23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շարունակում են մանրամասներ պարզվել վնասազերծված ավազակախմբի վերաբերյալ.
Պարզվել է, որ հանցախմբի պարագլուխ համարվող Գուրգեն Հայրապետյանի եղբորորդին` Արա Հայրապետյանն, այն երիտասարդն է, որ օրեր առաջ ինքնասպան էր եղել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: 28-ամյա Հայրապետյանը ինքնասպան էր եղել սեպտեմբերի 15-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, կախվելու միջոցով: Հիշեցնենք որ նա գրություն էր թողել, որով խնդրել էր կատարվածի համար ոչ ոքի չմեղադրել, որ իր արարքը պայմանավորված չէ պատժի կրմամբ, այլ ունի անձնական դրդապատճառներ: Արան, 2008թ. ապրիլի 22-ին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման ավազակության եւ կողոպուտի փորձի համար:
Նրա ավագ եղբայրը` 32-ամյա Արամ Հայրապետյանը ներկայումս կալանավորված է բանդիտիզմի եւ ավազակային հարձակումների հոդվածներով:
Հանցախմբի մեկ այլ անդամի մասին ևս ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվել է, որ 19-ամյա Քյարամ Ամոյանը, ով հայտնի քրեական «հեղինակություն», ազգությամբ եզդի «Ճակոյի» ազգականն է, 2008 թվականի մարտի 1-ի գիշերը, խանութները թալանողներից մեկն է եղել եւ այդ պատճառով դատապարտվել է ազատազրկման:
Լոռիում ինքնասպանության դեպք է գրանցվել: 1958թ. ծնված Վոլոդյա Ավետյանը Գուգարք գյուղում գտնվող իրենց տան նկուղում պարանով կախվել է: Մահից առաջ վերջինս գրություն չի թողել:
Ըստ այդ աղբյուրի` ինքնասպան գործած քաղաքացին վերջին տարիներին շատ էր խմում, մահից առաջ ընտանիքի անդամներին ասել է, թե հոգս է դարձել նրանց համար: Ինքնասպանությունից ժամեր առաջ Վոլոդյայի որդին վերադարձել է Ռուսաստանից, հայրը որդուն ասել է, որ նրա գալուն էր սպասում ու կարճ ժամանակ անց իջել է նկուղ, որտեղ և կախվել է:
Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքի քննիչ Պարույր Գրիգորյանի փոխանցմամբ, Ավետյանների ընտանիքը գտնվում է սոցիալապես ապահով վիճակում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են քննչական գործողություններ: Նախապատրաստվում են նյութեր:
Անգլիական պրեմիեր լիգայի 19-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ձերբակալվել է սուպերմարկետում պոնչիկ գողանալու համար։ 20-ամյա իսպանացին իր երկու ընկերների հետ վերցրել է քաղցր պոնչիկը և առանց վճարելու հանգիստ հեռացել։
Վերջինիս կանգնեցրել են Tesco առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները։ Դե Խեան և իր ընկերները վախեցած տեսք ունեին և ամեն կերպ փորձում էին հարթեցնել ստեղծված իրավիճակը։ Հաշվի առնելով այդ փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հենց Դե Խեան է հայտնվել այս պատմության կենտրոնում` առևտրի կենտրոնի աշխատակիցները ոստիկանություն չեն կանչել և որևէ պատժամիջոց չեն կիրառել։
Հավելենք, որ Դե Խեայի հավանած պոնչիկի արժեքն է 1,19 ֆունտ, իսկ ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կազմում է 70 հազար ֆունտ։ Այժմ Դավիդը երեք ամիս չի կարող այցելել Tesco առևտրի կենտրոն։
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, այսօր` սեպտեմբերի 30-ին, ժամը 10:10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երեւույթները եւ 3 հազար խմ ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ «Լեւոն II» ՍՊԸ-ի ջանքերով ճանապարհը բացվել է, սակայն սողանքի վտանգը դեռ առկա է: Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Տավուշի մարզային օպերատիվ խումբը:
Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որին աջակցել է նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, ունենալու է համաշխարհային պրեմիերա Պուսանի միջազգային կինոփառատոնում:Ռեժիսոր Միքայել Վաթինյանի եւ պրոդյուսեր Արմինե Անդայի «ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ» լիամետրաժ գեղարվեստական կինոնախագիծը դեռ 2007 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակից էր:
Այդտեղից էլ այն բոլոր ռեգիոնալ նախագծերից ընտրվել է մասնակցելու և ներկայացվելու Պուսանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության կինոպլատֆորմին: Այն առաջին հայկական կինոնախագիծն էր, որ ներկայացվել է Պուսանում, միանգամից ստանալով նաեւ մրցանակ` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, Պուսանի միջազգային կինոփառատոնի եւ ասիական կինոշուկայի կոցմից: Կինոնախագիծը հրավիրվել է ներկայացվելու շատ բարձրակարգ կինոփառատոներում:
Ֆիլմն իրականացվել է «Հոշկի ֆիլմ» կինոընկերության կողմից` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, զարգացվելով նաև Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնության շրջանակներում, որտեղ դարձյալ առաջին հայկական կինոնախագիծն էր: Ֆիլմի հիմնակազմը սցենարի հեղինակ եւ ռեժիոր Միքայել Վաթինյանից ու համա-սցենարիստ, պրոդյուսեր, եւ գլխավոր դերակատար Արմինե Անդայից բացի ընդգրկում է բեմադրող օպերատոր Թամամ Համզային /Սիրիա/, բեմադրող նկարիչ Իվանա Կրչադինացին /Սերբիա/, կոմպոզիտոր Արթուր Մանուկյանին, որը նաեւ ռեժիսորի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի` ԲՈԺՈ-ի կոմպոզիտորն է: 2011 թվականի հոկտեմբերին, աշխարհից ընտրված 10 լիամետրաժ ֆիլմերի շարքում ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ ֆիլմը կունենա համաշխարհային պրեմիերա Հարավային Կորեայում` աշխարհի ամենահեղինակավոր եւ ամենակարեւոր փառատոներից մեկի` Պուսանի միջազգային կինոփառատոնի Flash Forward /Մեջբերում ապագայից/ մրցույթում:
Սեպտեմբերի 30–ին Եմենի անվտանգության ուժերը սպանել են Անվար ալ Ավլակիին, որին, ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն համարում է «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի (ոչնչացվեց այս տարվա մայիսին) իրավահաջորդը։
Ըստ ռուսական Gazeta.ru կայքի` Ալ Ավլակիի հետ միաժամանակ ոչնչացվել են մի քանի այլ ահաբեկիչներ։
Ավլակին կասկածվում է մի շարք ահաբեկչությունների մեջ։
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ սեպտեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնաթող ղեկավար Կարեն Կարապետյանը` անսպասելի, տարբեր ենթադրությունների առիթ տված ու մինչ օրս իր կողմից չբացատրված հրաժարականի համար: Նախորդ Ամսվա մարդ ճանաչվել էր երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ում երկամսյա կալանքը օգոստոսին առիթ հանդիսացավ ՀԱԿ-կոալիցիա երկխոսության դադարի:
Ինչպես հայտնում է «Չենք լռելու» նախաձեռնությունը` ամսվա մարդ անվանակարգին կարող են հավակնել տվյալ ամսվա ընթացքում առավել նշանակալի գործունեություն ծավալած, հանգամանքների բերումով իրադարձությունների կիզակետում հայտնված և հանրային քննարկման առարկա դարձած թեմաների հերոս հանդիսացող մարդիկ:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն: Նա այդ մասին հայտարարել է «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն փաստը, որ վերջին շրջանում շատ է խոսվում իր վերադարձի հնարավորությունների մասին, որը կապվում է Պուտին-Մեդվեդեւ փոխատեղման հետ:
«Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եւ դա տեղի է ունենում Հայաստանի անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկտվեն դրսից:
Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեեւ շատ մոտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետեւյալ երեք գործոնները.
1. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավվման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը;
2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը;
3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը:Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար:
Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում», — ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Լեհաստանի Շեցին քաղաքի ոստիկանությունը բնակիչներից մեկի ցախատանը գտել է ավելի քան 300 գլուխգործոց Վերածննդի ժամանակաշրջանին պատկանող: Կտավները, որոնց գինը կազմում է մի քանի միլիոն եվրո, 66 տարի շարունակ եղել են շինարարական պարագաների կողքին: 92-ամյա քարտաշը չի հիշում, թե ինչպես են դրանք հայտնվել իր տարածքում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ըստ ոստիկանության տվյալների` կտավներից ամենաթանկը 479 տարեկան է: Չնայած կտավների մեծամասնությունը վատ վիճակում է` փորձագետները դրանք գնահատում են մի քանի միլիոն եվրո:
Ոստիկանությունը հավանական տարբերակներ է մշակում, թե ինչպես են նկարները հայտնվել այդտեղ: Այժմ 300 կտավներն էլ գտնվում են Շեցինի թանգարանում:
Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում հոկտեմբերի 3-ից սկսում է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ֆիլմերի պարբերաբար ցուցադրումը: Այն կազմակերպվում է «Գաուդեամուս» ծրագրի շրջանակներում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը վաղուց է համագործակցում է ԵՊԼՀ-ի հետ. համալսարանի ուսանողներն իրենց աշխատանքային պրակտիկան անցնում են փառատոնի շրջանակներում, ինչպես նաեւ բազմալեզու թարգմանիչ-կամավորներ են փառատոնի հյուրերի համար: Ֆիլմերը կցուցադրվեն շաբաթական 1 անգամ՝ հատուկ այն ուսանողների եւ անձանց համար, ովքեր ամռանը չեն հասցրել դիտել դրանք (կլինեն նաեւ օտարալեզու եւ առանց թարգմանության ֆիլմեր):
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.