23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ավտոլվացման կետի աշխատակիցը «Դեու Նեքսիա» մակնիշի տաքսի ավտոմեքենան լվանալուց հետո փախցրել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել «Վանդավ Կոմֆորտ» տաքսի ծառայության աշխատակիցը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 05.30-ին, իրենց ընկերության ավտոլվացման կետի 28-ամյա աշխատակիցը փախցրել է ընկերությանը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան:Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.30-ին, երիտասարդը, վարելով նշված ավտոմեքենան, Կարապետ Ուլնեցիի եւ Ներսիսյան փողոցների հատման մասում բախվել է բնակելի տան պատին, ինչի պատճառով էլ ավտոմեքենան վնասվել եւ տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:Կատարվում է հետաքննություն:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում վրաերթի է ենթարկել նշված գյուղի բնակիչ, 74-ամյա Յաշա Կուրղինյանին, որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Կատարվում է քննություն:
Ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է չորս անձանց կողմից ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. ապրիլի 11-ից մինչեւ 2011թ. մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Գ. Պետրոսյանը, անչափահասներ Ա. Մ.-ն, Ս. Գ.-ն եւ Ս. Ս.-ն նախնական համաձայնությամբ, զինված մահակով, դանակներով եւ ատրճանակով ավազակային հարձակումներ են գործել Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջանների տարածքներում, ինչպես նաեւ Արմավիրի մարզում գտնվող բենզալցակայանների եւ մեկ դեղատան աշխատակիցների նկատմամբ, հափշտակել են զգալի չափերի գումարներ:
Ընդհանուր առմամբ բացահայտվել է վերոհիշյալ անձանց մասնակցությամբ ավազակային հարձակմամբ կատարված հափշտակության 9 դրվագ:
Քրեական գործով մասնավորապես պարզվել է, որ Գ. Պետրոսյանը, Ա. Մ.-ն, Ս. Գ.-ն եւ Ս. Ս.-ն կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ, այն է` ատրճանակի եւ դանակի գործադրման սպառնալիքով, ավազակային հարձակում են գործել «ՍՊՍ» ՍՊ ընկերությանը պատկանող թվով 4 բենզալցակայանների` Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երեւանյան 86, Երեւան քաղաքի Ա. Բաբաջանյան 54, Լենինգրադյան 31/1, Թբիլիսյան 1 հասցեներում գործող բենզալցակայանների, ինչպես նաեւ` Սեբաստիա 37/2 հասցեում գործող «Գուշ», Հասրաթյան 9/2 հասցեում գտնվող «Կամօյլ», Շիրազի 51 հասցեում գտնվող «Տիգրան Գրիգորյան եւ ընկերներ» ՍՊ ընկերությաններին պատկանող բենզալցակայանների եւ Ռուբինյանց 41/1 հասցեում գտնվող «Գոշ գազ» ՍՊ ընկերության գազալցակայանի աշխատակիցների վրա: Նրանք, հափշտակելով դրամ, տարբեր տեսակի ապրանքներ, դիմել են փախուստի:
Բացի այդ, Ա. Մարտիրոսյանը Ս. Գ.-ն եւ Ս. Ս.-ն հետ 2011թ. մայիսի 28-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ապօրինի կերպով մուտք են գործել Երեւան քաղաքի Ֆուչիկ փողոցում գործող «Դանաֆարմ» ՍՊ ընկերության դեղատուն, ձայնագազային թմբուկավոր ատրճանակի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում են գործել դեղատան աշխատակցի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս` կարճատեւ քայքայումով, ապա դրամարկղից գումար հափշտակելով` դիմել փախուստի:
Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Մ.-ին, Ս. Գ.-ին եւ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, իսկ Ս. Ս-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:
Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին Երևանի Տերյան 62 հասցեում գտնվող շենքի բակում ծառահատում է եղել ։
Հատվել է բնի 15սմ տրամագծով թվով 11 ծառ։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված տարածքում սա ծառահատման երկրորդ փորձն է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղյակ է պահել բնապահպանության տեսչության Երևանի տարածքային բաժնին ևԿենտրոնի ոստիկանությանը։ Կատարվում է նախաքննություն։
Քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ նույն տարածքը աշնանային ծառատունկի ժամանակ կլրացվի նոր՝ 13 տնկիներով։
Վկայակոչելով Reuters գործակալությանը` ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը վերջնագիր է ներկայացրել ռուսական կողմին.
«Թուրքիան կարող է խզել Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագրերը, եթե Ռուսաստանը զգալիորեն չէժանացնի ածխաջրածինների գինը»:
Թուրքիան տարեկան Ռուսաստանից գնում է 30 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է նրա սպառած գազի 64 տոկոսը։
Reuters գործակալությանը օգոստոսի վերջին տված հարցազրույցի ժամանակ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է նվազեցնեն Թուրքիային հատկացվող գազի գինը. ««Ռուսական «Գազպրոմ»-ը, փոխանակ նվազեցնի մեզ մատակարարվող գազի գինը, վերջին 29 ամիսների ընթացքում 39 տոկոսով բարձրացրել է այն։ Մենք ցանկանում ենք մինչև սեպտեմբերի վերջը ստորագրել Ադրբեջանի հետ նոր գազային համաձայնագիրը»:
Մեր երիկամները կառուցված են այնպես, որ իրենք իրենց մաքրում են և ընդունակ են հավատարիմ ծառայել մեզ: Տարիների ընթացքում ի վերջո նրանք նույնպես որոշակի օգնության կարիք են զգում: Նախ`երիկամներն առողջ պահելու համար անհրաժեշտ է, որպեսզի երիկամներով անցնի բավարար քանակությամբ ջուր: Այնպես, որ երիկամային հիվանդություններից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ է օրվա ընթացքում ընդունել ամենաքիչը 1,5 լիտր ջուր` չհաշված մյուս սննդամթերքները և ըմպելիքները: Հիշենք, որ սովորական ջուրը չի կարելի շփոթել հանքային ջրի հետ, քանի որ վերջինս պարունակում է բազմաթիվ հանքային աղեր, որոնց ավելցուկը կարող է նստել երիկամների պատերին` որպես ավազի նստվածք:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը տեղեկացրեց, որ այս տարի լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 85-ամյակը, ինչի կապակցությամբ նվագախումբը Երևանյան 5-րդ միջազգային փառատոնը նվիրում է նվագախմբի ստեղծմանը: Հոկտեմբերի 1-ին փառատոնի շրջանակում տեղի կունենա նվագախմբի հերթական համերգը իր ղեկավարությամբ: Սա փառատոնի շրջանակում իր վերջին համերգը կլինի:
«Կարևոր հոբելյան է 82-ամյակը: Ուրախ ենք, որ մեզ է բախտ վիճակվել այս օրերին աշխատել նվագախմբում»,- ասաց Թոփչյանը:
Համերգի ծրագրում կլինեն մոռացված հայ կոմպոզիտոր Ջիվան Տեր-Թադևոսյանի լիրիկական, փոքրիկ՝ 15 րոպեանոց ստեղծագործությունը, Բրամսի կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար:
Համերգին որպես մենակատար հանդես կգան նաև անվանի ջութակահար, Լոնդոնի արքայական երաժշտական դպրոցի պրոֆեսոր Ալեքսանդր Չաուշյանը, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Դայշին Կաշիմոտան:
Ինտերպոլը Կադաֆիի որդու` 38-ամյա Սաադի Կադաֆիի ձերբակալման թույլտվություն է տվել: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Ինտերպոլի ղեկավարը հայտարարել է, որ որոշումը կայացվել է լիբիական իշխանությունների հարցման հիման վրա: Նա հիշեցրել է, որ Սաադի Կադաֆին «ղեկավարել է զինվորական ստորաբաժանումներից մեկը, որի նպատակն է եղել ճնշել քաղաքացիների ելույթները»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, նա պատկանում է այն անձանց թվին, որոնց հաշիվները սառեցվել էին այս տարվա մարտին:
Միջազգային ոստիկանությունը հորդորել է Լիբիայի հարևան քաղաքներին աջակցել հետախուզմանը: Ներկա պահին Սաադի Կադաֆին գտնվում է Նիգերում: Ավելի վաղ Նիգերի ղեկավարությունը հրաժարվել էր գնդապետի որդուն հանձնել Անցումային ազգային խորհրդին:
Այժմ նրանք նշում են, որ եթե իրենց իշխանությունների նկատմամբ միջազգային հետապնդում սկսվի, Նիգերը կիրականացնի իր ստանձնած պարտավորությունները և կարտահանձնի Կադաֆիին:
Համացանցում լայն քննարկվում է ֆուտբոլի աստղ Դեվիդ Բեքհեմի նոր հոբբին: Նա չի վրիպել տեսախցիկներից իր հին ընկերոջ` Բարաք Օբամայի հետ հանդիպման մոտոցիկլով գնալիս:
Չնայած մոտոցիկլին` Բեքհեմի հագուստը դասական է եղել:
Մուսուլման տղամարդը Բրյուսելում ծեծի է ենթարկել ոստիկանին, որը պահանջել է նրա կնոջից հանել դեմքն ամբողջովին ծածկող փարանջան՝ կնոջ անձը պարզելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Սեն–Ժոզե շրջանում, որտեղ ոստիկանական շքախումբը փողոցում կանգնեցրել է տղամարդուն ու նրան ուղեկցող կնոջը, որի դեմքը ծածկում էր մուսուլմանական ավանդական հագուստը։
Ի պատասխան փարանջան հանելու պահանջին՝ մուսուլման տղամարդը հարձակվել է ոստիկաններից մեկի վրա և մարմնական վնասվածքներ հասցրել նրան, իսկ մյուսներին սպառնացել է սպանել, եթե վերջինները բռնի կերպով իր կնոջն ստիպեն ցույց տալ դեմքը։
«Կատաղած» տղամարդը ձերբակալվել է, և այժմ նրան կառաջադրվի մեղադրանք՝ ոստիկանի նկատմամբ ուժ կիրառելու համար, իսկ նրա կինն ստիպված կլինի փարանջա կրելու համար տուգանք վճարել։
Հիշեցնենք, որ Բելգիայում այս տարվա հուլիսի 23–ին ուժի մեջ էր մտել հասարակական վայրերում դեմքը ամբողջովին ծածկող մուսուլմանական ավանդական հագուստ կրել արգելող օրենքը, որը խախտելու դեպքում սահմանված է 137,5 եվրո տուգանք և մինչև 7 օր կալանավորում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.