23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամերիկյան Apple ընկերության պաշտոնական խանութները ուխտատեղի են դարձել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հարգանքի տուրքը մատուցել այս գիշեր մահացած ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսին։ Ջոբսի ողբերգական մահվան առնչությամբ բոլոր խանութներում այսօր հանգցվել է կորպորոցիայի խորհրդանիշը համարվող «խնձորի» «լույսը», համակարգիչների էկրաններին փակցվել են Ջոբսի լուսանկարները:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ներկա վիճակը նորմալ է.«Լինի դա հանրահավաք, նստացույց, թե անգամ ապստամբություն, ես դրան նորմալ եմ նայում, եթե բխում է մարդու իրավունքի հիմնարար սկզբունքներից, որովհետև այնտեղ ասվում է՝ պետք է օգտագործել բոլոր տարբերակները, որպեսզի մարդը չանցնի վերջին տարբերակին ու ապստամբի»:
Ըստ նրա`ապստամբությունը ևս ընդունելի է, եթե այն կոչված է քաղաքացու և պետության առջև ծառացած հիմնական խոչընդոտների վերացմանը, մանավանդ որ աշխարհում կան խաղաղ ապստամբությունների բազմաթիվ փորձեր և հնարավոր է իրականացնել հեղափոխություններ, որի ականատեսն ենք լինում վերջին տասնամյակում. « Մենք հիմա ունենք վտանգավոր չափերի հասնող արտագաղթ, և եթե արտագաղթն ավելի ընդունելի է, քան ապստամբությունը, ես դրա հետ համաձայն չեմ: Մարտի 1 չի կրկնվի, քանի որ նման ռեսուրս այսօր չկա»:
Մարտիրոսյանն իր խոսքում անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա այցին Ազատության հրապարակ. «Զրույցի մանրամասների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ։ Ամեն դեպքում, պետք չէ այդտեղ քաղաքական նկրտումներ տեսնել, դա քաղաքավարության դրսևորում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից զորակցություն հայտնելու այնտեղ հավաքված և դժգոհություն արտահայտող մարդկանց»,– ասաց Մարտիրոսյանը:
Ըստ նրա` «Ժառանգությունն» այն քաղաքական ուժն է, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ՝ այն քաղաքական գործիչը, ով կամուրջներ չի այրում, դռներ չի փակում, պիտակավորումներ չի տալիս և իրեն պահում է քրիստոնեական բարեկրթության շրջանակում և, որ իրենք կողջունեն արտահերթ ընտրությունները, քանի որ դրանց հիմքերը կան, բայց պատգամավորը դեռ չի տեսնում գործընթացներ, որոնք կտանեն դրան. «Համագործակցության դաշտը միշտ բաց է «Ժառանգության» համար, մեր քաղաքական իրականությունն այսօր կառուցված է «եթե»–ի վրա, այնպես որ քննարկման նյութ է ընդամենը, թե ում հետ կհամագործակցենք»,- հավելեց նա:
Իսկ ահա ՀԱԿ–ի գործողություններն էլ նա դիտում է մարդու հիմնարար ազատությունների շրջանակում. «Կարևորը արդյունքն է։ Եթե խնդիրներ պիտի լուծի, ապա ողջունելի է, սակայն մինչև հիմա ես չեմ տեսնում՝ ինչ խնդիր է ուզում լուծել»:
Արդեն գրեթե համոզված կարելի է պնդել, որ իշխանություն — ՀԱԿ երկխոսությունը դատապարտված է ձախողման:
Երկխոսությունն որոշակի հույսեր էր ծնել, որ հնարավոր կլինի քաղաքական անտագոնիզմը փոխարինել մրցակցային հարաբերություններով, մշակել խաղի կանոններ, որոնք կերաշխավորեն գալիք զույգ ընտրությունների որակյալ անցկացումը:
Հիմա արդեն պարզ է, որ այս խնդիրների լուծումը վեր էր քաղաքական հիմնական դերակատարների ուժերից կամ առնվազն` նրանք չունեին նման նպատակ ու երկխոսությունը փորձում էին ծառայեցնել իրենց սուբյեկտիվ պատկերցումներին:
Իշխանության ներկայացուցիչների գեղեցիկ խոսքերին ու ելույթներին չհետեւեցին կոնկրետ քայլեր, համակարգը բարեփոխելու նախաձեռնություններ: Բնականաբար, ընդդիմությունն իրավունք ունի չհավատալու, որ այսպիսի իշխանությունը կարող է օրինական ընտրությունների անցկացման երաշխավոր լինել:
Իշխանության հետ երկխոսող ՀԱԿ գործիչները չդադարեցրեցին իրենց հեղափոխական հռետորաբանությունը: Իշխանությունն էլ, բնականաբար, իրավունք ունի կասկածելու իր ընդդիմախոսի անկեղծության վրա:
Փոխադարձ անվստահության այս միջավայրում երկխոսության ձախողումը գրեթե անխուսափելի էր: Այնպիսի տպավորություն էր, որ կողմերը երկխոսում են ոչ թե ինչ-որ խնդիրներ համաձայնեցնելու համար, այլ` որպեսզի ամեն գնով ապացուցեն սեփական ճիշտն ու դիմացինի սխալը:
Երկխոսության ձախողումն ունենալու է կոնկրետ հետեւանքներ.
— Վերանալու է իշխանության բարեփոխման թեկուզեւ տեսական մոտիվացիան: Վերջին հանրահավաքների ժամանակ արդեն իշխանությունն անցել է իր հին գործելաոճին` փակված են Երեւան մտնող բոլոր ճանապարհները, ոստիկանության ապօրինությունները դարձել են օրինաչափություն:
— Ընդդիմությունը վերստին որդեգրելու է արմատական վարքագիծ, ինչի դրսեուորումներն արդեն տեսանելի են Ազատության հրապարակում «վրանային ավանի» հիմնման ձեւով,
— 2012թ խորհրդարանական եւ 2013թ նախագահական ընտրությունները դարձյալ անցկացվելու են անտագոնիզմի, հակադրության միջավայրում, հետեւաբար` այդ ընտրությունների որակն առանձնապես տարբեր չի լինելու նախորդներից:
Այս ամենը հուշում է, որ առաջիկա տարիներին եւս մեր քաղաքական համակարգն իր օրակարգում չի ունենալու երկրի զարգացման հրամայականը:
Հոկտեմբերի 7 — 11-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում մեկնարկելու է Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի շրջանակներում քննարկելու են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
«ԵԱՀԿ դերը հակամարտությունների կարգավորման գործում. Լեռնային Ղարաբաղ» թեմայով, կայանալու է քննարկում, որը վարելու է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ նոր հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը: Այս մասին ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել Վեհաժողովի կողմից:
Լսվելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցները, այնուհետ կայանալու են քննարկումներ:
Նստաշրջանի ընթացքում քննարկելու են նաեւ Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանների զարգացման հարցերը, տնտեսական համագործակցությունը երկրների միջեւ, եվրոատլանտյան տարածքին նրանց ինտեգրումը:
Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու է նաեւ հայաստանյան պատվիրակությունը` Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 6-ի, ժամը 9.25-ի դրությամբ սողանքային գոտում աշխատում է 15 փրկարար Տավուշի մարզից, 30 փրկարար` Լոռու մարզից, 32 փրկարար` Շիրակից, 20 փրկարար Երևանից մեկնած հատուկ փրկարարական ջոկատից, այնտեղ է նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։
Կոտայքի մարզից սողանքի վայր է ժամանել ևս 31 փրկարար:
Դեպքի վայրում գտնվող ԱԻ նախարար Արմեն Երիցյանը գլխավորում է տեղում գործող ԱԻՆ օպերատիվ շտաբը:
Առավոտյան, ժամը 9.00-ի սահմաններում քարշակի օգնությամբ սողանքային գոտուց դուրս է բերվել C 3246 ЕМ պետհամարանիշով բուլղարական, մեծ կցորդով բեռնատարը:
Ժամը 9.25-ին սողանքից դուրս է բերվել սպիտակ «Վոլվո» բեռնատարը` CA 4443 AM պետհամարանիշով: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դուրս էր բերվել նույն բեռնատարի կոնտեյները:
43-ամյա Յուրի Ջորկաեֆը, որը կարճ ժամանակով գնտվում էր Ֆրանսիայում, միանգամից չի վերադառնա ԱՄՆ, որտեղ նա բնակվում է 2006-ից սկսած: Նա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ այսօր կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է armenews.com-ը:
«Չորրորդ անգամ եմ այցելում նախնիներիս երկիր: Մեծ հաճույքով եմ գալիս: Թերևս սա էր պատճառը, որ առանց վարանելու ընդունեցի իրեն ուղեկցելու նախագահի առաջարկը»:
Առաջին անգամ պաշտոնական պատվիրակության կազմում Ջորկաեֆը Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Երևանում անցկացվող «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները` ենթակառուցվածքներ և կարգավորում» համաժողովի բացման խոսքում հայտարարեց, որ ԱՊՀ բոլոր երկրներն էլ կապիտալի թույլ շուկաներ ունեն:
Համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների ներկայացուցիչները: Սա ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի (IAEx of CIS) և Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AESD) առաջին համատեղ համաժողովն է:
Ըստ Երիցյանի` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանի կապիտալի շուկայում անկում չեղավ, քանի որ շուկա որպես այդպիսին, չկար, «ուղղակի վատ սկիզբ կար»:
Սակայն ԿԲ փոխնախագահը արտասահմանցի հյուրերին վստահեցրեց, որ Հայաստանն ունի ծրագիր կապիտալի շուկան առաջիկա 6-7 տարիների ընթացքում զարգացման բավարար մակարդակի հասցնելու համար, որում կարեւոր դեր պետք է խաղան կենսաթոշակային բարեփոխումները: Իսկ ներկայում գերակայություն է տրվում NASDAQ OMX-ի շուկայի հետ ինտեգրվելու գործընթացին:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշեց, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան նաև քաղաքական բնույթ է կրում։
Ըստ քաղաքագետի՝ Սարկոզիի վարկանիշը հիմա Ֆրանսիայում բարձր չէ, և առաջիկա նախագահական ընտրություններում կարևոր նշանակություն ունի Ֆրանսիայի հայկական ազդեցիկ համայնքի քվեն:
Իսկանդարյանը կարծում է, որ Սարկոզին Հարավային Կովկասի երկրներում լուրջ հարցեր ունի քննարկելու։ Քանի որ գաղտնիք չէ, որ Ադրբեջանում Արևմուտքը էներգետիկ հետաքրքրություններ ունի։ Նախատեսվում է, որ Երևանում նա քիչ ավելի երկար կմնա. Հայաստանը Ֆրանսիայում տնտեսական հետաքրքրություններ ունի, իսկ Սարկոզիին այս այցը պետք է քաղաքական նպատակով։Այս այցը երկուստեք շահավետ կլինի:
Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը բացառիկ հարցազրույց է տվել Nouvelles d’Arménie ամսագրին, խոսել է Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի և Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրների մասին:
Պատասխանելով օրեր առաջ Vivement Dimanche հեռուստահաղորդման ժամանակ Ցեղասպանություն եզրույթը մեկ այլ բառով փոխարինելու վերաբերյալ իր ասած խոսքերի առնչությամբ Nouvelles d’Arménie ամսագրի հարցին` Շառլ Ազնավուրն ասել է.
«Արդեն սկսել եմ ձանձրանալ: Այդպես հաջողության չենք կարողանալու, երբեք չենք կարողանալու հասնել: Մեր թշնամիներն իրենց փրկելու համար սպասում են այն մարդկանց մահվանը, ովքեր դեռևս իրենց հիշողություններում կրում են դա։ Ո՞ր երկիրն է իրեն զոհաբերելով պաշտպանում մեզ։ Ոչ մի։ Ֆրանսիան ինչ ճանաչելու էր, ճանաչել է, ավելի առաջ չի գնում։ Ոչ մի երկիր մեզ չի աջակցելու։ Երբեք:
Բացի այդ, այսօր հեղափոխություն անող արաբների երազանքը քեմալիստական մոդելին համապատասխան կառավարություն ունենալն է։ Իսկ դա ջուր է լցնում թուրքերի ջրաղացին, ովքեր շարունակում են հարստանալ։ Նրանք նույնիսկ անդամակցում են G20–ին։ Հիմա արդեն Եվրամիությանն անդամակցելու խնդիր էլ չունեն։ Իսկ Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ու՞մ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞։ Հազարավոր դժբախտ մարդիկ տարածվելու են աշխարհով մեկ։ Եվ մենք հիմա թուրքերի դեմ ենք դուրս եկել և կենտրոնանում ենք Ցեղասպանություն եզրույթի վրա՞»:
Հարցազրույցի ընթացքում Ազնավուրը դիմել է թուրքերին և կոչ արել նրանց, որ եթե չեն ցանկանում են 1915թ. իրադարձություններին տալ Ցեղասպանություն որակումը, ապա գոնե թող ընդունեն, որ տեղի են ունեցել հայկական ջարդեր:
«Հիմա հարց եմ ուղղում թուրքերին՝ եթե դա Ցեղասպանություն չէ, մի ողջ ժողովրդի ոչնչացում չէ, ապա ի՞նչ է։ Ողջ այս ընթացքում ի՞նչ անվանում եք տվել այդ երևույթին։ Ինչպե՞ս է այդ իրավիճակն անձամբ բնութագրել Աթաթուրքը։ Իմ ուզածը հետևյալն է՝ նախքան Ցեղասպանության եզրույթը շրջանառության մեջ դրվելն ինչպե՞ս են որակել այդ իրադարձությունը՝ կոտորա՞ծ, հայերի կոտորա՞ծ։ Եթե չեք ցանկանում օգտագործել Ցեղասպանություն եզրույթը, գոնե ընդունեք՝ դա կոտորած է։ Իսկ եթե հնարավոր լինի հասնել դրան, կարծում եմ՝ մեծ տարածություն հաղթահարած կլինենք»,– ասել է Շառլ Ազնավուրը:
Ընդգծելով, որ Հայաստանն առաջ չի կարող շարժվել՝ կենտրոնանալով Ցեղասպանություն եզրույթի վրա աշխարհահռչակ շանսոնյեն ասել է. «Հայաստանը լուրջ վտանգի տակ է և բոլորը կենտրոնացած են Ցեղասպանություն եզրույթի վրա։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է հնարավոր նման պայմաններում Հայաստանը տանել առաջ։ Այդ տրամաբանությունը մեզ ո՞ւր է հասցնելու։ Որտե՞ղ են ինձ նման տեսակետների համար քննադատողները։ Ի՞նչ են անում Հայաստանին օգնելու համար։ Ե՞րբ են գումար ուղարկում Հայաստանին։ Մի՞թե նրանք են ինձ դասեր տվողները։ Այդ ես պետք է նրանց դասեր տամ։ ԱՄՆ–ում թեմայի առնչությամբ խոսեցի մի հայ փաստաբանի հետ, որի գրասենյակում աշխատում են նվազագույնը 300 փաստաբաններ։ Նա էլ էր մյուսների նման մտածում։ Սակայն երբ նրան ներկայացրի իմ տեսակետը, ասաց, որ ես իրավացի եմ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Շառլ Ազնավուրը France 2 հեռուստաալիքի Vivement Dimanche հաղորդման ժամանակ խոսել էր Ցեղասպանություն եզրույթի մասին և ասել հետևյալը.
«Դա մի բառ է, որ խանգարում է, որն ի վերջո ինձ խանգարում է: Այն, ինչ հիմա կասեմ, գուցե որոշ հայերի կհանի իմ դեմ, բայց դա սարսափելի չէ: Եթե իսկապես թուրքերն այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ Ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, և որ թուրքական կառավարությունը, չեմ ասում թուրքերը, այլ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ»:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ ընտրությունները չպետք է քաղաքական ուժերի ցանկությամբ անցկացվեն և որ նստացույցը որևէ քաղաքական արդյունք չի տալու:
Ըստ Հարությունյանի՝ երկխոսությամբ պետք է շահագրգռված լիներ հանրությունը, քանի որ դա հանրության համար էր անցկացվում.«Սա իհարկե նոր մշակույթ էր մեր իրականության մեջ, երբ կողմերը փորձում են տրամագծորեն տարբեր հայացքների շուրջ բանակցել և ընդհանուր հայտարարի գալ։ Իհարկե դա օգտակար կլիներ նաև կողմերի համար։ Չէ՞ որ ընդդիմությունն այն չէ, որ անընդհատ հայհոյում է, այլ, որ կառուցողական ճանապարհով հասնում է կարևոր հարցերի լուծմանը։ Իմ պատկերացմամբ՝ երկխոսությունն ավելի շատ պետք էր ՀԱԿ-ին։ ՀԱԿ–ը պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մոտենա ընտրազանգվածի առավել քիչ կորուստներով, այնպես որ ՀԱԿ–ը դեռ վերադառնալու է երկխոսությանը։ Այդ նստացույցը որևէ քաղաքական արդյունք չի տալու»,-հավելեց նա:
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցին` նա կարծում է, որ այն, իհարկե, կամրապնդի հայ-ֆրանսիական միջպետական բարիդրացիական հարաբերությունները, նաև տարածաշրջանային նշանակություն կունենա. «Սարկոզին չի կարող շրջանցել այս տարածաշրջանը՝ իր դերակատարությունը մեծացնելու և խորացնելու համար»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.