23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում, բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Կոնգրեսում ներկայացված երկրների պատվիրակները և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը: Հայաստանն այսօր ևս կհետևի նրանց օրինակին: Կեսօրին Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն հոկտեմբերի 14-18-ը կայանալիք «Արևորդի» 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի միջոցառումներն ու դրանց իրականացման ժամանակացույցը: Դրանք նվիրված են լինելու Երևանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակին:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտն այսօր այցելել է Ազատության հրապարակ, որտեղ շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում ՀԱԿ-ը: Նա հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Նախկինում ևս Գերմանիայի դեսպանն այցելել է ՀԱԿ-ի հանրահավաքներին, ինչը տարբեր մեկնաբանությունների առիթ էր տվել քաղաքական շրջանակներում:
Ուշագրավ է, որ օրերս Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկումների ժամանակ Հանս Յոհեն Շմիդտը հայտարարել էր, որ Հայաստանում ներկա բարդ իրավիճակը Լևոն Տեր-Պետրոսյանից ստացած ժառանգություն է:Ըստ նրա` այն գործընթացները, որոնք հանգեցրել են տնտեսության օլիգոպոլիզացման, ծնվել են հենց այն տարիների քաղաքականության արդյունքում:
«Ես հաճախ եմ Հայաստանի առաջին նախագահի հանրահավաքներում լսել, թե նա ինչպես ա է քննադատում բոլոր ընտրությունները եւ բոլոր իշխանություններին: Ես նրա խորհրդատուներից մեկին հարցրեցի, թե ինչ կասի այն ընտրությունների մասին, որոնց մասնակցել է Տեր-Պետրոսյանը, թե ինչ կասի 1994-97 թթ դեպքերի մասին, ինչին նա պատասխանեց, որ ես սխալ տեղեկություններ ունեմ: Այդուհանդերձ, պետք է այնքան անկեղծ լինել, որ ընդունել քննադատությունը»,- նշել է դեսպանը:
Սակայն այսօրվա նրանց զրույցը, ըստ ներկաների, ջերմ տպավորություն է թողել, թեև որոշ ականատեսներ էլ նշում են, որ ՀՀ առաջին նախագահը խիստ է խոսել դեսպանի հետ:
Կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջանկյալ ամփոփում է տարածել։
«Սույն թվականի մարտի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Երևանի տարածքում գտնվող 75 կրպակների սեփականատերերից ստացել է 56 անհատական և 1 կոլետիվ բողոք: Անհատական դիմումների ուսումնասիրության արդյունքում պատկերը հետևյալն է.
• 7 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող հստակ և դեռևս չսպառված ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն ապօրինի է:
• 15 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող անորոշ ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումը կարող է լինել օրինական միայն երեք ամիս առաջ սահմանված կարգով կրպակների սեփականատերերին ծանուցելու դեպքում:
• 25 կրպակատերեր չունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող իրավաչափ փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն օրինական է:
• 9 դիմումներ դեռևս ուսումնասիրության փուլում են:
Նշված ուսումնասիրությունների և Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում կասեցվել է 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը: Այս համատեքստում դրական են գնահատվում Պաշտպանի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի գործակցության ներկայիս արդյունքները, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ ապամոնտաժման գործընթացում ուսումնասիրել յուրաքանչյուր կրպակի իրավական հիմքերը և պահպանել օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը:
Այդուհանդերձ, մտահոգվելով առանց օրինական հիմքերի գործող կրպակների սեփականատերերի սոցիալական վիճակով՝ Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարությանը հնարավոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատերերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար: Միևնույն ժամանակ Պաշտպանը կոչ է անում բոլոր հասարակական և բարեսիրական կազմակերպություններին, ինչպես նաև խնդրով հետաքրքրված այլ անձանց ու կառույցներին աջակցել օրենքով ապամոնտաժման ենթակա կրպակատերերի սոցիալական խնդիրների լուծմանը:
Հայտնենք նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանում կրպակների ապամոնտաժման գործընթացի օրինականությունը վիճարկելու խնդրանքով Պաշտպանին կոլեկտիվ դիմում էին ներկայացրել 19 կրպակատերեր: Դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չկան, քանի որ ՀՀ Սահմանադրության 100 և 101 հոդվածների համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը, իսկ կրպակների ապամոնտաժումը գործընթաց է, որի իրավական հիմքում եղած ՀՀ քաղաքաքացիական օրենսգրքի հողի վարձակալությանն առնչվող դրույթներն ինքնին հակասահմանադրական չեն»:
Աշխարհի փոխչեմպիոն, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը հաղթանակով ավարտեց նաեւ 1/16-րդ եզրափակիչի մենամարտը: Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը 5:3, 7:4, 6:5 հաշվով պարտության մատնեց լեհ Թոմաշ Յաբլոնսկուն եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: Հաջորդ մենամարտը Հակոբյանը կանցկացնի հոկտեմբերի 4-ին: Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում Հակոբյանը կնվաճի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Այսօր Ստրասբուրգում աշխատանքն է սկսել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Հոկտեմբերի 5-ին Վեհաժողովի նիստում կքննարկվի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի նախագիծը:
Նստաշրջանի մեկնարկից առաջ այսօր լրագրողների հետ է հանդիպել ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն: Անդրադառնալով վերոհիշյալ բանաձեվի նախագծին, Չավուշօղլուն ասել է, թե ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներն ու առաջընթացները:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստն այսօր առավոտյան սկսեց աշխատանքը: Հիշեցնեմ այս անգամ Վեհաժողովում քննարկվելու է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի նախագիծը: Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի հեղինակած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» խորագրով բանաձեւի նախագծում Վեհաժողովը ողջունում է «իշխանության եւ արտախորհրդարանական ընդդիմության միջեւ երկխոսության մեկնարկը», եւ կարծում է, որ երկխոսությունը պետք է նպատակաուղղված լինի «քաղաքական միջավայրի հետագա կարգավորմանը, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, ժողովրդավարական եւ մրցակցային ընտրությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»:
Սեպտեմբերի 8-ի` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ընդունած բանաձեւի նախագծով համազեկուցողները ընդհանուր առմամբ դրական են գնահատել Հայաստանում կատարվող վերջին քաղաքական զարգացումները, ներքաղաքական մթնոլորտի փոփոխությունները, ինչպես նաև առաջարկել էին Մարտի 1-ի էջը համարել փակված:
Այսօր մինչեւ նիստի մեկնարկը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վեհաժողովի ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն, անդրադառնալով այս հարցին, ասաց, ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ավելացնելով նաեւ, որ առաջընթաց են ակնկալում նաեւ մարտի մեկի դեպքերի բացահայտման հետ կապված:
«ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներն ու առաջընթացները»:
«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի նախագիծը քննարկվելու է հոկտեմբերի հինգին: Տեղեկացնեմ, որ նախապես բանաձեւի քննարկումը նախատեսված էր հոկտեմբերի 7-ին, սակայն, ինչպես Մեվլութ Չավուշօղլուն ասաց, օրակարգը փոխվել է` Հայաստանի վերաբերյալ համազեկուցողներից մեկի մեկնելու անհրաժեշտության պատճառով:
Այսօր Երեւանի ժամանակով ժամը տասնութին Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողվի նիտ է կայանալու: Հիշեցնեմ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները բոյկոտել են այս հանձնաժողովի աշխատանքներն ու, չեն մասնակցում դրա նիստերին, հիմնավորելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը, ու այս հանձնաժողովի ձեւավորումը չի կարող նպաստ բերել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Այս մասին, ելույթ ունենալով լիագումար նիստում վերստին փաստեց հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը; Մինչ այդ ԵԽԽՎ թուրք ղեկավար Չավուշօլուն էլ անդարադառնալով այս խնդրին, հույս հայտնեց, որ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներն այսօր կմասնակցեն նիստին:
«Ենթահանձնաժողովը չի կրկնօրինակում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը , այն կենտրոնանում է սառեցված հակամարտության մարդասիրական խնդիրների եւ հետեւանքների վրա :
Վերջում տեղեկացնեմ նաեւ, որ Հայաստանի վերաբերյալ բանաձեւի նախագիծն անդրադառնում է նաեւ մեր երկրի ընտրական գործընթացներին` ողջունելով նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը: Հավանություն կտա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողոն այս նախագծին, թե ոչ պարզ կդառնա չորեքշաբթի` հոկտեմբերի հինգին:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եռօրյա աշխատանքային այցով, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը, գտնվում էր Արցախում:
Ըստ ՊՆ մամուլի ծառայության` այցի ընթացքում պաշտպանության նախարարը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ այցելել է պաշտպանության բանակի կենտրոնական, հյուսիսարևելյան եւ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր եւ ստորաբաժանումներ: Շրջայցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել զինանձնակազմի հետ, այցելել հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներ, հետաքրքրվել զինվորների մարտական և ծառայողական առօրյայով, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին:
Վերջին օրերին զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ է այցելել պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ամբողջ ղեկավար կազմը` Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը եւ արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված պաշտպանության նախարարի ցուցումները զինված ուժերի ողջ անձնակազմին հասցնելու համար:Պաշտպանության բանակում զինանձնակազմի հետ հանդիպումների ժամանակ պաշտպանության նախարարը նշել է, որ թեեւ բանակն իր առջեւ դրած մարտական խնդիրները գերազանց է կատարում, այդուհանդերձ մերթընդմերթ արձանագրվող արտակարգ պատահարները և արատավոր երևույթները փորձում են ստվերել բանակի հեղինակությունը: Նախարարը աններելի է համարել ոչ մարտական պայմաններում մարդկային կորուստները և նշել, որ արդարացված է հասարակության պահանջը, որ բանակում արատավոր երեւույթները պետք է հասցվեն նվազագույնի:
Պաշտպանության նախարարընշել է, որ. «Բոլոր հրամանատարները պետք է հասկանան, որ սա մեզ համար պատասխանատվության եւ պատվի հարց է: Զինվորական կարգապահությունը զորքերի մարտունակության ապահովման հիմնարար գործոններից է եւ մարտական ոգու հիմնաքարը»:
Նախարարի հավաստմամբ անձնակազմի հետ աշխատանքները և արատսովոր երև ույթների դեմ պայքարը լինելու է զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում, որպեսզի հայկական բանակի հիմքում դրվեն այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդկային հարաբերությունների գերադասումը, հրամանատարի անձնական օրինակը, հավասար և արդար վերաբերմունքը զինվորի հանդեպ, բանակային ընկերականությունը եւ ամենակարեւորը` երիտասարդին բանակ ընդունել ծնողի հոգատարությամբ եւ կատարել նրա պարտականությունները:
ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան կայքերից մեկին, որտեղ պատասխանել է հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի:
— Պարոն Ծառուկյան, Единая Россия -ի համագումարին Ձեր մասնակցությունը և Մոսկվայում ունեցած հանդիպումները տարբեր մեկնաբանությունների և կանխատեսումների տեղիք են տվել: Ինչպես կբնութագրեք Դուք Ձեր հարաբերությունները ռուսական քաղաքական վերնախավի հետ:
— Ես` որպես ԲՀԿ նախագահ, մասնակցում էի Единая Россия–ի համագումարին ռուսական կողմի հրավերով, և այստեղ ոչ մի զարմանալի բան չկար, որովհետև Դուք գիտեք, որ ԲՀԿ-ի հիմնական գործընկեր – կուսակցությունը Ռուսաստանում հենց Единая Россия–ն է: Եվ ես կարծում եմ, որ մեր երկու կուսակցությունների լավ հարաբերությունները միմիայն կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների է’լ ավելի զարգացմանը:
— Իսկ ինչ եք կարծում, ինչո՞վ էր պայմանավորված Պուտինի վերադարձը, և ի՞նչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա:
— Ռուսական քաղաքական վերնախավի համար դա անսպասելի իրադարձություն չէր, քանի որ բոլորն են հասկանում, որ հենց նրա ժամանակ էր, որ Ռուսաստանը դուրս եկավ 90-ականներից եկած խորը ճգնաժամից, և կարողացավ կանգնեցնել չեչենական պատերազմը` կայունությունը վերականգնելով այդ երկրում: Ինչ վերաբերում է մեզ, ապա ես կարծում եմ, որ նրա վերադարձը միմիայն դրական ազդեցություն կունենա մեզ համար, թե հայ – ռուսական հարաբերությունների զարգացման, և թե ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսակետներից:
— Շատերը Պուտինի վերադարձի հետ կապում են նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն, որը, ի դեպ, չբացառեց նաև 2-րդ նախագահը` իր վերջին հարցազրույցում: Ի՞նչ կասեք այդ մասին:
— Ես զարմանում եմ, որ անկախության 20-րդ տարեդարձը նշող հասարակությունը այդպիսի պարզունակ հետևություններ է անում: Կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հոգեբանորեն էլ մեզ անկախ զգանք, հակառակ դեպքում լիարժեք պետականություն չենք կառուցի: Իսկ ինչ վերաբերում է 2-րդ նախագահի հնարավոր վերադարձին, ապա նա դրա բարոյական և քաղաքական իրավունքն ամբողջովին ունի:
— Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները գործող նախագահի հետ:
— Շատ նորմալ և աշխատանքային:
— Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այն երկխոսության գործընթացին, որը գնում է ՀԱԿ-ի և իշխանությունների միջև:
— Ես կարծում եմ, որ երկիրը ցնցումներից զերծ պետք է պահել: Ես ողջունում եմ և գործող նախագահին, և 1-ին նախագահին, որ երկրի կայունությունը կարողացան վեր դասել ամեն ինչից, և մեզ մոտ չկրկնվեցին ոչ ադրբեջանական, ոչ էլ վրացական սցենարները: Հիշենք, թե այդ երկրները երբ կորցրեցին իրենց տարածքները…
— Պարոն Ծառուկյան, երկրում առկա է մի տեսակ հոռետեսական մթնոլորտ, շատերը հեռանում են երկրից, մյուսները նյարդայնացած են, և այս ամենը տեղափոխվում է քաղաքական դաշտ: Ինչպե՞ս կարելի է փոխել այս իրավիճակը:
— Դուք ճիշտ նկատեցիք, մենք դարձել ենք նյարդային և դառնացած ազգ: Բնականաբար, այս վիճակը պետք է փոխել: Պետք է փոխել վիճակը մեր քաղաքական, հասարակական դաշտում: Ատելությունն իրար նկատմամբ պետք է փոխարինվի հանդուրժողականությամբ և հարգանքով միմյանց նկատմամբ: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ առանց համախմբման չենք կարող այս վիճակից դուրս գալ: 2012 թվականը պետք է դառնա Հայաստանի համար լավատեսության, իրար նկատմաբ հարգանքի, բարգավաճման տարի:
— Իսկ ի՞նչ է պետք դրա համար:
— Շատ քիչ բան, մեր պրոբլեմների 20-25%-ը գտնվում է մակերեսի վրա: Ուղղակի պետք է տնտեսությունը զարգացնել ոչ թե պարզունակ «գրքային» սխեմաներով, այլ իրական կյանքի փորձը հաշվի առնելով: Մարդիկ այսօր վատ են ապրում, էլ ինչու ենք մենք լրացուցիչ արհեստականորեն վատթարացնում նրանց պայմանները: Հայ մարդը պետք է կարողանա ընտանիք կազմել, տուն պահել: Հայերը ամբողջ աշխարհին ապացուցել են, որ գործունյա են: Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում հայերը հիմնականում գործարար են, աշխատասեր: Մենք էլ Հայաստանում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մարդը մնա Հայաստանում, աշխատի, ոչ թե այնքան նեղենք, որ թողնի նեղացած գնա երկրից: Դրա համար անհրաժեշտ է մեր աշխատող մարդկանց ձեռքերն ազատ թողնել: Պետությունն այսօր դեռ շատ բան չի կարող անել, որովհետև այդքան հարուստ չէ: Սակայն գոնե պետք է չխանգարի նաև կրպակի տիրոջը, խանութի առևտրականին, փոքր արտադրամաս ունեցողին, որ նրանք ոտքի կանգնեն, կայանան և իրենց հարկերով հարստացնեն նաև պետությունը: Իսկ եթե ձու բերող հավին մորթենք, այլևս ձու էլ չի լինի: Մի՞թե ակնհայտ չէ այս ամենը:
— Ի ՞նչ եք անում Դուք` մարդկանց կյանքը թեթևացնելու համար:
— Նախ ասեմ, որ սա մեկ մարդու խնդիրը չէ, մարդկանց կյանքի որակը կրկին փոխելու համար պետական մոտեցում է պահանջվում: Իսկ իմ կողմից նշեմ, որ ես անընդհատ հանդիպումների և շփման մեջ եմ հասարակության ամենալայն շերտերի հետ: Դրանք չափազանց կարևոր և հեռանկարային հանդիպումներ են: Հաշվի առնելով այսօրվա սոցիալական ծանր իրավիճակը` ես մեծացրել եմ աջակցությունս «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, ընդլայնել ենք ծրագրերը, եւ գոնե այդպես փորձում ենք օգնել մարդկանց:
— Ինչպե՞ս եք պատրաստվում գալիք խորհրդարանական ընտրություններին:
— Ես նշեցի, որ մեր երկրում վիճակը այնպիսին է, որ ոչ ոք միայնակ չի կարող Հայաստանը դուրս բերել այս իրավճակից: Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոչ թե մեխանիկական, այլ բովանդակային համախմբում, և այդ իմաստով մենք չպետք է փնտրենք ներքին թշնամիներ: Կոնկրետ «Բարգավաճ Հայաստանն» իր առջեւ խնդիր է դրել այդ համախմբողի դերը ստանձնել, որպեսզի 2012 թվականին մենք իրավամբ կարողանանք դնել նոր Հայաստանի բարգավաճման հիմքը:
— Գալիք ընտրություններին Բարգավաճ Հայաստանը պատրաստվում է միայնա՞կ մասնակցել, թե՞ կոալիցիայի միասնական ցուցակով:
— Ես մի քանի անգամ նշել եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է գնալու ընտրություններին` ձեւավորելով սեփական ցուցակը: Մյուս կողմից, ես կրկին ուզում եմ շեշտել, որ այս վիճակից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է: Հավատացեք, որ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ չեն լինի թշնամիներ և հակառակորդներ: Եվ կոնկրետ ես համոզված եմ, որ սա է իրականությունը և շարժվելու եմ հենց այդ սկզբունքով:
— Ո՞ւմ է պաշտպանելու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում:
— Սկզբում խորհրդարանական ընտրություններն են: Դա հիշեք: Ի դեպ, ես այս հարցին, ամիսներ առաջ կեսկատակ- կեսլուրջ պատասխանել եմ` «այդ մասին հաջորդ դասին». Պատասխանը մնում է ուժի մեջ:
Ստոկհոլմում մեկնարկել է «Նոբելյան շաբաթը»։ Ավանդույթի համաձայն՝ առաջինը հայտնի է դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան 2011թ. մրցանակակրի անունը։
Ըստ ռուսական Gazeta.ru կայքի` Նոբելյան կոմիտեն այս տարի այդ մրցանակը «կիսել է» Բրյուս Բոյթլերի, Ժյուլյու Հոֆմանի և Ռալֆ Շտայմանի միջև։ Բրյուս Բոյթլերն ու Ժյուլյու Հոֆմանն այդ մրցանակին արաժանացել են իմունիտետի բնագավառում իրենց հայտնագործության համար, իսկ Բոյթլերը՝ իմունիտետ ձեռք բերելու հարցում դենդրիտային բջջիջների դերի մասին հայտնագործության համար։
Անցած տարի ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակակիրն արտաարգանդային բեղմնավորման հեղինակ Ռոբերտ էդվարդսն էր։
Երեքշաբթի հայտնի կդառնա ֆիզիկայի բնագավառում 2011թ. Նոբելյան մրցանակակիրը. 2010թ. այդ մրցանակին արժանացան Անգլիայում աշխատող ծագումով ռուս Կոնստանտին Նովոսելովը և Անդրեյ Գեյմը՝ գրաֆենը ստեղծելու համար, իսկ չորեքշաբթի՝ քիմիայի բնագավառում Նոբելյան դափնեկրի անունը, 2010թ. այդ մրցանակին արժանացան ամերիկացի Ռիչարդ Հեքը և ճապոնացիներ Էյ Իչի Նեգիշին և Ակիրո Սուզուկին՝ օրգանական սինթեզում պալլադիումե կատալիզատորներ ստեղծելու համար։
Ուրբաթ կհրապարակվի Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը:
109–րդ Նոբելյան մրցանակաբաշխությունը կավարտվի հաջորդ երկուշաբթի՝ այդ օրը հայտնի կդառնա տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը։ Ավանդույթի համաձայն՝ հայտնի չէ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման օրը։
Թատերական գործիչ Երվանդ Մանարյանը, նկարչուհի, ՀՀ նկարիչների միության անդամ Զարուհի Սարգսի Մուրադյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, գրող հրապառակախոս, հայ դատի պաշտպան Սոնա Արշունեցին (Բրյուսել) Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցով
կաթողիկոսին բաց նամակ են հղել՝ խնդրելով միջամտել Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցին։
«Վեհափառ Տեր,
Հայաստանում և արտերկրում բնակվող հայությունը բազմաթիվ անգամներ ունկնդրելով Ձեզ, համոզվել է Ձեր խոսքի անկեղծության, Ձեր արժանապատիվ կեցվածքի, հայ մարդուն խոսքով և գործով անշահախնդիր օգնության ձեռք մեկնելու Ձեր պատրաստակամության մեջ:
Այս նամակով հայցում ենք Ձեր ուշադրությունը աղաղակող մի անարդարության հանդեպ, որի մասին պարբերաբար լուսաբանում են թե Հայաստանի և թե արտերկրի զանգվածային լրատվամիջոցները, այդ խնդրով հանդես են գալիս անհատ քաղաքացիներ, հասարակական և ազգային կազմակերպություններ:
Խնդիրը վերաբերում է Լիբանանի քաղաքացի, 1990 թվականից առ այսօր իր ընտանիքի հետ Հայաստանում բնակվող, Արցախի ազատագրական պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելուն ՀՀ իշխանությունների կողմնակալ կեցվածքին, որի հետևանքով 2004թ., 2006թ. և 2008թ. Ժիրայր Սեֆիլյանի դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար իշխանությունների կողմից հանիրավի մերժվել են:
Իշխանությունները անտեսել և մերժել են Երևանի 20 պատվավոր քաղաքացիների, հանրաճանաչ հայ անհատների, հազարավոր քաղաքացիների դիմումները Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրում:
Մերժելով հայրենիքի քաղաքացի դառնալու նրա դիմումները ՀՀ իշխանությունը խարխլում և կասկածի տակ է դնում ազգային միասնությունը՝ այն հիմնարար գաղափարը, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը անկախ քաղաքական, կուսակցական և կրոնական պատկանելությունից։
Աշխարհասփյուռ հայությանը միավորող գաղափարը կարմիր թելի նման անցնում էր
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2011թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Քննարկվել է հոկտեմբերի 12-ին մեկնարկող մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրել է կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն (տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի է www.mta.gov.am և www.armstat.am կայքերում): Գևորգյանը հորդորել է բոլոր պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին աջակցել գործընթացի պատշաճ մակարդակով կազմակերպմանն ու անցկացմանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել միջազգային և տեղական կազմակերպություններին` գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն` իրազեկման աշխատանքներին աջակցության պատրաստակամության համար:
Փոխվարչապետը նշել է, որ անհրաժեշտ պայմաններն ապահովված են` գործընթացի բնականոն իրականացման համար և հույս է հայտնել, որ միջոցառումը կանցկացվի կազմակերպված:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.