23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր ասուլիսի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսելով ՀԱԿ-ի նստացույցի մասին, ասաց. «Ես երբեք չէի մտածի, որ հանրահավաքներ կանեն զուգարանների համար: Անհարմար է մարդկանց հավաքել և դրա համար նստացույց անել,- ՀԱԿ-ը պայքարում է, որ մենք իրենց զուգարան տանք: Երբ լրագրողները ինձ հարցին ՀԱԿ-ի մասին, ես լուրջ չընդունեցի և կատակով ասացի, որ ՀԱԿ-ին գարշոկներ պետք է տալ »:
Իսկ թե ինչի՞ են փակված մարզերից Երևան մտնող ճանապարհները, պատգամավորը նշեց, որ դա բացասական երևույթ է համարում, սակայն ինքն ստույգ տեղեկություններ չունի դրա հետ կապված. «Երբեք չի կարելի ժողովրդին զրկել իր իրավունքից, դա դատապարտելի է»,- հավելեց Սահակյանը:
Խոսելով երեկվա Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ ասուլիսից` ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասաց. «Երևի ժողովդրից ներողություն է խնդրել` ասելով, որ անիծվիի այն օրը, երբ ինքը քաղաքական դաշտ մտավ»:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն և նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, Գալուստ Սահակյանը պատասխանեց.«Դա կախված է իրենից: Այսօր ես Ռոբերտ Քոչարյանի մոտ ակտիվություն չեմ նկատել, որը թույլ կտա ասել, որ նա կմասնակցի նախագահական ընտրություններին: Եվ հետո, ես հո նրա մոտից չեմ գալիս, որ ասեմ`կառաջադրվի, թե ոչ: Դուք լրագրողներդ, միշտ հարցն այնպես եք տալիս, ասես Քոչարյանը բոբո լինի, մենք նրա ավանդը շատ բարձր ենք գնահատում և չգիտենք, թե վաղը ինչ կլինի»:
Նա բացառեց արտահերթ ընտրությունների անցկացումը, իսկ հերթականի ժամանակ, իր կարծիքով խորհրդարան կանցնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն’ միևնույն ժամանակ չբացառելով նաև ՀԱԿ-ին:
«Ժառանգության» մասին էլ դժվարացավ որևէ բան ասել:
Ամերիկուհի Ամանդա Նոքսին Իտալիայի դատարանը արդարացրել է, որը 2007թ. դատապարտվել էր 26 տարվա ազատազրկման: Այս գործը վերջին տարիներին դարձել էր Եվրոպայում ամենասկանդալային դատավարություններից մեկը: Նոքսը մեղադրվում էր սեռական հողի վրա կատարած դաժան սպանության մեջ: Նա սպանել էր իր հարևանուհուն, որը Իտալիա էր եկել ուսումը շարունակելու նպատակով:
Արդարացվել է նաև Նոքսի նախկին ընկեր Ռաֆայել Սոլեչիտոն, որը դատապարտվել էր 26 տարվա ազատազրկման:
Վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը և բեկանել է առաջին ատյանի որոշումը:
The Telegraph-ի հաղորդմամբ`Նոքսի կիսամերկ հարևանուհուն գտել էին կտրված կոկորդով այն տան ննջասենյակում, որը նա վարձակալում էր երկու իտալուհիների հետ միասին: Ոստիկանների վարկածով` Նոքսն անգլուհու կոկորդը կտրել է սիրախաղի ժամանակ:
Նախքան արդարացման դատավճիռը` Ամանդան դարձել էր աշխարհում ամենավարկաբեկված կանանցից մեկը: Նրա մասին խոսում էին ամենուր` գրքերում, թերթերում, հեռուստացույցով և ալն:
Ամերիկացի գիտնականները ներկայացրել են «անտեսանելի» նյութ, որի հիմքում մեկ մոլեկուլի հաստության ածխածնային նանոխողովակներ են: Դրանք հնարավոր է «միացնել» և «անջատել»:
Դալլասի համալսարանի գիտնական Ալի Ալիևը և նրա գործընկերներն օգտագործել են ածխածնային նանոխողովակների բարձր ջերմահաղորդիչ լինելու հատկությունը և նյութի «անտեսանելիությունն» ապահովում է միրաժի էֆեկտը, որը ծագում է գերտաքացած մակերեսների վրա:
Ալիևի խումբը ստեղծել է նանոխողովակներից բաղկացած թափանցիկ նյութ, որը շատ արագ տաքանում է էլեկտրական հոսանքի ազդեցությամբ: Նյութի տաքության կտրուկ բարձրացման եւ օդի ջերմաստիճանի հետ տարբերության շնորհիվ ի հայտ է գալիս միրաժ, որն էլ ապահովում է անտեսանելիությունը:
Թաիլանդում շարունակվող ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, հուլիսի վերջից, ընդհանուր առմամբ, տուժել է 2.5 մլն մարդ: Սողանքների հետևանքով քանդվել է 123 ճանապարհ և մայրուղի, ջրի տակ են անցել 1.2 մլն հա գյուղատնտեսական հողատարածություններ: Փորձագետների կարծիքով` սա երկար տարիների ընթացքում Թաիլանդի ամենամեծ ջրհեղեղն է:
Այս պահին թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան և կենտրոնական մասերում ջրի տակ է գտնվում 179 շրջան և 25 մարզ: Հուլիսից շարունակվող հորդառատ անձրևները և օգոստոսին սկսված Նոկ-Տեն արևադարձային փոթորիկը հեղեղումներ են առաջացրել երկրի 77 մարզերից 57-ում:
Իշխանությունները երկրի բնակիչներին զգուշացրել են, որ առաջիկայում սպասվում է նոր արևադարձային փոթորիկ: Բանգկոկի քաղաքապետի տեղակալը հայտնել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստ են դիմակայել նոր աղետին: Նա հայտնել է, որ առավել մեծ վտանգի տակ են մայրաքաղաքի արևելյան հատվածի բնակիչները: Քաղաքի այդ հատվածն արդեն հայտարարվել է աղետի գոտի:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ «Ժառանգությունը» դեռ չի քննարկել 2012 թ. բյուջեի նախագիծը , սակայն զարգացման միտում և որակական փոփոխություն չեն լինի. ամեն ինչ արվել է, որ բյուջեն իրատեսական լինի և շեղումները լինեն մինիմալ. «Վերցված են համեստագույն միջոցներով պարտավորություններ, քաղաքականացված պարտավորություններ, երևի՝ ընտրությունների հետ կապված։ Սոցիալական է միշտ կոչվում այն բյուջեն, որը անմիջապես անդրադառնում է քաղաքացու կենսամակարդակի վրա, այնտեղ է սոցիալական, երբ տնտեսությունը աշխատում է որակ ապահովելու ուղղությամբ»:
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է զարգացման բյուջե ունենալ հարցին պատգամավորը պատասխանել է. «Վարչապետը ժամանակին ասել է, որ չի բացառվում , որ ճգնաժամը օգնի մեզ նոր ելքեր և նոր գաղափարներ գտնել տնտեսության զարգացման համար: Այո, հնարավոր կլիներ, բայց քաղաքական կամքի բացակայությունն է ի հայտ գալիս։ Ոչ երկրորդ նախագահի ժամանակ տեղի ունեցավ դիվերսիֆիկացումը, տնտեսության որակյալ զարգացումը, ոչ՝ հիմա: Մենք ունենք մոնոպոլիզացված տնտեսություն, որը վտանգավոր է փոքր պետությունների համար: Ճնշումը, որ գնում է միջին և փոքր բիզնեսի վրա, ծնում է աղքատություն, որը, ասես, գնում ու հետ է գալիս։ Մի քիչ էլ, որ խորանա այդ ճնշումը, աղքատությունը ավելի կխորանա: Աղքատության մշակույթ կա Հայաստանում, հիմա աղքատ լինելը ձեռնտու է դարձել, այն մարդը, որ չպիտի փարոս ստանա, խաբեությամբ գնում է նպաստ ստանալու։ Դրա հիմքում զարգացում չապահովող բյուջեն է»:
Այսօր սկսվում է «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցելու համար դիմումների ընդունումը: 2013-ի վիճակահանությունը կխաղարկվի 50.000 «Գրին քարտ», որը թույլ կտա ապրել և աշխատել ԱՄՆ-ում: Դիմումները գրանցվելու են հոկտեմբերի 4-ի երեկոյան ժ. 20.00-ից մինչև նոյեմբերի 5-ը:
Ըստ գործող կարգի, որևէ երկիր նույն տարում չի կարող ստանալ բոլոր «Գրին քարտերի» 7%-ից ավելին: Այս տարի ցուցակում ընդգրկված չեն Բանգլադեշը, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Կոլումբիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը, Սալվադորը, Գվատեմալան, Հայիթին, Հնդկաստանը, Յամայկան, Մեքսիկան, Պաղեստինը, Պերուն, Ֆիլիպինները, Մեծ Բրիտանիան(բացի Հյուսիսային Իռլանդիայից) և Վիետնամը: Այս երկրների բնակիչները չեն կարող մասնակցել խաղարկությանը, քանի որ վերջին 5 տարում ԱՄՆ են ուղարկել ավելի քան 50.000 իմիգրանտ:
Այս տարի ցուցակ է վերադարձել Լեհաստանը: Խաղարկությանը կմասնակցի նաև Հարավայի Սուդանը: Դիմողները հարցաթերթիկներում պարտավոր են գրանցել 21 տարեկանից ցածր իրենց բոլոր երեխաներին և ամուսնուն կամ կնոջը: Ընդ որում, ամուսինները կարող են առանձի-առանձին դիմել` միմյանց մասին տվյալներ լրացնելով հարցաթերթիկներում:
Պետք է ի նկատի ունենալ, որ մեկ անգամ մերժում ստանալը կարող է բացասաբար անդրադառնալ հետագայում ամերիկյան վիզա ստանալու հնարավորության վրա:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը դիմել է ԵԽԽՎ EPP խմբակցությանը` նրանց ուշադրությունը կենտրոնացնելով Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների եւ իշխանությունների կողմից դրանց անուղղակի խոչընդոտելու փաստերի վրա:
Արամ Մանուկյանը lragir.am-ին տեղեկացրել է, որ Կոնգրեսի անունից նամակները չեն ուղարկել միայն ԵԽԽՎ-ում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակությունների պատգամավորներին, որպեսզի նրանք չօգտվեն ՀՀ ներքաղաքական իրավիճակից ու սեփական խնդիրները չփորձեն լուծել Հայաստանի հաշվին:
ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն’ այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի ուղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա), Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և բարձր մակարդակի պլանավորման Խմբի ներկայացուցիչ Մայքլ Օ’Քոննորը (Իռլանդիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև բարձր մակարդակի պլանավորման Խմբի ներկայացուցիչ Վլադիմիր Ռեզնիկովը (Ռուսաստանի Դաշնություն):
ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները
Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, շվեդաբնակ Արամայիս Միրզախանյանն իր բողոքն է հայտնել, որ արդեն տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացիության չի տրվում Ժիրայր Սեֆիլյանին եւ Սարգիս Հացպանյանին, ովքեր վաղուց ապրում են Հայաստանում:
«Գալա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում սփյուռքահայ գործածարը, մասնավորապես, ասել է.
«Կա խտրականություն սփյուռքահայության նկատմամբ։ Կան սփյուռքահայեր, որոնք գտնվում են Հայաստանում եւ ցանկանում են ստանալ ՀՀ քաղաքացիություն, բայց չեն ստանում։ Ես պետք է ճշգրիտ անուններով նշեմ. դա Ժիրայր Սեֆիլյանն է, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը եւ Սարգիս Հացպանյանը, որը Ղարաբաղում մարտնչած եւ հսկայական օգնություն կատարած անձնավորություն է, ֆրանսահայ։ Ես այդ մարդու հետ տասնյակ անգամներ եղել եմ Ղարաբաղում։ Այս երկու անձնավորությունները բանտարկվել են՝ Ժիրայր Սեֆիլյանը 1.5 տարի, Սարգիս Հացպանյանը 2.5 տարի եւ երկուսն էլ ազատ են արձակվել, այսինքն եթե անգամ նրանք ունեցել են ինչ-որ մեղք, հանցանք, այն արդեն ավարտված է եւ այս մարդիկ այսօր ապրում են Երեւանում, բայց նրանց մերժվում է տալ ՀՀ քաղաքացիություն։ Սա ի՞նչ խտրականություն է։ Դա ինչ-որ մեկի քմահաճույքն է։ Ես որպես սփյուռքահայ բողոքում եմ եւ պահանջում, որպեսզի այս մարդկանց տրվի ՀՀ քաղաքացիություն։ Ավելացնեմ նաեւ, որ եթե այդ երկու անձնավորություններին մոտակա ապագայում չտրվի ՀՀ քաղաքացիություն, ապա ես իմ բողոքը կարտահայտեմ նրանով, որ ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» ստացած մեդալը կվերադարձնեմ ԼՂՀ Նախագահին, որի ձեռքից ի դեպ ստացել եմ այն»:
Հոկտեմբերի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթթալային:
Զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստան-Լիբանան հարաբերություններին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշել է, որ դրանք մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատկությամբ:
Իր հերթին, Լիբանանի ժամանակավոր հավատարմատարը հավաստիացրեցլ է, որ ամեն ջանք գործադրելու է երկու երկրների հարաբերությունների առավել սերտացման և ամրապնդման, ինչպես նաև տնտեսական համագործակցության առավել զարգացման ուղղությամբ: Խոսելով Լիբանանի կառուցման գործում լիբանանահայերի մեծ վաստակի մասին` Աթթալան հատկապես կարևորել է հայության գործուն մասնակցությունը Լիբանանի տնտեսական կյանքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.