կխորհրդակցի վարչապետ Պուտինի հետ. «Ես իրոք տարաձայնություններ ունեմ Ձեզ հետ, բայց ես Ձեր առաջարկի առնչությամբ որոշում կընդունեմ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո»:
Այս միջադեպը եղել է , այն բանից հետո, երբ Սեպտեմբերի 24–ին, Մոսկվայում անցկացվող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե համաձայն է իր թեկնածությունն առաջադրել 2012թ. նախագահական ընտրություններին, հույս հայտնելով, որ նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում Ռուսաստանի կառավարությունը կղեկավարի Մեդվեդևը։
ԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ ս.թ. մայիսի 27-ից սկսվել և սեպտեմբերի 21-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես և պատժաչափի կրճատման գործընթացը:
Սեպտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 590 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 424 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ են արձակվել 67-ը, կրճատում` 11,
«Էրեբունի» — ազատ են արձակվել 125-ը, կրճատում` 86,
«Վարդաշեն» — ազատ են արձակվել 35-ը, կրճատում` 26,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ են արձակվել 31-ը, կրճատում` 13,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ են արձակվել 49-ը, կրճատում` 46,
«Վանաձոր» — ազատ են արձակվել 20-ը, կրճատում` 18,
«Սևան» — ազատ են արձակվել 84-ը, կրճատում` 82,
«Հրազդան» — ազատ են արձակվել 32-ը, կրճատում` 13,
«Աբովյան» — ազատ են արձակվել 8-ը, կրճատում` 20,
«Գորիս» -ազատ են արձակվել 19-ը, կրճատում` 11,
«Կոշ» — ազատ են արձակվել 120-ը, կրճատում` 98:
21.09.2011թ. դրությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքայի պատիժների կրման բաժնում հաշվառված դատապարտյալները, որոնց նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ 26.05.2011թ. «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, դատարանների և դատախազության կողմից ազատվել են պատժի հետագա կրումից:
Դատարաններ -799 դատապարտյալ,
Դատախազություն — 439 դատապարտյալ,
Ընդամենը — 1238 դատապարտյալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կրման բաժնում հաշվառված այն դատապարտյալների նկատմամբ, որոնց դեմ հարուցված գործերին կիրառելի է 26.05.2011թ. «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Աժ որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը, դատարանների և դատախազության կողմից կիրառվել է պատժի կրճատում:
Դատարաններ-93 դատապարտյալ,
Դատախազություն-17 դատապարտյալ,
Ընդամենը 109 դատապարտյալ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու սեպտեմբերի 27-ին Չեբարկուլի զորավարժարանում կայանալիք ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպվող «Ցենտր 2011» ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի եզրափակիչ միջոցառումներին: Հայաստանը այդ զորավարժությանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ից, Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ անցկացվելու է քաղաքային տրանսպորտի աշխատանքի մոնիտորինգ, որին պետք է մասնակցեն Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները` երթևեկելով բացառապես հասարակական տրասպորտով:
Փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ առանձին մոնիտորինգներ պետք է անցկացվեն նաև քաղաքացիների շրջանում` լսելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները, իսկ մոնիտորիգների արդյունքները կամփոփվեն մինչև աշխատանքային շաբաթվա ավարտը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում քաղաքամերձ երթուղայիններին հատկացված կանգառագոտիներից դուրս կայանելու համար կազմվել է 7 վարչական արձանագրություն:
Տ. Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամանկահատվածում ապահովել Երևանի բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին հարակից փողոցների հետիոտն անցումների գծանշումը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հսկողություն սահմանել ստորգետնյա անցումների և քաղաքային շուկաների սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակի ապահովման ուղղությամբ: Առողջապահության նախարարության հետ համատեղ նախատեսվում է անցկացնել հատուկ ստուգայցեր և միջոցառումներ են ձեռնարկվելու իրավիճակը շտկելու համար:
Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև թափառող շների հարցին և հանձնարարել, որ, «Յունիգրաֆ Իքս» ընկերության հետ համատեղ, միջոցառումներ ձեռնարկվեն խնդիրը լուծելու ուղղությամբ:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Տարոն Մարգարյանը հատուկ ուշադրություն է հրավիրել բազմաբնակարան շենքերի վիճակին և առաջարկել վարչական շրջանների աշխատակազմերին համատիրությունների հետ համատեղ կատարել գույքագրում և տալ առկա վիճակի մոտավոր գնահատական:
Hi Line-ի բաժանորդների մոտ ինտերնետի արագության անկումը կամ կապի բացակայությունը Վրաստանի տարածքում արտաքին կապուղու վնասման արդյունք է։ Տեղեկացնում է « Արմենտել» ընկերության մամուլի ծառայությունը. «Կապի արագության անկումը, կամ բացակայությունը մալուխներից մեկի վնասման հետեւանք է։ Դեռեւս չի հաջողվում ճշտել, թե ինչի՞ արդյունքում է վնասվել մալուխը: Խափանման պահից սկսած վերականգնման աշխատանքներ են տարվում։ Կապի վերականգնումը հնարավոր է ամեն պահի, իսկ վերականգնման աշխատանքերը շարունակվում են»:
Հ.Գ. Տարօրինակ զուգադիպությամբ Վրաստանի տարածքում վնասվել է նաև գազատարը, որի վերականգնման հետ կապված ևս աշխատանքներ են տարվում:
Թեեւ ողջ աշխարհում տեղի է ունենում ամերիկյան դոլարի ուժեղացում, հայկական բորսայում հակառակ պատկերն է` դոլարը վերջին մեկ շաբաթում շարունակաբար թուլանում է հայկական դրամի նկատմամբ: Ավելի ճիշտ` դրամի արժեւորման տեմպն ավելի ուժեղ է, քան ամերիկյան դոլարինը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպտեմբերի 26-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 370.46 դրամ: Նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը կորցրել է 1.24 դրամ կամ էժանացել 0.34 տոկոսով:
Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 3.65 մլն դոլար: Ամենայն հավանականությամբ` դրամի թանկացմանը նպաստում է տնտեսության սպասվածից բարձր ակտիվությունը:
ՀՀԿ-ն դեռ վաղ է համարում ընտրությունների մասին խոսելը: Այս մասին «Նախընտրական պայքարի միտումները Հայաստանում և համագործակցության հնարավորությունները քաղաքական ուժերի միջև»,- քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա դիտարկումներով. «որոշակի գործընթացներ տեղի են ունենում ընդդիմադիր դաշտում, հնարավոր են համագործակցության նոր մոդելներ»:
«Ազգային ժողովի հերթական 5-րդ գումարման ընտրություններին ընդառաջ դեռևս 8 ամիս ժամանակ կա, սակայն կարծում եմ, որ նախընտրական միտումները աստիճանաբար ի հայտ են գալիս։ Սրա մեջ պետք է միայն ողջունելի երեւույթներ տեսնել։ Ես ողջունում եմ այն հանգամանքը, որ մեզանում ընտրական գործընթացներում հետաքրքրություն կա եւ հասարակության, եւ քաղաքական ուժերի կողմից։ Դա ժողովրդավարական համակարգի համար ձեռքբերում պետք է համարել»,- շեշտեց պատգամավորը:
Ըստ նրա` կան քաղաքական ուժեր, որոնք նախընտրել են ավելի արագ ընթացք տալ նախընտրական գործընթացներին. «Բնականաբար ընտրազանգվածի ուշադրությունը գրավելու խնդիր գոյություն ունի, սեփական ընտրազանգված ձեւավորելու եւ նախընտրական ծրագրեր ներկայացնելու խնդիր կա։ Ինչպես ասում են, ժամանակը չի սպասում, ուստի իշխանական կառավարման պատասխանատվություն չկրող քաղաքական ուժերը փորձում են նախընտրական տրամադրություններ զարգացնել»:
Երևանում սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցախմբի չորս անդամների մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք. Չորս անձանցից ` 32-ամյա Արամ Հայրապետյանին, 43-ամյա Սամվել Դավթյանին, 31-ամյա Դավիթ Գալստյանին և 21-ամյա Արթուր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 222 (բանդիտիզմ) և 175 (ավազակային հարձակում) հոդվածների հատկանիշներով: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածով, իսկ Արթուր Մանուկյանին` նաև 316 հոդվածով (բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Վերջինս ըստ նախաքննական մարմնի, փախուստի ժամանակ կրակել է ոստիկանի ուղղությամբ: Մեր տեղեկություններով, առաջիկա ժամերին մեղադրանք կառաջադրվի ևս երկու կասկածյալի, որոնցից մեկը բանդայի պարագլուխներից է:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության պատագամավոր Արմեն Մարտիրոսյանը, համոզմունք հայտնեց որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտից երբեք էլ դուրս չի եղել.«Որևէ նախագահ քաղաքականությունից երբեք դուրս չի լինում՝ ինչ կարգավիճակով էլ որ լինի, հաշվի առնելով այն ռեսուրսները, որոնց ժամանակին տիրապետել է՝ հատկապես ֆինանսական ռեսուրսները։ Ինչ վերաբերում է ակտիվ քաղաքականություն վերադառնալուն, ապա դա անձնական որոշելիք խնդիր է»:
Իսկ ինչ վերաբերվում է Քոչարյանի նկատմամբ հավատարմություն, համակրանք ունեցող քաղաքական ուժերին ըստ պատգամավորի. «Դուք վերլուծեք, կտեսնեք՝ որ քաղաքական ուժերն են, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ծաղկեցին բնականաբար անցնելու են նրա կողմը»:
ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն էլ գրեթե կրկնեց Մարտիրոսյանի միտքը. «Այս պահին ասել՝ ակտիվ քաղաքականություն կվերադառնա՞ Ռոբերտ Քոչարյանը, թե` ոչ, կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղվի իրեն»։
Իսկ համագործակցության հնարավորություն իրենց հետ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ լինելու է, բայց այս անգամ «Ժառանգությունը» նայելու է ոչ թե ում հետ է համագործակցում, այլ ինչի շուրջ է համագործակցում. «Իսկ միավորում կազմելու մասին պետք է խոսենք այն դեպքում, երբ ռեալ քաղաքական ուժը կունենա «Ժառանգության» կարծիքին համահունչ կարծիք»,- ասաց պատգամավորը,- որ իրենք կհամագործակցեն այն ուժի, հետ, որը կցանկանա սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանը դարձնել խորհրդարանական պետություն, կկարևորի Հայաստանի կողմից ԼՂ-ի ճանաչումն ու կցանկանա, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները հանվեն խորհրդարանի օրակարգից»:
Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ կուսակցությունը համագումար կանցկացնի, որի ժամանակ վերջնականապես կհստակեցվեն «նախընտրական ուղղությունները»:
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն այսօր Ազգային ժողովում ԱՊՊԱ համակարգի հետ կապված խորհրդարանական լսումների ընթացքում`շատ ճիշտ նկատեց, որ պատահարները մինչ այդ էլ կային, պարզապես տաքսի սերվիսների վարորդների շրջանում, ԱՊՊԱ –ն ներդնելուց հետո, հանգիստ վարելու խթանն է վերացել:
«ԱՊՊԱ համակարգի ներդրման ամենաբացասական հետևանքը խցանումներ են, իսկ կարծիքները, թե պատահարներն են ավելացել, թյուր են: Խցանումներն առաջանում են պատահարի վայր ապահովագրական ընկերության նրկայացուցչի ժամանման ընթացքում, ինչն ինքնանպատակ չէ, այլ անհրաժեշտ է, որպեսզի հատուցումների գործընթացն ավելի դյուրին կարգավորվի: Երևանում և մարզկենտրոններում ԱՊՊԱ ներկայացուցչը պետք է ժամանի մինչև 35, իսկ այլ տարածքներում` 80 րոպեում»:
Ավետիսյանի նշեց, որ համակարգի ներդրման ընթացքում պետք է ճշգրտվեին խաղի կանոնները, և կատարելագործվեր այն: Սակայն չի արվել. Դժգոհությունների մի մասը, ըստ նրա, կապված է այն բանի հետ, որ երկար տարիներ շատ քիչ պատահարների մասնակից մարդիկ վճարում են նույն կերպ, ինչպես այն անձինք, ովքեր հաճախ են պատահարներ առաջացնում:
Չնայած խնդիրներին պատասխանատուն,ասաց, որ ԱՊՊԱ-ի հետ կապված դատական բողոքները մեկ տասնյակից չեն անցնում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.