23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ջեք Գեւորգյանի` «Դոկտոր մահի» ստեղծագործական աշխատանքները, նկարներն անձնական իրերը կվաճառվեն աճուրդով, որը տեղի կունենա հոկտեմբերի 27-28-ին` Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտում, հաղորդում է Michigan Radio-ն:
Գեւորգյանի նկարների մեծ մասը մռայլ է. նրա գեղանկարչության հիմնական մոտիվը մահն է, ինքնասպանությունը, դեպրեսիան:
Բացի այդ, աճուրդում կվաճառվեն նաեւ Ջեք Գեւորգյանի անձնական իրերը, այդ թվում սմոքինգը, որով ներկայացել է Emmy Awards-ում: Դա կլինի նրա իրերի առաջին վաճառքը: Աճուրդից ստացվող եկամուտների մի մասը կստանա նրա զարմուհին, ով նրա միակ ժառանգորդն է, իսկ մի մասը կվաճառվի քաղցկեղով հիվանդ երեխաների կենտրոնին:
Էֆթանազիայի կողմնակից բժիշկ Ջեք Գեւորգյանը, ով հայտնի է որպես «Դոկտոր մահ», մահացել է հունիսի 3-ին` 84 տարեկան հասակում:
Ջեք Գեւորգյանը ձգտում էր էֆթանազիայի օրինակացմանը: 1990-98 թվականներին նա 130 հիվանդների օգնել է մահանալ:
Հիշեցնենք, որ էֆթանազիայի խնդիրը հասարակության լայն շրջանակների քննարկման առարկա դարձնելուն ամենից շատ նպաստել է ամերիկահայ բժիշկ Ջեք Գեւորգյանը, ով հայտնի է «Դոկտոր մահ» անունով: Գեւորգյանը լինելով բժիշկ, մշտապես կողմ է արտահայտվել էֆթանազիային, երբ այլեւս անհնար է որեւէ օգնություն ցույց տալ հիվանդին եւ երբ նրա տանջանքները անիմաստ են դարձնում հետագա կյանքը: 1989-ին նա մշակել է «մերսիտրոնը»` ինքնասպանության ապարատը: 1990-ի հունիսի 4-ին օգտագործելով «մերսիտրոն» ինքնասպան է եղել «Դոկտոր մահի» առաջին հիվանդը, ով տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ, 1990-98 թթ մերսիտրոն օգտագործել է ավելի քան 130 մարդ:
Նշենք, որ Ալ Պաչինոն խաղացել է «Դոկտոր մահի» դերը Բարի Լեւինսոնի «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմում (2010 թվական):
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 1-ին, ընդունել է նախօրեին Արցախ ժամանած ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Ջոզեֆ Սիմիտյանին եւ «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:Երկուստեք նշվել է հարավկովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ առկա խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ուղիղ երկխոսության միջոցով:Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերակատարությունը վերոհիշյալ գործընթացների մեջ՝ միաժամանակ նշելով, որ Արցախում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Քալիֆորնիայի հետ կապերի խորացմանը՝ այն դիտարկելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւոր ուղղություններից մեկը:
20 տարի առաջ ամուսնությունից մեկ շաբաթ հետո իր 56–ամյա ամուսնուն եփածու կերած կինը, ով իր ցմահ պատիժն է կրում Կալիֆոռնիայի Չաուչիլա բանտում, պատրաստվում է ներողություն է հայցել: Կինը վստահեցնում է, որ ամուսնուն ուտելուց մեկ օր առաջ, վերջինը բռնաբարել և ծաղրի էր ենթարկել իրեն։ Օմայան ամուսնու մարմնի որոշ հատվածներ եփել է, ձեռքերը՝ յուղով տապակել, իսկ միսը կերել է բարբեքյուի համար նախատեսված սոուսով։
Թուրքիայում Աքսարայ-Նեւշեհիր ավտոճանապարհին դեռեւս անհայտ հանգամանքերում ձորն է շրջվել Էրզրումից Անթալիա մեկնող միջքաղաքային ավտոբուսը։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ ավտոբուսի գլորվելու հետեւանքով 2 հոգի մահացել է, իսկ 38 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
«Ինչ իմաստ ուներ դադարեցնել երկխոսությունը և հանդես գալ երկխոսության առաջարկով շաբաթներ անց, այլ պայմաններում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ, երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը` անդրադառնալով երկխոսությունը վերսկսելու ՀԱԿ-ի երեկվա առաջարկին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը երեկ երեկոյան զանգահարել էր կոալիցիոն խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանին` առաջարկը ներկայացնելու համար, սակայն չէր կարողացել կապվել նրա հետ և առաջարկը փոխանցել էր Գագիկ Մինասյանի միջոցով. «Ես դեռ չեմ հասցրել քննարկել իմ գործընկերների հետ, մանավանդ որ Դավիթ Հարությունյանը այստեղ չի եղել։ Երկուշաբթի օրը ես կքննարկեմ այդ հարցերը և կորոշենք` ինչ անել: Ավելի լավ է ճշգրիտ պատասխաններով առաջնորդվել, քան հենց հիմա ենթադրություններ անել»,- ասաց Գագիկ Մինասյանը` ավելացնելով. «Սա տարակուսանքի տեղիք է տալիս։ Ես կուզենայի պարզաբանումներ ստանալ` ինչով է պայմանավորված այդ կասեցումը, ում է դա ձեռնտու և արդյոք ՀԱԿ–ը զգում է իր պատասխանատվությունը այդ կասեցման մեջ»,- ասաց նա:
Նրա խոսքով` երկխոսությունը պետք է հասներ իր տրամաբանական ավարտին, քանի որ նրանց հուզող գլխավոր հարցերի հետ կապված «իրենք արդեն աշխատում էին և պատրաստվում էին ներկայացնել հակափաստարկներ»։
Գագիկ Մինասյանի համոզմամբ՝ երկխոսությունը ներքաղաքական կայունությունն ապահովելու ամենաճիշտ, ամենաքաղաքակիրթ ձևն է, որն «անհասականալի ու անհիմն» կերպով դադարեցրին ՀԱԿ–ի ներկայացուցիչները։
Ըստ LifeNews.ru-ի`Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել Մոսկվայի Զվենիգորոդի մարզի 31–ամյա փոխքաղաքապետ Գրիգորի Թաթուսյանի նկատմամբ`«կաշառք վերցնելու փորձի» հատկանիշներով: Նա մեղադրվում է հողի սեփականաշնորհման դիմաց 33 մլն ռուբլի կաշառք վերցնելու փորձի համար։ Փոխքաղաքապետի հետ դատարանի առաջ է կանգնել նաև քաղաքապետարանի հողային հանձնաժողովի նախագահը։ Արդյունքում դատարանը որոշել է 72 ժամով հետաձգել փոխքաղաքապետի ձերբակալման հարցը։ Այդ ընթացքում հայազքի պաշտոնյան կլինի ճաղերի ետևում:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ին, «Նիսսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 32-ամյա Ալվարդ Միրզոյանին, որը տեղում մահացել է:
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱՆ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն է ստացվել, որ դատապարտյալներից մեկի համար բերված հանձնուքի ստուգմամբ` լոլիկի մեջ հայտնաբերվել է պոլիէթիլենի 4 փաթեթ` մարիխուանա թմրամիջոցի նմանվող 1,52 գ չորացված զանգվածով:
Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանի Չերկիարա դի Կալաբրիայի քաղաքային խորհուրդը, սեպտեմբերի 24-ին, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ միաձայն որոշումներ էին կայացրել Իտալիայի հետեւյալ քաղաքային խորհուրդները` Սան Ջորջոյի (Պադովայի նահանգ), Բոլանոյի (Սպեցիայի նահանգ), Սերմիդեի (Մանտովայի նահանգ) եւ Դորգալիի (Նուորոյի նահանգ), Իզոլա դել Լիրի (Ֆրոսինոնե նահանգ):
Այսպիսով, Իտալիայում Ցեղասպանությունը ճանաչած նահանգների /4/ եւ քաղաքների /59/ ընդհանուր թիվը հասավ 63-ի:
Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի որոշմամբ 1991 թվականից նշվում է որպես Ծերերի միջազգային օր:
Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը, այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել ծերերի խնդիրներին:
Այսօր աշխարհում կա մոտ 700 միլիոն մարդ, ում տարիքը բարձր է 60-ից, ընդ որում ծեր տղամարդիկ 66 միլիոնով ավելի շատ են իրենց տարեկից կանանցից:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2050 թ. 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կգերազանցի 2 միլիարդը` կազմելով աշխարհի բնակչության մոտ 20%-ը: Արդյունքում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծերերի թիվը կգերազանցի երեխաների թվին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.