23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Իռլանդիայի հետ խաղից հետո ամենաընկճվածն էր և չէր կարողանում ուշքի գալ անհիմն կարմիր քարտից: Փորձառու դարպասապահը ArmSport.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչ օրս էլ դեռ ամբողջովին ուշքի չի եկել, թեև հայ ֆուտբոլասերների ինտերնետային ակցիաները 37-ամյա ֆուտբոլիստին զգալիորեն օգնել են:
— Ռոման, վերջին շրջանում Facebook-ում ստեղծվել են խմբեր, որոնցում հազարավոր հայ ֆուտբոլասերներ խնդրում են, կոչ են անում չհեռանալ Հայաստանի հավաքականից: Ի՞նչ կասես այս կապակցությամբ:
— Իռլանդիայի խաղից հետո շատ ծանր վիճակում էի և մինչ օրս էլ փորձում եմ դուրս գալ այդ վիճակից: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում ստեղծված խմբերին, ապա տեղյակ եմ դրանց մասին և կարող եմ ասել, որ շատ հաճելի է, որ հայ ֆուտբոլասերներն աջակցում են ինձ: Ես ինքս որևէ սոցիալական կայքից չեմ օգտվում, բայց տեղյակ եմ, որ հազարավոր երկրպագուներ նման ակցիայի են միացել, և դա շատ կարևոր էր ինձ համար այս դժվար պահին: Խոստումներ տալ չեմ կարող, քանի որ դեռ պետք է հստակություն լինի իմ ապագայում: Ես ցանկանում եմ շարունակել կարիերաս հավաքականում, բայց ամեն ինչ ինձանից չէ կախված:
— Իսկ ի՞նչը կարող է խանգարել:
— Ներկայիս ակումբի’ “Խիմկիի” հետ պայմանագիրն ավարտվում է 2012թ. ամռանը, որից հետո ամեն ինչ մշուշոտ է: Հավաքականի դարպասապահը պետք է ակումբում կայուն խաղային պրակտիկա ունենա, որ կարողանա ազգային թիմին օգտակար լինել:
— Այսինքն ամեն ինչ կախված է ակումբայի՞ն ելույթներից:
— Այո: Ես դեռ չգիտեմ, թե որտեղ կշարունակեմ ելույթներս: Հստակ առաջարկներ դեռ չկան: Դա է պատճառը, որ չեմ ցանկանում խոստումներ տալ:
— Վերջերս տեղեկություն ստացանք, որ պատրաստվում ես այցելել Կապան, որտեղից ժամանակին տեղափոխվել ես Ռուսաստան…
— “Գանձասար” ակումբի նախագահն է հրավիրել, որ այցելեմ: Ես համաձայնվել եմ, բայց դեռ չգիտեմ երբ կհաջողվի, քանի որ խաղացանկը խիտ է: Նախատեսված էր նոյեմբերին, բայց հավանաբար չի ստացվի: Առաջիկայում ազատ ժամանակահատված գտնելու դեպքում կայցելեմ:
— Հնարավո՞ր է կարիերադ շարունակես Հայաստանում:
— Այդ մասին չեմ մտածել: Հստակ պատկերացում չունեմ Հայաստանի առաջնության մակարդակի մասին և դժվար է ասել, թե արդյոք դարպասապահը Հայաստանում կարո՞ղ է անհրաժեշտ մարզավիճակում լինել:
Սևանա լճի ափամերձ հատվածը այսօր բազմաթիվ խնդիրների առջև է կանգնած. ու դա ապաշնորհ կառավարողների, ընչաքաղց չինովիկների և ոչ սրտացավ վերաբերմունքի արդյունքում: Տարիներ շարունակ Սևանն օգտագործելով իրար փոխարինող պաշտոնյաները վարպետացել են անաշխատ եկամուտներ ստանալու հարցում, որոնք չգիտես էլ թե քանի- քանի գրպանն է մտնում:
Այս պահին կառավարության որոշմամբ չեղյալ են համարվել մոտ 350-400 ափամերձ օբյեկտների ու շինությունների վարձակալության իրավունքը, որոնք կադաստրային գրանցում չունեն` այսինքն ժամանակին տրվել են ապօրինի կարգով: Սակայն մարդիկ օգտագործում են դրանք և շարունակում են վարձավճարներ մուծել քանի, որ Սևան Ազգային Պարկում նրանց հավատացնում են թե պայմանագիր ունեք, վճարեք ու հարց չկա: Հիմա հարց է ծագում. Ո՞ւր են գնում այդ գումարները, ո՞ւր են գնացել տարիներ շարունակ, երբ չգրանցված ապօրինի կառույցները գործել են ու վարձավճար է գանձվել վարձակալից: Ո՞վ է հաշվարկել, թե ինչքան վարձ կամ տույժ ու տուգանքի տեսքով գումարներ են հոսել «լևի» խողովակով և ում գրպանը:
Ըստ Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 13-20-ը, հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 59 պատահար. 11 մարդ զոհվել է, 83-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լեղապարկի բորբոքումը կամ խոլեցիստիտն իրենից ներկայացնում է լողապարկի բորբոքային հիբանդություն: Այս հիվանդանն ավելի հակված են տարց կանայք: Հիվանդությունը մեծամասամբ առաջ է գալիս, երբ լողապարկում քարեր կան:
Պատճառներ
Հիվանդության առաջացման հիմնական պատճառներից են լեղու արտահոսքի խանգարումները, թերշարժուն ապրելակերպը, սովորական դարձած փորկապությունները, վարակներ և այլն: Որոշակի նշանակություն ունեցող գործոն է նաև ժառանգային – կազմվածքային նախատրամադրվածությունը:
Պաթոգենեզ
Ըստ ընթացքի` հիվանդությունը լինում է սուր և քրոնիկական: Սուր բորբոքումը դրսևորվում է նոպայաձև ցավերով աջ թուլակողում և սրտագդալի շրջանում, որը ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, ջերմաստիճանի բարձրացումով: Նոպայի ընթացքում հիվանդներն անհանգիստ են, մարմնին չեն կարողանում հարմար դիրքավորվել: Նոպայի առաջացման պատճառ կարող են դառնալ յուղոտ ուտելիքի օգտագործումը: Սուր բորբոքումով հիվանդների թիվն ավելանում է տոներից հետո` ուտելիքի, և հատկապես, յուղոտ ուտելիքի չարաշաումից:
Բուժում
Բուժումը իրականացվում է հիվանդանոցում, հաճախ վիրահատության անհրաժեշտություն է լինում: Բուժումը պետք է իրականացնի բժիշկը, որի ընթացքում նշանակում է խիստ սննդակարգ, 4 ժամը մեկ և փոքր բաժիններով: Քրոնիկական ընթացքի շրջանում միսը, ապուխտներն ու ց անկացած այլ յուղալի կերակրատեսակներն արգելված են: Այն դեպքում, որբ բորբոքումն ուղեկցվում է ճարպակալումով, սննդի օրեկան կալորիականությունը պետք է սահմանափակվի:
Կանխարգելում
Հիվանդության ժամանակ օգտակար են կաթնաթթվային մթերքները, մրգերը, բանջարեղենը: Սննդակարգի խախտումը կարող է հանգեցնել քրոնիկական բորբոքման խիստ սրացման, որը կարող է պատճառ հանդիսանալ հիվանդի հոսպիտալացման, երբեմն էլ ` վիրահատական միջամտության: Լեղու արտահոսքի կարգավորմանը ընթացքին առավելագույնս են նպաստում բուժական ֆիզկուլտուրան, արտադրական մարմնամարզությունը:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ`Ախալցխայում շինարարական աշխատանքների ժամանակ փլուզվել է նախկին պոլիկլինիկայի շենքը, որի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 4 շինաշխատող, որոնցից 1-ը հոսպիտալացվել է։
«Ենթադրվում է, որ երկհարկանի շինության փլատակների տակ մնացել է 1 շինաշխատող։ Որոնման աշխատանքները շարունակվում են»,- նշել էՎրաստանի նախագահի՝ Սամցխե-Ջավախեթի շրջանում լիազոր ներկայացուցիչ Լաշա Չկադուան։
Ըստ անանուն աղբյուրների հնարվոր է՝ փլատակների տակ մնացած լինեն մի քանի շինաշխատողներ։
ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Ազնավուրը, որն աշխարհի հինգ երգիչներից մեկն է ու նաև ՀՀ դեսպանը Շվեցարիայում, ուղիղ ասաց, որ Հայաստանի դատարկման միակ պատճառը մաֆիան է։ Այն հանցագործ խմբերը, որ սերտաճեցին իշխանության հետ, կոչվեցին մաֆիա, դրա մասին ասում է ՀՀ դեսպանը ։ Ես սպասում եմ, թե ինչպես այս հայտարարությանը կարձագանքի իշխանությունը»:
Ըստ Եղիազարյանի` Հայաստանում մեծ անջրպետ կա փոքրաթիվ հարուստների և մեծաթիվ աղքատների միջև. «Օրեցօր թանկացումներ և արտագաղթ… դա մեր համար օրհասական է։ Ստե՞լ է շանսոնյեն։ Ի՞նչ է հայաթափությունը, դա այն է, որ արևմուտքում թուրքերն են, արևելքում ոչ բարով ադրբեջանցիները, այսօր սահմանամերձ գյուղերը դատարկ են, այդ գյուղապետերին պահում են, որ կրկին խայտառակ ընտրություններ անցկացնեն։ Որովհետև այն մարդը, որ ինչ–որ մարդկանց անօրինական ջանքերով է եկել իշխանության, պետք է ստիպված գոհացնի այդ մարդկանց, պետք է թույլ տա, որ նրանք թալանեն»,- ավելացրեց բանախոսը:
ՍԴՀԿ ներկայացուցիչը համամիտ է շանսոնյեի հետ. «Ճիշտ է շանսոնյեն, մեզ իշխում է մաֆիան, որից շուտ պետք է ազատվել, թե չէ այդ վիճակը գնալով կխորանա» Եղիազարյանը համոզված է, որ «մեր գենետիկ հիշողության մեջ ստրուկն է նստած, հակառակ դեպքում այսքան երկար չէինք հանդուժի տիրող անպատկառությունը»։
ԱԱԾ նախկին աշխատակիցը, անդրադարձավ նաև իրավապահ ոլորտին. Ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ Մարգար Օհանյանը ուրիշի փոխարեն է հայտնվել կալանավայրում. «Երբ նա մեր երկրի պես աղքատ երկրից միլիոններ էր թալանում, նախագահը չգիտե՞ր, ոստիկանապետը չգիտե՞ր… Եթե չես իմացել, ուրեմն ինչո՞ւ ես ոստիկանապետ, եթե հասկացել ես, ուրեմն մեղսակից ես, ուրեմն տեղերով փոխվեք Մարգար Օհանյանի հետ, դու գնա նստի, թող Մարգարը դուրս գա»,- ասաց Եղիազարյանը։
Անցյալ տարվա հունիսի 3-ին ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի կողմից ընդունված հռչակագրով հոկտեմբերի 20-ը հռչակվեց Վիճակագրության համաշխարհային օր` ի նշան ողջ աշխարհում վիճակագրության կարևորության ճանաչման, որը նշվում է «Ծառայություն, արհեստավարժություն և բարեխղճություն» կարգախոսի ներքո: «Վիճակագրությունը հիմք Է ծառայում ձեռնարկչական և հասարակական գործունեության ոլորտում կառավարական շատ որոշումների համար և տեղեկատվություն է տալիս այն միտումների և ուժերի մասին, որոնք ազդում են մեր կյանքի վրա»,- ասված էր օրվա առթիվ ՄԱԿ-ի տարածած ուղերձում:
Նշենք որ, 1947 թվականին ՄԱԿ–ի կողմից հիմնադրված առաջին հանձնաժողովներից մեկը դարձավ վիճակագրության հանձնաժողովը, որը ստեղծվեց և վճռորոշ դերակատարում ստանձնեց համաշխարհային մասշտաբով գլոբալ վիճակագրության կազմակերպման գործում: Անկախության առաջին տարիներից սկսած Հայաստանը ևս ձեռնամուխ եղավ միջազգային վիճակագրական հանրությանն ինտեգրվելու գործընթացին: Իսկ այս օրերին մեր երկրում ընթացող մարդահամարը ասվածի լավագույն ապացույցներից մեկը կարող է դիտվել:
Ըստ Համաշխարհային բանկի դասակարգման`տնտեսական առումով Հայաստանը նախորդ տարվա համեմատ 6 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 55–րդ տեղը 183 երկրների շարքում։
Հայաստանը առաջընթաց է արձանագրել դասակարգման 11 չափանիշներից 4–ի, հետընթաց՝ 7–ի գծով. երկիրը 10 տեղով առաջ է գնացել բիզնես սկսելու դյուրինության, 38 տեղով՝ շինարարության թույլտվությունների ստացման, 6 տեղով՝ հարկերի վճարման, 5 տեղով՝ վարկերի հասանելիության ոլորտներում, միաժամանակ, 2 տեղ հետընթաց է արձանագրվել էլեկտրացանցին միացման, 1 տեղով՝ մտավոր սեփականության գրանցման, նույնքան՝ արտաքին առևտրի դյուրինության, 27 տեղով՝ պայմանագրերի պայմաննեերի կատարման պարտադրման, 6 տեղով՝ սնանկացման ընթացակարգերի ոլորտներում։
ԽՍՀՄ երկրներից առաջատարը Վրաստանն է, որը 4 տեղով զիջել է դիրքը և դարձել 16–րդը։ Ադրբեջանն իր ցուցանիշը բարելավել է 3 տեղով և զբաղեցրել 66–րդ տեղը։ Դասակարգման մեջ Լատվիան 21–րդն է, Էստոնիան՝ 24–րդը, Լիտվան՝ 27–րդը, Ղազախստանը՝ 47–րդը, Բելառուսը՝ 69–րդը, Ռուսաստանը՝ 120–րդը, Ուկրաինան՝ 152–րդը, Ուզբեկստանը՝ 166–րդը։
Աղյուսակը կրկին գլխավորում է Սինգապուրը, որին հետևում են Հոնգկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ–ը և Դանիան, եզրափակում` աֆրիկյան երկրներ Կոնգոյի Հանրապետությունը, Կենտրոն–Աֆրիկյան Հանրապետությունը և Չադը։
Հոկտեմբերի 19-ին Սիրիայում զոհվել է առնվազն 16 մարդ: Այդ թիվը հրապարակել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը:
Զոհերը եղել են կենտրոնական Սիրիայի Հոմս քաղաքում և Լիբանանի հետ սահմանամերձ տարածքներում:
Նշվում է, որ տեղի են ունեցել բախումներ բանակային ստորաբաժանումների և ընդդիմության կողմն անցած զինվորականների միջև:
Հակակառավարական ցույցերը Սիրիայում սկսվել էին մարտ ամսին: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականն ու քաղաքական բարեփոխումներ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշել Օբաման նախապատրաստվում են Հելոուինին: Վիրջինիա նահանգի Հեմփթոն քաղաքի ֆերմերներից նրանք գնել են տասը դդում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.