23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայի Սիիրթ քաղաքում մարմանվաճառության կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Ռ.Կ.–ն։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, 37-ամյա Ռ.Կ.–ի հետ միասին ձերբակալվել են նաև Ադրբեջանի քաղաքացի Է.Ռ.–ն (28) և Ուկրաինայի քաղաքացի Տ.Ջ.–ն (26)։
Իրավապահների կողմից իրականացված գործողության ընթացքում կավատության կասկածանքով ձերբակալվել են նաև Բ.Բ.–ն և Ս.Բ.–ն։
Ձերբակալված երեք կանայք առաջիկայում կարտաքսվեն Թուրքիայից։
Ռոդենի արձանի տեղի հարցը դեռեւս վերջնական չէ: Այս մասին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում, ի պատասխան քաղաքացիներից մեկի դժգոհության, որը վերաբերում էր Ռոդենի քանդակի տեղադրման վայրին, գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Մասնավորապես, քաղաքացին դժգոհել է, որ այդ հրաշալի գործը անմատչելի է քաղաքացիների համար. մոտենալու, նայելու, զգալու եւ սովորելու ոչ մի հնարավորություն չկա: Իսկ Շուշան Սարդարյանը իր պատասխանում նշել է, որ արձանը տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի Հայաստան կատարած այցի շրջանակում՝ հրապարակի գեղարվեստական ձեւավորման համատեքստում:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանում` Ֆրանսիայի հրապարակում, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից բացվել է Ռոդենի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ իր ելույթում, Նիկոլա Սարկոզին արտասանել է «ցեղասպանության» բառը:
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ:
Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել թիվ N զորամասի դասակի հրամանատարի ներկայացրած հաղորդումը, ըստ որի, թիվ N զորամասի զինծառայողին սպանելու և ծառայության կանոնները խախտելու մեջ մեղադրվող մեկ այլ զինծառայողի նկատմամբ համեմատաբար մեղմ՝ 8 տարի 6 ամիս ժամկետով պատիժ սահմանելու և հետագայում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար մեղադրյալների հարազատներից ստացել է 7.500 ԱՄՆ դոլար, որից 7.000 դոլարը փոխանցել է կայազորի զինվորական դատախազության դատախազին: Ըստ հաղորդման՝ վերջինս, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելով առանձին պաշտոնատար անձանց հետ, որպես միջնորդ հանդես գալով, գումարը փոխանցել է նրանց:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավործության հատկանիշներ, որոնք ստուգելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական գործողություններ, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 14.10.11թ. հարուցվել է քրեական գործ, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Հաղորդում ներկայացրած անձի, ինչպես նաև հաղորդման մեջ հիշատակված անձանց անունները չեն հրապարակվում՝ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով, ինչպես նաև` հաղորդում ներկայացրած անձի նկատմամբ շահագրգիռ անձանց կողմից հնարավոր ներգործության դրսևորումները բացառելու նպատակով:
Ամենասեքսուալների ցուցակը գլխավորում է ազգությամբ ռուս մոդել Իրինա Շեյքը, ով, ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի ընկերուհին է: Իրինան այժմ բամբասանքների կիզակետում է. բոլորին հետաքրքրում է հայտնի սիրավեպի հետագա ճակատագիրը: Իսկ կամուսնանա՞ն Քրիստիանոն եւ Իրինան, ժամանակը ցույց կտա :
Ադրիանա Լիման երկրորդն է: Նա “Victoria’s Secret’’ հայտնի բրենդի դեմքն է, ով վերջերս ծնող է դարձել:):
68 տոկոս ձայներ ունի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի նախկին ընկերուհին` Բար Ռաֆայելին: Նույնքան ձայն է հավաքել նաեւ Դուտցեն Կրեզը: Այս երկու մոդելներին հաջորդում է “Victoria’s Secret’’–ի “հրեշտակ” Ալեսանդրա Ամբրոսիոն, ում չսիրողների բանակում են, ի դեպ, քվեարկողների 43 տոկոսը:
Ամենասեքսուալ մոդելների թվում են նաեւ Լինդսի Էլինգթոնը, Մաշա Նովոսելովան, Քելլի Բրուքը: Քվեարկողների ձայները հավասար են բաշխվել Էրին Հիզերսթոնի, Կատյա Դամանկովայի, Պետրա Նեմկովայի, Մարիսա Միլլերի եւ Մարինա Լինչուկի միջեւ:
Ձայների 54 տոկոսը Քենդիս Սվեյնփոլինն են, նրան է հետեւում Բրուքլին Դեքերը` 53 տոկոսով: Անհավատալի է, բայց փաստ` Քեյթ Մոսի օգտին իրենց ձայնը տվել են քվեարկողների ընդամենը 49 տոկոսը: Այսքան ձայն ունի նաեւ մոդել Բյանկա Բալթին:
Սեքսուալ մոդելների ցուցակում են հայտնվել նաեւ Լիլի Օլթրիջը, Սելիթա Իբենքսը, Ժիզել Բունդխենը, Շանել Իմանը, Ռոզի Հանթինգթոն-Վայթլին, Մագդալենա Ֆրակովյակը, Նատալյա Վոդյանովան, Կատյա Շեկինան:
Անհավատալիների շարքից է նաեւ Միրանդա Քերի ձայների քանակը` 45 տոկոս, նույնքան է հավաքել նաեւ Աննա Վյալիցինան: Այս ռեյտինգը եզրափակում են Սինտիա Դիքերն ու Լարա Սթոունը:
Ըստ թուրքական Anadolu գործակալության` Թուրքիայի վարչապետ Էրդողանն արտակարգ խորհրդաժողով է հրավիրել՝ կապված Չուքուրջայի միջադեպի հետ, որի ժամանակ, վերջին տվյալներով, զոհվել է 26 և վիրավորվել 22 զինծառայող։
Խորհրդաժողովին մասնակցել են փոխվարչապետեր Բեշիր Աթալայը և Բեքիր Բոզդաղը, ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Հուլուսի Աքարը։
Ժամեր տևած քննարկումից հետո ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինն ու պաշտպանության նախարար Իսմեթ Յլըլմազը մեկնել են տարածաշրջան։
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ) ունեն ինֆեկցիոն ծագում եւ հարուցվում են ախտածին միկրոօրգանիզմներով, սնկիկներով եւ միջատներով: ՍՃՓՎ-ն ինքնուրույն, բուժման բացակայության պայմաններում չեն վերանում: Սովորաբար սեռավարակներով հիվանդանում են ակտիվ սեռական կյանք վարող եւ երիտասարդ տարիքի մարդիկ (15-29 տարեկան):
Ներկայումս աշխարհում ամեն տարի մոտ 300 միլիոն մարդ վարակվում ե որեւէ սեռավարակով: Սեռավարակների ընդհանուր պատկերը շատ կողմերով արտացոլում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաշխարհային միտումները: ՍՃՓՎ ոչ միայն բարձրացնում են ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը, այլ կարող են պատճառել նաեւ պտղի ներարգանդային մահ եւ մեռելածնելիություն, անպտղություն, արտաարգանդային հղիություն եւ պտղի ներարգանդային վարակում: Սիֆիլիսի դեպքում, օրինակ, յուրաքանչյուր երրորդ հղիությունն ավարտվում է պտղի մահով, իսկ ծնված մանուկների կեսի մոտ գրանցվում են ծանր արատներ:
ՍՃՓՎ-ով հիվանդացած կամ հիվանդացող մարդկանց շրջանում, համեմատած ընդհանուր բնակչության հետ, ՄԻԱՎ վարակը հանդիպում է մոտ տաս անգամ ավելի հաճախ, ընդ որում, որքան մարդը հաճախ է հիվանդանում սեռավարակներով, այդքան ավելի է բարձրանում ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը: Բոլոր ռիսկի գործոնները հավի առնելիս պարզվում է, որ սեռավարակի առկայությունը սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը բարձրանում է ոչ ավել, ոչ պակաս, քան 300 անգամ (բնական է, որ խոսքը գնում է ՄԻԱՎ-վարակակրի հետ անպաշտպան սեռական հարաբերության մասին):
Անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ հնարավոր է զուգընկերից վարակվել տարբեր ՍՃՓՎ-ով, այդ թվում՝ ՄԻԱՎ-ով եւ В եւ С հեպատիտներով (այս հիվանդությունները կդիտարկվեն առանձին էջում): ՍՃՓՎ-ի մի մասը կարող է փոխանցվել նաեւ այլ ճանապարհներով (օրինակ, սիֆիլիսը՝ մորից երեխային հղիության ընթացքում, տրիխոմոնազը եւ ցայլային ոջիլը՝ ընդհանուր օգտագործման վարակված պարագաներով եւ այլն:
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ եւ ՍՃՓՎ
Թմրամիջոցները, առաջացնելով օգտագործողի գիտակցության փոփոխություններ, առաջ են բերում սեռավարակներով հիվանդանալու ռիսկի բարձրացում: Սա կարելի է բացատրել այն փաստով, որ թմրամիջոցների (ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքների) ազդեցության ներքո անհատը դրսեւորում է սեռավարակների նկատմամբ ռիսկային վարք (անպաշտպան սեքս), բարձրանում է նրա ինքնավստահությունը եւ հեշտացնում սեռական հարաբերությանն ուղղված ակտիվությունը: Որոշ թմրամիջոցներ (օրինակ՝ կոկաինը, քրեքը եւ այլ հոգեխթանիչներ) միեւնույն ժամանակ բարձրացնում են նաեւ սեռական հակումը:
ՍՃՓՎ-ի ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ
— Օգտագործե՛ք պահպանակ բոլոր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ: Օգտագործեք միայն հայտնի արտադրողների արտադրանքը (Unimil, Durex, RFSU, Masculan եւ այլն): Ստուգեք պիտանելիության ժամկետը եւ տուփի հերմետիկությունը (երկու մատներով թույլ սեղելով տուփը, համոզվեք որ այն չի պարունակում օդ): Բացեք տուփը զգուշությամբ, այնպես, որ չվնասեք պահպանակը: Ստուգեք, թե որ ուղղությամբ է բացվում պահպանակը: Մի ձեռքի մատներով պահելով պահպանակի գագաթը (որպեսզի այնտեղ օդ չմտնի), հագցրեք պահպանակը միայն էրեկցված առնանդամի վրա, առանց բաց թողնելու պահպանակի գագաթը: Սերմնաժայթքումից անմիջապես հետո, մինչեւ անդամի փափկելը, Ձեր զուգընկերոջ հեշտոցից դուրս հանեք անդամը եւ զգուշությամբ հեռացրեք պահպանակն այնպես, որ նրա պարունակությունը չթափվի դուրս: Անալ հարաբերությունների ժամանակ անհրաժեշտություն կառաջանա օգտագործել հատուկ անալ պահպանակներ, որոնք ավելի ամուր են եւ ավելի շատ օծված խոնավացնող եւ այլ նյութերով: Որոշ փաստեր մեզ ստիպում են հիշեցնել, որ մեկ պահպանակը պետք է օգտագործել միայն մեկ անգամ:
— Խուսափե՛ք սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություններից:
— Մի՛ հաստատեք սեռական հարաբերություն ՍՃՓՎ-ի հիվանդացության նկատմամբ բարձր ռիսկային խմբերի ներկայացուցիչների հետ՝ կոմերցիոն սեքսի ներկայացուցիչներ, անօթեւան անձինք, ազատ սեքսի ներկայացուցիչներ եւ այլն:
— ՍՃՓՎ-ի կասկածի կամ առաջին նշանների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, որովհետեւնման դեպքերում վարակը կարող է քրոնիկանալ կամ բարդանալ: Մասնագիտական պատշաճ հսկողությունից դուրս մնալու եւ /կամ ինքնուրույն բուժման փորձարկումների դեպքում հիվանդության ընթացքն աղավաղվում է, իսկ ախտորոշումը՝ դժվարանում: Դիմե՛ք սեռավարակաբանին: Նկատի ունեցեք, որ ժամանակին դիմելու դեպքում ստորեւ նկարագրված սեռավարակները հեշտությամբ բուժվում են: Հիշեք, որ սեռավարակաբանական խորհրդատվության եւ համապատասխան բուժման կարիք կունենան նաեւ Ձեր սեռական զուգընկերները:
Այսօր Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի կողմից իրականցվող անդրսահմանային գործողության ընթացքում սպանվել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 21 զինյալներ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական զորամիավորումները PKK–ի կողմից իրականացված հարձակումից հետո այսօր մտել են Հյուսիսային Իրաք։ Անդրսահմանային գործողությանը մասնակցում են ինչպես ցամաքային զորքերը, այնպես էլ՝ օդուժը։
Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիշեր Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում PKK–ի զինյալների կողմից թուրքական ստորաբաժանումների դեմ իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 26 և վիրավորվել 22 ոստիկան։
Գյումրիում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Տերյան փողոցում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Վթարվել է 5 ավտոմեքենա, տուժածների եւ վիրավորների մասին չի հաղորդվում:
Նախնական տվյալների համաձայն, հիմնական պատճառը եղել է զինծառայողներ տեղափոխող «ՈՒՐԱԼ» մակնիշի մեքենան, որը չի հասցրել արգելակել եւ բախվել է ավտոտեխսպասարկման դիմաց կայանած մեքենաներին: Սկզբում հարվածել է «ՎԱԶ 24» մակնիշի մեքենային, որի հետեւանքով ուժգին հարվածից մոտ տասը մետր մեքենան առաջ է գլորվել: Այնուհետեւ «ՈՒՐԱԼ»-ը բախվել է նաեւ մյուս մեքենաներին:
Դեպքի վայրում աշխատել են ինչպես ճանապարհային ոստիկանները, այնպես էլ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները: Դեպքի վայր այդպես էլ չեն ժամանել ապահովագրական ընկերությունների տեղի պատասխանատուները:
«ՈւՐԱԼ» մակնիշի մեքենայում գտնվող զինծառայողները բարեբախտաբար չեն տուժել, վնասը միայն նյութական է եղել, իսկ հարցը լուծվել է ներքին կարգով, դեպքի վերաբերյալ պարզաբանումներ տալ հրաժարվել են ինչպես տեղում աշխատող ճանապարհային ոստիկանները, այնպես էլ ռազմական ոստիկանության աշխատակիցները:
Այսօր «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը հասել է 2011 թ. իր ամենաբարձր նիշին` 378.49 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.33 տոկոսով կամ 1.24 դրամով:
Ընդհանուր առմամբ վաճառվել է 9.2 մլն դոլար, հնարավոր է` ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է արտարժութային ինտերվենցիա:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչև 377 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 380 դրամն է:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որտեղ իր երախտիքի խոսքն է հայտնում իր պետական այցը Հայաստան կազմակերպելու համար:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Պարոն նախարար,
Ցանկանում եմ անձնապես շատ ջերմ շնորհակալություններս հայտնել Ձեզ՝ այն մասնակցության համար, որ Դուք բերեցիք Հայաստան պետական այցի նախապատրաստմանն ու ընթացքին, որը ես պատիվն ու հաճույքն ունեցա իրականացնելու հոկտեմբերի 6-ին եւ 7-ին:
Ես գիտեմ, թե Դուք ինչ կարեւորություն եք տալիս Ֆրանսիային, ուր Դուք երկար ծառայել եք որպես Հայաստանի Հանրապետության դեսպան, եւ թե ինչ բացառիկ նպաստ եք բերել մեր երկու երկրների բարեկամական կապերի էլ ավելի սերտացմանը:
Ձեզ շնորհված Պատվո Լեգիոնի Բարձրագույն Սպայի կոչումը ընդունեք որպես Ֆրանսիայի երախտագիտության խոսուն վկայություն՝ այն օրինակելի հանձնառության համար, որը Դուք ստանձնել եք, որպեսզի մեր երկու երկրների եղբայրական բարեկամությունը, որի մասին հատուկ ընդգծում էինք նախագահ Սարգսյանն ու ես թե Փարիզում, թե՝ Երեւանում, չլինի սոսկ խոսք:
Համոզված եղեք, որ այն փոխվստահությունը, որ իբրեւ արտաքին գործերի նախարար հաղորդել եք Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին, կհանդիսանա, անկասկած, ամենահաստատուն երաշխիքը, որպեսզի կոնկրետ գործերի վերածվեն ինչպես այն հեռանկարները, որոնք ուղենշվել են նախագահ Սարգսյանի հետ նախ Փարիզում, ապա՝ Երեւանում կայացած զրույցների ընթացքում, այնպես էլ համագործակցության այն պայմանավորվածությունները, որ Դուք ձեռք եք բերել պետական այցիս ընթացքում ինձ ուղեկցող նախարարների հետ
Մաղթում եմ Հայաստանին խաղաղ ու բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է, եւ թող հայ դիվանագիտության ղեկավարի Ձեր առաքելությունը պսակվի ամենայն հաջողությամբ, որին այն իրավամբ արժանի է:
Ընդունեք խնդրեմ, Պարոն նախարար, բարձր հարգանքներիս հավաստիքը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.