23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ստամբուլի «Գյուրբյուզ Յայընևի» հրատարակչությունը կրտսեր և միջին տարիքի դպրոցականների համար հրատարակել է այդ երկրի ֆիզիկական քարտեզը, որտեղ Արարատ լեռը ներառված է Հայաստանի կազմում: Ստացվում է այսպես,որ թուրքերը Արարատ լեռը հանձնել են Հայաստանին, բայց առայժմ միայն քարտեզի տեսքով:
Այս փաստը մեծ իրարանցում է առաջացրել թուրքական մամուլում:
Ըստ Adanaolayhaber պարբերական` հրատարակչության արարքը գնահատռվում է իբրև հայրենիքի դավաճանությանը հավասարազոր քայլ: Բայց հատկանշականն այն է, որ նույն աղբյուրի վկայությամբ, Թուրքիայում մեծ է նրանց թիվը, ովքեր կարծում են, որ Արարատ լեռն իսկապես Հայաստանում է:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձոր-Փամբակ երկաթգծի 1-ին կմ-ին՝ թունելի մոտ գտնվող ժայռի տակ, հայտնաբերել է հորեղբոր` Վանաձոր քաղաքի բնակիչ, 1940 թ. ծնված Մելսիկ Գրիգորյանի դիակը:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, պարզվել է, որ Գրիգորյանը մահացել է ժայռից գլորվելու հետևանքով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մասուր հավաքելիս է եղել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վաղը կմեկնարկի «Վերադարձի դասական երաժշտության» հինգերորդ փառատոնը: Փառատոնի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու բարձրակարգ դասական երաժշտություն՝ հայազգի և օտարերկրյա աշխարհահռչակ կատարողների մասնակցությամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի կազմակերպիչ Մարիամ Շահինյանը նշեց, որ փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր սահմանները, և եթե առաջին տարիներին իրենք էին փնտրում և գտնում տաղանդավոր դեմքերի, ապա հիմա իրենց են դիմում և համագործակցություն առաջարկում. «Մեր փառատոնի առաքելությունը մենք համարում ենք ոչ թե հայտնի դեմքերին Հայաստան հրավիրելը, այլ նոր ոչ պակաս տաղանդավոր դեմքեր գտնելն ու մեր հանդիսատեսին ներկայացնելը:
Հինգերորդ «Վերադարձի դասական երաժշտության» փառատոնի հանդիսավոր բացման արարողությունն ու տոնական շքեղ համերգը տեղի կունենան վաղը, ժամը 19.00-ին:
Ծրագրում կհնչեն Շոպենի և Չայկովսկու ստեղծագործությունները Աշոտ Խաչատուրյանի և Հրաչյա Ավանեսյանի կատարմամբ: Փառատոնի շրջանակում նախատեսվում են նաև վարպետության դասընթացներ ու մենահամերգներ:
Ազգային ժողովում, այսօր` հոկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին, ՀԱԿ-ի հետ երկխոսության իշխանական կոալիցիայի պատվիրակության ներկայացուցիչները հավաքվելու են եւ քննարկեն երկխոսությունը շարունակելու ՀԱԿ-ի առաջարկը: Այս մասին, ԱԺ-ում, լրագրողնեևրի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀԱԿ-ի հետ երկխոսության կոալիցիայի պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը:
Հարցին թե ինչպիսի՞ն է տրամադրվածությունը, նա դժվարացել է պատասխանել: «Մենք կքննարկենք խնդիրը բոլոր կողմերից, որը կախված է տարբեր գործոններից: Ուստի խնդրին մոտենալու ենք համակողմանիորեն »,-նշել է նա:
Բաքվում շարունակվող բռցնքամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Դավիթ Հայրապետյանը հաղթանակով ավարտեց առաջին մենամարտը եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: 49 կգ քաշային կարգում Հայրապետյանը 23:10 հաշվով առավելության հասավ ամերիկացի Էրոս Կորրեայի նկատմամբ:
Հոկտեմբերի 4-ին Հայրապետյանը կմրցի լեհ Լուկաշ Մաժչուկի հետ:
Լիբիայի նոր իշխանությունները Սաբհա քաղաքի մոտակայում հայտաբերել են քիմիական զենքի պահոց:
Լիբիայի Ազգային անցումային խորհրդում նշեցին, որ հայտնաբերել են մոտավորապես 9 տոննա թնդանոթային արկեր` լիցքավորված իպրիտով:
Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Հասան աս-Սագհիրը նշել է, որ իր տվյալներով, այդ արկերը Մուամար Քադաֆիին են առաքվել ասիական պետություններից մեկից:
Հիշեցնենք, որ հաղորդվում էր, որ սեպտեմբերին Լիբիայի ժամանակավոր իշխանությունները Ջուֆրա քաղաքում նույնպես հայտնաբերել էին քիմիական զենքի պահոց: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազի բնապահպանական պետական տեսչության կողմից սեպտեմբերի 26-30-ին իրականացված շրջայցերի ընթացքում, կայացվել է 3.08 մլն. դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 634 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, Տավուշում ապօրինի ծառահատման 8 գործով կայացվել է 450 հազար դրամի 8 վարչական տուգանքի որոշում:
Արարատի մարզում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպք, ինչի համար կայացվել է 500 հազար դրամի վարչական տուգանքի 5 որոշում:Կոտայքի մարզում արձանագրվել է նմանատիպ 3 դեպք, կայացվել է 300 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, Գեղարքունիքի մարզում` 4 դեպք, կայացվել է 400 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, Տավուշի մարզում` 1 դեպք, կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:Գեղարքունիքի մարզում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 3 անձանց նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշումներ:
Առգրավված 17.4 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ Շիրակի մարզում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 1 անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ ձկան ապօրինի որսի համար 1 անձ տուգանվել է 150 հազա դրամ գումարով: Որսի կանոնների խախտման համար, 1 անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 27 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված 21 հատ «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Գյումրի քաղաքի ծերանոց, իսկ 4.0 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրային ավազան: Առգրավվել է նաեւ 50 գծամետր դնովի ցանց եւ 15 հատ խեցգետնաորսիչ:
Այսօր` լրագորղների հետ հանդիպման ժամանակ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ասաց, որ. «Ես այսօր չեմ տեսնում այն նպատակը, հանուն որի պետք է համախմբվել ՀԱԿ-ի շուրջ ։Շատերն ասում են՝ լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար: Իհարկե, ճանապարհն է որոշում էությունը, բայց մի մոռացեք, որ Հիտլերն էլ օրինական ճանապարհով ընտրվեց»:
Հայրիկյանը կարևորում է, թե ինչ առաջարկով է հանդես գալիս ընդդիմությունը, որի շուրջ էլ կարելի է կամ չի կարելի համախմբվել: «Մի սկզբունքային հարց կա. պայքարում ես իշխանության դեմ, որ վերցնես քե՞զ այդ իշխանությունը, թե՞ որ վերցնես ու տաս իրական տիրոջը` ժողովրդին։ Այստեղ ես տեսնում եմ, որ ՀԱԿ-ը ուզում է վերցնի ու տերը լինի իշխանության»,- հավելեց ԱԻՄ նախագահը,- եթե ընդդիմության մնացած քաղաքական ուժերը չմիավորվեն, ապա պիտի լինեն կամ ՀԱԿ-ի կողքին, կամ իշխանությունների կողքին»:
Ըստ նրա` ՀԱԿ-ը սխալ ուղի է բռնել. «ՀԱԿ-ն ուզում է լավագույն դեպքում դառնալ հիմնական քաղաքական ուժը, որից հետո անպայման կգրկախառնվի իշխող ուժերի հետ։ Մենք դրա նախադեպն ունենք, երբ Ստեփան Դեմիրճյանը գրկախառնվեց Ռոբերտ Քոչարյանի հետ»,- շեշտեց Հայրիկյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի կողմից վերականգնված «Ռանչպար 1» պոմպակայանի բացմանը, որին ներկա է եղել նաև ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորոցիայի փոխնախագահ Փեթրիք Ֆայնը: Կառավարության ղեկավարը շրջել է պոմպակայանով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին:
«Ռանչպար 1» պոմպակայանը ոռոգում է 6100 հեկտար հողատածարք՝ ոռոգման ջրով ապահովելով Արարատի մարզի 23 համայնքների 10 հազար ջրօգտագործողների:
Պոմպակայանի վեկանգնման աշխատանքներում ՀՄՀ-Հայաստան ծրագրի կողմից ներդրվել է 5,5 մլն դոլար: Պոմպակայանում իրականացվել է ջրընդունիչի, կոլեկտորների մաքրում և խորացում, տեղադրվել են նոր պոմպեր և խողովակաշարեր, ամբողջովին վերանորոգվել է պոմպակայանի շենքը: Պոմպակայանի կոլեկտորի մեջ կառուցվել է նաև պատվար, ինչը կնվազեցնի գրունտային ջրերի մակարդակը և այդպիսով կբարելավի Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վիճակը:
ՀՄՀ-Հայաստան ծրրագրի ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայաններում կազում է 42 մլն դոլար:
Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման բաղադրիչի շրջանակներում արված ներդրումը կազմում է 19 մլն դոլար, որը ներառում է 470 կմ դրենաժային կոլեկտորների մաքրում, ինչի արսդյունքում կնվազի Արարատի և Արմավիրի մարզերի գրունտային ջրերի մակարդակը՝ զերծ պահելով դրանք աղակալումից: Դրենաժային բաղադրիչի շրջանակում կառուցվել և վերակագնվել է նաև 50 խորքային հոր:
Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի ընթացքում ներկայացվելու է համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Աքսել Ֆիշերի` ամսվա սկզբին Փարիզում նախնական քննարկված զեկույցը` Հայաստանի պարտավորությունների կատարման և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ:
Նստաշրջանի օրակարգում կարող է ընդգրկվել նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ քրեական հետապնդման հարցը: Քննարկման կդրվի նաեւ Բելառուսի ազատ ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանության թեման:
Նշենք, որ հայկական պատվիրակությունն արդեն Ստրասբուրգում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.