23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ:
Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու իրենց կողմից ստանձնած Մայր Աթոռի տարբեր ծրագրերի ընթացքը:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Մայր Աթոռի միաբան Տ. Արիս աբեղա Տոնոյանը:
Առավոտից Ֆրանսիայի հրապարակը բազմամարդ էր, տրամադրությունը` տոնական: Երկու նախագահները Ազնավուրի երգի հնչյունների ներքո բացեցին Ռոդենի արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մոտեցավ հավաքված բազմությանը, սեղմեց շատերի ձեռքը և զրուցեց նրանց հետ:
Մինչև արձանի բացումը երկու նախագահները հանդես եկան ողջույնի խոսքով: Սարկոզին իր խոսքում կրկին հիշեցրեց 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն անվանելու անհրաժեշտությունը: Ի դեպ, Ցեղասպանություն բառը նա արտասանեց հայերեն:
Սարկոզին իր ելույթի վերջում նաև հայերեն արտասանեց «Կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան», ինչը ներկաների կողմից բուռն ծափահարությունների արժանացավ:
Այսօր վաղ առավոտից կաթվածահար է եղել մայրաքաղաքի երթևեկությունը: Արդեն մեկ շաբաթ է ՀԱԿ-ի հանրահավաքների պատճառով, փակ են մարզային ճանապարհները, մարդիկ չեն կարողանում աշխատանքի հասնել: Խաթարվել է հիմնարկների աշխատանքը:
Ամբողջությամբ փակ են դեպի «Հաղթանակ» զբոսայգի և Կենդանաբանական այգի տանող ճանապարհները: Խցանումներ են Կոմիտասի պողոտայում: Երթուղայինների վարորդները փորձում են շրջանցել խցանումները, սակայն անարդյունք, էլ ավելի են խճճվում:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երթուղու հետ կապված մի շարք ճանապարհների փակ լինելու պատճառով վերգետնյա երթևեկության խափանման հետևանքով խնդիրներ են առաջացել մետրոպոլիտենում, որտեղ հսկայական հերթեր են գոյանում:
Մի խոսքով
Ֆրանսիան կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, որոնք արմատներով գնում են պատմության խորքը: Այդ մասին հոկտեմբերի 7-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Նրա խոսքով, Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի բարեկամությանն ու աջակցությանը: Սարկոզին ընդգծել է կովկասյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունն աշխարհի համար եւ նշել, որ Հայաստանը գտնվում է քաղաքակրթությունների եւ խոշոր պետությունների` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հատման կետում: Տարածաշրջանային անկայունության համատեքստում, Սարկոզին հատուկ ընդգծել է անկախության 20 տարվա ընթացքում Հայաստանի ձեռք բերած հաջողությունները:
Սարկոզին հայտարարել է, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները Ֆրանսիայում ընկալվում են մեծ ուշադրությամբ` հաշվի առնելով Ֆրանսիայի կյանքում կարեւոր դեր ունեցող հայ համայնքի առկայությունը:
Սարկոզին հիշեցրել է, որ Ֆրանսիան օգնության ձեռք է մեկնել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո: Այժմ էլ Հայաստանը մենակ չէ. երկրու երկրների ու ժողովուրդներ միջեւ հաստատվել են հատուկ կապեր: Սարկոզին նաեւ խնդրել է Սերժ Սարգսյանին շարունակել խաղաղության ուղին Ադրբեջանի հետ` ի նպաստ երկու երկրների շահերի: Սարկոզին նաեւ կոչ է արել շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ, իսկ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի ջանքերին: Ֆրանսիայի նախագահի խոսքով, մեր օրերում, 2011 թվականին անընդունելի է ունենալ փակ սահմաններ:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի ծննդատան ցանկապատի մոտ տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը ծննդատան ցանկապատի մոտ հայտնաբերել է Աբովյան քաղաքի բնակիչ, 56-ամյա Սամվել Հարությունյանի դիակը` ծնկների, գոտկատեղի և գլխի մասերում մարմնական վնասվածքների հետքերով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, Մասիս-Այնթապ ճանապարհի խաչմերուկից, ոստիկանության ծառայողները, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Երեմ Մելքոնյանին:
Երեմ Մելքոնյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:
Հոկտեմբերի 5-ի երեկոյան ձերբակալվել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդը»` Կարեն Արայանը, ով կասկածվում է դերասանուհու պոռնկագրական բնույթի լուսանկարների տարածման մեջ: Այս մասին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ`Կարեն Արեյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով։
Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day) մոլորակը նշում է ամեն տարի, հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը: Այն, որ գոյություն ունի նման հրաշալի օր, աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելլին: 20-րդ դարի կեսերին նա ապրում էր Միացյալ Նահանգներում: Որևէ առանձնահատուկ ստեղծագործական թռիչքով նա աչքի չէր ընկնում, սակայն մի օր նկարչին դիմեցին State Mutual Life Assurance Company of America ապահովագրական ընկերության ներկայացուցիչները և խնդրեցին ստեղծել այնպիսի վառ ու հիշվող մի խորհրդանշան, որը կդառնար ընկերության այցեքարտը: Հարվին երկար չմտածեց և հյուրերին առաջարկեց այն դեղին, ժպտացող դեմքը, որն այժմ հայտնի է ամբողջ աշխարհում: Դա 1963 թվականն էր: Պատվիրատուները նկարչին վճարեցին ընդամենը 50 դոլար, վերցրեցին նկարն ու գնացին: Շուտով նրանք դեղին ժպիտից կրծքանշաններ պատրաստեցին ու բաժանեցին ընկերության աշխատակիցներին: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Կես ամիս անց կրծքանշանների թիվը գերազանցում էր 10 հազարը: Այնուհետև դրանք հաշվում էին միլիոններով: Հետագայում Հարվին հպարտությամբ պիտի ասեր, որ մարդկության և նկարչության պատմության մեջ դեռ ոչ մի ստեղծագործություն չի ստեղծվել այդքան հեշտ և չի բերել այնքան ուրախություն, որքան իր ժպիտը:
Լիբանանի խորհրդարանի նախագահին եւ Քուէյթի ֆինանսական հարցերու նախարարին այցելութիւնները Երեւան գրեթէ կը համընկնէին ժամանակի առումով։ Արաբական երկու երկիրներու պաշտօնական ներկայացուցիչներուն հետ եղած հանդիպումները, ստորագրուած պայմանգրերը, ընդգծուած համագործակցութեան անհրաժեշտութիւններն ու յառաջիկայի առումով կատարուած յայտարարութիւնները կը նախանշեն, որ Երեւան-արաբական երկիրներ միջպետական յարաբերութիւններուն նոր խթան հաղորդելու նախադրեալներ կ՛երեւին։
Քուէյթի նախարարին զբաղեցուցած պաշտօնը ինքնին կը շեշտէ, որ այցելութեան նպատակը դէպի Ծոցի երկիրներ աւելի բացուելու, տնտեսական քաղաքականութեան թափ տալու եւ նոր ներդրումներ ապահովելու կը միտի։ Փաստօրէն կը խօսուի Երեւանի մէջ Քուէյթի դեսպանատուն հաստատելու մօտալուտ ըլլալուն եւ Հայաստան-Քուէյթ օդային հաղորդակցութեան հաստատման նոր ստորագրուած համաձայնագրի գործադրութեան մասին։ Ապրանքաշրջանառութիւնը նկատելիօրէն աւելցնելու ինչպէս նաեւ այդ տարածքներէն զբօսաշրջիկներուն համար մեր երկիրը գրաւիչ դարձնելու գործնական միտումները ակներեւ են այս օրերուն։
Լիբանանի խորհրդարանի նախագահին այցելութիւնը Երեւան, իր ընդհանուր գիծերուն մէջ երկու երկիրներուն միջեւ բարեկամական յարաբերութիւններու ամրապնդման կը միտէր։ Յայտարարութիւնները՝ Նեպիհ Պըրրիի կողմէ կատարուած այդ առաջադրանքը կը շեշտեն առ հասարակ։ Առաջադրուած է քաղաքական յարաբերութիւններու բարձր մակարդակին համընթաց զարգացնել նաեւ երկու երկիրներուն միջեւ տնտեսական կապերը։ Լիբանանի Ազգային ժողովի նախագահին համաձայն, Լիբանանը Հայաստանի համար կրնայ նկատուի դուռ՝ միջին արեւելեան երկիրներ մուտքի համար։
Անկախ այն կարեւոր իրողութեէն, որ երկու այցելութիւններն ալ կրնան ծառայեցուիլ փոխշահաւէտ համագործակցութիւններու իրականացումներով Հայաստանի տնտեսութիւնը հզօրացնելու աշխատանքներուն, կարեւոր է երեւոյթները դիտարկել քաղաքական հրատապութիւն ներկայացնող եւ հայկական խնդիրներուն հետ աղերս ունեցող այսօրուան իրադարձութիւնները նկատի ունենալով։
Այսպէ՛ս։ Երկու երկիրներն ալ իսլամական երկիրներու վեհաժողովին անդամ են, ուր Պաքուն ամէն նիստի առիթ չի փախցներ արցախեան հարցի առնչութեամբ հակահայ բանաձեւեր որդեգրել տալու։ Կրօնական հարցերու ուղղակի շահարկումներով նման միջավայրերու մէջ Պաքուի կատարած աշխատանքը անշեղօրէն եւ հետեւողական ձեւով կը շարունակուի։ Այս չէ նշանակած սակայն, որ երկու երկիրներն ալ առանձնապէս պաշտօնական Պաքուի տեսակէտները որդեգրեն եւ այդ առումով յայտարարութիւններով հանդէս գան։ Լիբանանի Ազգային ժողովի նախագահի բառերով պարտադիր է շրջանի տեղւոյն բնակչութեան կամքի յարգումը։ Յայտարարութիւնը, որ համահունչ է ազգերու ինքնորոշման իրաւունքի յարգումի սկզբունքին, էովին կը հակասէ իսլամական երկիրներու վեհաժողովին որդեգրած բանաձեւերու բովանդակութեան։ Ինչ կը վերաբերի քուէյթցի նախարարին, ապա անոր զբաղեցուցած պաշտօնն ու քաղաքական այլ հանգամանքները նկատի ունենալով աւելի քան հասկնալի է այս մասին ընդհանրապէս չարտայայտուիլը։
Տակաւի՛ն։ Հայաստանի միւս «հարեւան»ը՝ Թուրքիան նոր օսմանականութեան հաստատման ու տարածման իբրեւ գլխաւոր թիրախ-աշխարահագրական շրջան ընտրած է արաբական աշխարհը եւ այս պարագային՝ Միջին արեւելքը, ուր ոչ միայն տնտեսական այլ բոլոր բնագաւառներուն մէջ մեծ դռնէն մուտք գործելու քաղաքականութեամբ տարուած են նոր օսմանցիները։ Հիմա, Լիբանանի խորհրդարանի նախագահը Լիբանանը Հայաստանին համար կը նկատէ Միջին արեւելք մուտք գործելու հիմնական դուռը։
Թրքական գործօնի աշխուժացման քաղաքականութեան դիմաց հակակշիռ քայլերու ամէնէն ազդեցիկը Հայաստանի հանրապետութիւն-արաբական երկիրներ միջպետական յարաբերութիւներու սերտացումն է, կնքուած պայմանագրերու գործադրութեան հետամուտ ըլլալը եւ փոխշահաւաէտ համագործակցութիւններով Հայաստանի հանրապետութեան տնտեսական հզօրացում ապահովելը։ Միջին արեւելեան տեղւոյն համայնքները այս քաղաքականութեան իրականցման համար լիարժէք կամուրջի դեր կրնան վերցնել։ Մարդկային կամ համայնքային այս կամուրջը այսօր չունին ո՛չ Պաքուն, ո՛չ ալ Անգարան։
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Գործադիրն այսօրվա նիստում Երևանի քաղաքապետին լիազորել է ՀՀ անունից «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Պուշկինի, Տերյանի, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով, Երևան քաղաքի Նալբանդյանի, Պուշկինի, Աբովյանի փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում, Երևան քաղաքի Պռոշյանի և Դ.Դեմիրճյանի փողոցներին և Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։
Որից հետո հնարավոր կլինի նշված տարածքների նկատմամբ ճանաչել նոր բացառիկ` գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը։
Այսօր Քրեական գործերով Վերաքննիչ դատարանում շարունակվեց դեռևս սեպտեմբերի 27-ին հետաձգված դատական նիստը: Քննվող գործը թրաֆիկիկնգ էր.
Մենք հետևում ենք այս դատավարությանը. հիշեցնենք որ Գոհար Կիրակոսյանը քննությամբ պարզված ոմն Ալիի և ՀՀ քաղաքացի Ագապի Ասոյանի հետ ստեղծել են հանցավոր կազմակերպված խումբ և 2004թ. ընթացքում խարդախությամբ հավաքագրել են ՀՀ քաղաքացիներ ու Թուրքիայի Տրապիզոն քաղաքում աշխատելու պատրվակով, ենթարկել սեռական պարտադրանքի:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս նիստը սկսվեց համարյա մեկ ժամ ուշացումով, բայց այս անգամ բարյացկամ գտնվեցին ու պարզաբանեցին, թե ինչի է այդպես. պատճառը` 14.00-ին դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ երկու նիստ էր նշանակված:
Նիստին պաշտպան Կրոմվել Գրիգորյանը ևս մեկ ժամ ուշացումով ներկայացավ:
Ամբաստանյալ Գայանե Մելքոնյանը այս նիստին շարունակեց իր ցուցմունքը. «Մեղադրող կողմն ու Առաջին ատյանի դատարանը սխալ եզրակացություն են կազմել իմ գործով: Ես 8-ը ձևի ցուցմունք եմ տվել, ասեք տենամ նախաքննության համար տրված, որ ցուցմունքի համաձայն եմ դատվում ես: Ձեր գրած ցուցմունքի համաձայն` իբր ես առաջին անգամ ասել եմ, թե Տրապիզոնում եղել եմ, բայց հետո ես ապացուցեցի, որ այնտեղ չեմ եղել: Երկրորդ ցուցմունքիս ժամանակ ջղայնացած եմ եղել, չեմ էլ հիշում `ինչ եմ ասել, ու ձեր կազմած բոլոր ցուցմունքներն էլ տարբեր են: Ո՞նց հասկանամ»:
Ըստ ամբաստանյալի` Վճռաբեկում ու Շենգավիթի դատարանում ոչինչ չի բացահայտվել. «Ճիշտ ցուցմունքը չի լսվում երբևիցե, հասկանում եք նա իր չէր, որ բանտիկով կապեի ու ուղարկեի: Օրենքն ի՞նչ է մտածում. Սանոսյանին ոչ մեկ հարցեր չտվեց, դատարանը նրան նախկին լսումների ժամանակ հրավիրեց, ինչի՞ չեկավ, մենակ 2009-ին եկավ ու ներկայացավ որպես տուժող, բայց ոնց հայտնի է բոլորին, նա է իմ հետ համագործակցել է, ինչի՞ էդ այլանդակին չեն դատում, ինչի՞ դատարանն էդքան անզոր ա: Բողաքարկել եմ, որ գոնե դուք իմ պահանջը լսեք ու մի նորմալ որոշում կայացնեք: Նույն 2006-ի դատավճիռն է ու սաղի տեղն ինձ եք դատում, էդ որտեղա՞ գրած, ո՞ր օրենքով, դրանք վրաս ծիծաղեցին ու հանգիստ իրանց տները գնացին: 5 տարի ա մեկուսարանում եմ. ոչ գիտեմ բանտարկյալ եմ, ոչ էլ կալանավոր, քննիչի սխալի պատճառով ինչի՞ պիտի կյանքս խորտակվի ու էսքան հիվանդություն էլ ձեռք բերեմ: Ի՞նչ թրաֆիկինգ եմ արել, որ նույնիսկ տուն չունեմ, 100 դոլարով աղջիկ եմ տարել, դու՞ք հավատում եք ձեր փաստարկներին»:
Գայանե Մելքոնյանի պաշտպան Ջուվանովան կարճ խոսեց. «Ուշադրություն դարձրեք Շենգավիթի դատարանի վճռին, մի թողեք, որ նա նույն արարքի համար դատվի երկրորդ անգամ»:
Այնուհետև խոսեց Ալեքսան Կիրակոսյանի պաշտպան Վահագն Բաբայանը, որը, ներկայացնելով գործի մանրամասները, նշեց, որ սարասփելի բացթողումներ ու սխալ որոշումներ է կայացրել դատարանը իր պաշտպանյալի վերաբերյալ: Անհիմն ու ապօրինի որոշումներ են կայացվել,առանց որևէ նորմալ քննության`սկսած քննիչից, վերջացրած մեղադրող կողմի ներկայացրած փաստերով ու տուժածների ցուցմունքներով:Մեկի խոսքը մյուսին չի համընկնում, նույնիսկ ամսաթվերի սխալներ կան:
Ամբաստանյալ Ա. Կիրակոսյանը դատապարտվել է ՀՀ օրենսգրքի 262|2 մասի 1 կետով: Նա 2006 թ. հունիսի 20-ին Թուրքիայում ապրող քրոջ`Գոհար Կիրակոսյանի միջնորդությամբ ու գումարներով Տրապիզոն քաղաքում մատուցողուհի աշխատելու պատրվակով Թուրքիա է ուղարկել Չարենցավանի բնակիչ Աննա Տիգրանի Մկոյան-Հարությունյանին: Նույն վարկածով` այնտեղ նախկինում ևս աղջիկներ են ուղարկվել, մասնավորապես` Կարինե Թորոսյան, Անի Մատինյան և այլք:
Պաշտպանի կարծիքով` տրված ցուցմունքներն ու ապացույցները բավարար ու հիմնավոր չեն, որպեսզսի նրան դատեն: Թող դատարանը պարզաբանի, թե ինչ ապացույցներով են դատել: Չէ՞ որ քրեական վարույթ իրականացնող մարմինը պիտի ապացուցի այս ամենի հավաստիությունն, նոր որոշում կայացնի. միայն ապացույցների հիման վրա են դատապարտում ամբաստանյալին:
Նշենք, որ Աննա Մկոյան-Հարությունյանը 2005-2007թթ. ընթացքում 3 անգամ եղել է Թուրքիայում, 2 անգամ դեպորտ է արվել, իսկ երրորդ անգամ արդեն Հարությունյան ազգանունով է մեկնել: Առաջին անգամ, երբ գնացել է Թուրքիա ոմն Անժելան է միջնորդել ու էլի Գահարի մոտ է գնացել, բայց նա շատ լավ էլ գիտեր, որ չի գնում մատուցողի աշխատելու: Անժելան ևս տարիներ առաջ Գոհարի միջնորդությամբ Թուրքիայում նույն գործով է զբաղվել: Իսկ Աննայի ազգանվան փոփոխությունը պատահական չի եղել. Անժելայի առաջարկով կեղծ ամուսնացել է նրա բարեկամ ոմն Վարդան Հարությունյանի հետ, ստացել այս ազգանունն ու այնուհետև իբր Ալեքսանի օգնությամբ նորից գնացել է Թուրքիա:
«Անժելայի ցուցմունքի համաձայն` Ալիկը աղջիկներ է հավաքագրել ու ուղարկել քրոջ մոտ աշխատելու: Սակայն այս ամենի ժամանակագրությունը իրար չի համընկնում,- նշեց պաշտպանը,- դատարանը նաև հիմք է ընդունում Աննայի մոր` Սոֆյա Քոչարյանի սխալ ցուցմունքները, թե իր աղջկան խաբել են»:
Դատապաշտպան Անժելա Հոբոսյանի միջնորդությամբ դատը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Հասմիկ Քարամյանն առողջական խնդիրներ ուներ և չէր կարողանում այլևս մասնակցել նիստին:
Աննա Ալեքսանյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.