23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երկօրյա պետական այցով, հոկտեմբերի 6-ին, Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ կաթողիկոսի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Երեւանում Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի նաեւ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը, ներկա կգտնվի Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը:
Քանդակը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը:
Զանգահարիր քո ուսուցչին ու շնորհավորիր, թող նա իմանա, որ հիշում ես իրեն։
Ես խոնարհվում եմ բոլոր իսկական ուսուցիչների անձնվիրության առջև, ցավոք, նրանք հին սերնդից են ու վատառողջ: Առողջություն եմ ցանկանում, ու որ աշակերտները նրանց հիշեն գոնե էս օրը:
Ուսուցիչն ինձ համար սրբություն է եղել, ինձ տատս է էդպես դաստիարակել, նա համարում է, որ ուսուցիչն ու բժիշկը ամենաանձնվեր մարդիկ են, լավ մարդիկ են: Տատս ամեն տարի ուսուցչի օրվա նախօրեին շերտավոր գաթա էր թխում, էն, նրանցից, որ քառակուսի խաչուփաչվում էին խաչապուրու պես, բայց փոքր ավելի: Կարագով թխված, հալալ, տնական շերտավոր գաթա: Ու ես դեղձի երեք լիտրանոց կոմպոտների հետ տանում էի դպրոց` ուսուցիչներիս հյուրասիրելու:
Մենք` աշակերտներով, առանց որևէ մեկի պարտադրանքի, տոն էինք կազմակերպում նրանց համար, որովհետև սիրում էինք նրանց, ու նրանք էլ մեզ էին սիրում: Երբ փոքր էի, տատս պատմում էր նախապատերազմյան ու հետպատերազմյան ուսուցիչների մասին, թե ինչպես էին նրանք ձմռանը հեռու գյուղերի աշակերտներին պահում իրենց տներում, միայն թե նրանք դպրոց հաճախեն, կրթություն ստանան: Էդ տարիներին ուսուցիչներն իրոք հրաշք են եղել… Տատս ասում է, որ էնքան էին նրանք պաշտված, որ նույնիսկ մեր մտքով էլ չէր անցնի, որ նրանք կարող են զուգարան գնալ, ուտել, քնել…
Նրանց ասած ամեն խոսքը ճշմարտություն էր աշակերտների համար: Ու եթե միայն սովետական կեղծ արժեքային համակարգը չխցկվեր դպրոց, մենք հիմա կունենայինք շատ լավ հասարակություն, որովհետև ուսուցչի խոսքը ուժ ուներ, ցանկացած PR-ից էլ լավ էր ներազդում, ու էդ խոսքը շատ ժամանակ բարբառում էր կոմունիստական զիրթուզիբիլ, որից ազդված մարդը զոմբիանում էր: Բայց դա, միևնույն է, չէր խանգարում ուսուցչի վեհ կերպարի ընկալմանը, չի խանգարում նաև այսօր, քանի որ ուսուցիչն ինքն էր էդ տարիներին հավատում կոմունիզմի արդարությանն ու հաղթանակին: Կար գաղափարական կորիզ, ինչը չկա այսօր մեր դպրոցների ուսուցիչների մոտ: Որտեղի՞ց լինի:
«Երկիրը չգիտես ինչ է, ով է ղեկավարում, անպատժելիությունը ոմանց դեգրադացնում է, ոմանց խեղճացնում ու ստրկացնում, չգիտես ի՞նչ սովորեցնես աշակերտին, ո՞րն է այսօրվա գաղափարախոսությունը, ո՞րն է մարդկային արժեքը համարվում մեր օրերում, ո՞ւր ենք գնում մենք ի վերջո…»: Էսպես մտածում են մտածող ու գիտակցաբար էդ մասնագիտությունն ընտրած ուսուցիչները: Մյուսները, որ ուղղակի դիպլոմ ունեն ու իրենց գործն են անիծում, ովքեր ատում են աշակերտին` որպես տհաճ զգացողություններ առաջացնող օբյեկտի, ներվայնացնում են, հունից հանում, իրենք էլ են հունից դուրս գալիս, մտածում են. «Ի՞նչ փող են տալիս յանի ինձ, որ ես դեռ մի բան էլ սովորեցնեմ: Ավելի լավ է ինձ ու ինձ ուսուցիչ խաղամ՝ ճնշեմ, ստորացնեմ, թեմայից շեղեմ, անարդար գնահատեմ, ամեն ինչ անեմ, որ ամեն օր ձեզնից ինչքան հնարավոր է քչերը ներկա լինեն դասերին, որովհետև դուք իմ չկայացած երազանքների վկաներն եք, ու ես չեմ ուզում ձեզ տեսնել»:
Վաղուց մեր մանկավարժական բուհերում մանկավարժներ չեն պատրաստում, լավագույն դեպքում՝ միայն առարկաների մասնագետներ: Վաղուց ժամանակն է մանկավարժական, ինչպես նաև բժշկական (սրանք իրոք էն ոլորտներն են, որ չի լինի առանց գործը սիրելու ու նվիրումի աշխատել, այլապես գռդոն է ստացվելու) բուհերում մտցնել պսիխո-հոգեբանական փորձաքննություն, ես կասեի` նույնիսկ ստեղծել ինչ-որ թեսթեր, որոնց միջոցով հնարավոր լինի պարզել մարդու գոնե տեսակը՝ կարո՞ղ է նա լինել բժիշկ կամ ուսուցիչ: Ու նոր հետո թույլատվություն տալ` քննություններին մասնակցելու:
Ու էս փսիխոն պետք է մասնագիտական քննություններից կարևոր լինի: Բայց դե համ ասում եմ, համ էլ մտածում` էդ քանի՞ անաչառ էքսպերտ կգտնվի մեր ապականված բարքերով երկրում, ուր ամեն 5-րդը, իմ անձնական հետազոտության արդյունքներով համ կաշառք է տալիս, համ վերցնում:
Ուսուցիչներ են պատրաստում պետք եկածից շատ ավելին: Ո՞ւմ է դա պետք: Չի՞ նպաստում արդյոք ուսուցիչների շուկայի էդ գերհագեցածությունը դպրոցներում աշխատանքի ընդունելու կոռուպցիայի զարգացմանը: Նպաստում է, էն էլ ոնց:
Իսկ համընդհանուր կրճատումները, որով օրեցօր սպառնում են մեր ուսուցիչներին, դրանք ի՞նչ է, նորմա՞լ են, արդյո՞ք կրճատման թիրախի տակ վերցրված ուսուցիչը մի քանի հազար դրամ չի տա տնօրենին՝ կտա:
Բա էդ գումարը ո՞րտեղից ունենա, որ տա: Աշակերտից պիտի կորզի, դասին դաս չսովորեցնի, էնենց անի, որ գնան մոտը պարապելու, հետո էլ տարբեր անմիտ- անիմաստ միջոցառումների համար որպես դասղեկ փող հավաքի, որ տնօրենին տալիք դզի: Բա սենց ուսուցի՞չ կլինի: Բա է՚դ ուսուցիչը պիտի մեր երեխեքին մարդկություն սովորեցնի՞: Բա ի՞նչ անենք:
Կազմենք քաղաքացիական հսկողության կառույցներ ու հսկենք ուսուցիչների, բժիշկների աշխատանքը` նաև ապահովելով նրանց իրավունքների պաշտպանությունը: Բայց լավ կլինի, որ դա անեն հենց իրենք` իրոք կոչումով ու նախախնամությամբ ուղարկված ուսուցիչները, ստեղծեն արհմիություններ ու պաշտպանեն իրենց մասնագիտական պատիվը, վտարեն իրենց շարքերից անարժաններին ու ուսուցչի անունն արատավորողներին: Այդ արհմիությունները նաև կաշխատեն ուսուցիչների աշխատավարձերը պատվաբեր դարձնել, որ ուսուցիչը ստիպված չլինի զանազան պատրվակներով աշակերտներից փող կորզել գոյատևելու համար:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին`ժամը 18.09-ին հաղորդում է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 47 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար` բախվել են 8 ավտոմեքենա. կա մեկ թեթև վիրավոր, անհրաժեշտ է շտապբուժօգնության բրիգադ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1967 թվականին ծնված Լաուրա Ալեքսանյանը, ով ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն հոկտեմբերի 4-ին` ժամը 17:35-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի, Շերինա փողոցի, թիվ 6ա շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին ։ Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, միջանցքում հայտնաբերվել է 29-ամյա Արսեն Պողոսյանի դին՝ կախված վիճակում:
Այսօր Սևանից մայրաքաղաք եկող միկրոավտոբուսները ժամը 13:00-ից հետո չեն աշխատել. «Արդեն մեկ շաբաթ է` էս վիճակն է», — ասաց ավտոկայանի դիմաց կանգնած մի երիտասարդ, հետո մեկնաբանեց` «դե միտինգներ են»: Ի դեպ, շատ հետաքրքիր կլիներ լսել կոնկրետ Սևան – Երևան գծատիրոջ`ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի եղբոր որդու` ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Պետրոսյանի և էլի Սևանցի մի գործարարի` ոմն Սմբատյանի որդու մեկնաբանություններն իրենց «գծի» աշխատանքի վերաբերյալ:
Չնայած դատելով Ճանապարհային ոստիկանության ակտիվությունից` կարելի է եզրակացնել, որ այդ գործառույթը նրանց է վստահված. սեպտեմբերի 30 -ից ՀԱԿ-ի հանրահավաքներին մարդկանց մասնակցությունը խոչնդոտելու համար արգելում է մարզային տրանսպորտի մուտքը մայրաքաղաք, իսկ ավելի կոնկրետ` Գեղարքունիքից ժամը 13.00-ից հետո որևէ հասարակական տրանսպորտ Երևան չի մտնում: Լոռու և Շիրակի մարզերից էլ ազգաբնակչությանը լավագույն դեպքում հասցնում են Աշտարակ:
Հայաստանը նախորդ տարվա համեմատ 7 տեղով բարելավել է իր ցուցանիշը «Ֆորբս» հանդեսի կողմից ամեն տարի կազմվող «Գործարարության համար լավագույն երկրները» վարկանշային աղյուսակում՝ 96–ից տեղափոխվելով 89–րդ տեղ՝ 130 երկրների շարքում։
Հայաստանը առևտրի ազատության ցուցանիշով զբաղեցրել է 41–րդ տեղը, դրամավարկային քաղաքականության ազատությամբ՝ 64–րդ տեղը, մտավոր սեփականության օրենսդրության արդյունավետությամբ՝ 106–րդ տեղը, նույն տեղը՝ նորարարությունների կիրառության առումով, տեխնոլոգիաների կիրառման առումով՝ 83–րդ տեղը, բյուրոկրատիայի ազդեցության առումով՝ 19–րդ տեղը, ներդրումների պաշտպանության հարցում՝ 19–րդ տեղը, կոռուպցիայի մակարդակով՝ 103–րդ տեղը, անհատի ազատության առումով՝ 100–րդ տեղը, հարկային բեռի մեծության առումով՝ 117–րդ տեղը։
Այս տարվա աղյուսակը գլխավորում են Կանադան, Նոր Զելանդիան և Հոնգ Կոնգը։ ԱՊՀ և Հայաստանին հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 50–րդ տեղը, Թուրքիան 54–րդը, Ադրբեջանը՝ 78–րդը, Մոլդովան՝ 90–րդը, Ռուսաստանը՝ 102–րդը, Ուկրաինան՝ 105–րդը, Ղրղըզստանը՝ 115–րդը, Տաջիկստանը՝ 120–րդը, Իրանը՝ 125–րդը։
Արմավիրի մարզում պաշտպանության նախարարության մի մեքենա է վթարվել, զոհվել է մեկ զինծառայող:
Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնում է , որ հոկտեմբերի 3-ին, ժամը 18-ի սահմաններում «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքների մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասն պատկանող «Սատկո» մակնիշի ավտոմեքենան զորավարժարանի տարածքում երթեւեկելիս հարվածել է ձախ ճամթեզրի հողաթմբին եւ, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից:
Վթարի հետեւանքով, ավտոմեքենայի թափքում գտնվող ժամկետային զինծառայողներից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Ժամկետային զինծառայող, ավագ, 21-ամյա Հայկ Արշակի Դավթյանը մահացել է Արմավիրի հիվանդանոցում, իսկ մյուս զինծառայողներին տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Վթարի առթիվ ՀՀ քր.օր.-ի 377 հոդվածի 2-րդ մասով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշված հովածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է ավագ լեյտենանտ Համլետ Հմայակի Վիրաբյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ըստ լրատվամիջոցների` երեկ Աբովյան քաղաքում դաժան սպանություն է տեղի ունեցել: Սպանվել է 1974 թ. ծնված, Այնթապ գյուղի բնակիչ Հայկ Հովակիմյանը, որը Արարատի մայրուղու վրա գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատերն է, նաև ուժային կառույցի նախկին աշխատակից:
«Նիվա» մակնիշի ավտոմեքենայով երեկ երեկոյան «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» են տեղափոխել երիտասարդ տղամարդու դիակ: Ավտոմեքենայի վարորդը մեքենան թողել է հիվանդանոցի բակում և հեռացել:1in.am –ը նշում է` սպանության պատճառը եղել է ստրիպ ակումբի պարուհիներից մեկի համաժամանակյա ինտիմ կապը երկու ստրիպ ակումբների սեփականատերերի հետ: Նրանցից մեկը, որը Շենգավիթի տարածքում գտնվող ստրիպ ակումբի սեփականատերն է, իմանալով զուգընկերուհու` այլ անձի հետ ունեցած կապի մասին, հաշիվ մաքրելու է հրավիրել տուժողին, որտեղ էլ երկաթե լինգերով ծեծելով` սպանել են նրան: Լուրեր կան, որ կոնկրետ իրականացնողը Շենգավիթի ստրիպ ակումբներից մեկի թիկնապահական ծառայության աշխատակից է, որը իր պատվիրատու շեֆի և ստրիպ պարուհու հետ միասին ձերբակալված է»:
Հովակիմյանին սպանել է Երևանի բնակիչ, 1987թ. ծնված Հրանտ Ալոյանը, որին այժմ փնտրում է ոստիկանությունը: Մանրամասները ճշտվում են:
Ոստիկանության լրատվական վարչությունից հաղորդում են, որ շուտով ամբողջական հաղորդագրություն կտրամադրվի:
Հնգօրյա կտրուկ վերելքից հետո, երբ ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում աճեց մինչեւ 376.5 դրամ, այսօր` հոկտեմբերի 4-ին, դոլարը կրկին էժանացավ: Բորսայական գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 376 դրամ:
Վերջին ամիսների գործընթացների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոխարժեքի փոփոխությունները բորսայում ունեն պարաբոլիկ կառուցվածք: Այսինքն` մի որոշ ժամանակ դոլարը թանկանալուց կամ էժանանալուց հետո հասնում է իր առավելագույն կամ նվազագույն կետին, որից հետո փոփոխվում հակառակ ուղղությամբ: Այս տրամաբանության ներքո պետք է սպասել, որ դոլարը վաղը կշարունակի էժանանալ:
Այսօր բորսայում վաճառվել է մոտ 1 մլն դոլար, ինչը նշանակում է, որ դոլարային աժիոտաժը իրոք ավարտվել է: Սակայն կանխիկ արտարժույթի շուկան առայժմ զգուշությամբ է մոտենում դրամի ամրապնդման հեռանկարին: Այսպես` բորսայում առեւտրային նստաշրջանի փակվելուց հետո էլ որոշ բանկեր պահպանել են դոլարի առքի 374.5 դրամ փոխարժեքը, իսկ դոլարի վաճառքի նվազագույն փփխարժեքը շուկայում 376 դրամն է:
75կգ քաշային բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը Բաքվում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ 1/8-րդ եզրափակիչում Անդրանիկը մեծ առավելությամբ հաղթել է մեքսիկացի Խուան Անտոնիո Մերսադոյին և նվաճել 2012թ. Լոնդոնում կայանլիք Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Այժմ, քառորդ եզրափակիչում Հակոբյանը ուժերը կչափի ռումինացի Բոգդան Յուրատոնիի հետ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.