23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել քաղաքի զարգացման ծրագիրը` ընդգրկելով համապատասխան նոր ներդրումային առաջարկներ:
«Պետք է ընդլայնել Երեւանի Կենտրոն հասկացությունը, օրինակ հետիոտնի համար նախատեսված նոր փողոցների հաշվին, եւ այդ տարածքներում ձեւավորել մշակութային, ժամանցային վայրեր եւ բիզնես կենտրոններ»,- այսօր` հոկտեմբերի 10-ին, հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հերթական խորհրդակցության ժամանակ:Հաղորդում է քաղաքապետի մամլո ծառայությունը
Եթե քաղաքապետը կարևորում է իր խոսքի արժեքը, եթե ասվածը, սոսկ PR չէ, ուրեմն, պարոն Կարապետյանը նախևառաջ կրպակներից պետք է ազատի Աբովյան փողոցը, որից ավելի պահանջարկ վայելող փողոց, հետիոտների համար դժվար է պատկերացնել: Հիշեցնենք, որ նա այդ մասին խոսել է իր խորհրդակցություններից մեկի ժամանակ, և խոստացել «ազատագրել» Աբովյան փողոցը:
Հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Որի հետևանքով ավտոմեքենաներից մեկի`«Տոյոտա պրադո»-ի ուղևորներ` 18-ամյա Խաչատուր Ալեքսանյանը և 17-ամյա Սարգիս Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն:
ժամը 15:00-ի սահմաններում Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի դիմաց` Արամ Մանուկյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, իրար են բախվել 49-ամյա Արամ Մեսրոպյանի վարած «Օպել Վեկտրա մակնիշի 11 ՏԼ 563 համարանիշի և 35-ամյա Արմեն Սահակյանի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի 100 ՈՕ 10 համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «Տոյոտա պրադոն» բախվել է երկաթե սյանը:
ըստ նախնական տեղեկության «Տոյոտա Պրադոն» վարելիս է եղել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եղբայրը:
Օպելի» վարորդը ևս ՙՙսովորական մահկանացու՚՚ չէր` Մեսրոպյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկման ընթացակարգերի վարչության բաժնի պետն է:
Երրորդ ուղևորը` Խաչատուր Ալեքսանյանը ժամկետային զինծառայող է: Թե ինչու նա զորամասում չէր, և արդյո՞ք օրինական է նրա դրսում գտնվելու հանգամանքը կպարզեն իրավապահները:Չնայած դատելով,թե ում մեքենայում է գտնվել զինվորը, դժվար չէ կռահել, պատասխանի բովանդակությունը:
Մինչև հիմա էլ ինձ համար անհասկանալի մնաց, թե ո՞րն էր ՀԱԿ վերջին 7-օրյա ակցիայի նպատակը:
Այդ ակցիան չավելացրեց Կոնգրեսի համակիրների թիվը, ճաքեր չառաջացրեց իշխանության ճամբարում, ավելի իրական չդարձրեց արտահերթ ընտրությունների պահանջը:
Միակ տրամաբանական ենթադրությունն այն է, որ ՀԱԿ-ը փորձում էր մոբլիզացնել իր համակիրներին, ովքեր հիասթափվել էին ընդդիմության վերջին շրջանի վարքագծից: Սակայն այս մոտիվն էլ կասկածելի է, որովհետև նույնիսկ Ազատության հրապարակում գիշերող մարդիկ հասկացան, որ այս ակցիան իրենց չի մոտեցնում արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Ուշագրավ է, որ իշխանությունն առանձնապես անհանգստացած չէր Ազատության հրապարակի «վրանացումից»` նույնիսկ այն պարագայում, երբ հարեւանությամբ ելույթ պետք է ունենային Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին:
Վերջին ամիսներին խիստ «հումանիստ» դարձած իշխանությունը տրամադրված չէ նաև վերսկսել երկխոսությունը:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ վերջին արմատականացումը հրահրված էր հենց իշխանության կողմից: Սերժ Սարգսյանի շրջապատը ուզում էր ստուգել ՀԱԿ պոտենցիալը, գնահատել իրավիճակը:
«Վերևներում», հավանաբար, հասկացան, որ գերագնահատել են ՀԱԿ պոտենցիալը ու հրաժարվեցին երկխոսության գաղափարից:
Չեմ ասում, որ ՀԱԿ-ը «կերավ» իշխանության «կուտը», բայց կամա թե ակամա ապացուցեց, որ հեղափոխություն իրականացնելու ռեսուրս չունի:
Սյունիքի մարզում հրետանային արկ են գտել ու վնասազերծել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին` ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` հեռագրասյուների շրջակա տարածքների մաքրման աշխատանքների ժամանակ` Կապան-Շիկահող ավտոճանապարհի 15-րդ կմ-ում հայտնաբերվել է ական:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայր է ժամանել նաեւ սակրավորների խումբը: Պարզվել է, որ գտնվածը հրետանային արկ է:
Սակրավորների խմբի կողմից արկը վնասազերծվել է:
Բնապահպաններն ու Շիրակամուտի բնակիչներն ահազանգում են, որ երեկ շինարարական տեխնիկա է տեղափոխվել Թռչկանի ջրվեժի մոտ, որտեղ շինարարական աշխատանքներ են սկսվել:
Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարը հրաման էր տվել կասեցնել շինարարական աշխատանքները Թռչկանի ջրվեժի մոտ:
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին` ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 10-ին ժամը 11.30-ի սահմաններում Արագածոտնի մարզում`Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ-ում տեղի է ունեցել ավտապատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 13 ՕՏ 929 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի 16 ՕՏ 223 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1987 թվականին ծնված Վահե Սահակյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր խորհրդականների հետ քննարկման ժամանակ որևէ ափսոսանք չի հայտնել օրեր առաջ Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարության համար։
Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով ֆրանսիական մամուլը, տեղեկացնում են, թե Սարկոզիի խորհրդականները զգուշացրել են Անկարայի կողմից սպասվելիք լուրջ հակազդեցության մասին, որին ի պատասխան Ֆրանսիայի նախագահն ասել է. «Ըստ էության, թուրքերն ինձ ատում են, այնպես որ, խնդիր չէ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երևանում այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հայտարարել էր, որ եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան կընդունի ժխտումը քրեականացնող օրենքը։
Ֆրանսիայի նախագահի այդ հայտարարությունը քննադատել էր Անկարան։
«Սարկոզին Թուրքիային սեփական անցյալի հետ առերեսման խորհուրդ տալուց առաջ լավ կլինի՝ նայի հայելու մեջ»,– ասել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բերել են դատարանի դահլիճ, որտեղ այսօր` հոկտեմբերի 11-ին, դատավոր Ռոդիոն Կիրեեւը կհրապարակի նրա դատավճիռը, «գազի» գործով:
«Բերկուտի» աշխատակիցները, դատարանի մուտքի մոտ հետ են հրել լրագրողներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, այս գործով պետական մեղադրողները պահանջել են Տիմոշենկոյին ազատազրկել 7 տարով: Բացի այդ, նրանք պահանջել են, որ Տիմոշենկոն դրանից հետո եւս 3 տարի իրավունք չունենա զբաղեցնել պետական պաշտոն, նաեւ բռնագանձել 1,5 մլրդ գրիվեն (187 մլն դոլար) վնասները, որոնք կրել է «Նեֆթոգազ Ուկրաինա» ընկերությունը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Տիմոշենկոյին մեղադրում է 2009-ին «Գազպրոմի» եւ «Նեֆթոգազ Ուկրաինայի» միջեւ կնքված գազային պայմանագիրը կնքելիս իր լիազորությունները չարաշահելու մեջ: Տիմոշենկոն կալանավորվել է օգոստոսի 5-ին:
Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է քաղաքական հետապնդումների մեջ, իսկ իշխանությունը հերքում է դա:
Հոկտեմբերի 11-ը կարող է պատմական դառնալ Հայաստանի մարզական, ֆուտբոլային պատմության մեջ: Կկրկնվի «Արարատ»-73-ի էֆեկտը, եթե ֆուտբոլի Հայաստանի հավաքականին այսօր հաջողվի հաղթանակ տանել Իռլանդիայի ընտրանու նկատմամբ: Դա լուրջ հայտ կլինի Եվրոպայի 2012թ-ի առաջնությանը մասնակցելու համար:
Վերջին տուրից առաջ մեր խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, որն, անկասկած, գործնականում նվաճել է եվրոառաջնության ուղեգիր. դժվար է պատկերացնել, որ ռուսները սեփական հարկի տակ պարտվեն բոլոր խաղերում ձախողված Անդորրայի հավաքականին:
Երկրորդ տեղի համար, որ դարձյալ պատուհան է դեպի Եվրոպայի առաջնություն, պայքարում են Իռլանդիայի և Հայաստանի հավաքականները:
Այսօրվա խաղից առաջ իռլանդացիներն ունեն 18, մերոնք` 17 միավոր: Հայաստանի հավաքականին միայն հաղթանակ է պետք` խմբում երկրորդը լինելու համար:
Երկրպագենք ու հավատանք մեր հավաքականին, մեր տղաներին` հոկտեմբերի 11-ը պատմական դաձնելով մեր մարզական օրացույցում:
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին` ժամը 13.19-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ թիվ 4/1 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ, 1972 թվականին ծնված Ալինա Գրիգորյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.