23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ԱԺ ամբիոնից խոսել էր վճռաբեկ և Վերաքննիչ պալատի նախագահների մասին նրանց անվանելով կոռումպացված ու կաշառակեր: Ի պատասխան Հաղորդագրություն է տարածել ՀՀ վճռաբեկ դատարանի մամլո ծառայությունը.
2011 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացվել է անչափահաս Վահե Արսենի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործը: Դատաքննության արդյունքում դատարանը հաստատված է համարել, որ Վ.Հակոբյանը, իրականացնելով ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր երթևեկություն, ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում Սեյրան Մելիքյանին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետևանքով տուժողը նույն օրը մահացել է:
Սեյրան Մելիքյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրն է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 12-ի դատավճռով նշված արարքի համար Վ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում երեք տարի ժամկետով` ավտոմեքենա վարելու իրավունքից զրկելով երեք տարի ժամկետով:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ առկա է օրենսդրական պահանջ (ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդված) այն մասին, որ անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ մեղսագրվող արարքի համար կարող է նշանակվել ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը պարտավոր է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց, իսկ 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել:
Անդրադառնալով նշանակված պատիժը Վ.Հակոբյանի կողմից կրելու հարցին` դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիման վրա անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ կիրառելի է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը, որի արդյունքում, համաներման ակտի կիրառմամբ Վ.Հակոբյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից:
Տուժողի իրավահաջորդ Սպարտակ Մելիքյանի կողմից քրեական գործով ներկայացրած քաղաքացիական հայցը` 600.000.000 (վեց հարյուր միլիոն) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Վահե Հակոբյանից հօգուտ Սպարտակ Մելիքյանի բռնագանձել 4.804.000 ՀՀ դրամ:
Առաջին ատյանի դատարանի դատական քննության ընթացքում տուժողի իրավահաջորդ Սպարտակ Մելիքյանը և նրա ներկայացուցիչը հարուցել են բազմաթիվ տարաբնույթ միջնորդություններ դատական նիստերը հետաձգելու վերաբերյալ, որի արդյունքում գործի քննությունը տևել է չորս ամիս: Այդ ժամանակահատվածում ևս անչափահաս Վ.Հակոբյանը գտնվել է կալանքի տակ:
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդ Ս.Մելիքյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում դժգոհություն է հայտնվել ինչպես անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ համաներում կիրառելու, այնպես էլ 600 միլիոն ՀՀ դրամի չափով ներկայացված քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարելու հանգամանքից, գտնելով, որ Վ.Հակոբյանը պետք է վերցվի կալանքի, իսկ ներկայացված քաղաքացիական հայցը` բավարարվի ամբողջությամբ: Վերաքննիչ բողոքը դեռևս քննության փուլում է:
Չբավարարվելով օրենքով սահմանված կարգով իր դժգոհությունները քննարկելու և լուծելու օրինական գործընթացով, Սպարտակ Մելիքյանը, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի իր կարգավիճակը, 2011 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որն իր մեջ պարունակում է դատական իշխանության և նրա ղեկավարների հասցեին արված վիրավորական և զրպարտչական արտահայտություններ:
Փաստորեն, Սպարտակ Մելիքյանը, հանդիսանալով դատարանում քննվող քրեական գործով դատավարության մասնակից, դատական համակարգի հանդեպ ունեցած իր կարծեցյալ մտահոգություններն արտահայտելու պատրվակով, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը, փորձել է ճնշում գործադրել դատարանի վրա, որը, ըստ էության, արդարադատության իրականացմանն ուղղված միջամտություն է:
Մինչդեռ, նման վարքագիծը ոչ միայն հարիր չէ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին, այլև կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվություն: Ընդ որում, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, համարվում է արարքը ծանրացնող հանգամանք:
Վերոգրյալի հիման վրա` աշխատավարձը փոխանցելու ցանկություն ունեցող, սակայն անչափահաս ամբաստանյալից 600 միլիոն ՀՀ դրամ պահանջող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանին հորդորում ենք զերծ մնալ դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու անթույլատրելի փորձերից, ձեռնպահ մնալ ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն անձնական շահերին ծառայեցնելուց և հնարավորություն տալ դատարաններին անկախության, անկողմնակալության և արդարության պահանջների պահպանմամբ լուծել իր շահերին առնչվող քրեական գործը:
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար, ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը՝ անդրադառնալով Սրակոզիի՝ Երևան կատարած այցի շրջանակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարություններին ասել է, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չպետք է հանդես գա որպես պատմաբան։
Նա փորձել է դաս տալ Ֆրանսիայի նախագահին. «Եվ Եվրոպայի, և Ֆրանսիայի, և աշխարհի համար ավելի լավ կլինի, եթե Սարկոզին մտածի Եվրամիության ապագայի, իր երկիրը տնտեսական ծանր վիճակից փրկելու մասին, այլ ոչ թե հանդես գա որպես պատմաբան»: Բաղըշը Սարկոզիի հայտարարությունը համարել է ոչ այլ ինչ, քան ընտրությունների նախաշեմին շահարկումներով զբաղվելու փորձ:
Թուրք նախարարի դժգոհության առիթը Նիկոլա Սարկոզիի այցն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և հայտարարությունը, թե`եթե Թուրքիան չճանաչի Ցեղասպանությունը, Ֆրանսիան կընդունի ժխտումը քրեականացնող օրենքը:
Թերթ.am–ը և «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությանը համատեղ կազմել են «Հայաստանում առավելագույնը դիտված հեռուստաալիքների և հեռուստահաղորդումների» հրապարակման արդյունքները՝ 10 հեռուստաալիքների համար:
Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում առավելագույնը դիտված 50 հեռուստահաղորդումները ներկայացվում են ըստ վարկանաշային սանդղակի`
Հ1` 14.44 վարկանիշով առաջին տեղում «Աննա 2» հեռուստասերիալն է:
Արմենիա Թի-Վի` 13.2 վարկանիշով «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն է:
Շանթ` 5.7 վարկանիշով «Բանակում 3» հեռուստասերիալն է:
Հ2` 2.6 վարկանիշով «Լավագույններից լավագույնը» հաղորդումն է:
Ա-Թի-Վի` 1.3 վարկանիշով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումն է:
Կենտրոն` 1.1 վարկանիշով «Она мужчина/ She is the man» հաղորդումն է:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի ծննդատան ցանկապատի մոտ տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Աբովյան քաղաքի բնակիչ, 56-ամյա Սամվել Հարությունյանի դիակը` ծնկների, գոտկատեղի և գլխի մասերում վնասվածքների հետքերով:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհի խաչմերուկից, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Երեմ Մ.-ին:
Երեմ Մ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հոկտեմբերի Օսլոյում ներկայացրեց 2011թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներին:
Մրցանակի դափնեկիր են դարձել Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոնը, Լիբերիայի «Հանուն խաղաղության կանանց շարժման» ակտիվիստ Լեյմահ Գբովին, ինչպես նաև եմենցի իրավապաշտպան Թավաքուլ Կարմանը:
«Նոր Աֆրիկայի խորհրդանիշ» համարվող 72–ամյա Էլեն Ջոնսոն Սիրլիֆը աֆրիկյան այդ պետության՝ քվեարկության արդյունքում ընտրված առաջին կին նախագահն է։ Մի քանի օր անց Լիբերիայում նոր նախագահական ընտրություններ տեղի կունենան։ Հաղորդվում է, որ Սիրլիֆն այս անգամ ևս պայքարելու է նախագահի պաշտոնի համար։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջպետական համագործակցության խորացման եւ ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի շարք ֆրանսիացի գործիչներ պարգեւատրվել են:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ, մասնավորապես, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել է Ֆրանսիայի պետական նախարար, արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն, Պատվո շքանշանով` Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնը, Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրը, Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Թիերի Մարիանին, Ֆրանսիայի արտաքին առեւտրի պետական քարտուղար Պիեռ Լելուշը, Ֆրանսիայի նախագահի հատուկ խորհրդական Անրի Գենոյը, Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտը, Մխիթար Գոշի մեդալով` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյը, Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ֆրանկ Լուվրիեն, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիյոմ Լամբերը, Ֆրանսիայի պետական արարողակարգի ղեկավար Լորան Ստեֆանինին եւ Ֆրանսիայի նախագահի խորհրդական Դամիեն Լորասը:
Խորհրդարանական ճեպազրույցներին բավականին հետաքրքիր պատկեր էր այսօր. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դրան չմասնակցեց, գուցե թե նրա համար, որ խուսափի լրագրողները բազմաթիվ հարցերից:
Իսկ «Օրինաց երկիր» խմբակցությանը, գուցե թե պատրաստ էր պատասխանելու, ի դեմս խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, սակայն նա «պահանջարկ» չուներ. լրագրողները տիկնոջը որևէ հարց չուղղեցին: Բիշարյանն էլ մի քանի րոպե խոսեց, որպես նախաբան, ու քանի որ հարցեր չեղան հեռացավ:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր ժամանել է Ադրբեջան։
Ինչպես տեղեկացնում է Trend–ը, այցի շրջանակում Սարկոզին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ղեկավարության հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։
Նիկոլա Սարկոզին մասնակցելու է Ադրբեջանում ֆրանսիական դպրոցի բացման արարողությանը։
Ադրբեջանից Ֆրանսիայի նախագահը մեկնելու է Վրաստան։
Վերջին օրերին ասուլիսներում հնչող թիվ մեկ հարցը վերաբերվում է Քոչարյանի վերադարձին: «Ես անհավանական եմ համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, այն պահանջված չէ ոչ ժողովրդի, ոչ դրսի, ոչ էլ իր համար: Մարտավարական տեսակետից ավելի խելամիտ կլինի հանգիստ ավարտել իր պաշտոնավարման առաջին և երկրորդ ժամկետները, հակառակ դեպքում արդյունքները տխուր կլինեն իր համար», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նա համոզված է, որ առաջադրումը Քոչարյանի համար ռիսկային կլինի,քանի որ առաջադրվելուց հետո էլ նա չի ընտրվի.«Մեկ ամիս առաջ խոսելով երկրի երեք ղեկավարների դերակատարությունների մասին` ասացի, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախընտրելի է: Այսօր այդ եռանյունը ակտիվ փուլում է, այսօր Սերժ Սարգսյանի որոշելու բանն է՝ աջակցել երկխոսությանը, և նորից նրա որոշելու հարցն է՝ աջակցել Ռոբերտ Քոչարյանին։ Այսպես կգնա, քանի դեռ որևէ կտրուկ քաղաքական գործոն չի փոփոխվել»:
Մելիքյանը կանխատեսում է, որ ուժերի կոնսոլիդացման դեպքում Սերժ Սարգսյանը կնախընտրի համագործակցել Քոչարյանի հետ՝ ընդդեմ Լևոն Տեր–Պետրոսյանի, իհարկե, Ռուսաստանի աջակցությամբ:
Սակայն ըստ նրա հասարակությունը ինքը պետք է ձեռք բերի քաղաքացիական գիտակցություն և դառնա իր գլխի տերը. «Շարքային մարդիկ ամեն երկու լավ խոսք ասողի մեջ փրկիչ և տեր են փնտրում, բայց դա շատ ցավալի է, քանի որ նրանք չեն կարող հասկանալ այն տենդենցները, որ գործում են քաղաքականության մեջ»:
Նա անդրադարձավ նաև ՀԱԿ-ին. «ՀԱԿ -ն իր քաղաքական ակտիվության բարձրակետն անցել է: ՀԱԿ-ից սկսել են հեռանալ նույնիսկ նրանք, ովքեր նախկինում առավել ակտիվ էին համակրում: Լևոն Տեր–Պետրոսյանը, ըստ նրա, չդարձավ համընդհանուր համախմբման խորհրդանիշ, և «առհասարակ էլ չի դառնա»:
Մելիքյանի համոզմամբ, այն, ինչին պատրաստ էր համաձայնվել Լևոն Տեր–Պետրոսյանը՝ տարածքների վերադարձ և ԼՂՀ կարգավիճակի առկախում, դա, ըստ էության, արեց Սահակաշվիլին պատերազմի միջոցով. խզեց կապերը Ռուսաստանի հետ, և կորցրեց իր ազդեցությունը Վրաստանում:
Ըստ նախկին արտգործնախարարի ՀԱԿ–ը սկսեց աստիճանաբար կորցնել իր համակիրներին ու հանրահավաքում այսօր լսվում է հանդիմանանք, ինչը խոսում է ՀԱԿ-ի ներքին խնդիրների մասին. «Նրան իդեալականացնում էին մինչև այն պահը, երբ այդ իդեալականացումը դարձավ պատրանք և հիասթափության պատճառ: Միևնույն է, այդ ներքին ընդվզումը պետք է լիներ: Նրանից անջատված ուժերն էլ, օրինակ, ազատ դեմոկրատները, նույնպես չեն դառնա կուռ քաղաքական ուժ: Եթե ի հայտ չգա նոր համախմբող քաղաքական գործոն, ապա Սերժ Սարգսյանի թեկնածությունը կշարունակի մնալ նախընտրելի»:
Այսօր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը դառնում է 59 տարեկան: Ինչպես տեղեկացրել է նրա մամուլի քարտուղարը, Պուտինն այսօր ծրագրել է գործնական հանդիպումներ:
Պուտինը ծնվել է 1952 թ. հոկտեմբերի 7-ին Լենինգրադում: 1975 թ. ավարտելով Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` աշխատանքի է անցել պետական անվտանգության մարմիններում: 1985-1990թթ. աշխատել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում:
1990-ից սկսած` եղել է Լենինգրադի պետական համալսարանի ռեկտորի միջազգային հարցերով օգնական, ապա` քաղխորհրդի նախագահի խորհրդական:
1991-ից աշխատել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, միաժամանակ, 1994 –ից` Սանկտ Պետերբուրգի կառավարության ղեկավարի տեղակալ:
1996–ից աշխատել է ՌԴ նախագահի գործերի կառավարչի տեղակալ, 1997-ից` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
1988-ին նա նշանակվել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, 1999 դեկտեբերի 31-ից` ՌԴ նախագահի պաշտոնակատար, իսկ 2000թ. ընտրվում է ՌԴ նախագահ: Չորս տարի անց վերընտրվել է, իսկ 2008-ի մարտին նշանակվել ՌԴ վարչապետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.