23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պետական դումայի պատգամավոր Ժորես Ալֆյորովին:
Նախագահի մամուլի գրասենյակից տեղակացնում են, որ ողջունելով մրցանակակիր գիտնականին` նախագահ Սարգսյանը կարևորել է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում: «Հուսով եմ, որ հարուստ պատմություն եւ ավանդույթներ ունեցող այդ համագործակցությունը հիմք կդառնա նոր գիտական ձեռքբերումների` ի շահ համայն մարդկության եւ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաև շնորհավորել է Ալֆյորովին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ:
Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն ու նշանավոր գիտնականն անդրադարձել են ժամանակակից գիտության զարգացման հեռանկարային բնագավառներին, քննարկել գիտական աշխատանքի կազմակերպման և նոր տեխնոլոգիաների խրախուսման հարցերը:
Հոկտեմբերի 13-ից 17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելու է Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011թ. առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 24 ներկայացուցչով:
Պատանիների հավաքականում ընդգրկված են՝
Գրիգոր Մխիթարյան, 48 կգ քաշային կարգ
Ռազմիկ Պետոյան, 52 կգ ք/կ
Հովհաննես Ալեքսանյան, 56 կգ ք/կ
Արթուր Սահակյան, 60 կգ ք/կ
Ռաֆիկ Մանուկյան, 65 կգ ք/կ
Ավետիք Պողոսյան, 70 կգ ք/կ
Հովհաննես Սերոբյան, 75 կգ ք/կ
Մինաս Մադոյան, 81 կգ ք/կ
Մարտիրոս Հակոբյան, 87 կգ ք/կ:
Երիտասարդների հավաքական՝
Մաքսիմ Մանուկյան, 48 կգ ք/կ
Տիգրան Կիրակոսյան, 52 կգ ք/կ
Սերյոժա Ալեքսանյան, 57 կգ ք/կ
Կարեն Տոնոյան, 62 կգ ք/կ
Վահագն Գևորգյան, 68 կգ ք/կ
Հակոբ Մարգարյան, 74 կգ ք/կ
Մհեր Կարապետյան, 82 կգ ք/կ
Արթուր Բունիաթյան, 90 կգ ք/կ
Ազատ Աբրահամյան, +100 կգ ք/կ
Պատանիների առաջնությունում հայաստանցի միակ աղջիկ մասնակիցն է 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը:
Հավաքականների մարզիչներն են Հայկ Ավետիսյանը, Աղասի Գալստյանը, գլխավոր մարզիչը՝ Վովիկ Խոջայանը: Ռիգա է մեկնում նաև միջազգային կարգի էքստրա դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հիշեցնում է, որ հայաստանցի պատանի և երիտասարդ սամբիստները ապրիլի 14-ից 18-ը Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել էին 5 բրոնզե և 2 արծաթե մեդալ:
Ադրբեջանցի երիտասարդը դաժանաբար սպանել սպանել է հարազատ մորը։
Ըստ ԱՊԱ գործակալությունը տվյալների` դեպքը տեղի է ունեցել Բաքվում։ Կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ 21-ամյա Աքիֆ Զեյնալաբդինօղլու Հուսեյնովը սպանել է իր մորը՝ նրան հասցնելով դանակի 50 հարված։
Դեպքի վայրից մայրասպանը դիմել է փախուստի։ Սակայն կարճ ժամանակ անց իրավապահներին հաջողվել է ձերբակալել Հուսեյնովին։
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն` որոշվել է 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Որոշվել է նաև 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
Երկու տարում Հայաստանի հավաքականը «նկուղային տղաներից» վերածվել է փլեյ-օֆի մրցակցի: Աշխարհի գավաթի համար պայքարն ավարտելով խմբի ամենավերջին հորիզոնականում` Վարդան Մինասյանի թիմը դարձել է միասնական հրաշալի հավաքական, գրում է բրիտանական The Independent-ը«Եվրո 2012»-ի վճռորոշ` Իռլանդիա-Հայաստան հանդիպման նախօրեին:
Հաշվի առնելով փաստը, որ հավաքականի հիմնական խաղացողները նոր են բոլորել 20 տարին, վստահաբար կարելի է ասել, որ սա նախկին խորհրդային երկրի հավաքականի հաջողության միայն սկիզբն է:
Այս թիմում կան մի քանի անուններ, որոնք արժե հիշատակել որպես խաղացողներ, որոնց լավ ապագա է սպասվում:
Կարճաժամկետ հեռանկարում նրանք գլխացավանք կդառնան Իռլանդիայի համար, երկարաժամկետ հեռանկարում` ավելի հաճախ կհայտնվեն ձեր էկրաններին եվրոպական առաջնություններում:
Ջովանի Տրապատոնին, գրում է թերթը, հարգանքով է խոսում նրանց հնարավորությունների մասին, բայց ժլատ է նրանց գովաբանելիս:
«Նրանք լավ որակներ ունեն: Եվ գոլեր են խփում: Նրանք սիրում են ռմբահարել հեռվից, նաև մեծ ինքնավստահություն ունեն: Բում, բում»,- ասել է Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը, այնուամենայնիվ, վստահություն հայտնելով, որ իրենք առավելություն կունենան:
Պարբերականը ներկայացնում է մեր հավաքականի այն ֆուտբոլիստներին, որոնցից Տրապատոնին պետք է զգուշանա:
Հենրիխ Միթարյան
22-ամյա տաղանդավոր այս երիտասարդը արագ է մտածում և սիրում է ռմբահարել հեռվից:
Յուրա Մովսիսյան
24-ամյա այս երիտասարդի միջազգային դեբյուտը տեղի ունեցավ անցած տարի, խելացի տեղաշարժը դաշտում նրան վտանգավոր է դարձնում:
Գևորգ Ղազարյան
Ահա ևս մեկ ուժեղ հարձակվող, որն ընդունակ է հայտնվել ճիշտ վայրում ճիշտ ժամանակ:
Ստամբուլի Զինջիրլիքյոյ թաղմասում տաքսու վարորդի կողմից երեկ ծեծի է ենտարկվել մի հայուհի`ազգային պատկանելության պատճառով : Այս մասին հայտնում է Պոլսո հայոց «Մարմարա» օրաթերթը։
Վարորդը, հաճախորդի առոգանությունից հասկանալով, որ նա թուրք չէ, հարցրել է. «Հա՞յ եք, թե՞ հրեա»։ Կինը պատասխանել է, որ ինքը հայ է, ինչից հետո վարորդը սկսել է հայհոյել և բռունցքով հարվածել նրա դեմքին՝ մեքենայից դուրս շպրտելով արնաշաղախ կնոջը։
Դեպքի պահին մի փաստաբան հասցրել է լուսանկարել տաքսու համարանիշն ու անվանումը։ Հայուհու ծանոթներն անմիջապես դիմել են ոստիկանություն, սակայն, տաքսու ընկերությունը պարզած ոստիկաններն այդպես էլ չեն կարողացել գտնել հիշյալ մեքենայի վարորդին։ Նշվել է միայն, որ վերջինս հոգեկան հիվանդ է։
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 36-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա Ռուբեն Դաշտոյանին, որը շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է նույն հասցեում բնակվող 52-ամյա Երվանդ Սայունցի դիակը` կիսամերկ և արյունոտ վիճակում:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել է աջ ազդրի` ծնկից մոտ 22 սմ բարձրության վրա 2 սմ երկարությամբ կտրած-ծակած վերք:
Պարզվել է, որ Ե .Սայունցի մահը վրա է հասել նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, նշված բնակարանում իր և 20-ամյա որդու միջև ծագած վիճաբանության և քաշքշուկի ընթացքում, վերջինիս կողմից խոհանոցային դանակով Ե. Սայունցի աջ ազդրին հարվածելու հետևանքով:
Տղան բերման է ենթարկվել բաժին և դեպքի վերաբերյալ տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Թուրքիայի կուրորտային Անթալիա քաղաքում հորդառատ անձրևների պատճառով փակվել են դպրոցները, ավելի քան հիսուն շենք հայտնվել է ջրի մեջ: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, տեղի ճարտարապետության առանձնահատկությունների պատճառով շատ բնակարաններ և խանութներ կառուցված են կամ մայթեզրի մակարդակի վրա կամ կիսանկուղային հարկերում: Այդ պատճառով էլ մեծ է ջրհեղեղի հասցրած վնասը:
Արտասահմանցի զբոսաշրջիկները ստիպված են եղել իրենց ավտոբուսներին հասնել` մինչև ծնկները ջրի միջով քայլելով: Ամպրոպն ու ուժեղ քամին դժվարացրել են աշխատանքն Անթալիայի միջազգային օդակայանում: Մոտ 60 թռիչք հետաձգվել է, որոշ չվերթների դեպքում օդանավերն ուղարկել են այլ, հարևան երկրների օդանավակայաններ:
Օդերևութաբանների կանխատեսումներով` վատ եղանակը կպահպանվի մի քանի օր:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահի՝ Հայաստան կատարած պետական այցի առիթով արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան, որը ֆրանսիական առաջին կայսրության օրոք հիմնադրված սույն շքանշանի ամենաբարձր աստիճաններից մեկն է։
Ինչպես հայտնում են Ֆրանսիայի դեսպանատնից, մշակույթի նախարարը, Երևանի քաղաքապետը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ֆրանսիական իշխանությունների կողմից արժանացան Արժանիքի համար Ազգային շքանշանի սպայի աստիճանին՝ ի նշան երախտագիտության հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում նրանց ներդրած ավանդի համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.