23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության օպերլիազորի կողմից թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության լեյտենանտ Ստեփան Տոնոյանը աշխատել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ի բաժանմունքում` որպես օպերլիազոր: Ըստ նախաքննության տվյալների` Ստեփան Տոնոյանը 2010թ. նոյեմբերին Ն. Իգիթյանին հյուրասիրելու եղանակով իրացրել է զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց: 2011թ. հունվար-փետրվար ամիսներին օպերլիազորը «Ծղոտներ» ռեստորանային համալիրում մեթիլէնդիօքսիմետամֆենամին տեսակի թմրամիջոց է իրացրել Ն. Իգիթյանին եւ Ն. Մարգարյանին, իսկ 2011թ. մարտի 11-ին նույն ռեստորանային համալիրում զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց կրկին հյուրասիրելու եղանակով իրացրել է Ռ. Խաչատրյանին:
Բացի այդ, նախաքննությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ օպերլիազոր Ստեփան Տոնոյանի եղբայրը` Սերգեյ Տոնոյանը, ով աշխատել է ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի Ավանի տարածքային ստորաբաժանման բաժնում` որպես բաժնի պետ, 2010թ. օգոստոսից մինչեւ 2011թ. մայիսն ընկած ժամանակահատվածում աճեցրել է կանաբիս տեսակի բույս, որը վերամշակելով` պատրաստել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Վերջինս անձամբ եւ իր ընկերուհու միջոցով պատրաստված թմրամիջոցը վաճառել է տարբեր անձանց: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ոստիկանության լեյտենանտ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ին բաժանմունքի օպերլիազոր Ստեփան Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սերգեյ Տոնոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:Քրեական գործն ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո այցի առաջին օրը na աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ:
Խորհրդարանականներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում, գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը բոլոր ոլորտներում ամրապնդվում և խորանում է: Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանսիա իր պաշտոնական այցի շրջանակում, այնուհետ՝ նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան կատարելիք առաջիկա պետական այցի ընթացքում նախատեսված հանդիպումներն ու բանակցությունները նոր հանգրվանային կետ կդառնան Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին:
Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել նրանց՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ներդրման համար:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած և մինչ այժմ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին՝ ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու, նրանց ցավը հասկանալու և իրենց երկրում ապրելու, արարելու հնարավորություն ստեղծելու համար: Սերժ Սարգսյանը հայ-ֆրանսիական սերտ հարաբերություններին մաղթել է հարատևություն:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությանը, հայտնում է, որ կրկին դադարեցվել է Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը։ Ռուսական Regnum լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ դադարեցումը սկսվել է այսօր առավոտյան ժամը 09.00-ից և տևելու է մինչև սեպտեմբերի 30-ի ժամը 21.00-ը:
Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը դադարեցվել էր նաև սեպտեմբերի 22-27-ը, այս անգամ Վրաստանում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտնել է, որ Հայաստանի գազամատակարարման ժամանակավոր դադարեցումը պայմանավորել է գազատարի չպլանավորված վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մտադրությամբ։ Խոսքը գազատարի Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 52 կիլոմետրանոց հատվածի մասին է։
«ՀայՌուսգազարդ»-ն նշել է, որ հայ սպառողները գազ կստանան ներքին ռեզերվների հաշվին:
ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքըհաղորդում է որ ԱՄՆ Սենատն իր սեպտեմբերի 26-ի նիստում, Ջոն Հեֆերնին հաստատել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:
ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն հավանության է արժանացրել Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները։
Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի մի շարք արտահայտություններ վկայել են որ նա համակրանք ունի Թուրքիայի հանդեպ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերաբերյալ, Հեֆերնը ժամանակին հայտարարել էր. «ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների որոշմանը՝ ստորագրել հարաբերությունների կարգավորման մասին երկկողմ փաստաթուղթը»,- Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը «հստակ հայտարարել էր, որ հայ-թուրքական գործընթացում գնդակը ներկայումս գտնվում է թուրքական կողմում»:
Իսկ սեպտեմբերի 13-ին Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ Ջոն Հեֆերնը հրաժարվել էր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն անվանել։ Պատասխանելով Ռոբերտ Մենենդեսի հարցին՝ Հերֆերնը հայտարարել էր, որ ցեղասպանության բնորոշում տալը քաղաքական որոշում է, ըստ էության խուսափելով արտահայտել որևէ դիրքորոշում։
Մենենդեսն ասել էր, թե. «դժվար է դիվանագետին ուղարկել երկիր՝ նախօրոք իմանալով, որ նա ի վիճակի չի լինելու արտաբերել ցեղասպանություն բառը», նկատելով.«Մի կողմից մենք տիրապետում ենք կատարվածի մասին լիարժեք տեղեկատվության։ Մենք ունենք այն ժամանակ Օտտոմանյան կայսրությունում եղած ամերիկացի դիվանագետների ձայնագրություններ, գոյություն ունի ԱՄՆ-ի կողմից վավերացված հռչակագիր, մենք ունենք պատմության բավարար գիտելիօքներ, բայց մյուս կողմից հրաժարվում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Ամերիկայի հայկական համագումարի տվյալներով, 1990-ական թվականների կեսերին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դուգ Բիրեյթերի մոտ։ Իսկ նա հայտնի է հակահայ եւ Թուրքիայի հանդեպ համակրանք տածող գործիչի համարում ունի:
Այսօր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ համատեղ ասուլիսում քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն՝ ասաց, թե այս ապիկար կառավարության և Տիգրան Սարգսյանի պատճառով Սերժ Սարգսյանի դիրքերը շատ են թուլացել. «Սերժ Սարգսյանը այնքան թույլ է, որ չի կարող վերարտադրվել, և նրան անհրաժեշտ են Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեսուրսները»:
Հովհաննիսյանի այս հայտարարությանը հակադարձեց պատգամավոր Սահակյանը`ասելով. «Ինչ-որ ժամանակում հենց այդ թիմերը Սերժ Սարգսյանի ռեսուրսներից են օգտվել վերարտադրվելու համար, Սերժ Սարգսյանի ռեսուրսն այնքան է, որ նա կարող է վերընտրվել և վերընտրվել լեգիտիմության ճանապարհով »:
Ըստ Հովհաննիսյանի` ինքը հնաբնակ է քաղաքականության մեջ, ծնված օրվանից քաղաքականության մեջ է,իսկ Սահակյանի պնդումները ճչող հակասության մեջ են իրականության հետ: Նրա խոսքով` «էսօրվա ՀՀԿ հնաբնակները ժամանակին պահանջում էին Սերժ Սարգսյանին: Նրանք պահանջում էին հանձնել Սերժ Սարգսյանին և Տիգրան Նաղդալյանին»:
Քաղաքագետների միության նախագահն էլ նշեց, որ Քոչարյանը Հայաստանում նախագահ նշանակվեց ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեսուրսների շնորհիվ, որովհետև նա էր այդ ժամանակ նախագահ:
Սեպտեմբերի 27-ին Բեռլինում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ։
Բունդեսթագի նախագահը, ողջունելով իր գործընկերոջը, շնորհավորեց Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ եւ նշեց, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Բեռլին նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին և միջխորհրդարանական համագործակցությանը, որը լավ հիմքերի վրա է դրված։ Պրն. Լամմերթը անհրաժեշտ համարեց Հայաստանի և Գերմանիայի միջև բոլոր ուղղություններով գործակցության խորացումը` նշելով, որ համագործակցության զարգացման չօգտագործված մեծ ներուժ կա։ Նա կարևորեց մեր երկրում ընթացող ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները։
ԱԺ նախագահը նշեց, որ մեր երկիրը կարևորում է Գերմանիայի հետ հարաբերությունների ընդլայնումը թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերով, ու հայ-գերմանական համագործակցությունը դիտում որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում։ Նա շեշտեց նաև Հայաստանի և Գերմանիայի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացման կարևորությունը այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է։ Նրա խոսքով` այսօր հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում և Բունդեսթագը միշտ էլ ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերել հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ:
Հայաստանը կարևորություն է տալիս նաև ԵՄ Արևելյան գործընկերությանը, որը մեկնարկեց 2009 թ. մայիսին։ «Մենք մտադիր ենք ակտիվորեն համագործակցել ԵՄ կառույցների և առանձին անդամ պետությունների հետ Ար-ելյան գործընկերության շրջանակներում։ Հայաստանն ակնկալում է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման քայլերին և ծրագրերին, մասնավորապես` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում», -ավելացրեց Աբրահամյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը և հայ-թուրքական հարաբերություններին։ Մասնավորապես ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` Աժ նախագահը նշեց, որ Թուրքիան ոչ միայն առաջընթաց չգրանցեց այս հարցում, այլև հակառակը` սկսեց առաջ քաշել նախապայմաններ, որոնք որևէ առնչություն չունեն արձանագրություններում ամրագրված դրույթների հետ։
Սեպտեմբերի 27-ին` ժամը 19.30-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 93-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի մի ավտոմեքենայի և ընկել գետը:
«ԳԱԶ-3110»-ի ուղևորը և «Ռենջ Ռովեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում մաքսավորները բերման են ենթարկել հայաստանցի երկու կնոջ, որոնց պայուսակներից առգրավվել է 200 հազար դոլար արժողությամբ խմիչք, ծխախոտ և սև խավիար:
Ըստ թուրքական մամուլի` Մոսկվայից ժամանած հայաստանցի Հ. Գ.-ն և Գ.Ժ.-ն Ստամբուլի օդանավակայանում մաքսավորները կանգնեցրել են կանանց և բացել տվել ուղեբեռները: Հանդիպելով մեծ քանակության խմիչքի` ծխախոտի և խավիարի՝ մաքսավորները բերման են ենթարկել կանանց:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները, սեպտեմբերի 27-ին ժամը 13.05-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Նոր-Կյուրին գյուղի տարածքից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով, բաժին բերման են ենթարկել երթուղիներից մեկի միկրոավտոբուսի վարորդին, ով նախկինում դատված է եղել:
Ըստ ոստիկանության մամուլի ծառայությության`խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է 12.2 գ, ավտոմեքենայի զննությամբ` 2.9 գ, իսկ նրա վագոն-տնակի և դրան կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ` 163.3 գ դեղնականաչավուն չորացված կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:Ոստիկանությունը չի հաղորդում նրա անունը:
Ֆրանսիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆրանսիացի ուսուցիչներն այսօր զանգվածային գործադուլ են անցկացնում, որն ուղղված է աշխատատեղերի կրճատման դեմ, ցույցերը անցկացվում են Փարիզում և մյուս խոշոր քաղաքներում:
Դրա վերաբերյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի վաղը՝ Ֆրանսիայի նախարարների խորհուրդի ժամանակ:
Նրանք պահանջում են հստակեցումներ մտցնել 2012–ի բյուջեի նախագծում: Ըստ նախագծի` 14 հազար աշխատատեղ պիտի կրճատվի։ Գործադուլ են անում ոչ միայն պետական կրթական հաստատությունների աշխատակիցները: Առաջին անգամ նրանց են միացել նաև մասնավոր դպրոցների ուսուցիչները։
Արհմիությունների տվյալներով՝ գործադուլին մասնակցում է նախակրթական և տարրական կրթական համակարգի ուսուցիչների 53,8%-ը և միջնակարգ կրթական համակարգի ուսուցիչների 50 տոկոսը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.