23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր, ժամը 10.28-ին Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երևանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել է 2 մարմին:
ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ ավտոմեքենայում գտնվել են 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Երեւանի ճարտարապետաշինարարության պետական համալսարանի սոցիալապես անապահով 100 ուսանողների անվճար սնունդ կտրամադրվի: Այդ նպատակով, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսխորհուրդը, համալսարանի արհեստակցական կազմակերպության կոմիտեն եւ «Արարատբանկ» ԲԲԸ-ն, հոկտեմբերի 11-ին համագործակցության հուշագիր կստորագրեն:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ Հուշագրով կողմերը պարտավորվում են անվճար սննդով ապահովել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի սոցիալապես անապահով ուսանողներին։
Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը Հայաստանում առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ։ Բուհի շուրջ 100 սոցիալապես անապահով ուսանողների յուրաքանչյուր աշխատանքային օր կտրամադրվի անվճար սնունդ։ Ուսանողները սննդի դիմաց վճարումներ կկատարեն համապատասխան բանկային քարտերի միջոցով։ Յուրաքանչուր կիսամյակ անվճար սննդից օգտվող ուսանողների ցանկը կթարմացվի։ Ուսանողի կողմից օրվա սննդից չօգտվելու դեպքում չօգտագործված սննդի գումարը մնում է անվանական քարտի հաշվին։
Ծրագիրը շարունակական է, եւ հաջորդ քայլը լինելու է այն, որ անվճար սննդից օգտվելու հնարավորություն կտրվի բուհի բոլոր ուսանողներին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նույնպես միանալու է այս նախաձեռնությանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությունը Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանին հնարավորություն կտա հետագայում ավելի մեծ թվով ուսանողների ընդգրկել սոցիալական այս ծրագրում։
Գորիսում, հոկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով բնակարանամուտը տոնող սպաներին` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշել է, որ զինծառայողներին բնակարաններով ապահովումը պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից է:
Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` պաշտպանության փոխնախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, կահավորված են և ապահովված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
Գորիսում, հոկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով բնակարանամուտը տոնող սպաներին` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշել է, որ զինծառայողներին բնակարաններով ապահովումը պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից է:
Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` պաշտպանության փոխնախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, կահավորված են և ապահովված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը, «Աղբ եթերից» մրցանակաբաշխության երրորդ ռաունդում հաղթող է ճանաչել «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` ամենօրյա եթերային լացուկոծի և կանանց հանդեպ որպես սովորական երևույթ ներկայացվող բռնության տեսարանների համար:
Ինչպես նախորդ անգամ, փոստի միջոցով «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ «Արմենիա» հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:
Հիշեցնենք, որ «Աղբ եթերից»-ի առաջին մրցանակակիրը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» սերիալն էր` սյուժեն տարիներով արհեստականորեն ձգձգելու և հեռուստադիտողի ճաշակի վրա ակնհայտ բացասական ազդեցություն ունենալու համար:
Երկրորդ հաղթողը «Շանթ»-ի «Բանակում» սերիալն էր` զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունները փայլուն և հումորային փաթեթավորումով որպես նորմա ներկայացնելու համար, ինչը մեծ խոչընդոտ է առողջ և կանոնադրական հարաբերությունների վրա հիմնված բանակ ստեղծելու ընդհանուր նպատակի իրականացման հարցում:
«Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա այս ամսվա վերջին, իսկ այսօրվա ֆավորիտ դարձած «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի մասին պատկերացում կազմելու համար նախաձեռնությունն առաջարկում է դիտել պատահականության սկզբունքով ընտրված մի հատված.
Հետաքրքիր է, որ նախաձեռնությունը աղբ է համարում հենց այն սերիալները, որոնք տվյալ հեռուստաընկերության եթերում ամենառեյտինգայինն են և տվյալ հեռուստաընկերության բոլոր ծրագրերի մեջ զբաղեցնում են առաջին հորիզոնականը: Իսկ ռեյտինգը, ինչպես գիտենք, գրանցվում է դիտումների քանակով: Ստացվում է, որ եթե նշված սերիալները աղբ են, ուրեմն մյուս հաղորդումները դրան էլ չեն հավակնում:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաք-նստացույցի 8- րդ օրը վերջին հանարահավքում ելույթի ժամանակ հայտարարեց, որ ՀԱԿ-ը դադարեցնում է իր շուրջօրյա հանրահավաքները:
Հաջորդ հանրահավաք- հանդիպումը լինելու է հոկտեմբերի 28-ին, որի ժամանակ կներկայացվի ՀԱԿ-ի հետագա քայլերի ծրագիրը:
ՀԱԿ առաջնորդը նաև հայտարարաեց, որ այսօրվանից իրենց հիմնական պահանջը լինելու է ոչ թե արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Նա ժողովրդին կոչ արեց պատրաստ լինել նաև անժամկետ շուրջօրյա հանրահավաքների:
Չինաստանում ուղեւորատար ավտոբուսը բախվել է ավտոմեքենայի հետ. 35 մարդ զոհվել է, 18-ը` տուժել:
Պատահարը տեղի է ունեցել Տյանցզինում, հաղորդում է Associated Press-ը:
Շատ ուղեւորներ ընկել են, երբ բախման արդյունքում ավտոբուսը շրջվել է: Վթարի պատճառները պարզվում են:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հարավային Կովկաս կատարած այցի նախօրեին Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին, տեղափոխվել էր ծննդատուն:
Բաքվում հայտնի է դարձել, որ Սարկոզին որդի է ունեցել:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ մոդելը ունեցավ իր երկրորդ երեխան, իսկ Սարկոզին արդեն չորս զավակի հայր է: Սակայն նորածինը Կառլա Բրունիի և Նիկոլ Սարկոզիի առաջնեկն է:
Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի նախավերջին խաղում Հայաստանի հավաքականը 2:0 ընթացիկ հաշվով հաղթում է Մակեդոնիայի հավաքականին: Մարկոս Պիզելիի առաջին գոլից վեց րոպե անց` խաղի 34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկին գրավեց մրցակցի դարպասը:
Այսօր` հոկտեմբերի 7-ին դրամը շաբաթը փակեց անկումով: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմեց 376.50 դրամ` վերադառնալով այն մակարդակին, որ հաստատվել էր դեռեւս հոկտեմբերի 3-ին: Ընդհանուր առմամբ բորսայում նվաճառվել է 1.2 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 375, վաճառքն իրականացվում է 378-9 դրամով:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտարարություն է տարածել մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում չի հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին:
«Զարմանալի է, թե ինչու է ադրբեջանական կողմը խուսափում խոսել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների Բրյուսելում հոկտեմբերի 6-ին ունեցած կարճատեւ առանձնազրույցի մասին: Հավանաբար նրանց մտահոգում է այդ խոսակցության բովանդակությունը: Ամեն դեպքում, տեղի ունեցած փաստը դիվանագիտական ոչ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հերքելը իրականությունը թաքցնելու անհաջող փորձ է»,- ասել է Դ. Կարապետյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.