23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հոկտեմբերի 11-ին համատեղության կարգով Մոնակոյի Իշխանությունում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի Իշխան Ալբերտ Երկրորդին:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մոնակոյի Իշխան Ալբերտ Երկրորդը, շնորհավորելով դեսպանին, ողջունել է Մոնակոյում Հայաստանի առաջին դեսպանի հավատարմագրումը և համոզմունք հայտնել, որ այդ հանգամանքը խթան կհանդիսանա երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
ՀՀ դեսպանը կարևորել է Մոնակոյի Իշխանության հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ համագործակցությունը այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի Խորհուրդը, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը: Դեսպանը նաև Մոնակոյի Իշխանին շնորհավորել է վերջինիս հովանավորությամբ Մոնակոյում ամեն տարի անցկացվող «Սպորտը հանուն խաղաղությանն» միջազգային ֆորումի հաջողության կապակցությամբ` բարձր գնահատելով այդ հաստատության ջանքերը աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Նույն օրը դեսպան Չիտեչյանը հանդիպում է ունեցել Մոնակոյի Կառավարության Արտաքին գործերի խորհրդական Ժոզե Բադիայի հետ:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա մի աղջկա և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 13.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցում` Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի մոտ, վրաերթի է ենթարկել 73-ամյա մի տղամարդու, պատճառել վնասվածքներ և թողնելով դեպքի վայրը` հեռացել: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 18.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խաչիկ Դաշտենցի փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի տղամարդու, ապա բախվել ծառին: Եվ վարորդը, և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
System of A Down խմբի երգիչ, երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյան հանդես է եկել «Գրավիր Wall Street-ը» շարժման աջակցությամբ. «Ես հույս ունեմ, որ «Գրավիր Wall Street-ը» շարժումը կդառնա քաղաքական ուժ, որը դեմոկրատներին կտանի ձախ, ինչպես «Թեախմության շարժումը» (Tea Party movement) ստիպեց հանրապետականներին անցնել աջ կողմ»,- գրել է երաժիշտը Facebook-ում:
Թանկյանը նաև նշել է, որ այսօրվա հետարդյունաբերական, կապիտալի հիմքով, գլոբալիստական քաղաքականությունը չի հաջողում, քանի որ կառուցված է անհավասարության վրա: Այդ պատճառով լայն հասարակությունը կորցրել է հավատը այդ քաղաքականության նկատմամբ:
«Գրավիր Wall Street-ը» շարժումը սկսվել է ԱՄՆ-ում, սակայն արդեն տարածվել է այլ երկրներում: Հանգստյան օրերին նմանատիպ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում: Մարդիկ բանկերին մեղադրում են գերշահույթներ կորզելու, անարդարության, ազգերի զարգացմանը խոչընդոտելու դեմ: Շարժմանը միացել է նաև WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
Սոմալիի Դոբլեյ քաղաքի մոտ կործանվել է ամերիկայն անօդաչու սարք, որի հետևանքով զոհվել է Սոմալիի կառավարական բանակի 7, վիրավորվել՝ 13 զինծառայող:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեկ այլ ամերիկյան անօդաու սարք հարված է հասցրել Սոմալիի հարավում` ծայրահեղական «Ալ-Շաբաաբ» խմբավորման հիմնական հենակետերից մեկը հանդիսացող Կիսմայո քաղաքի վրա, որի հետևանքով զոհվել է 27 մարդ, հիմնականում՝ երեխաներ:
ԱՄՆ հատուկ ծառայություններն անօդաչու սարքերն օգտագործում են Սոմալիի, Եմենի, Աֆղանստանի և Պակիստանի տարածքում ահաբեկչական խմբավորումները ոչնչացնելու համար: Այդ հարվածների հետևանքով սպանվում են նաև մեծ թվով խաղաղ բնակիչներ:
Տիբեթի 20-ամյա միանձնուհի Թենզին Վանգմոնը ինքնահրկիզվել է Դեյչեն Չոկորլինգ վանքի պատի մոտ, որը գտնվում է Չինաստանի հարավ արևմուտքում:
Այս կերպ երիտասարդ կինը որոշել է հաարակության և քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել Դալայ լամայի վերադարձի և Տիբեթում դավանանքի ազատության խնդրների վրա: Այս մասին հայտնում է Free Tibet-ը:
Վանգմոնն առաջին կինն է, ով պաշտոնական Պեկինի հակատիբեթյան քաղաքականության դեմ, ի նշան բողոքի, ինքնահրկիզվել է: Սակայն այս ինքնահրկիզման դեպքը միակը չէ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 18-ին`ժամը 04.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվում է տուն և ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.45-ին:
Այրվել են Վ.Ալեքսանյանին պատկանող տան (8×13մ) տանիքը, տանը կից ավտոտնակը (14×4մ) և ներսում կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 24 ՏՕ 806 պետհամարանիշի «ՎԱԶ-2101» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենաներն` ամբողջությամբ:
Հոկտեմբերի 17-ին, կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Հայաստանի ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը:
ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի զինվորական դատախազության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՊՆ իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կասկածանքով (քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնել) ձերբակալվել է ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 17-ին, հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 30-ի եզրակացությունները, ՀՀ նախագահը որոշել է՝
Գագիկ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
Կարինե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիա-զորությունները.
Էդուարդ Ամալյանին նշանակել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Ռուբեն Բունիաթյանին նշանակել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Սարգիս Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Գայանե Խաչատրյանին նշանակել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Լիլիթ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Դավիթ Հարությունյանին նշանակել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Արթուր Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Արմեն Չիչոյանին նշանակել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Էդգար Սեդրակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Դանիայում` հոկտեմբերի 14-ին, Ֆրեդենսբորգ պալատում, Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագուհի Մարգրեթ Երկրորդին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ թագուհին, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթելով աշխատանքում, հույս է հայտնել, որ Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կնպաստի հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը: Դանիայի թագուհին խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայ ժողովրդին:
Պաշտոնական արարողությանը հետեւած առանձնազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:
Այսօր` «Ժողովուրդ» օրաթերթը, ստացել է հոկտեմբեր ամսվա մեջ թվով երրորդ դատական ծանուցումը: Հոկտեմբերի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը վարույթ է ընդունել ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանի հայցն` ընդդեմ «Ժողովուրդ»-ի:
Վիրավորանքի եւ զրպարտության հիմքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, Բենիկ Հարությունյանը «Ժողովուրդ» թերթից պահանջում է 2 միլիոն դրամ եւ եւս 244.000 դրամ` փաստաբանական եւ դատական ծախսերի համար:
«Ժողովուրդ» թերթը տարածել է հերթական հաղորդագրությունը. «Ղարաբաղյան ծագում ունեցող, Սերժ Սարգսյանի մտերիմ Բենիկ Հարությունյանի հայցը վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթի սեպտեմբերի 9-ի համարում տպագրված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» հոդվածին, որտեղ ներկայացրել էինք ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Բենիկ Հարությունյանը, ում հետ համատեղ բիզնես են ունեցել, չի վերադարձնում իր կողմից ներդրված 218 հազար ԱՄՆ դոլարը: Ընդ որում, նույն հրապարակման մեջ հանգամանալի կերպով ներկայացրել էինք թե Բենիկ Հարությունյանի եւ թե իր փաստաբան Մհեր Սիմոնյանի հերքումներն ու պատասխան մեղադրանքները, ինչպես նաեւ` նրանց տրամադրած բոլոր փաստական տվյալները:
Այսպիսով, երեք տարբեր հայցերով «Ժողովուրդ»-ից պահանջվում է վճարել ընդհանուր առմամբ 5 միլիոն 244 հազար ՀՀ դրամ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.