23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20 տարի առաջ, խորհրդային եւ միջազգային օրենքների հիման վրա ընդունելով անկախանալու որոշումներ, մեր տարածաշրջանում առաջացան նոր պետություններ: Ինքնորոշման եւ Խորհրդային միությունից ապագաղութացման իրավունքն իրականացվեց ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից, այլեւ` Լեռնային Ղարաբաղի:
Այս չորս քաղաքական միավորներն անկախություն հռչակեցին մոտավորապես միաժամանակ: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը արդեն 10 տարի է, ինչ Եվրոպայի խորհրդի անդամ են, իսկ Արցախը այս կազմակերպության անդամ չէ: Հակառակ այս փաստի եւ դժվարին իրավիճակի` Արցախը, այնուամենայնիվ, որդեգրել եւ շարունակաբար իրականացնում է պետական շինարարության այնպիսի քաղաքական ուղի, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ոգուն, առաքելությանը եւ արժեքներին:
Բարձր գնահատելով Արցախի որդեգրած` զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը եւ գիտակցելով Արցախի պաշտոնական ներկայացուցիչների` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը`մենք շնորհավորում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20-ամյակի կապակցությամբ, եւ կոչ ենք անում սերտորեն համագործակցել նրա օրինականորեն ընտրված իշխանությունների հետ:
Ստորագրել են`
Զարուհի Փոստանջյան, Հայաստան EPP/CD
Դանիել Բաքելեյն, Բելգիա, ALDE
Դենիս Բադրե, Ֆրանսիա, ALDE
Գագիկ Բաղդասարյան, Հայաստան ALDE
Ջերարդ Բարսիա Դուեդրա, Անդորա, SOC
Լորեն Բետեյ, Ֆրանսիա, EPP/CD
Մարիվոն Բլոնդին, Ֆրանսիա, SOC
Ռոլանդ Բլում, Ֆրանսիա, EPP/CD
Իտալո Բոչինո, Իտալիա, NR
Ժորժ Կոլոմբիե, Ֆրանսիա, EPP/CD
Կարլ Դոնաբոեր, Ավստրիա, EPP/CD
Ժոզեֆ Ֆալզոն, Մալթա, EPP/CD
Բերնարդ Ֆուրնիե, Ֆրանսիա, EPP/CD
Հանս Ֆրանկեն, Նիդերլանդեր, EPP/CD
Դավիթ Հարությունյան, Հայաստան EDG
Նորբերտ Հոպերտ, Լուքսեմբուրգ, EPP/CD
Թեո Մեսսեն, Շվեյցարիա, EPP/CD
Քրիստին Մարին, Ֆրանսիա, EPP/CD
Մյուրիել Մարլանդ-Միլիտելո, Ֆրանսիա, EPP/CD
Մերիտքսել Մատիո, Անդորա, ALDE
Էդգար Մայեր, Ավստրիա, EPP/CD
Ալան Միլ, Միացյալ թագավորություն, SOC
Արմեն Մելիքյան, Հայասատն ALDE
Հերմինե Նաղդալյան, Հայաստան ALDE
Յակոբ Պրեսեչնիկ, Սլովենիա, EPP/CD
Գաբինո Պուչե Ռոդրիգես-Ակոստա, EPP/CD
Ֆրանսուա Ռոչբլուան, Ֆրանսիա, EPP/CD
Ռենե Ռուքեթ, Ֆրանսիա, SOC
Արմեն Ռուստամյան, Հայաստան, SOC
Ֆատիհա Սաիդի, Բելգիա, SOC
Դրագան Տոդորովիչ, Սերբիա, NR
Նաիրա Զոհրաբյան, Հայաստան, ALDE
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում, հոկտեմբերի 5-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի, ապա նաեւ Ադրբեջանի Պնախարար Սաֆար Աբիեւի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ափաթուրայի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրին, Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ Դաշինքի աջակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի պաշտպանության նախարարը կարեւորել է տարածաշրջանում Դաշինքի հավասարակշռված քաղաքականությունը, մասնավորապես հակամարտությունների կարգավորման զգայուն գործընթացում:
Նույն օրը Սեյրան Օհանյանը հանդիպել է Գործողությունների դաշնակցային հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան եւ ԱՄՆ-Հայաստան ռազմական համագործակցության ընթացքն ու հեռանկարները: Ծովակալ Ստավրիդիսը ողջունել է Հայաստանի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում եւ բարձր գնահատել նրանց մարտական պատրաստությունն ու մասնագիտական հմտությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել աջակցելու փոխգործունակ կարողությունների հետագա զարգացմանը: Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների եւ Աֆղանստանում Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության ներքո ստորաբաժանումներ տրամադրած երկրների ձեւաչափերով պաշտպանության նախարարների հանդիպումներին: Առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգության իրավիճակը Աֆղանստանում եւ 2014թվականից անդին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ոչ-մարտական բնույթի ներկայության պահպանման ռազմավարական պլանի նախագիծը: Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող 17 երկրների պաշտպանության նախարարները ընդունել են համատեղ հայտարարություն:
Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարճատեւ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ եւ վերջինիս ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին:
Վերջերս` Մակեդոնիա կատարած այցի ժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը առաջարկ է արել իր երկրի բյուջեից շոշափելի նյութական պարգևատրում կատարել Մակեդոնիայի ազգային հավաքականին, եթե հոկտեմբերի 7-ին մակեդոնացիները հաղթեն Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է «Երկրամասը»՝ հղում կատարելով sovetunion.ru-ին։
Մակեդոնիայի ազգային ժողովի աղբյուրի տեղեկացմամբ` Էրդողանը նման առաջարկ է արել Մակեդոնիայի ԱԺ-ի ղեկավար Տրայկո Վելյանոսկիի հետ հանդիպման ժամանակ։ Փորձագետները կարծում են, որ Էրդողանի նման հետաքրքրվածությունը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան փորձում է խուսափել Հայաստանի հետ փլեյ-օֆֆում հնարավոր հանդիպումից: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Էրդողանը հերթական անգամ գործի է դրել իր խորամանկ դիվանագիտությունը:
Թե Թուրքիայի և թե Հայաստանի հավաքականները, ընտրական իրենց խմբերում ներկայումս 2-րդ տեղում հայտնվելու լավ հնարավորություն ունեն։ Թուրքերի դեպքում դա կասկածից վեր է, իսկ Հայաստանը դեռ պետք է հաղթի Մակեդոնիային, ապա Իռլանդիային։ Ընտրական փուլի 9 խմբերի հաղթողները և 2-րդ տեղում հայտնված լավագույն ընտրանին միանգամից իրավունք են ստանում դուրս գալ «Եվրո-2012»-ի ընտրական փուլ, իսկ 2-րդ տեղում հայտնված մյուս 8 թիմերը հայտնվում են փլեյ-օֆֆում՝ կազմելով 4 զույգ։ Զույգերի հաղթողները ևս իրավունք են ստանում հանդես գալ եզրափակիչ փուլում, որը հաջորդ տարի կկայանա Ուկրաինայում և Լեհաստանում։
«Բազմազանության արտոնագիր» վիճակախաղի 2013թ. խաղարկության գրանցման գործընթացը սկսելու մասին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է.
2013թ. վիճակախաղի մասնակցության դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով, սկսած 2011թ. հոկտեմբերի 4-ից (արևելյան ամառային ժամանակով 12:00-ից (Գրինվիչ-4)) մինչև շաբաթ, 2011թ. նոյեմբերի 5-ը ( արևելյան ամառային ժամանակով (Գրինվիչ-4)):
Մասնակցության համար պետք է այցելել www.dvlottery.state.gov կայք ու գրանցման համար նախատեսված ժամանակահատվածում լրացնել օնլայն/առցանց դիմում: (Թղթային կրիչներով դիմումներ չեն ընդունվում):
Նոյեմբերի 5-ից հետո այլևս դիմումներ չեն ընդունվի: Ուստի մասնակիցներին խորհուրդ է տրվում գրանցումը չթողնել վերջին շաբաթվան: Մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա:
Կոնգրեսի որոշման համաձայն իրականացվող ներգաղթային արտոնագրի ամենամյա վիճակախաղը կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից` «Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենք»-ի 203(գ) հոդվածով նախանշվող պայմանների համաձայն: 1990թ. ընդունված «Ներգաղթային ակտ»-ի 131 հոդվածը, որով լրամշակվեց «Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենք»-ի 203-րդ հոդվածը, նախատեսում է ներգաղթողների նոր տեսակ, որը հայտնի է, որպես «Ներգաղթողներ բազմազանության ապահովման համար»: Այս օրենքի 203(գ) հոդվածի համաձայն ամեն տարի մշտական բնակության առավելագույնը 55.000 արտոնագիր է տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին:
Ամենամյա այս ծրագրի շրջանակներում մշտական բնակության արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պարզ ու հստակ չափանիշներ: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է հաղթողներին, որոնք իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնել: Այս արտոնագրերը բաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը գնում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Իսկ այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50.000-ը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող արտոնագրերի 7 տոկոսից ավելին:
2013թ. համար նախորդ տարվա խաղարկությանը մասնակցելու իրավասու երկրների շարքում այս տարի տեղ են գտել Լեհաստանն ու Հարավային Սուդանը, իսկ Բանգլադեշն այս տարի ավելացել է այն երկրների շարքին, որտեղ ծնված անձինք իրավասու չեն մասնակցել խաղարկությանը:
Կարևոր է գիտակցել, որ խաղարկությունում հաղթելը դեռ չի երաշխավորում, որ Դուք արտոնագիր կստանաք: Հաղթողները պետք է անցնեն հարցազրույց և որակավորված լինեն արտոնագիր ստանալու համար:
Պետքարտուղարությունը 2005թ ներդրել է դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգ` գործընթացն առավել արդյունավետ ու ապահով դարձնելու համար: Կիրառվող տեխնոլոգիաները թույլ են տալիս հայտնաբերել կեղծիքները և այն դեպքերը, երբ ներկայացվում են մեկից ավելի դիմումներ մեկ հոգու անունից:
«Բազմազանության արտոնագիր» 2013թ. խաղարկության Էլեկտրոնային եղանակով մուտքագրման և հաճախակի տրվող հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ www.dvlottery.state.gov կայքից:
Ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանը երեկ դիմել է անժամկետ հացադուլի, ի նշան բողոքի` «իր նկատմամբ սահմանված անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ»:
Վահագն Չախալյանը վրաստանի իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ ներկայումս պահվում է Ռուսթավի թիվ 6 խիստ ռեժիմի բանտում::
Նա պահանջում է դադարեցնել «անօրինական ճնշումները» եւ բարելավել բանտային պայմանները:
Վահագն Չախալյանը հեռախոսով տեղեկացրել է «Երկիր» միությանը, որ հակառակ իր պահանջների, բանտի ադմինիստրացիան հրաժարվում է գրանցել հացադուլի փաստը:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը սեպտեմբերի 14-ին հայտարարություն էր տարածել, արձանագրելով փաստը, որ վերջին շրջանում վրացական իշխանությունները, ի պատասխան Չախալյանի բողոքի ուժեղացրել են նրա նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում` նաեւ բանտային պայմանների էական խստացման միջոցով:
Հայաստան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Սարկոզիին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց նախագահ Սերժ Սարգսյանը:
Սարկոզիի հետ Հայաստան են ժամանել հայտնի ֆրանսահայեր` Շառլ Ազնավուրը, նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը, աշխարհահռչակ երգչուհի Էլեն Սեգարան, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:
Ֆրանսիայի նախագահին չի ընկերակցում կինը` Կարլա Բրունին, որը գտնվում է Փարիզի ծննդատանը:
Նախատեսված է Սարկոզիի այցը Ծիծեռնակաբերդի համալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է երկու ադրբեջանցի զինծառայող։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ գիշերը Տերտերի և Թովուզի շրջաններում։ Զոհվածներից մեկը 20 տարեկան է, իսկ մյուսը՝ 22 տարեկան։
Երեկ ԼՂՀ ՊԲ- ն իր հերթին տեղեկատվություն էր տարածել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում դիպուկահարի կրակոցից վնասվածքներ են ստացել երկու զինծառայող, իսկ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային մահացու վիրավորում ստանալով մահացել է 24 ամյա Յուրի Սարգսյանը:
Այսօր ամբողջ աշխարհը սգում է Apple ընկերության հիմնադիր 56 ամյա Սթիվ Ջոբսի մահը:
Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ Կալիֆոռնիայում գտնվող Apple ընկերության գրասենյակները տեղադրել են iPad պլանշետային համակարգիչներ, որոնց ֆոնին պատկերված է Սթիվ Ջոբսի սև ու սպիտակ նկարը:
Google որոնողական համակարգն իր հերթին իր գլխավոր էջում տեղադրել է apple.com կայքի հղումը:
Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցկայքի իր էջում գրել է. «Սթիվ, շնորհակալություն. դու եղել ես լավ ուսուցիչ և ընկեր: Շնորհակալություն ցույց տալու համար, որ քո ստեղծածը կարող է փոխել աշխարհը: Ես կկարոտեմ քեզ»:
Այսօր աշխարհի շատ քաղաքներում` Նյու Յորքից մինչև Սինգապուր, Ջոբսի երկրպագուները ընկերության ֆիրմային խանութների մոտ, ծաղիկներ և ժապավեններով նկարներ են դնում` հարգանքի տուրք մատուցելով մարդ-լեգենդին, որը կարողացել է վերափոխել է իրենց կյանքը:
Ընդամենը երկու օր առաջ Սևանում էի: Ափամերձ տարածքում գտնվող խորտկարաններից մեկի պատուհանից երևում էր ջրի վրա տարուբերվող մի նավակ: «Ի՞նչ են անում» հարցին, հյուրընկալներիցս մեկը շատ հանգիստ պատասխանեց .«ձուկ են գողանում»:
Զարմանալի էր, նախ` որ արդեն տևական ժամանակ է խոսակցություններ են շրջանառվում թե, Սևանա լճում այլևս ձուկ չի մնացել, և հետո, որ կարելի է այսպես անարգել, օրը ցերեկով ձուկ որսալ:
«Ազգային Պարկը» չի տեսնո՞ւմ հարցին, զրուցակիցս ասաց.«Չէ, այնտեղ հիմա տեսնողներ չեն մնացել: Դա էլ քո իմացած հիմնարկը չի»:
Կարծում ենք բնապահպանության նախարարությանը կհետաքրքրի այս լուսանկարը, որը ճիշտ է որակյալ չէ, արված է բավական հեռու տարածությունից, սակայն փաստ է արձանագրում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.