23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարզերի բնակիչների բողոքի հիման վրա լրատվամիջոցները տարբեր հրապարակումներով անդրադարձել էին, Երևան-Գավառ-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Գավառտրանս» ընկերությանը, որը լիցենզիաների տրամադրման մրցույթում նշված երթուղու ուղետոմսի համար առաջարկել է 500 դրամ արժեք, շահել է մրցույթը, սակայն, փաստացի ուղևորափոխադրումներ է իրականացրել 1000 դրամով:
Հանձնաժողովը ուսումնասիրել է երթուղու գործունեությունը: Արդյունքում պարզվել է, որ «Գավառտրանս» ընկերությունը սպասարկում է ընդհանուր առմամբ 3 երթուղի՝ Երևան-Գավառ-Երևան (համար 303), Երևան-գ.Սարուխան-Երևան (hամար 313) և Գավառ-Երևան-Գավառ (համար 326): Ընդ որում, ընկերությունը պարտավորվել է 313 և 326 համարի երթուղիները սպասարկել 1000, իսկ Երևան-Գավառ-Երևան ուղղությունը՝ 500 դրամով, որն էլ ըստ էության հանդիսանում է բոլոր 3 երթուղիներից հիմնականը:
Հանձնաժողովը պարզել է, որ «Գավառտրանսը» ունի գերիշխող դիրք, քանի որ այն հանդիսանում է Գավառը և հարակից գյուղերը սպասարկող միակ երթուղին: Իր գործունեությամբ նա խոչընդոտել է առավել բարեխիղճ ընկերությունների մուտքը շուկա, քանի որ մրցութային փաթեթում առաջարկել է անհամեմատ ցածր գին, ինչն էլ մրցույթը շահելու հիմնական պատճառներից մեկն է հանդիսացել:
Փաստորեն, «Գավառ տրանսը» չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և սպառողներին առաջարկել է ծառայությունների մատուցման այլ պայմաններ՝ ոտնահարելով նրանց իրավունքները:
ՏՄՊՊՀ դիտարկմամբ, տնտեսվարողի նման վարքագիծը գերիշխող դիրքի չարաշահում է, որի համար Հանձնաժողովի որոշմամբ ընկերության հանդեպ կիրառվում է 10 միլիոն դրամ տուգանք:
Հանձնաժողովը «Գավառտրանս» ընկերությանը հանձնարարեց հնգօրյա ժամկետում վերացնել խախտումը, «Երևան-Գավառ-Երևան երթուղու ուղևորներից գանձել 500 դրամ, հակառակ դեպքում հրաժարվել լիցենզիայից՝ հնարավորություն տալով այլ տնտեսվարողների աշխատել բարեխիղճ և օրենքի դաշտում:
Հ.Գ. Հետաքրքիր է, որ տարիներ շարունակ այս ընկերությունը ունենալով օլիգարխիկ տանիք տնավարի սպասարկել է մի հսկայական վարչական տարածք, զբաղեցնելով մենաշնորհային դիրք, սակայն չգիտես ինչու միայն հիմա է հանձնաժողովն անդրադառնում այս հարցին: Հարց է ծագում` տանի՞քն է դարձել խախուտ, թե անպայման պետք է դանակը ոսկորին հասնի, որ ազգաբնակչությունը բողոքի ու նոր հանձնաժողովը հասկանա, որ ստուգում է անհրաժեշտ ու պարզի ակնհայտը, ինչը «Գավառտրանսը» չի էլ թաքցրել` օրը ցերեկով հանգիստ սահմանել է իր ուզած գինը:
Արկտիկայի սառույցներն ավելի արագ տեմպերով են հալչում, քան ենթադրվում էր նախկինում, և Արկտիկան կարող է զրկվել սառույցից արդեն 10 տարի հետո: Այդ մասին են վկայում Նորվեգիայի բևեռային ինստիտուտի նոր տվյալները:
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, գիտնականները Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակին հատուկ հիդրոլոկատոր են տեղադրել, որը չափում է սառցաշերտի հաստությունը և տվյալներն ուղարկում հետազոտողներին: Մինչ այժմ կարծում էին, որ Արկտիկայի սառցային ծածկույթը կանհետանա 50-100 տարի հետո: Նորվեգացիներն այլ կարծիքի են. «Այնպիսի հաստ սառցակտորներ, ինչպես ասենք 1990-ական թվականներին էր, մենք արդեն չգտանք: Ելնելով այն ամենից, ինչ տեսանք, ես չեմ զարմանա, որ 10 տարի հետո արկտիկական սառույցները ամբողջությամբ հալչեն»,-ասել է օվկիանոսագետ Էրմոնդ Հանսենը:
Այսպիսով, գործնականում անհետացել են ավելի քան 5 մետր հաստությամբ բազմամյա սառցաբեկորները, որոնք 90-ականներին ողջ արկտիկական ավազանի սառույցների 28 տոկոսն էին:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հոկտեմբերի 17-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով ԱՄՆ դեսպանին` արտգործնախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան` հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի վերջին շրջանում համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն ու խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպան Հեֆերնը նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու համար:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Հեֆերնը զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի` ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների դրական ներգրավվածությունն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Զինված ուժերի N զորամասում, հոկտեմբերի 14-ի կեսօրին, մոտ 7 սերժանտներ դաժան ծեծի են ենթարկել նույն զորամասում ծառայող մեկ այլ սերժանտի:
Վեճն սկսվել է ապարանցիների մասին կատակից, այնուհետ շարունակվել է փոխադարձ հայհոյանքով եւ խմբակային ծեծկռտուքով: Այդ մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:
Ծեծկռտուքի ժամանակ սպայական կազմը, ըստ փոխնախարարի, եղել է խորհրդակցության: Օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տեսանյութի հիման վրա կատարվում է քննություն եւ, ըստ Վլադիմիր Գասպարյանի, մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ:
Ժամկետային զինծառայողները, այդ թվում ծեծի ենթարկվածը հրավիրվել էին տեսանյութը դիտելու: Ծեծողներից ոչ մեկը չներկայացրեց պատճառաբանություն, թե ինչու են ծեծի ենթարկել ծառայակցին, վերջում նշեցին, որ զղջում են իրենց արարքի համար:
Իսկ մինչ տեսանյութը դիտելը որեւէ մեկը չի խոստովանել իր մեղքը: Նշենք, որ բոլոր սերժանտները մոտ մեկ ամսից պետք է զորացրվեին:
«Եթե չկանխվեր այս միջադեպը, ապա դա կարող էր հերթական արյունալի միջադեպին հանգեցնել»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը:
Ռազմական ոստիկանություն են հրավիրվել զինծառայողների ծնողները, որոնք չցանկացան մեկնաբանություններ անել:
Նշենք, որ պաշտպանության նախարարությունը խոստացել է տեսանյութը տրամադրել երկուշաբթի օրը:
Կալիֆոռնիայի իշխանությունները հոկտեմբերի 16-ը պաշտոնապես հռչակել են Սթիվ Ջոբսի օր:
Կալիֆոռնիայի Ստենֆորդի համալսարանի մատուռում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Սթիվ Ջոբսի հուղարկավորության փակ արարողությունը:
Միջազգային մամուլը տեղեկացնում է, որ տարածքը հսկել են անվտանգության աշխատակիցները:Եղել են միայն հրավիրվածները, որոնց թիվը չի անցել մի քանի հարյուրը:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղում բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:


Սևան-Երևան ճանապարհին
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 41-րդ կմ-ին «ՎԱԶ-21102» մակնիշի մի ավտոմեքենա բախվելով ճամփեզրի արգելապատնեշին` շրջվել և գլորվել է ձորը:

Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը: Այն հռչակվել է 1992թ., ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Այսօր աշխարհում 1,4 մլրդ մարդ օրական ավելի քիչ, քան $1,25-ով է ապրում: Իրադրությունը հատկապես մտահոգիչ է պակաս զարգացած երկրներում: Աշխարհում չպաշտպանված զբաղվածության պայմաններում աշխատողների թիվը կազմում է ավելի քան 1,5 մլրդ մարդ` մոլորակի աշխատող բնակչության ընդհանուր թվի կեսից ավելին: Այսօր մեկ միլիարդ մարդ սովի են մատնված: Մոտ 9 միլիոն երեխաներ տարեկան մահանում են մինչև հինգ տարեկան հասակում: Մոլորակի բնակչության 80 տոկոսը չունեն սոցիալական պաշտպանություն, որը նրանց կօգներ հաղթահարել կենսական ռիսկերը: Այս վիճակագրական տվյալների հետևում իրական մարդկային կյանքեր են` մայրերի ու հայրերի, որոնք չունեն ընտանիքն ապահովելու միջոցներ, երիտասարդների, որոնք կորցրել են հույսն ու չունեն ավելի լավ ապագայի հեռանկարներ: Նույն այս մտահոգություններով է ապրում նաև Հայաստանը:
Գիշերը, Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, զոհվել է երեք հոգի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04.15-ի սահմաններում Չարենցի փողոցի 23 շենքի դիմաց «Ֆոլցվագեն-Պասսատ» մակնիշի 02 ՍՍ 256 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 23-ամյա Գարիկ Հովհաննիսյանը, ով աշխատում էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում որպես հետաքննության տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ, ընդհարվել է «Վոլվո-ՖՀ 13» մակնիշի 482 ԼՍ 68 համարանիշի բեռնատար ավտոմեքենային: Բեռնատարը պատկանում է «Սպայկա» ՍՊԸ-ին, որը վարել է 30-ամյա Գեւորգ Մարկոսյանը: Որից հետո «Ֆոլցվագեն-Պասսատ»-ը հարվածել է աջ մայթեզրին կայանված «Նիսսան X Թայլ» մակնիշի 616 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենային: Նշված ավտոմեքենան պատկանում է «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ին եւ ամրակցված է վարորդ, 36-ամյա Վահան Ստեփանյանին: Այնուհետեւ «Ֆոլցվագեն-Պասսատ»-ը հարվածել է ծառին: Վթարի հետեւանքով «Ֆոլցվագեն-Պասսատ»-ի վարորդը եւ ուղեւորներ, 24-ամյա Հարություն Քարամյանը, որն աշխատում էր ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում որպես տեղամասային տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ, եւ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Սիմոնյանը տեղում մահացել են: Իսկ Վոլվոյի վարորդը բուժօգնության է դիմել Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մահացածների մարմինները ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի քաղաքի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները: Շուրջ 3 ժամ պահանջվեց նրանցից, որպեսզի հատուկ տեխնիկայի միջոցով կարողանան դուրս բերել մահացածների մարմինները: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղական Աշոտ Միրիջանյանը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանյանը օպերատիվ խմբով: Այստեղ էին նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննչական խումբը բաժնի պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում մոտ 4 ժամ դադարեցվել էր երթեւեկությունը, որն ապահովում էին Երեւանի ՃՈ աշխատակիցները Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում էին նաեւ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության ավտոտեխնիկական բաժնի աշխատակիցները բաժնի պետ Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հավանաբար նախապատրաստված նյութերը կուղարկվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:
Մեր ունեցած տեղեկություններով վրաերթի ենթարկված տղաները եղել են ծայրաստիճան հարբած վիճակում, նրանք գնացել են մոտակայքում գտնվող զվարճանքի վայրերից մեկը, որտեղ նրանց ներս չեն թողել:
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» և «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքները:
Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար:
Սերժ Սարգսյանն այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները և առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.