23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հոկտեմբերի 14-16-ին անցկացվելու է հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» խորագրով համաժողով: Այս տարի Հայաստանի անկախության 20-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ հոկտեմբերի 16-ին կնշվի գյուղատնտեսության օր: Կառավարության որոշմամբ այսուհետ յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը նշվելու է որպես «ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օր»:
Տոնի շրջանակներում մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում անցկացվելու են տարբեր միջոցառումներ, տոնավաճառներ, ցուցահանդեսներ եւ այլն: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ համաժողովի գործնական մասը կանցկացվի մարզահամերգային համալիրում, իսկ տոնական միջոցառումները’ հյուսիսային պողոտայում:
Համաժողովին կմասնակցեն շուրջ 9 երկրների 40 ֆերմերներ, որի շրջանակներում կքննարկվեն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, առկա խնդիրները և իրականացվող ծրագրերը:
Իռլանդիայի հավաքականի ավագ Ռոբի Քինի փոխարեն թիմ հրավիրված հարձակվող Սայմոն Քոքսը դարձավ Հայաստանի հետ հանդիպման բեկումնային դրվագի հրահրողը: 27-րդ րոպեին նա մենակ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ: Հայաստանի հավաքականի դարպասապահը դուրս եկավ տուգանային հրապարակից եւ կրծով կասեցրեց գնդակի ընթացքը: Իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը համարեց, որ Բերեզովսկին ձեռքով է խաղացել:
BBC-ի հետ զրույցում Քոքսը հայտարարել է, որ Ռոման Բերեզովսկուն հեռացնելն արդարացի չէր, քանի որ նախքան այդ ինքն էր ձեռքով խաղացել, իսկ Բերեզովսկին էլ տուգանային հրապարակի սահմաններում էր:
Ոստիկանության Վանաձորի բաժին հոկտեմբերի 11-ի ահազանգել է մի կին, թե իր տան բակում պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ անձը նռնակ է նետել տան շեմին, ինչի հետևանքով վնասվել է երկաթբետոնե նախաշեմն ու մուտքի դուռը:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Իսրայելի կառավարությունը հաստատել է զինծառայող Գիլադ Շալիթի ազատ արձակման դիմաց 1027 պաղեստինցի բանտարկյալներ ազատ արձակելու մասին ծրագիրը։
Agence France-Presse-ի տեղեկացմամբ` զինվորի փոխանակման մասին ծրագրին կողմ են քվեարկել Իսրայելի կառավարության 26 անդամներ, 3 նախարարներ, այդ թվում արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը՝ դեմ։
«Համասի» առաջնորդ Խալեդ Մաշալն ասել է, որ պաղեստինցի կալանավորներից 450–ը ազատ են արձակվելու առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ մնացածը՝ 2 ամիս անց։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վստահեցրել է, որ Գիլադ Շալիթը տուն կվերադառնա առաջիկա օրերին։
Իսրայելական Haaretz պարբերականը գրում է, որ «Համասի» և Իսրայելի միջև բանակցություններն ընթանում էին Եգիպտոսի միջնորդությամբ։ Բացի այդ, 450 պաղեստինցի կալանավորներից 280–ը, որոնք ազատ են արձակվելու մոտ օրերս, ցմահ դատապարտյալներ են և պաղեստինյան կազմակերպությունների ազդեցիկ գործիչներ։
Հիշեցնենք, որ իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթն առևանգվել է 2006թ. հունիսի 25-ին «Համասի» զինյալների կողմից։
y
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին`ժամը 13.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 26-րդ փողոցի թիվ 95 տանը դեղորայքից թունա¬վորվել է 1979 թվականին ծնված Նոնա Բաբաջանյանը:
Նույն օրը Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 23/1 շենքի 30-րդ բնակարանում դեղորայքից թունավորվել է նաև 1985 թվականին ծնված Քրիստինե Ֆահրադյանը: Տուժածները տեղում ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից, իսկ դեղորայքային թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 տան բնակիչ, 2008 թվականին ծնված Մարիամ Մարտիրոսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հոկտեմբերի 11-12-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել մի շարք մարզերում: Մասնավորապես, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում`1000քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում`5000քմ, Արագածոտնի մարզում` Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում`2000քմ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գերեզմանատանը`3000 քմ: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 70-ամյա մի տղամարդու:Պատահարի հետևանքով տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Անցյալ շաբաթ Հայաստան մեկնելիս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին տեղեկացրեց իր գլխավոր օգնականներին. «Ես պատրաստվում են նռնակ պայթեցնել»։ Դրանով նա բացահայտեց վճռականորեն գործելու իր պատրաստակամությունը, եթե Թուրքիան շարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը:
Ժամանելով Երևան՝ նախագահ Սարկոզին հանդես եկավ համարձակ հայտարարությամբ Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հավաքված լրագրողների առջև. «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որը ճանաչվել է Ֆրանսիայի կողմից։ Հավաքական ժխտումն ավելի դատապարտելի է, քան անհատականը»։ Այն հարցին, թե Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պատժող օրենք, Ֆրանսիայի նախագահը հայտարարեց. «Եթե Թուրքիան վերանայի իր պատմությունը, ընդունի իր պատմությունը բոլոր մութ և պայծառ կողմերով, ապա ցեղասպանության ճանաչումը բավարար է: Սակայն, եթե Թուրքիան դա չանի, ապա, անկասկած, մենք ստիպված կլինենք ավելի հեռուն գնալ»։
2007 թվականին, երբ Սարկոզին դեռ նախագահի թեկնածու էր, խոստացավ պաշտպանել Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը։ 2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանում արդեն իսկ հաստատվել էր նման օրինագիծ։ Սակայն, չնայած իր խոստմանը, նախագահ Սարկոզիի կուսակցությունը մայիս ամսում արգելափակեց օրինագծի ընդունումը։ Չնայած Ֆրանսիայի կառավարությունը արգելեց Հոլոքոստի ժխտումը 1990 թվականին, նա միևնույն քայլը չարեց Հայոց ցեղասպանության կապակցությամբ, թեև Ֆրանսիան ճանաչել էր այն 2001 թվականին։
Ֆրանսիահայերը վրդովվել էին Սարկոզիի դավաճանությունից։ Երգիչ Շառլ Ազնավուրը հրապարակավ զգուշացրել էր նրան, որ նա կկորցնի 500,000 ֆրանսիահայերի աջակցությունը հաջորդ տարվա նախագահական ընտրություններին։ Անցյալ ամիս, Ֆրանսիայի ՀՅԴ–ն հայտարարեց, թե պաշտպանելու է սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդի՝ նախագահի հավանական թեկնածությունը, այն բանից հետո, երբ նա խոստացավ, որ իր կուսակցությունը, որը վերջերս Սենատում մեծամասնություն է կազմում, կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը արգելելու մասին օրինագծի օգտին։ Հասարակական կարծիքի հարցումներում Հոլանդը այժմ առաջատար դիրքերում է Սարկոզիի նկատմամբ։
Անցյալ շաբաթ Հայաստան կատարած այցի ընթացքում նախագահ Սարկոզին մի քանի կարևոր պատգամներ փոխանցեց։ Նա վստահեցրեց հայերին, որ մտադիր է պահել իր նախկին խոստումը, այն է՝ ընդունել Հայերի ցեղասպանության ժխտման օրինագիծը, զգուշացրեց Թուրքիային դադարեցնել Հայոց ցեղասպանության հերքումը, և ընդգծեց իր դրական վերաբերմունքը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հարցում հայերի դիրքորոշման նկատմամբ։
Ֆրանսիայի նախագահի այցը Կովկասի երեք հանրապետություններ ակնհայտորեն ի օգուտ Հայաստանի էր, որտեղ նա մեկ գիշեր անցկացրեց, մինչդեռ Ադրբեջանում և Վրաստանում մնաց ընդամենը երեք ժամ։ Այդ երկու երկրներում իր կարճատև այցով նա պարզապես փորձեց ստեղծել անկողմնակալության տպավորություն։
Սարկոզիի առաջին այցը Հայաստան լի էր տոնական միջոցառումներով ու ջերմ ժեստերով. նա ծառ տնկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի հուշահամալիրին` թողնելով հետևյալ գրառումը հուշամատյանում. «Ֆրանսիան չի մոռանում», նախազգուշացրեց Թուրքիային, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը մինչև տարվա վերջ, արտասանեց «ցեղասպանություն» բառը հայերենով, որը նախագահ Օբաման հրաժարվել է օգտագործել, մոմ վառեց Էջմիածնում, մերժեց Թուրքիայի անդամակցությունը Եվրամիություն, բացեց Շառլ Ազնավուրի` դեպի Արարատ լեռը նայող թանգարանը և Հայաստանին նվիրաբերեց Ռոդենի թանկարժեք մի արձան:
Ի վերջո, աշխարհի մեծագույն ղեկավարներից մեկը համարձակվեց Թուրքիայի լկտի ղեկավարներին իրենց տեղը դնել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն զայրացած արձագանքել է` ասելով, որ Ֆրանսիայի նախագահը պետք է նայի իր երկրի գաղութատիրական անցյալին և ոչ թե պատմության դասեր տա Թուրքիային: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սառը ընդունեց Ֆրանսիայի նախագահին Բաքու կատարած այցի ժամանակ: Ալիևի օգնականը հայտարարեց, որ իր երկիրը չի կիսում Սարկոզիի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարծիքները։ Դավութօղլուի՝ Ֆրանսիայի դեմ անհանդուրժողական խոսքերը կարողեն հրահրել Ֆրանսիայի Սենատին ընդունել ցեղասպանության ժխտման դեմ նոր օրենքը:
Ֆրանսիայի հայերն այժմ անհամեմատ լավ դիրքերում են։ Նախագահի երկու առաջատար թեկնածուներն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել պաշտպանել ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, այլ նաև աջակցել այլ հայամետ նախաձեռնություններին։ Անկախ այն հանգամանքից, թե երկու թեկնածուներից ով կհաղթի հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, հայերը օգտվելու են։
Սակայն, հաշվի առնելով քաղաքական գործիչների չիրագործված խոստումների երկար շարքը, Ֆրանսիայի հայերը չպետք է հավատք ընծայեն նրանց խոսքերին։ Երկու թեկնածուների համար էլ պետք է հստակ լինի, որ հայերը կսատարեն այն թեկնածուին, ով կաջակցի ցեղասպանության ժխտման մասին օրինագծի ընդունումը ՄԻՆՉԵՎ հաջորդ ապրիլի նախագահական ընտրությունները։ Հիանալի կլիներ, եթե երկու թեկնածուներն էլ հանձնարարեին իրենց կուսակցական սենատորներին կողմ քվեարկել այս օրինագծին ՝ ֆրանսիահայ համայնքին տալով հաճելի ընտրություն երկու հայանպաստ թեկնածուների միջև:
Ֆրանսիայի և Ամերիկայի հայերը պետք է փոխեն իրենց ավանդական, սակայն ձախող մոտեցումը. աջակցել թեկնածուներին՝ հավատալով նրանց խոստումներին` հուսալով, որ դրանք կարդարացվեն ընտրություններից հետո։ Պետք է լինի մի նոր ռազմավարություն. միայն նախագահի ընտրվելուց և խոստումները կատարելուց հետո է, որ համայնքը նոր նրան սատարի։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ Կարինե Գևորգյան
Հոկտեմբերի 12-ին Հայաստանում նշվում է ծխելու դեմ պայքարի ազգային օրը: Այդպիսի որոշում ընդունվել էր Հայաստանի կառավարության արտագնա նիստում 2008թ. դեկտեմբերի 18-ին: Հոկտեմբերի 12-ը ընտրված է այն պատճառով, որ 2004 թ. հենց այդ օրը ՀՀ Ազգային Ժողովը վավերացրեց Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ծխելու դեմ պայքարի շրջանակային Կոնվենցիան: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ (16 տարեկանից սկսած) բնակչության 27 տոկոսը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, ուր տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 տոկոս, իսկ աշխատունակ տղամարդկանց (20-ից բարձր)` 57.7 տոկոսը: Կանանց շրջանում այս ցուցանիշն ավելի ցածր է` երեք տոկոս, սակայն կանանց դեպքում զգալի տարբերություն կա Երևանի և մարզերի միջև: Դեռահասների շրջանում ծխախոտի ամենօրյա օգտագործում արձանագրվել է 13-15 տարեկան տղաների մոտ: Կանոնավոր կերպով ծխելը նրանց դեպքում հասանում է 10 տոկոսի: Եթե համեմատենք այլ երկրների հետ, օրինակ՝ Վրաստանի, մեր ցուցանիշներն ավելի լավն են: Ռուսաստանի կամ Ուկրաինայի հետ համեմատած վիճակը կրկին ավելի լավն է:
Հայաստանում բազմաթիվ օրենքներ են ընդունվել ծխելու դեմ պայքարի համար, մասնավորապես, ծխախոտի գովազդի արգելքների, ծխախոտի իրացման, սպառման սահմանափակման մասին և այլն:
Իռլանդիայի հավաքականին 1:2 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում շնորհավորել է իռլանդացիներին` հաջողություն մաղթելով անցումային հանդիպումներում. «Դուք գերազանց հավաքական ունեք, բայց ես նաեւ հպարտ եմ մեր տղաներով, որոնք գերազանց աշխատանք կատարեցին ընտրական մրցաշարում», — Մինասյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.