23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Apple -ի երկրպագուներին դուր է եկել այն միտքը, որ Սթիվ Ջոբսի դեմքը պատկերվի ընկերության լոգոյի վրա: Նրանց կողմից ավելի շատ հավանության է արժանացել այն լոգոն, որում խնձորի կծած մասի փոխարեն պատկերված է մեծ ձեռնարկատիրոջ ու գյուտարարի կիսադեմը: Այս մասին հայտնում է BFM.ru-ն:
Apple -ի երկրպագուները ակտիվ տարածում են այս լոգոն և վստահեցնում, որ այսուհետ հենց այդպիսին է լինելու ընկերության պաշտոնական նշանը:
Դիզայնի հեղինակը 19-ամյա պատանի է Հոնգ Կոնգից` Ջոնաթան Մակ Լոնգը, որն այն պատրաստել էր դեռ օգոտոսին, երբ իմացել էր Ջոբսի` ընկերությունից հեռանալու մասին: Ընդ որում`լոգոյի հեղինակը իրեն Apple -ի սիրահար չի համարում և նույնիսկ iPhone չունի:
Մակ Լոնգը հայտնել է, որ լոգոն արդեն ուղարկել է Թիմ Կուկին`ընկերության գործադիր տնօրենին, բայց նա դեռ չի արձագանքել:
Երիտասարդ դիզայներն այս տարբերանշանի տարածվելուց հետո աշխատաքնի բազմաթիվ առաջարկներ է ստացել:
Ջոբսի երկրպագուներից շատերը պատրաստվում են այդ լոգոն դաջել իրենց մարմնի վրա:
Սվերդլովսկում 14-15 տարեկան 20 անչափահաս դատապարտյալ տուրուդմբոց է սարքել բանտի ուսումնադաստիարակչական հաստատության տարածքում և առևանգելով մի մեքենա՝ դիմել փախուստի:
Ավելի ուշ, նրանցից 4-ին հնարավոր է եղել ձերբակալել, իսկ 16-ը դեռ փախուստի մեջ է:
lifenews.ru-ի փոխանցմամբ` Սվերդլովսկի շրջանի իրավապահները զգուշացրել են բնակչությանը, որ փախուստի մեջ գտնվող անչափահաս հանցագործները կարող են զինված և խիստ վտանգավոր լինել:
«Հրազեն և պնևմատիկ զենք նրանք չունեն, իսկ ինքնաշեն՝ շատ հնարավոր է թաքցրած լինեն»,- ասել է բանտի աշխատակիցը։
Եգիպտական մամուլը ակտիվորեն քննարկվում է Հոսնի Մուբարաքի վարչակարգից հեղափոխականներին ժառանգություն մնացած պարտքերի չափը:
Ըստ MIGnews-ի թերթի` պարտքի փակումը կկազմի երկրի պետական բյուջեի 22%-ը, որը գերազանցում է առողջապահության, կրթության և բնակարանաշինության ֆինանսավորումը միասին վերցրած:
Եգիպտական վերնախավի մի մասն արշավ է սկսել Մուբարաքի ժամանակաշրջանի պետական պարտքը չճանաչելու ուղղությամբ: Ընդ որում, եգիպտացիներին հաղորդվում է, որ «պարտքը վերցվել է նրանց անունից` առանց նրանց համաձայնության», և այդ գումարները ծախսվել են ընդդիմությանը ճնշելու և իշխող վերնախավի հարստացման համար: Օտարերկրյա ներդրողներն իմացել են այդ մասին, ուստի նրանք «նեղանալու տեղ չունեն». նրանք կարող են հետ ստանալ այդ գումարները:
ԵԽԽՎ-ն դադարել է արժեքների կազմակերպություն լինելուց և ավելի ու ավելի վերածվում է շահերի կազմակերպության: Նման համոզմունք հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն` ի պատասխան լրագրողի հարցի` հնարավոր է, որ Վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուի լիազորությունների ժամկետի ավարտից հետո ԼՂ հարցով ենթահանձնաժողովը դադարի գործելուց: Նա նկատեց, որ այս պահին հստակ պատասխանել հնարավոր չէ. տարբեր տարբերակներ են առկա: Ամեն ինչ կախված է քաղաքական կոնյունկտուրայից:
Ըստ Հարությունյանի`Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը չի կարող լուծել իր առջև դրած խնդիրները: Ենթահանձնաժողովի ստեղծումը միտված էր ԵԽԽՎ-ում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը, սակայն այդպես էլ չծառայեց իր նպատակին:
«Սա արդեն երկրորդ նստաշրջանն է, որ մենք մորատորիում ենք հայտարարել փոխադարձ մեղադրանքներին, սակայն այն որևէ դրական արձագանք չստացավ ադրբեջանական պատվիրակության կողմից»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:
Մարդիկ, որպես կանոն, չեն մտածում ինչպես ճիշտ ընդունել հաբերը։ Եւ շատ իզուր, քանզի այդ գործողության մեջ շատ նրբություններ կան։ Պահպանելով դրանք, կարելի է խուսափել դեղորայքի ընդունման հետ կապված բազում տհաճություններից։ Եւ առավելագույնս օգուտ քաղել։
ԻՆՉ ՀԵՂՈՒԿՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱԲԸ
Հաբի վրայից ճիշտ հեղուկ խմելու հարցը բնավ այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ասպիրինը, օրինակ, սաստիկ գրգռում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը, ուստի ընդունել այդ դեղամիջոցը պետք է միայն ուտելուց հետո։ Լուծվող հաբն ավելի լավ է գցել հենց այն քանակությամբ ջրի մեջ, որ նշված է փաթեթավորման վրա, իսկ սովորական հաբը՝ փշրել կամ ծամել եւ վրայից խմել կաթ կամ հանքային ջուր. այդժամ դրա պարունակությունը ավելի արագ կներծծվի արյան մեջ։
Հանքային ջուրը պետք կգա էտազոլ, նորսուլֆազոլ, սուլգին, սուլֆադիմետոքսին ընդունելիս։ Բանն այն է, որ սուլֆանիլամիդները հաճախ առաջացնում են երիկամների խանգարումներ, իսկ ալկալիներով հարուստ ըմպելիքը կարող է ազատել դրանց ավելորդ ծանրաբեռնումից։
Անտիբիոտիկները նույնպես ցանկալի է ընդունել ջրով, այլ ոչ թե, ասենք, կաթով, քանզի կաթը պարունակում է կալցիում, որը, ռեակցիայի մեջ մտնելով անտիբիոտիկների հետ, առաջացնում է դժվար լուծվող միացություններ։ Ի դեպ, սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուրը ամենալավ «ըմպելիքն է» հաբերի մեծամասնությունն ընդունելու համար։
Հյութերը, ինչպես պարզվում է, նույնպես ոչ միշտ կարող են օգտակար լինել։ Օրինակ, գրեյփֆրութի հյութը չի կարելի զուգորդել արյան մեջ խոլեստիրինի մակարդակն իջեցնող դեղամիջոցների, իմունոդեպրեսանտների, էրիտրոմիցինի եւ մի շարք այլ դեղամիջոցների հետ։ Խնդիրն այն է, որ գրեյփֆրութի հյութը խոչընդոտում է օրգանիզմից դեղամիջոցների ելքին։ Որպես արդյունք՝ գերդոզավորում։
Եւ խուսափեք ոգելից խմիչքներից դեղորայքի ընդունման ժամանակ։ Ալկոհոլի զուգորդումը հակագիստամինային պատրաստուկների, ինսուլինի, տրանկվիլիզատորների եւ արյան ճնշումն իջեցնող հաբերի հետ կարող է հանգեցնել քնկոտության։ Անտիբիոտիկները նույնպես պետք չէ խառնել ալկոհոլի հետ, այլապես կտառապեք դեպի գլուխը արյան հոսքից, սրտխառնոցից ու գլխապտույտից։
Տարեց հասակում, երբ ալկոհոլն ավելի երկար է պահպանվում արյան մեջ, այդպիսի զուգակցման հետեւանքները կարող են է՛լ ավելի տհաճ լինել։ Օրինակ, նիտրոգլիցերինը ալկոհոլի ներգործությամբ փոխում է իր ազդեցությունը եւ անհրաժեշտ թեթեւություն չի պարգեւում սրտին։ Իսկ ջերմությունն իջեցնող հաբերը 1-2 գավաթ ալկոհոլի հետ հզոր հարված կհասցնեն ստամոքսի լորձաթաղանթին։
ՊԱՀՊԱՆԵՔ ՍՆՆԴԱԿԱՐԳ
Հիշեք. մշտապես դեղորայք ընդունելիս պետք է պահպանել որոշակի սննդակարգ։ Այսպես. մարսողությունը բարելավող ֆեստալը, մեզիմֆորտեն եւ ֆերմենտային այլ պատրաստուկները ավելի նախընտրելի է ընդունել անմիջականորեն սնվելու ժամանակ։ Իսկ ասպիրինը չի կարելի խառնել կծու ուտելիքի եւ կիտրոնազգիների հետ. օգտագործել դրանք կարելի է միայն հաբն ընդունելուց մեկ ժամ հետո կամ առաջ։ Եթե չեք հետեւում այս կանոնին, ապա ստամոքսի լորձաթաղանթի գրգռումը ձեզ համար ապահովված է։
Իսկ տետրացիկլինային դասի հաբերը չեն հանդուրժում կաթնամթերքի հարեւանությունը։ Դեղամիջոցն ընդունելուց մեկ կամ երկու ժամ առաջ եւ հետո հրաժարվեք ցանկացած տեսակի կաթնամթերքից, կաթնաշոռից, մածունից։
ԱՄԵՆ ՀԱԲ ԻՐ ԺԱՄՆ ՈՒՆԻ
Անհապաղ օգնության դեղամիջոցներն, իհարկե, ընդունում են անկախ օրվա ժամից. եթե բաձրացել է ջերմությունը կամ ծակոցներ են սկսվել, արդեն չես նայում գրաֆիկների։ Սակայն դեղորայքի արդյունավետությունը, ինչպես վաղուց նկատել են բժիշկները, կախված է նաեւ դրանց ընդունման ժամից։ Այսպես. սրտի համար նախատեսված դեղամիջոցներն ու ասթմայի դեմ պատրաստուկները պետք է ընդունել կեսգիշերին, անտիբիոտիկները՝ ուտելուց մեկ ժամ առաջ, իսկ խոցի դեմ դեղամիջոցները՝ վաղ առավոտյան եւ ուշ երեկոյան, այսպես կոչված, սովածության ցավերը կանխելու համար։
Եւ մի՛ ակնկալեք դեղորայքի վայրկենական ազդեցություն։ Հաբերի մեծամասնությունը սկսում է գործել միայն 40-60 րոպե անց։ Բացի նրանցից, որոնք արագ ներծծման համար դրվում են լեզվի տակ (նիտրոգլիցերին, գլիցերին)։
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԿՈՒԼ ՏԱԼ ՀԱԲԸ
Որպեսզի դեղամիջոցն ավելի արագ ընկնի արյան մեջ եւ կատարի իր խնդիրը, Ամերիկյան բժշկական ասոցիացիան առաջարկում է հաբի ընդունման հետեւյալ միջոցը։ Բերանի մեջ մի քիչ ջուր պահեք եւ գլուխը հետ գցեք։ Կուլ տալու պահին թեքեք գլուխն առաջ։ Այնուհետ դեղամիջոցի վրայից մի լիքը բաժակ ջուր խմեք, եթե դրա օգտագործման վերաբերյալ ցուցումներում այլ նշումներ չկան։
Չի կարելի կրծոտել կամ բացել պարկուճները. ժելատինե թաղանթը հորինել են ոչ թե գեղեցկության, այլ դեպի նշանակության վայր՝ աղեստամոքսային տրակտ դեղամիջոցի «տեղափոխումը» ապահովելու համար։
Եւ երբեք մի՛ ընդունեք հաբերը պառկած դիրքով. դրանք կարող են սկսել տարրալուծվել կերակրափողում՝ առաջացնելով այրոցք ու սրտխառնոց։
Առողջությո՛ւն ձեզ։
Եւս մեկ հանցախումբ է վնասազերծվել,սակայն այս անգամ Մոսկվայում: Բանդան մասնագիտացած է եղել բնակարանային, գրասենյակային գողության, բանկոմատների հափշտակման մեջ:
Ռուսական Lenta.ru կայքը հաղորդում է, որ ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալված խմբում հայեր և վրացիներ են: Հանցախումը, ըստ ոստիկանության, բաղկացած եղել առնվազն 5 անդամից է, սակայն ձերբակալվել են հանցախմբի 4 անդամները: Նրանք նախկինում դատապարտված են եղել
Նախնական տվյալներով, հանցագործները 5 բնակարան, մեկ գրասենյակ են կողոպտել և 4 բանկոմատ հափշտակել:Քննչական մարմինների հաղորդում են, որ հանցախմբի հասցրած վնասը կազմում է, ավելի քան 16 մլն ռուբլի է (մոտ 510 000 դոլար) ։
Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունները տարածաշրջանում անկայունթյան պատճառ են դառնում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Բաքվում ԳՈւԱՄ Խորհրդարանական վեհաժողովի և Բալթյան ասամբլեայի համատեղ կոնֆերանսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ, անվտանգության հարցերով վարչության 2-րդ քարտուղար Էլչին Գուսեյնլին։
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վերջին հանդիպման ժամանակ Հաայստանը ետ կանգնեց երկար տարիների ընթացքում ձեռք բերված համաձայնություններից»,– ասել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ ավելացնելով. «Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերում անցկացվում են կեղծ ընտրություններ, միջոցառումներ։ Ոչնչացվում են Ադրբեջանի մշակութային կոթողները։ Նույնիսկ փորձում են ընկերություններ ներգրավել համանախագահող երկրներից։ Պաշտոնական Բաքուն դա երբեք թույլ չի տա»։
Նշելով, թե Եվրամիությունը երկակի մոտեցում է ցուցաբերում հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ, Գուսեյնլին ասել է. «Եմ–ը ճանաչում է մի պետության տարածքային ամբողջականությունը, իսկ մյուսի նկատմամբ՝ ցուցաբերում հատուկ վերաբերմունք»։
Հայաստանում ծնված, Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, որը Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը նվաճել է ոսկե մեդալ, հայտնել է, որ ինքը Բաքվի մարզահամալիրից ստիպված է եղել դուրս գալ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, քանի որ մուտքի մոտ նրան սպասում էին կատաղած ադրբեջանցի երկրպագուներ։
«Իրականում ես միայն ծնվել եմ Հայաստանում, իսկ ազգությամբ ես քուրդ-եզդի եմ, — Ալոյանի խոսքերն է մեջբերում Regnum.ru-ն։ — Սակայն ազգանունս հայկական է, և դրա համար ամեն անգամ, երբ մարզահամալիրում հայտարարվում էր իմ ազգանունը, դա ադրբեջանցիների վրա այնպիսի ազդեցությունն էր թողնում, ինչպես կարմիր գույնը՝ ցլերի։
Հենց, որ ես հայտնվում էի մարզահամալիրում, նրանք սկսում էին տրիբունաներից վիրավորանքներ գոռալ իմ հասցեին և սուլել։ Երկրպագում էին ում պատահի՝ կուբացիներին, բոտսվանցիներին, վալիյցիներին, մի խոսքով, բոլոր իմ հակառակորդներին։ Սակայն դա ինձ միայն ուժ էր տալիս։ Բայց արդեն երկրորդ շաբաթվա սկզբերին ես արդեն հոգնել էի այդ ամենօրյա ատելությունից»։
23-ամյա Ալոյանի խոսքերով, հատկապես բարդ ստացվեց իր համար քառորդ եզրափակիչը, որտեղ նա հանդիպել էր ադրբեջանցի Էլվին Մամիշզադեի հետ։ «Դա արդեն անցավ բոլոր թույլատրելի սահմանները, — ասել է բռնցքամարտիկը։ — Այն բանից հետո, երբ ես հաղթեցի, երկրպագուները սկսել էին հավաքվել մարզահամալիրի ելքի մոտ՝ սպասելով ինձ։ Այդ ժամանակ իմ մարզիչը եկավ հանդերձարան և ասաց, որ ես նույնիսկ չմտածեմ մարզահամալիրից դուրս գալու համար։
Արդյունքում, ես դուրս եկա մարզահամալիրից մրցամարտից 40 րոպե անց։ Եվ նույնիսկ այդ դեպքում էլ ինձ ուղեկցում էին անվտանգության 10 աշխատակիցներ, իսկ ոստիկանական մեքենան կանգնած էր հենց ելքի մոտ։ Իսկ ընդհանուր առմամբ, ես և Դավիթ Հայրապետյանը ոչ մի անգամ քաղաք դուրս չենք եկել։ Երկու շաբաթն էլ անցկացրել ենք բազայում, կամ էլ մարզահամալիրում»։
Ինչպես հայտնում է «BBC»–ն, Կիևի դատարանում դատավոր Ռադիոն Կիրեևն սկսել է հրապարակել Ուկրաինայի նակին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճիռը, ում Գլխավոր դատախազությունը մեղադրում է 2009–ին գազային պայմանագրերի կնքման ժամանակ լիազորությունների չարաշահման համար։
Դատավճռի հիմնավորումների հատվածում, որն արդեն դատավորն ընթերցել է, ասվում է, որ դատարանը մեղավոր է ճանաչում Յուլյա Տիմոշենկոյին, և կարծում է, որ նա իր գրոծողություններով «Նավթագազ Ուկրաիան» ընկերությանը 1,5 մլրդ գրիվենի (150 մլն եվրոյի) վնաս է հասցրել։
Դատավճիռը դեռ ընթերցվում է։
Վերաքննիչ քաղացիական դատարանն այսօր հրապարակեց դատական ակտը, ըստ որի Սեդրակ և Բելլա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ի դատարանը`Կարեն Չիլինգարյան, Դանիել Խաչատրյան, Ամրահի Պետրոսյան կազմով և վերջինիս նախագահությամբ, մերժեց «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերության վերաքննիչ բողոքը` ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, բավարարել էր հայցվորների փոխհատուցման պահանջը` որոշելով 3 միլիոն փոխհատուցել` պահանջված 6միլիոնի փոխարեն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.