23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախարարն իր խոսքում անդրադարձել է կրթական բարեփոխումներին, շեշտելով, որ դրանք երբեք չեն ավարտվելու: Նպատակն, ըստ նախարար Ա. Աշոտյանի, համակարգի կատարելագործումն է: Առջևում ուսուցիչների ատեստավորման գործընթացն է: Ուսուցիչների 20 տոկոսն այս տարի պարտադիր կերպով պետք է անցնի վերապատրաստում, հետո նաև ատեստավորում: Մոտ 8200 ուսուցիչների համար մրցութային կարգով ընտրված 16 կազմակերպությունների կողմից կկազամերպվեն վերապատրաստման դասընթացներ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի բոլոր ուսուցիչներին` ՀՀ կրթության և գիտության նախարարը շեշտել է . « Մենք պետք է մատնանշենք ու գովաբանենք լավ ուսուցիչներին ու տնօրեններին, ոչ միայն տոնական օրերին, այլև միշտ :Սիրելի՛ ուսուցիչներ, աշակերտին ուսուցանեք այնպես, ինչպես կուզեիք, որ կրթեին ու դաստիարակեին ձեր երեխաներին։ Համոզված եմ, ձեր ձեռքերում մենք ունեք լավ սերունդ և փայլուն ապագա»:
Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարը պարգևատրել է 2011 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերում հաղթողներին: Պատվոգրեր և պարգևներ են հանձնվել նաև վերոնշյալ մրցույթին մասնակից մի խումբ ուսուցիչների և դաստիարակների՝ ՀՀ Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական միությունների ճյուղային հանրապետական միության կողմից:
Մայրաքաղաքի բուժհաստատությունների բազայի վրա, ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան համատեղ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Նովեկ Գրուպ» ընկերության ղեկավար Ժիրայր Էպոյանի, վերջինիս հրավերով Երևանում գտնվող ճապոնական «M-TECH» կորպորացիայի նախագահ Դ.Ռ. Պարկի, «YOUNG WOO» կորպորացիայի նախագահ Ջանգ-Իլ Սոյի, «DAE SUNG» ինժեներական և հետազոտական ՍՊԸ գործադիր տնօրեն Դո-Հան Կիմի հանդիպման ժամանակ։
Ողջունելով հյուրերին և ներկայացնելով առողջապահության ոլորտում Երևանի քաղաքապետարանի ծրագրերը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է տարածաշրջանում բարձրակարգ կլինիկաների անհրաժեշտությունը. «Առավել քան վստահ եմ, որ բժշկությունը լուրջ բիզնես տրամաբանություն ունի և, նկատի առնելով, որ այս ասպարեզում շուկան միայն Երևանով չի սահմանափակվում, համոզված եմ, որ ոլորտում ներդրում կատարող մեր գործընկերների բիզնես սպասումները վստահաբար կարդարացվեն»։
Երևանի քաղաքապետին ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների նախնական արդյունքները՝ Ճապոնացի մասնագետները նշել են, որ թեև անելիքները քիչ չեն, այդուհանդերձ իրենք տպավորված են ոլորտը կատարելագործելուն ուղղված հայկական կողմի ջանքերով և համատեղ ծրագրերին օժանդակելու քաղաքապետարանի պատրաստակամությամբ։
Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն «Նովեկ Գրուպն» առաջիկայում արդեն ներդրումային կոնկրետ ծրագիր կներկայացնի։
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը բաց նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով մոտ օրերս այցելելու է Թբիլիսի և ներկայացրել Ջավախահայության խնդիրները:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
Մեծարգո պարոն Սարկոզի,
2011թ. հոկտեմբերի 6-7 Հարավային Կովկասի երկրներ նախատեսվող Ձեր այցի կապակցությամբ ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ջավախքի խնդիրների վրա: Հայաստանին ու Թուրքիային սահմանակից Վրաստանի հարավ-արեւմտյան հայաբնակ այս երկրամասում հետզհետե սրվում է հումանիտար իրավիճակը:
Վրաց իշխանությունները, կոպտորեն ոտնահարելով մարդու եւ ազգային փոքրամասնությունների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները, նորանոր քայլեր են ձեռնարկում ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական եւ մշակութային իրավունքների սահմանափակման ուղղությամբ: Այսպես՝ հետզհետե խստացվում է Ջավախքի հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամաբ վրաց ուժային կառույցների վերահսկողությունը, սահմանափակվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, կեղծվում են ընտրությունները: Գնալով սահմանափակվում է հանրային կյանքում մայրենի լեզուն օգտագործելու հայ բնակչության իրավունքը: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղությամբ, անօրինական կերպով աշխատանքից են ազատվում հայ ուսուցիչները:
Այս գործընթացների դեմ Ջավախքի բնակչության արդարացի եւ խաղաղ բողոքի դրսեւորումներին վրաց իշխանությունները փորձում են հակադարձել սադրանքների եւ անօրինական գործողությունների միջոցով: Այսպես, 2008թ. հուլիսին ձերբակալվեց եւ մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտվեց Ջավախքի հայազգի քաղաքական գործիչներից մեկը` Վահագն Չախալյանը, որը հետեւողականորեն քննադատում էր ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների քաղաքականությունը:
Վերոնշյալ գործընթացները հետզհետե ավելացնում են վրաց իշխանությունների նկատմամբ Ջավախքի բնակչության հիասթափության եւ դժգոհության տրամադրությունները, ինչը մեծացնում է տարածաշրջանի կոնֆլիկտային պոտենցիալը:
Վրաց իշխանություններն այսօր հայտարարում են, որ Եվրամիությանն անդամակցելը հանդիսանում է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ նպատակներից մեկը: Սակայն Սաակաշվիլիի վարչակարգի կողմից իր երկրի հայազգի քաղաքացիների նկատմամբ որդեգրած գործելաոճը հակասում է հիմնական եվրոպական չափանիշներին, ինչը նշվում է բազմաթիվ փորձագետների կողմից եւ արտացոլված է համապատասխան միջազգային կազմակերպությունների զեկույցներում: Այս պարագայում, վրաց իշխանություններին ուղղված մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու եվրոպական երկրների հորդորները կարող են լուրջ դրական ներգործություն ունենալ:
Արդ, մենք դիմում ենք Ձեզ՝ ի թիվս այլ հարցերի Ձեր վրաց պաշտոնակցի առջեւ Վրաստանի հայ համայնքի խնդիրները բարձրացնելու խնդրանքով: Վրաստանի իշխանությունները պետք է ստանան հստակ ուղերձ առ այն, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ձգտումներն անհամատեղելի են իրենց երկրի հայազգի քաղաքացիների օրինական իրավունքների կոպիտ ոտնահարման քաղաքականության հետ, եւ հակառակը, հայ փոքրամասնության խնդիրների լուծումը միմիայն նպաստելու է Վրաստանի հետագա կայացմանն ու զարգացմանը, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»:
Հոկտեմբերի 8-ին Ուելսում կկայանա Michael Forever – Thi Tribute Concert փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված համերգը, որը ուղիղ եթերում հասանելի կլինի Ֆեյսբուքում գրանցվածների համար: Այս հեռարձակումը հնարավոր է դառնում Milyoni ընկերության կողմից ստեղծված ծրագրի շնորհիվ, որին կարող եք միանալ ձեր ֆեյսբուքյան էջի միջոցով:
Սակայն վիրտուալ համերգը վճարովի է: Վիրտուալ տոմսի արժեքն է 5 դոլար: Իսկ իրական համերգի տոմսի արժեքն է 85-ից 195 դոլար:
Երգչի հիշատակին նվիրված համերգին ելույթ կունենան համաշխարհային մեծության կատարողներ` Բեյոնսեն, Քրիսթինա Ագիլերան, Black Eyed Peas-ը եւ այլոք: Համերգը կվարի դերասան Ջեյմի Ֆոքսը:
2009 թվականին Ջեքսոնի մահից հետո Ֆեյսբուքում նրա անունը հիշատակող գրառումների կտրուկ աճ գրանցվեց: Մեկ շաբաթ հետո բումը անցավ, սակայն փոփ-կուռքի անունը դարձավ 2009 թվականին Ֆեյբուքում ամենահաճախ հիշատակվող հինգ անուններից մեկը:
Մինչ այդ սեպտեմբերի 27-ին Լոս Անջելեսում սկսվել է Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկի` Քոնրադ Մյուրեյի դատը: Նրան մեղադրում են փոփ-արքայի ոչ միտումնավոր սպանության համար: Մեղադրող կողմը հայտնել է, որ բժիշկը տեղյակ էր երգչի կախվածության մասին, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկել կանխելու այն: Որպես փաստ մեղադրող կողմը ներկայացրել է սկանդալային աուդիո ձայնագրություն, որտեղ Ջեքսոնը, հավանաբար դեղերի ազդեցության տակ, հազիվ խոսելով, ասում է, որ ուզում է դարձնել իր շոուն անմոռանալի եւ հիվանդանոց կառուցել միլիոնավոր երեխաների համար:
Դատալսման ընթացքում ցուցադրվել են նաեւ մահացած Մայքլ Ջեքսոնի լուսանկարները, ինչպես նաեւ մահից մեկ օր արված լուսանկարը: Մյուրեյն իր հերթին հայտնել է, որ դեղեր է նշանակել Մայքլի խնդրանքով, որպեսզի վերջինս ազատվի անքնությունից:
Դատալսմանը ներկա էին նաեւ Ջեքսոնի ծնողները եւ քույրերը` Ջանեթն ու Լաթոյան: Իսկ դատարանի շենքի առջեւ էին հավաքվել երգչի երկրպագուները եւ պահանջում էին մեղավոր ճանաչել «մարդասպան» բժիշկին: Դատը կտեւի 4-6 շաբաթ:
Հիշեցնենք, Մայքլ Ջեքսոնի դին գտնվել էր 2009 թվականի հունիսի 25-ին իր լոս-անջելեսյան առանձնատանը, Լոնդոնում կայանալիք համերգային ծրագրից երեք շաբաթ առաջ:
2011թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին սափրագլուխները Ռուսաստանում սպանել են 16 և վիրավորել 90 օտարերկրացիների։ Այս մասին նշվում է SOVA իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում։
«2011թ. ցեղապաշտական հարձակումների զոհ է դարձել 16 մարդ։ Հարձակումներն իրականացվել են Ռուսաստանի 25 շրջաններում, հիմնականում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Մոսկվայում և նրա հարակից շրջաններում սպանվել է 11, վիրավորվել 19 մարդ։ Իսկ Սանկտ Պետերբուրգում սպանվել է 3, վիրավորվել 22 օտարերկրացի։ Հարձակումների հիմնականում ենթարկվել են Կենտրոնական Ասիայի (9 զոհ, 19 վիրավոր), Կովկասի (6 զոհ, 9 վիրավոր) բնակիչներն ու սևամորթները։ Հարձակումների են ենթարկվել նաև տարբեր կրոնական խմբերի ներկայացուցիչներ, ինչի հետևանքով վիրավորվել է 16 մարդ»,– նշվում է զեկույցում։
SOVA–ն միևնույն ժամանակ ընդգծում է, որ նախորդ տարիների համեմատ 2011թ. ցեղապաշտական հարձակումների թիվը Ռուսաստանում նվազել է։
Լյարդի ցիռոզը քրոնիկական առաջադիմող հիվանդություն է, որը բնորոշվում է լյարդի բջիջների ախտահարումով ու մահացմամբ, շարակցական հյուսվածքով դրանց աստիճանական փոխարինումով և լյարդի կազմության ու ֆունկցիայի խանգարումներով: Լյարդի ցիռոզը կարող է լինել որպես վիրուսային լյարդաբորբի բարդություն` հատկապես ժամանակին բժիշկի չդիմելուց, բուժումը ուշ սկսելուց, բժշկի խորհուրդներին չհետևելուց, սխալ սննդակարգից: Լյարդի ցիռոզիպատճառ կարող է լինել ալկոհոլի չարաշահումը: Լյարդի համար վնասակար թունավոր նյութերի (քլորոֆորմ, արսեն, ֆոսֆոր և այլն) ազդեցությունը օրգանիզմի վրա, որոշ դեղանյութերի (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ և այլն) առանց վերահսկողության օգտագործումը, լեղուղիների խցանումը և բորբոքումը նույնպես հանգեցնում են լյարդի ցիռոզի, որի դրսևորումները տարբեր են` կախված հիվանդության ձևից ու փուլից:
Երկար տարիներ հիվանդությունը կարող է մնալ աննկատ, սակայն հետազոտման ժամանակ պարզվում է, որ լյարդը պնդացած ու մեծացած է, հայտնաբերվում են այլ ախտանշաններ ևս: Այնուհետև նկատվում են սաստկացող թուլություն, ջերմաստիճանի բարձրացում, դեղնախտ: Հիվանդները նիհարում են, որովայնախոռոչում կուտակված հեղուկի հաշվին մեծանում է որովայնը, առաջանում է ասցիտ: Ծանր բարդություններ են կերակրափողի և ստամոքսի լայնացած երակներից արյունահոսությունը, լյարդային կոման:
Բուժում
Լյարդի ցիռոզի բուժումը երկարատև է, իսկ սրացման շրջանում` անպայման հիվանդանոցային: Դեղանյութերից բացի, կարևոր է նաև լիարժեք սպիտակուցային վիտամինացված սնունդը` ճարպերի և կերակրի աղի սահմանափակումով: Խորհուրդ է տրվում կաթնամթերք, խաշած միս և ձուկ, բանջարեղեն, միրգ, հյութեր: Հիվանդին, հատկապես սրացման շրջանում, անհրաժեշտ է ֆիզիկական և հոգեկան հանգստություն, արգելվում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը:
Կանխարգելում
Լյարդի ցիռոզի կանխարգելումը ներառում է վիրուսային լյարդաբորբի դեմ պայքարի միջոցներ, լիարժեք սնունդ, ալկոհոլային խմիչքների օգտագործման բացառում, հիվանդ լյարդի ակտիվ բուժում
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, հոկտեմբերի 3-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի վարչական շրջանի 1-ին փողոցի 31-րդ տան մի մասը փլուզվել է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Սահրադյանին պատկանող մոտ 90 քմ ընդհանուր մակերեսով տան 30-35 քմ հատվածը փլուզվել է: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վնասի չափը ճշտելու նպատակով, Դավիթաշենի վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցների կողմից կազմվել է հանձնաժողով:
Չնայած չեմպիոն դարձավ Բարսելոնան, բայց Իսպանիայի 2010/2011 ֆուտբոլային մրցաշրջանի արդյունքում լավագույն մարզիչ է ճանաչվել Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:
Մոուրինյոյի գլխավորությամբ Ռեալն անցած մրցաշրջանում նվաճեց Իսպանիայի գավաթը, սակայն չեմպիոնական մրցավազքում եւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պարտվեց Բարսելոնային:
Երրորդ մրցաշրջանն անընդմեջ լավագույն խաղացողի մրցանակը բաժին է հասել Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսիին:
Վայոց ձորի մարզում, հոկտեմբերի 2-ին, Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2103» մակնիշի 56 ՏՍ 664 համարանիշի (վարորդը` 30-ամյա Արտյուշա Հարությունյան) եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 17 ԼՍ 176 համարանիշի(վարորդը` 46-ամյա Զոհրաբ Մանվելյան) ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով, «ՎԱԶ-2103»-ի ուղեւոր Կ. Մխիթարյանը տեղում մահացել է, իսկ Ա. Հարությունյանը, «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդ Զ. Մանվելյանը, ուղեւորներ` 15-ամյա Դավիթ Մանվելյանը եւ 30-ամյա Հասմիկ Մուրադյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:
Փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերվել Կ. Մխիթարյանի դին եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: Ըստ բժիշկների` Ա. Հարությունյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության:
Ազգային ժողովի այսօրվա նիստին պատգամավորներից ոմանք չէին կարողանում գրանցվել` քարտերից օգտվել չկարողանալու պատճառով:
Այդ իսկ պատճառով Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին խորհուրդ է տվեց գրանցվել կարողանալու համար նիստերին հաճախ մասնակցել` ասելով. «Պարոն Արզաքանցյան, դրա համար խորհրդարանի նիստերին շուտ-շուտ եկեք»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.