23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեպտեմբերի 23-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգել էր Երևանի պետական համալսարանից դուրս մնալու վտանգի տակ գտնվող մի խումբ ուսանողների մասին:
Հիշեցնենք, որ Մայր բուհի 12 ուսանողներ հայտնել էին նախաձեռնությանը, որ բանավոր քննությունների ժամանակ ԵՊՀ մի շարք դասախոսների կողմից դրսևորվում են կամայականություններ, իսկ համալսարանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկում անաչառ քննությունների անցկացման ուղղությամբ:
Այդ օրն ավարտվել էր քննական լուծարքային շրջանը, որի ընթացքում, նրանց խոսքերով, կոռուպցիոն ռիսկերն «աճում են երկրաչափական պրոգրեսիայով»: Ուսանողների հավաստմամբ, իրենք ԵՊՀ-ից հեռացման վտանգի տակ էին հայտնվել «այդ կամայականությունների և դասախոսին կաշառք չտալու սկզբունքայնության պատճառով»:
Նրանք պահանջում էին, որպեսզի ռեկտորատը իրենց ևս մի` արդար քննության անցկացման հնարավորություն ապահովի` հանձնաժողովների ներկայությամբ:
Երեկ ուսանողները հայտնել են նախաձեռնությանը, որ ԵՊՀ ղեկավարությունը, թեև նախաձեռնությանը դիմած ուսանողների մասին մամուլում զանազան ոչ կոռեկտ կարծիքներ արտահայտելուն (գործից անտեղյակ, անբան մարդիկ, պոռոտախոսությամբ զբաղվողներ և այլն), փաստացի լուծել է խնդիրը` հանձնաժողովների ներկայությամբ քննություններ հանձնելու ևս մեկ շանս ընձեռելով: Բոլոր 12 ուսանողներն էլ ստացել են դրական գնահատականներ:
Ի դեպ, մամուլի միջոցով ԵՊՀ-ից «Չենք լռելու»-ին հայտնել են, որ բուհում բոլոր քննությունները բաց են և հրավիրել ներկա գտնվել դրանց: Նախաձեռնությունը հայտնում է, որ անպայման կօգտվի այդ հնարավորությունից ձմեռային քննաշրջանի ընթացքում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հորդորում է կրթական համակարգում անարդարությունների բախված բոլոր անձանց դիմել chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով:
Հազվադեպ հանդիպող դեղին ադամանդը, որի քաշը 32.77 կարատ է, 6.6 մլն դոլարով վաճառվել է Christie’s աճուրդում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Աննախադեպ գումար`201 հազար դոլար մեկ կարատի դիմաց: Այն կարելի է համեմատել 1990թ. Լոնդոնում վաճառված «Ոսկե կաթիլ» ադամանդի հետ, որի քաշը 18.49 կարատ էր, և որը վաճառվեց 203 հազար դոլարով` մեկ կարատի դիմաց»,- նշել է Christie’s-ի ոսկերչական իրերի ամերիկյան ստորաբաժանման ղեկավարը:
Փորձագետները նշել են, որ նման հագեցած գույն ունեցող քարեր շատ հազվադեպ են հանդիպում` 10 մլն-ից մեկը:
Աճուրդին ներկայացվել են նաև Tiffany, Graff, Bvlgari, Cartier ոսկերչական ընկերությունների զարդերը:
Նյու Յորքում բացվել է աճուրդի ավանդական աշնանային շրջանը: Աճուրդներ կանցկացվեն նաև Փարիզում. Ժնևում, Լոնդոնում, Հոնգ Կոնգում:
Աճուրդների շրջանը կավարտվի դեկտեմբերին` Նյու Յորքում տեղի ունեցող աճուրդով, որտեղ կներկայացվի Էլիզաբեթ Թեյլորի զարդերի հավաքածուն:
Արմավիրի մարզում, հոկտեմբերի 18-ի առավոտյան, Մեծամորի ատոմակայանի մոտակայքով հոսող «Հրազդանի» ներքին ջրանցքում նկատվել է տղամարդու դի։
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը։
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Երեւանի Օհանով փողոցի թիվ 30 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 62-ամյա Ռուբեն Հովհաննեսի Եղիազարյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սևան-Գավառ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-32213», «Նիսսան Մուռանո» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:«ՎԱԶ-2121»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 21-րդ կմ-ին «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ապա` «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1979 թ. ծնված Մհեր Օհանյանը, ուղևորները` 1989 թ. ծնված Արկադի Թադևոսյանը, 1986 թ. ծնված Արա Թադևոսյանը, 1966 թ. ծնված Կարեն Բադալյանը և «ՈւԱԶ-452»-ի ուղևոր, 1984 թ. ծնված Սարգիս Պողոսյանը տեղում մահացել են, իսկ «ՈւԱԶ-452»-ի վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Առաջիկա 10 օրվա ընթացքում կհրապարակվեն 45-օրյա մշտադիտարկման արդյունքները, որ անցկացրել են Գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության Սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության ու Անասնաբուժական տեսչության աշխատակիցները: Հատկապես արագ փչացող սննդի անվտանգության մշտադիտարկման միջոցառումն ավարտվել է հոկտեմբերի 3-ին, այսօրվա ասուլիսում հայտնեց Սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը:
Ծառայության, երեւանյան 2500 խանութներում իրականացված մշտադիտարկումները ցույց են տվել, որ խանութների 80 տոկոսը խախտում են սննդի անվտանգության պահանջները: « Խանութներից 80%-ում հայտնաբերվել են նորմերին պարենամթերքի անհամապատասխանության դեպքեր, որոնք վերաբերել են, օրինակ, պիտակի վրա պիտանիության ժամկետը կամ ստանդարտի կամ տեխնիկական պայմանի համարը նշելուն»:
Եւ սա միայն երևանում. Տեսչության պետը նշեց, որ մշտադիտարկումն անցկացվել է ըստ եվրոպական «ռիսկայնության» մեթոդոլոգիայի, որով հող է նախապատրաստվել 2012թ.-ից Հայաստանի ձեռնարկություններում ռիսկայնության գործոնը (ցածր, միջին և բարձր ռիսկեր) հաշվի առնող ստուգումների անցկացման համար:
Տեսչության պետը պարզաբանեց, որ իրենք առայժմ բավարարվել են բացատրական աշխատանքներով, երևի թե արդարացնելու մի ողջ տեսչության գործունեությունը որ բյուջեից աշխատավարձ են ստանում ոչինչ չանելու դիմաց, քանի որ վրաչապետի համապատասխան հրաման կա: «Ամբողջ հանրապետության 2,3 հազ. պարենային խանութներում անցկացված մշտադիտարկման առաջին փուլում տեսուչների և մասնագետների կողմից կատարվել է բացատրական աշխատանք, իսկ երկրորդում` տեսուչները ստուգել են անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ հանձնարարականների կատարումը: Մասնագետի խոսքը հաճախ ավելի ազդեցիկ է եղել, քան վարչական տույժի կիրառումը»,- նշեց Վարժապետյանը:
Ըստ նրա հայտնաբերվել է ժամկետանց մթերքի վաճառքի 28 դեպք: 14 ընկերություններ տուգանվել են 1,5 մլն դրամի (մոտ 4 հազ. ԱՄՆ դոլար) չափով: Նշվեց, որ խանութներում գործող նորմերին պարենամթերքի անվտանգության համապատասխանության խախտումները ենթակա են 30-300 հազ. դրամ, իսկ արտադրությունում նկատվածները` 150-300 հազ. դրամ վարչական տույժի:
Վարժապետյանը, բավականին լավատես էր. Հայաստանում սննդի անվտանգությունը 5 բալանոց սանդղակով գնահատեց 3-4:
Ստացվում է, որ 80 տոկոսը անորակ սնունդը, սանդղակով, բալերի վերածելիս 3 -4 –ի հետ հավասար է:
Այսօր մենք արդեն անդրադարձել ենք «Նաիրիտի» խնդրին, նշել որ այս պահին ոչինչ էլ չի արվում աշխատավարձերի խնդիրը լուծելու համար:
Նշել ենք նաև, որ Նաիրիտում ճամպրուկային տրամադրություն է:Թե խաղեր են տարվում երբեմնի արդյունաբերական հսկայի ճակատագրի շուրջ այս պահին մշուշով է պատված: Նշենք, որ այսօր լեհական «Սավեքս» ընկերությունը, որ «Նաիրիտի» կառավարման օպերատորի դերը ստանձնելու հայտ էր ներկայացրել
կրկին ակտիվություն է ցուցաբերել: «Սավեքս» ընկերությունը, այս հարցում արդեն փորձ ունի, սակայն ժամանակին բանակցությունները դրական արդյունք չունեցան:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հայտարարել է, թե լեհական բոլոր այն ընկերությունները, որոնք մինչ օրս համագործակցել են «Նաիրիտի» հետ, շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել և վերլուծական աշխատանքներ են իրականացնում` հետագայում ներդրումներ կատարելու համար: Միաժամանակ, դեսպանը որևէ ժամկետ չի նշել՝ ասելով, թե արդյունքների մասին կարելի կլինի խոսել 1 տարվա ընթացքում:
Այսօր Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության, Սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը ասուլիսում իրականությանը չհամապատասխանող մի դիտարկում արեց. Երևանի Խորենացու փողոցի մսի կրպակաշարում (ԳՈՒՄ-ի շուկայի մոտ գտնվող) այս տարվա հունիսին անցկացված մշտադիտարկումից հետո կրպակների 80%-ը վերականգնել է գործունեությունը` ապահովելով առևտրի սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ: Ընդհակառակը`այդ կրպակները 80 տոկոսով մնացել են նույնը, ավելին` այնտեղ ընդամենը կոսմետիկ մի քանի դետալներ են փոխվել, իսկ հակասանիտարական վիճակը չի բարելավվել:Հետաքրքիր է, ե՞րբ է պարոն Վարժապետյանը այցելել կրպակաշար, կամ եղել է այնտեղ երբևէ:
Ընդամենը երեկ մսի կրպակների մոտով անհնարին էր քայլել, ստիպված փոխել եմ մայթը, կեղտաջրերը, գարշահոտությունը կենդանիների փորոտիքը…ոչինչ չի փոխվել:
Իսկ տեսչության պետն ասում է, թե կրպակատերերի վրա ազդեցություն է թողել առաջին հերթին մասնագետի խոսքը, այլ ոչ տուգանվելու վտանգը: Ոչ մեկը, ոչ մյուսը վիճակը չեն շտկել, դրանում կարող է համոզվել, յուրաքանչյուրը` ով կհամարձակվի անցնել կրպակաշարի կողքով:
Տեսչության պետը հավատացնում է , որ կրպակաշարում սառնարանից դուրս միս չի պահվում, միսն իրացվում է անասնաբուժական փորձաքննության ենթարկվելուց հետո: Սա էլ մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը: Ըստ նրա ընթացքի մեջ է կրպակներում պաշտպանված լուսավորության (պլաֆոն) հարցի լուծումը. «Կրպակատերերն ասում են, որ ոչ ճիշտ լուսավորությունը փոխում է մսի գույնը»:Իսկ միգուցե՞ հենց դա է պատճառը, որ միսը, ինչպես փորձում է հավատացնել Վարժապետյանը վաճառում են գրեթե դրսում, բնական լույսի տակ:
Ինչևէ, կամ տեսչության պետը չի տիրապետում իրավիճակին, որն այս նախարարության համար նորություն չէ, ու կարծես գործելաոճ է դարձել, կամ նա թյուրիմացության մեջ է, ու դա հրամցնում է հանրությանը:
Չգիտես ինչու, տարածված է այն կարծիքը, թե ցելյուլիտը մաշկային հիվանդություն է և հիմնականում առաջանում է գեր կանանց մոտ: Իրականում՝ ցելյուլիտ կարող են ունենալ թե՛ նիհար, թե՛ գեր կանայք, և դա բոլորովին էլ հիվանդություն չէ:
Իսկ ինչո՞ւ է այս տհաճ երևույթը հանդիպում միայն կանանց մոտ: Բանն այն է, որ տղամարդկանց ենթամաշկի ճարպային ցանցաշերտը այլ կառուցվածք ունի: Նրանց
մոտ այն ավելի սեղմ է, իսկ շարակցական հյուսվածքի պատերն այնպես են դասավորված, որ ճարպաշերտը չի կարող “գնդերի” վերածվել:
Պայքարել հնարավոր է և պետք է
Ցելյուլիտի առաջացման և զարգացման պատճառները բազմաթիվ են: Դա կարող է
առաջանալ նստակյաց կենսակերպի, հորմոնալ խանգարումների պատճառով, հաճախակի դեպրեսիաների ու սթրեսների հետևանքով, վատ նյութափոխանակության, մարսողական
ուղու խանգարումների ժամանակ և այլն:
Վերջապես, պակաս դեր չի խաղում նաև ժառանգականությունը:
Սակայն ժամանակակից կոսմետոլոգիայի ձեռքբերումներն ու հատկապես՝ ցելյուլիտի դեմ պայքարելու միջոցները նույնպես բազմազան են: Իհարկե, կարելի է և պետք է դիմել դրանց օգնությանը, բայց ոչ մի կոսմետիկ միջոց չի կարող լիարժեք արդյունք տալ, եթե դու շարունակես սխալ կենսակերպ վարել: Արդյունքի հասնելու համար պետք է կանոնավոր կերպով խնամել մարմինը:
“Կանոնավոր խնամք” ասելով՝ նկատի ունենք ոչ միայն մերսումներն ու հակացելյուլիտային քսուքներն ու այլ տեսակի միջոցները, այլև սպորտը:
Շատերը “սպորտ” բառից ուղղակի սարսափում են: Սակայն բոլորովին պարտադիր չէ մեդալակիր մարզիկ լինել՝ ցելյուլիտից ազատվելու համար: Ամենօրյա մարմնամարզությունը, շաբաթական գոնե մեկ անգամ լողավազան հաճախելը միանգամայն բավական են: Իսկ եթե կարողանաս դրանց համատեղել ամենօրյա վազքը՝ շատ ավելի լավ: Բացի այդ, հետևիր նաև քո սննդակարգին: Եթե քո օրգանիզմը պետք եղածից ավելի է ջրազրկվում, սահմանափակիր աղի, շաքարի, սուրճի և թունդ խմիչքների օգտագործումը, խուսափիր սուր, յուղոտ և տապակած ուտելիքներից ու ամեն տեսակի պահածոներից:
Իսկ ահա բանջարեղենը (բայց ոչ՝ կարտոֆիլ), բանանից բացի մնացած բոլոր մրգերը, անյուղ ձուկն և միսը, թարմ մրգերից քամած հյութը շատ խրախուսելի են: Ի դեպ, չի խանգարի նաև օրական 100-150 մլ կարմիր չոր գինին:
Եթե դու հետևես վերոհիշյալ պայմաններին, հակացելյուլիտային միջոցներն անպայման կտան ցանկալի արդյունքը: Իսկ ահա նույնիսկ ամենաթանկարժեք քսուքները միանգամայն անիմաստ են, եթե կանոնավոր կերպով չես մարզվում և չես հետևում քո սննդակարգին:
Այժմ հակացելյուլիտային միջոցների մասին: Եթե դու պատրաստվում ես համապատասխան քսուք ընտրել, ուրեմն հետևիր, որ դրա բաղադրության մեջ լինեն հետևյալ բաղադրիչներից առնվագն երկուսը. կոֆեին, ամինոֆիլին, մուգ գույնի ջրիմուռներ, ձիու շագանակ, անանաս: ճարպոտ մաշկի համար սովորաբար խորհուրդ է տրվում գելերը, իսկ չոր մաշկի համար՝ քսուքները:
Դրանք պետք է քսել տաք մաշկին, իսկ որպեսզի ազդեցությունն էլ ավելի արդյունավետ լինի, հարկավոր է նաև մերսել ցելյուլիտ ունեցող հատվածը:
Որտե՞ղ է առաջանում ցելյուլիտը
Ցելյուլիտը հիմնականում առաջանում է ազդրերի վրա, հատկապես՝ ներսի կողմերից, ինչպես նաև հետույքի շրջանում, թեևրի տարբեր հատվածներում: Մարմինը մերսելիս հատուկ ուշադրություն դարձրու հենց այս հատվածներին: Եվ վերջին խորհուրդը՝ ուշադրություն դարձրու նաև հագուստիդ:
Չափազանց նեղ ջինսերը կարող են նպաստել արյան շրջանառության խանգարմանը
և խորացնել պրոբլեմը: Վաճառքում կան մերսող ազդեցություն ունեցող հատուկ զուգագուլպաներ, որոնք բավական արդյունավետ են. հնարավորության դեպքում հագեք
այդպիսի զուգագուլպաներ:
Ինտենսիվ մերսումները, տաք և սառը ջրային գործողությունները հրաշալի միջոցներ են ցելյուլիտի դեմ:
Պապարացիները երգչուհուն օրերս կրկին բռնացրել են Բրեդլի Կուպերի հետ: Կապուտաչյա դերասանի ավտոմեքենան նստած Լոպեսը, նկատելով, որ իրենց լուսանկարում են, ձեռքերով փակել է դեմքը:
“Զույգը”, որ դեռեւս զերծ է մնում մեկնաբանություններից, հանգստյան օրերն էլ է միասին անցկացրել: Վերջերս Ջենիֆերն ու Բրեդլին միասին ճաշել են նյույորքյան ռեստորաններից մեկում, այնուհետեւ վստահեցրել, որ դա պարզապես գործնական հանդիպում է եղել:
“Նրանք շարունակում են հանդիպել: Ջենիֆերին դուր է գալիս Բրեդլիի ուշադրությունը, նրանք լավ ժամանակ են անցկացնում: Ջենիֆերը ուրախ է Բրեդլիի հետ’’,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:
Նշենք, որ Լոպեսն ու Կուպերը վերջերս են բաժանվել իրենց սիրելիներից. Լոպեսը` Մարք Էնթոնիից, ում հետ ամուսնացած է եղել 7 տարի, Կուպերը` դերասանուհի Ռենե Զելվեգերից, ում հետ ապրել է 1 տարի շարունակ: Տեսնենք` ինչ դուրս կգա այս հերթական “սիրավեպից”:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.