23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շանհայի մետրոյում գնացքների բախում է տեղի ունեցել: Վիրավորվել է 204 մարդ:
Տեղեկությունների համաձայն, դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, հրշեջներ եւ շտապօգնության անձնակազմի անդամներ:
Իր երկարությամբ Շանհայի մետրոն ամենաերկարն է աշխարհում` 402 կիլոմետր: Օրական այդ մետրոյից օգտվում է ավելի քան 7 մլն մարդ: Ընդհանուր գործում է 12 գիծ և ևս 5-ը կառուցման փուլում են: Մետրոյում կիրառվում են գերմանական Siemens AG ընկերության վագոնները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.30-ին սահմաններում, 19-ամյա Սերյոժա Մելքոնյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Իրինդ-Կաթնաղբյուր գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և այրվել:
Պատահարի հետևանքով Ս. Մելքոնյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը` 22-ամյա Ավետիք Մելքոնյանը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից։
Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի քիմիայի ուսուցչուհի Գայանե Թանգյանը երեկ իր դրսևորած անհավասարակշիռ վարքի պատճառով ենթարկվել է պատասխանատվության: Նրան այսօր հեռացրել են աշխատանքից:
Դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել կատարվածը և սահմանափակվեց միայն ասելով. «Ես իմ պարտքը կատարել եմ, ուսուցչուհին հեռացված է աշխատանքից, և վերջ: Էս ինչ շոու են սարքել, հանցախմբին բռնեցին, սենց շոու չսարքեցին, ոնց որ սրանից»:
Հիշեցնենք, որ երեկ 4-րդ դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը, հենց դասարանում, բոլորի աչքի առաջ կտրել էր իր դասարանի 9-ամյա մի քանի տղաների մազերը: «Տուժած» երեխաների ծնողները վսատահեցնում են, որ ուսուցչուհին այնպես է կտրել երեխաների մազերը, որ երեխաները ստիպված պետք է քաչալանան կամ շատ կարճ կտրեն մազերը:
Դասղեկը երեխաներին կանչել է գրատախտակի մոտ, որ կտրի նրանց մազերը, աշակերտները խնդրել են դա չանել: Իր արարքը ուսուչուհին բացատրել է` ասելով. «Կատակ եմ արել մայրաբար»:
Հայաստանի պաշտպանության նախարարությունում, այսօր` սեպտեմբերի 27-ին, տեղի է ունեցել 19 քաղաքացիական ծառայողների երդման եւ վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը:
Ստանձնելով ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը` պաշտպանության նախարարության նոր աշխատակիցները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները` պահպանելով պետական ու ռազմական գաղտնիքը:
Միջոցառմանը ներկա են եղել եւ քաղծառայողներին ողջունել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Երեւան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում, սեպտեմբերի 26-ին հրդեհ է բռնկվել, որից տուժել է տանտերը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ապա փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 37 բնակարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.50-ին, մարվել`14.01-ին:
Այրվել են Մարուսյա Եղիազարյանի բնակարանի միջանցքը եւ խոհանոցը` իր գույքով`25 քմ մակերեսով: Հրդեհի հետեւանքով, 76-ամյա Մ. Եղիազարյանը ծխահարվել է: Նա շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է բուժ.օգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսայի կողմից՝ ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ընդունելությանը:
Նախագահի մամուլի գրասենյակի հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ ԱՄՆ-ում իր այցի օրերին մեծ հպարտություն է ապրել՝ ներկայացնելով հայ ժողովրդին: Նշելով, որ այժմ գտնվում է մի քաղաքում, որտեղ Հայաստանից դուրս ապրում է հայերի ամենահոծ հատվածը, Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի տեղական իշխանություններին, քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսային եւ հայ ժողովրդի բոլոր բարեկամներին՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերվող ջերմ եւ բարյացակամ վերաբերմունքի համար:
«Հարյուր հազարավոր իմ հայրենակիցներ հնարավորություն են ստացել ազատ ապրելու, զարգանալու, իրենց բարեկեցությունը ապահովելու եւ, բնականաբար, իրենց լուման ունենալու եւ՛ քաղաքի, եւ՛ Միացյալ Նահանգների հաջողությունների մեջ: Մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին այդպիսի վերաբերմունքի համար: Մեր բարեկամությունը հավերժ է, եւ ես շատ ուրախ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիների ընթացքում բավականաչափ ամրապնդվել են: Գիտե՞ք, շատ տարօրինակ մի բան կա՝ մենք ունենք հազարամյակների պատմություն, բայց նշում ենք մեր անկախության 20-ամյակը: Մենք երիտասարդ ժողովրդավարության երկիր ենք, բայց 1700 տարի ղեկավարվել ենք այդ գաղափարներով: Այսօր էլ բարեկամների աջակցությունը եւ մեր ներուժն օգնում են առաջընթաց ապահովելու մեր երկրում»,-ասել է ՀՀ նախագահը:
Ավարտելով աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ՝ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա:
Սեպտեմբերի 21-ին «Նուբարաշեն» ՔԿՀ տանող ճանապարհն ամբողջովին ասֆալտապատ էր, թերևս առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում: Բայց սա կլոր բանտի միակ փոփոխությունը չէր. ըստ խմբագրությունում ստացված ահազանգերի հենց այդ օրվանից սկսել են գործել դեռևս օգոստոս ամսից տեղադրվող բջջային հեռախոսակապը խլացնող սարքերը: Իսկ, այն, որ դրանք պիտի դրվեին Արդարադատության նախարարն ասել էր դեռևս նշանակման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ` վկայակոչելով օրենքի տառը:
Բացի այդ, նախարարը նշեց, որ բջջային հեռախոսների մուտքը ՔԿՀ-ներ այլ կերպ արգելել շատ բարդ է, որ դրանք կոռուպցիայի աղբյուր են և այլն:
Մամուլում վերջին օրերին եղած հրապարակումներին արձագանքեց ՔԿՎ հանրային կապերի բաժինը` մեջբերելով դարձյալ օրենքի տառը. «Ըստ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի դատապարտյալների արգելված իրեր ունենալու ցանկի 3-րդ կետի` արգելվում է կրել ցանակացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն) բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների»:
Հարկ է նշել, սակայն, որ հատկապես ցմահ դատապարտյալների հարազատները դժգոհում են ու ահազանգում, որ երկու անգամ կրճատվել է բանտի տարածքում տեղադրված տաքսաֆոններից օգտվելու քանակը` նախկինում ամսական չորս անգամի փոխարեն, նրանք հարազատներին են զանգահարում երկու անգամ` այն էլ սեփական, այսինքն` հարազատների միջոցների հաշվին. «Լավ կլիներ խլացուցիչների փոխարեն տաքսաֆոններն ավելացնեին, մեր երեխաները այլևս չէին էլ ցանկանա բջջային ունենալ: Կամ այդ մեծ ծախսերի փոխարեն` թող ջեռուցման, ջրի ու կոյուղու հարց լուծեին: Պրոբլեմները «Նուբարաշեն»-ում շատ են: Իսկ մեր երեխեքը, կարելի է ասել, տեղի «բնակիչներ» են` 17,18 տարով նստած են ու դեռ ինչքան պիտի էդ չորս պատերի մեջ լինեն,Աստված գիտի»,- մեզ հետ զրույցում նշեց «Նուբարաշենի» բանտում իրենց պատիժը կրող շուրջ 100 ցմահ դատապարտյալներից մեկի մայրը:
Գերմանական հեղինակավոր ընկերության նախկին փորձագետ նախարարը գնաց այն ճանապարհով, որով տարիներ առաջ գնաց Ղազախստանը`բանտերը «փաթաթելով» բջջային կապը խափանող սարքերով: Մինչդեռ զարգացած այնպիսի երկրներում, ինչպիսիք, օրինակ, Բրիտանիան է վերջերս նման որոշում է ընդունել. Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունն առաջիկայում թույլ կտա կալանավայրերում հեռախոսներ տեղադրել: Յուրաքանչյուր բանտախցում հեռախոսի հայտնվելը, գերատեսչության կարծիքով, վերջ կդնի բջջային հեռախոսների վաճառքի սեւ շուկային, որ ծաղկում է կալանավայրերում: Նորամուծության շնորհիվ կալանավորները հատուկ քարտեր կգնեն, սակայն պարտավորված կլինեն տեղեկացնել` ում են զանգահարում: Իսկ բանտի աշխատակիցներն իրավունք ունեն հետևելու խոսակցություններին:
«Մենք ևս նման առաջարկությամբ էինք հանդես եկել: Ի դեպ, նմանօրինակ քայլ կատարվեց բանակային համակարգում: Այսինքն` տալ զանգերի հնարավորություն, սակայն ֆիքսել կոնկրետ հեռախոսահամարներ»,- նշեց ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական առաքելություն իրականացնող խմբի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա նաև ավելացրեց, որ լուծման այլ ուղղիներ ևս առաջարկել են այս խնդրի առնչությամբ. «Ի վերջո, կարելի է տաքսաֆոնների քանակն ավելացնել, դրանք կոնկրետ Նուբարաշենում ութն են: Սակայն բանտի ղեկավարությունն այդ ժամանակ էլ պատճառաբանում է, թե ծանրաբեռնված է աշխատում և բավարար կադրեր չունի, որպեսզի ամեն դատապարտյալի հաճախակի ուղեկցի զանգ կատարելու: Բայց դա հիմնավորում լինել չի կարող: Այսինքն` պիտի կատարվի բարեփոխում, նոր անցում կատարվի ռադիկալ քայլերի: Ի վերջո,պիտի գտնել երևույթը ծնող պատճառը, ոչ թե միանգամից արգելքի ճանապարհով գնալ, կամ հետևանքը վերացնել: Դիտորդական խումբը եղել է տեղում,տեսել իրավիճակը, և անպայման կարձագանքի այս խնդրի հետ կապված»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, արտաքին կապի սահմանափակումները նախաքննության փուլում, կալանավորների պարագայում,այսինքն` մինչև դատավճիռը ընկալելի ու ընդունելի են, սակայն նույնը, ըստ նրա, չի կարելի կիրառել դատապարտյալների, առավել ևս` ցմահ դատապարտյալների նկատմամբ.
«Պարադոքս է ստացվում. հեռախոսից օգտվել թույլատրվում է, բայց բջջայինից` ոչ: Ինձ թվում է` ժամանակակից տեխնիկական զարգացումների ֆոնի վրա օրենքի այս տառն արդեն ժամանակավրեպ է դարձել: Միտում եմ տեսնում. կարծես այս ալիքը ուղղված լինի հենց ցմահ դատապարտյալների դեմ, քանի որ համակարգի տղայական մոտեցումը թույլ չի տալիս առավել հումանիստական փոփոխություններ անել: Կարծես` ասում են`ամեն ինչ ճիշտ ենք արել, ճիշտ ենք դատել, մենք անսխալական ենք: Սա ասում եմ` հաշվի առնելով Քրեական օրենսգրքի վերջին փոփոխությունների հիմքով դատավարությունները: Արդյունքում` ցմահ դատապարտյալի ոչ մի պատժաչափ չի փոխարինվում կոնկրետ տարիներով: Ուրեմն կոնկրետ հանձնարարական կա: Արդյո՞ք 100-ից գոնե մեկի արարքը չի համապատասխանում 15-20 տարվա միջակայքում ընկած պատժաչափին»,-հռետորական հարց է տալիս իրավապաշտպանը` նշելով, որ խլացուցիչների ու հատկապես ցմահ դատապարտյալների արտաքին աշխարհի հետ շփման սահմանափակումների մասին կտեղեկացնեն միջազգային CPJ /Միջազգային բանտային բարեփոխումներ/ կազմակերպությանը:
Զարուհի Մեջլումյան
Հ.Գ. «Նուբարաշեն» ՔԿՀ- ում մի քանի տարի առաջ խլացուցիչ սարքերի փորձնական կիրառման արդյունքում խափանվել էր նաև շրջակա շենքերի բջջային կապը: Բնակիչները բողոքում էին, որ իրենք ևս զրկվել են բջջայինով խոսելու հնարավորությունից:
«Մենք հայտարարել էինք, որ սեպտեմբերին իշխանությունները պետք է կողնորոշվեին արտահերթ ընտրությունների անցկացման հարցում։ Տեխնիկապես դեռ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ կա, բայց չեմ կարծում, որ Հայաստանում կա պատրանք ունեցող որեւէ մեկը, թե իշխանությունները պատրաստ են որեւէ զիջման։ Նրանք զիջումների պատրաստ էին գարնանային մեր հզոր հանրահավաքների ազդեցության ներքո։ Եւ գնացին լուրջ զիջումների։ Այժմ իշխանություններն ակնհայտորեն կանգ են առել ճանապարհի կեսին եւ զիջման չեն գնում։ Նրանք համարում են, որ լարվածությունը թուլացել է, եւ հետագա զիջումների կարիք չկա։ Նրանք չեն հասկանում, որ լարվածությունը թուլացել է հետեւյալ պատճառով. ժողովուրդը սպասում է, որ իր պահանջները կկատարվեն երկխոսության միջոցով»,- այսօր` մամուլի ասուլիսում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Ակնհայտ է, որ կոնգրեսն ակնկալում է ժողովրդի ակտիվությունն ու միջամտությունը, (իշխանությունները կանգ են առել կես ճանապարհին եւ գալիս է պահը, երբ խաղի մեջ պետք է մտնի ժողովուրդը։ Լ.Զ.) սակայն նա չասաց, որ հենց իրենք առաջինը սառը ջուր լցրեցին հունից դուրս եկող ժողովրդի ոգևորության վրա:
ՀԱԿ-ի համակարգողը արդարացավ` թե երկխոսության միջոցով իրենք փորձել են ժողովրդի ձայնը հասցնել իշխանություններին, սակայն այսօր ստիպված են եզրակացնել, որ իշխանությունները սթափ չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը:
Զուրաբյանն ասաց, որ իրենք իշխանություններին մինչև այս ամսվա վերջ էին ժամանակ տվել արտահերթ ընտրությունների հարցում որոշում կայացնելու համար: Իշխանությունները պատրաստ էին զիջման գնալ ՀԱԿ-ի գարնանային հզոր հանրահավաքների ճնշման ներքո, բայց հիմա ակնհայտորեն կանգ են առել ճանապարհի կեսին, և գտնում են, որ այլևս զիջումների կարիք չկա:
Զուրաբյանի կարծիքով գալիք հանրահավաքը կրկին դառնալու է ժողովրդի ինքնակառավարման ֆորում, որը կորոշի ընդդիմության հետագա ծրագրերը: Նա նաև տեղեկացրեց, որ Կոնգրեսում ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում: «Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքների մարդաշատության առումով»,- ասաց նա՝ կոչ անելով իրենց համակիրներին առաջարկություններ ներկայացնել զանգվածային միջոցառումների ծրագրերի մշակման առումով:
Ըստ Զուրաբյանի` «Երկխոսությունը այսօր որպես իրավիճակի լուծման գործիք, չի գործում, այն գնացել է երկրորդ պլան»: Սակայն, երկխոսության այժմ չաշխատող գործիքը իրենք չեն կարող դեն նետել, բայց պարտավոր են ավելի հզոր կամ ազդեցիկ գործիքներ կիրառել: Չբացառելով, որ իրենք կշարունակեն երկխոսությունը «Չեմ կարծում, որ մեր իշխանությունները կընտրեն քաղաքացիական պատերազմի և արյունահեղության ճանապարը»,- ասաց բանախոսը:
«Մենք հո չենք ցանկանում այս իշխանությունների հետ վարվել այնպես, ինչպես Լիբիայի ժողովուրդը՝ Քադաֆիի հետ: Մենք նման պլաններ չունենք», — հավաստիացրեց Զուրաբյանը, խոստովանելով, որ ինքը չի կարող նշել, թե կոնկրետ ինչ քայլ են իրենք սպասում իշխանությունից, սակայն. «Դա պետք է լինի մի քայլ, որը ամբողջ հասարակությանն ապացուցում է, որ ռեժիմը գնում է դեպի Հայաստանի ժողովրդավարացում, բայց դա պետք է աներկբա լինի»:
Սա կարծես նահանջ էր, արմատական դիրքերից: Ինչ –ինչ բայց այսօր թե, Զուրաբյանը թե, նրա ներկայացրած Կոնգրեսը շատ ավելի կոմպրոմիսային էին քան ոչ վաղ անցյալում: Անդրադառնալով ռուսական քաղաքականության վերջին զարգացումներին, նա նշեց, որ Կոնգրեսը Պուտինի հետ հանդիպման ծրագրեր չունի, որ իրենք Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ ունեն, ինքն էլ պարբերաբար այցելում է Ռուսաստան:
Իսկ «Առավոտ» օրաթերթում այսօր հրապարակված նամակին վերաբերյալ, որի հեղինակ Մանե Հակոբյանը պնդում է, թե Կոնգրեսի Գիտության և բարձրագույն կրթության ծրագրում օգտագործվել են իր մտքերը, Լևոն Զուրաբյանն ասաց. «Որևէ մեկի մտքերը օգտագործելու համար, մենք նման ծրագիր պետք է ունենայինք, մենք նման ծրագիր չունենք: Կոնգրեսը կազմել է «Հարյուր քայլ», կենսաթոշակային, առողջապահության, հանրակրթության ծրագրեր, բայց գիտության ու բարձրագույն կրթության ծրագիր իրենք չունեն: Ես նման պնդումները համարում եմ աբսուրդ, հնարավոր չէ պլագիատ անել, եթե դու ոչ մի բան չես գրել»:
Իրարամերժ կարծիքներ են հնչում վերջին օրերի ամենահետաքրքիր դեպքի` սկանդալային ավազակախմբի բացահայտման վերաբերյալ. Ոչ ոք չի հավատում, որ բանդան` եթե դա այն խումբն է, որը կարողացել է նման պրոֆեսիոնալ կերպով աշխատել ու քաջատեղյակ լինել բարձրաստիճանների ու հարուստների նիստ ու կացին, բաղկացած է բացառապես մի քանի անգամ դատապարտված հանցագործներից: Մարդիկ ակնկալում են բացահայտված տեսնել ինչ որ կռիշաներ ու բարձրաստիճաններ. Այդ է պատճառը, որ ինֆորմացիոն արտահոսքը, թե իրավապահ համակարգի ղեկավարների զավակներ են խառնված գործին, ավելի հետաքրքրեց մարդկանց, քան ավազակախմբի բացահայտված լինելու բուն փաստը: Արդյո՞ք դա այն խումբն է, որ վերջին շրջանում 3 մեծահարուստի է թալանել: Այսօր կրկին մեկ այլ խումբ է մուտք գործել գործարարի առանձնատուն` իր հետ տանելով ոսկյա զարդեր:
Արդյո՞ք այն ինչ մատուցվում է հանրությանը ճշմարտություն է, ինչո՞ւ վերջին պահին արձանագրվեց, որ բանդիտների կողմից ևս կրակոցներ է հնչել, երբ արդեն պաշտոնական հաղորդագրություն էր տրվում: Արդյո՞ք ճիշտ են այն խոսակցությունները, որ հանցագործը ոչ թե ժայռից է վայր ընկել ու մահացել, այլ կրակել են նրան ու սպանել: Եվ վերջապես գտնվե՞լ է երեք նշված մեծահարուստների տներից թալանված իրերից ինչ որ առարկա, որ կապացուցեր բանդայի մասնակցությունը այդ կողոպուտին: Այս վերջին հարցին ի պատասխան Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ասաց.
«Մեր իրավասության մեջ չի մտնում, այդ ամենի մասին որևէ տեղեկություն տալը: Դա «քրեականի» ու «վեցերորդ» վարչության գործն է: Իրենք հիմա զբաղվում են դրանով,բայց տեղյակ ենք,որ նախաքննություն է ընթանում, և իրենք էլ ոչինչ դեռ չեն ասել, բայց խոստացել են, որ երբ նյութերը պատրաստ լինեն, կտրամադրեն լրատվամիջոցներին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.